14:34 05.01.2020
Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում մասնագետները մշակել են տեխնոլոգիա, որը շոկոլադին ծիածանի լուսավորություն է հաղորդում: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ գիտնականների խումբը որոշել է անսովոր շոկոլադ պատրաստել: Այդ պահին էլ ծնվել է շոկոլադը փայլուն շերտով ծածկելու գաղափարը: Փորձարկման սկզբում շոկոլադը թեթև փայլ էր ստացել, այնուհետ՝ երանգավորվել ծիածանի վառ գույներով: Գիտնականների կիրառած տեխնոլոգիական միջոցների շնորհիվ շոկոլադները նման […]
22:22 04.01.2020
Գիտնականները ցույց են տվել՝ ինչպես են գիտափորձեր անցկացնում անկշռելիության պայմաններում՝ չմեկնելով տիեզերք: Հոլովակը հրապարակել է Եվրոպական տիեզերական գործակալությունն իր YouTube-յան ալիքում: Ուսումնասիրություն է անցկացնում 40 մասնագետ: Ամեն թռիչքի համար գիտնականներին տրվում է անկշռելիության 20 վայրկյան:
22:15 04.01.2020
Չինաստանը պատրաստվում է գործարկել ռեակտոր, որն արևի «կրկնօրինակն է» լինելու: Եթե ընթացքը հաջող լինի, նախագիծը կարող է գիտնականներին հնարավորություն տալ գրեթե անսպառ, էժան և մաքուր էներգիա արտադրել: Չինական ռեակտորը կոչվում է HL-2M Tokamak, և այն կառուցվում է որպես Tokamak- ի առաջատար գերհաղորդական նախագծի մաս, որը մեկնարկել է 2006 թվականին: Չինական միջուկային ազգային կորպորացիան հայտարարել է, […]
19:12 04.01.2020
Անկախ հետազոտական ընկերությունները հաստատել են, որ iPhone-ի և Galaxy-ի որոշ մոդելներ էլեկտրամագնիսական ճառագայթման նորման գերազանցում են մինչև հինգ անգամ: Անկախ լաբորատորիաներն իրական պայմաններում փորձարկել են 6 սմարթֆոն՝ պամանական մարդու մարմնից 0-10մմ հեռավորության վրա: Ամենաբացասական արդյունքն ունեցել է iPhone 8-ը, որի ճառագայթումը սահմանված նորման գերազանցել է 5 անգամ: Յուրաքանչյուր երկրում սմարթֆոնները սերտիֆիկացվում են, և դրա պարամետրերից […]
14:03 04.01.2020
2020 թվականին աշխարհին սպառնում է նոր սառը պատերազմ: Ըստ Check Point ընկերության՝ այդ պատերազմը կընթանա առցանց մարտադաշտում: Կիբերհարձակումներն ավելի ու ավելի կօգտագործվեն փոքր պետությունների միջև անուղղակի բախումներ հրահրելու համար, որոնք կֆինանսավորվեն և աջակցություն կստանան խոշոր երկրների կողմից ՝ ձգտելով համախմբել և ընդլայնել իրենց ազդեցության ոլորտները: Քաղաքականության մեջ ինտերնետ-թրենդ կլինեն ֆեյք նորությունները ընտրություններից առաջ, իսկ ընկերությունները […]
20:30 02.01.2020
Ճապոնական Macotakara կայքը լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել, որոնք ցույց են տալիս, թե ինչ տեսք է ունենալու iPhone-ի հաջորդ մոդելը։ Ինսայդերներին հաջողվել է ձեռք բերել ապագա iPhone-ի կորպուսի գծագրերը և այն պատճենահանել 3D տպիչով: Փորձագետները կարծում են, որ ենթադրյալ iPhone 12-ը դիզայնի առումով արմատապես չի տարբերվի Apple-ի արդիական սմարթֆոններից: Փոփոխություն կկրեն կլորացված կողային շրջանակները, որոնք […]
18:29 02.01.2020
Չինաստանի դատարանը գիտնական Խե Ցզյանկուային դատապարտել է 3 տարվա ազատազրկման և 3 միլիոն յուան տուգանքի՝ գենետիկորեն ձևափոխված սաղմից զույգի ծննդի անօրինական գիտափորձի համար: Այս մասին ասվում է դատարանի հաղորդագրության մեջ: Դատապարտվել են նաև գիտնականի գործընկերները: Ինչպես հաստատել է քննությունը, 2016 թվականին Գիտության և տեխնոլոգիաների Հարավային համալսարանի նախկին դոցենտ Խե Ցզյանկուան գործընկերների հետ խախտել է բարոյաէթիկական […]
20:15 01.01.2020
Հայկական ծագումով ամերիկյան գործարար Ալեքսիս Օհանյանը Instagram-ի իր էջում Արարատի ֆոնին լուսանկար է հրապարակել և գրել է։ «2010թ․-ի սկզբին ես լրիվ սպառվել էի։ Մենք վաճառեցինք Reddit կայքը, եւ ես դարձա Conde Nast-ի մենեջեր։ Անկեղծ ասած՝ ես այնքան էլ լավ մենեջեր չէի։ Ես ինձ զբաղեցնում էի աշխատանքով, որպեսզի չմտածեմ մորս կորցնելու մասին։ Ինձ պետք էր վերապրել […]
15:21 01.01.2020
ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Սիրելի ծնողներ, չմոռանաք օգտվել այս հնարավորությունից: Սիրելի աշակերտներ, չմոռանաք ստիպել ծնողներին օգտվել այս հնարավորությունից: Հունվարի 1-ից մինչև հունվարի 5-ը ներառյալ ներքոնշյալ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ մեր անչափահաս քաղաքացիների համար (մինչև 18 տարեկան) կլինեն անվճար: Օգտվեք այս հնարավորությունից, Ամանորի տոներն անցկացրեք ընտանիքի հետ մշակութային մեր օջախներում: 2020 թվականի […]
20:27 30.12.2019
Ամերիկյան սոցցանցերում բողոքների ալիք է iOS օպերացիոն (գործառնական) համակարգի նոր թարմացման վերաբերյալ։ 13.3 տարբերակը իրենց հեռախոսների մեջ տեղադրելուց հետո օգտվողները նկատել են, որ իրենց հեռախոսները դարձել են անգործունակ։ Առաջիններից մեկը խնդիրը նկատել է ՏՏ ոլորտի մասնագգետ Դեյվիդ Էկկերը։ Նա գրել է, որ այս թարմացումից հետո իր հեռախոսը կորցրել է զանգ կատարելու և SMS ուղարկելու ունակությունը, […]
19:00 30.12.2019
Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը Twitter-ի իր հետևորդներին պատասխանել է՝ տեղադրելով խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի լուսանկարը: Այդկերպ է նա մեկնաբանել այն հարցումների արդյունքները, որոնք վերաբերել են ավտոմեքենաների համար նախատեսված թունելների անհրաժեշտությանը երկրում: Ավելի վաղ Մասկը օգտատերերին հարցրել էր, թե արդյոք ճանապարհային երթևեկության հետ կապված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է քաղաքների տակ կառուցել «անվտանգ և […]
14:32 29.12.2019
Միջերկրական ծովի ափերին՝ Իսրայելի մոտ, հնագետների միջազգային խումբը հայտնաբերել է անսովոր կառույց` ձեռակերտ ծովային ամբարտակ: Այսօր այն նման կառույցներից ամենահինն է, գրում է The Times of Israel-ը: Ըստ երևույթին, ամբարտակը կառուցել են Թել-Խրեյց մոտ յոթ հազար տարեկան բնակավայրի բնակիչները: Այժմ այն ջրի տակ է, բայց նեոլիթյան դարաշրջանում այն հարմար է եղել կյանքի համար: Այնտեղ մարդիկ […]
19:29 28.12.2019
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Ավանգարդ» գերձայնային մանևրող հրթիռային համալիրը անցել է մարտական հերթապահության: «Ավանագարդը» կարող է իրականացնել բարդ մանևրներ՝ գերձայնային արագությամբ: Հրթիռը գերազանցում է ձայնի արագությունը 20-30 անգամ: Դրա արձակած հրթիռներն իրենց արագությամբ կարող են հաղթահարել գոյություն ունեցող բոլոր հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերը: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե […]
17:32 28.12.2019
Նովոսիբիրսկի միջուկային ֆիզիկայի ինստիտուտում նոր տարրական մասնիկ են հայտնաբերել։ Այս ստացվել է էլեկտրոնի ու դրական լիցքով պոզիտորնի բախումից, որն իրականացվել է հատուկ պայմաններում։ Այս մասին հայտնել են ռուսական ինստիտուտի կայքում։ «ВЭПП-2000» կոլայդերում իրականացված բախման արդյունքում ստացվել է պսևդովեկտորային f1 մասնիկը։ Բախումից հետո էլեկտրոնն ու պոզիտրոնը վերացել են՝ արձակելով հսկայական էներգիա ու «ծնունդ տալով» նոր մասնիկների, […]
19:30 26.12.2019
Ամբողջ աշխարհի բրիտանացի դիվանագետները կանցնեն էլեկտրական մեքենաների: Այս մասին ասված է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է դեկտեմբերի 26-ին: Նշվում է, որ այդ որոշումը կայացվել է շրջակա միջավայրը պաշտպանելու նպատակով: Ընդհանուր առմամբ, բրիտանական արտադրողի էլեկտրամոբիլները կուղարկվեն Մեծ Բրիտանիայի 30 դիվանագիտական ներկայացուցչություններ ամբողջ աշխարհում: Միևնույն ժամանակ, կլինեն արագ լիցքավորման կետեր և […]
12:38 26.12.2019
Կատարի, Բահրեյնի, Օմանի, Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի հարավարևելյան հատվածի բնակիչները վերջին 150 տարվա ընթացքում առաջին անգամ Արեգակի գրեթե ամբողջական խավարման ականատես են դարձել: Տարածաշրջանի բնակիչները հաջորդ այսպիսի խավարումը կկարողանան միայն հարյուր տարի անց տեսնել։ Բնական ուշագրավ երևույթը սեփական աչքով տեսնել ցանկացողները տեղի ժամանակով ժ. 5։30-ից սկսել են հավաքվել Կատարի՝ […]
22:54 25.12.2019
FeganScott իրավաբանական ընկերությունը գնահատել է սմարթֆոնների ավտանգության մակարդակը: Փորձագետները պարզել են, որ iPhone-ի և Samsung-ի որոշ մոդելներ մի քանի անգամ գերազանցում են մարդու համար անվտանգ էլեկտրամագնիսական ճառագայթման մակարդակը: Ամենավտանգավոր սմարթֆոնների թվում են հայտնվել iPhone 7-ը, iPhone Plus-ը, iPhone 8-ը, iPhone XR-ը, Samsung Galaxy S8-ը, S9-ը և S10-ը: Մասնավորապես` Samsung Galaxy S8-ը գերազանցել ճառագայթման թույլատրելի մակարդակը […]
20:47 22.12.2019
Խեժի վրայի մաստակի շնորհիվ գիտնականները կարողացել են վերծանել ԴՆԹ-ն և վերստեղծել Դանիայում 5,7 հազար տարի առաջ բնակվող մի աղջկա արտաքին տեսքը: Այդ մասին հայտնում է Nature Communications-ը: Մասնագետներին հաջողվել է խեժից ստանալ գենետիկ նյութ (թուքը): Խեժը Լոլլան կղզու բնակիչները օգտագործում էին որպես մաստակ: Այդ նյութի շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել հնագույն մարդու ամբողջական գենոմը: Ուսումնասիրության […]
17:37 22.12.2019
Աշխարհի պատմության ընթացքում, երբ գալիս են դժվար ժամանակներ, մարդիկ փնտրում են հերոսների։ Այս տարի նույնպես շարունակվել են ինչպես սուպերհերոսների, այնպես էլ սովորական հերոսների մասին տեղեկությունների համացանցային որոնումները ամբողջ աշխարհում։ Տարվա միտումները «Google» ընկերությունն ամփոփել է «Տարին որոնման մեջ-2019» խորագրով հոլովակում:
17:21 22.12.2019
Միացյալ Նահանգների, Նոր Զելանդիայի և Չիլիի հնագետները քարե ծիսական արձաններ են հայտնաբերել Զատկի կղզում: Այս մասին հայտնում է Phys.org-ը: Գիտնականներն ուսումնասիրել են 2 քարե արձանները և վստահ են, որ դրանք տեղափոխման ենթակա չեն: Հարուստ հրաբխային գրունտի շնորհիվ այդ տարածքը եղել է նման արձանների նյութի համար հարուստ տարածք: Հնագետները վստահ են, որ քարե ծիսական արձանները նախատեսված […]
16:43 22.12.2019
Facebook-ը Վրաստանի իշխանության հետ կապված հարյուրավոր էջեր, հաշիվներ և խմբեր է ջնջել, հայտնում է «Ալիք Մեդիան»: «Ջնջել ենք 39 վրացական Facebook հաշիվ, 344 էջ, 13 խումբ և 22 Instagram-ի հաշիվ, որոնք ներգրավված էին համակարգված չարտոնված պահվածքի մեջ»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: Ընկերության տվյալներով՝ մարդիկ օգտագործել են կեղծ հաշիվներ իրենց էջերում ներգրավվածությունը մեծացնելու համար: […]
16:00 22.12.2019
Շարժական սարքերի համար նախատեսված Chrome 79 բրաուզերի թարմացման հետևանքով ջնջվել են օգտատերերի տվյալները: Այս մասին հաղորդում է 9to5google-ը: Օգտատերերը, որոնք թարմացրել են Chrome բրաուզերը իրենց շարժական սարքերում, զանգվածաբար հայտնել են տվյալների ոչնչացման մասին: Բազմաթիվ օգտատերեր կորցրել են տվյալներին հասանելիությունը, չեն կարողացել մուտք գործել Twitter, Facebook և այլ սոցիալական ցանցեր: Պարզվել է, որ ծրագրերը դադարել են […]
11:11 22.12.2019
Գիտնականները ստեղծել են Ծիր Կաթին գալակտիկայի կենտրոնի առավել մանրամասն պատկերը: Նրանց աշխատանքի արդյունքը ցույց է տրվել European Southern Observatory (ESO)-ի YouTube-ի պաշտոնական ալիքում հայտնված տեսանյութում: Նկարն արվել է HAWK-I ինֆրակարմիր խցիկի շնորհիվ: Արդյունքում ստացված պատկերը հստակ ցույց է տալիս մեր գալակտիկայի կենտրոնական մասը` աստղային փոշու ամպերի միջով: Գիտնականները ցույց են տվել նաև աստղադիտակի ֆոտոխցիկի և […]
10:49 22.12.2019
Apple-ի, Alphabet- ի՝ Google-ի մայր ընկերության, Tesla-ի, Dell-ի և Microsoft-ի դեմ կոլեկտիվ դատական հայց են ներկայացրել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կոբալտի հանքահորերում երեխաների մահվան դեպքով: Այս մասին հաղորդել են IRAdvocate-ի իրավապաշտպանները։ Վաշինգտոնի դատարան է դիմել 14 ընտանիք, որոնց երեխաները կա´մ մահացել են, կա´մ մարմնական վնասվածքներ են ստացել բրիտանական Glencore առևտրային ապրանքանիշի հանքավայրերում։ Խոսքը հինգ երեխայի մահվան […]
23:37 21.12.2019
Չինացի գիտնականները հայտարարել են, որ աշխատում են EAST ջերմամիջուկային ռեակտորի ստեղծման ուղղությամբ, որը կոչում են նաև «արհեստական Արև»: Մինչև 2020 թվականը այն լիովին պատրաստ կլինի գործարկման, հայտնում է Newsweek-ը: Գիտնականները պնդում են, որ «արհեստական արև»-ը 13 անգամ ավելի տաք կլինի, քան իրականը: Դրա ջերմաստիճանը կհասնի մինչև 200°С: Ըստ փորձագետների ծրագրի՝ գործարկումից հետո սարքը կարտադրի էներգիա՝ […]
20:00 21.12.2019
Ֆրանսիական հակամենաշնորհային ծառայությունը ամերիկյան Google ընկերությանը տուգանել է 150 միլիոն եվրոյի չափով շուկայի գերիշխող դիրքի չարաշահման պատճառով: Այս մասին նախօրեին հաղորդել է Le Monde թերթը: Ֆրանսիական կարգավորողը կարծում է, որ Google Ads գովազդային հարթակի կանոնները կիրառվում են «անարդար և պատահական», և դրա ղեկավարները ջնջում են օգտատերերի օգտահաշիվները՝ առանց որևէ տեսանելի պատճառի: Google-ի գործունեության հետաքննությունը սկսվել […]
19:30 21.12.2019
Միացյալ Նահանգներում գտնված արխայիկ անտառի մնացորդները ամենահին ծառերն են, որ երբևէ հայտնաբերվել են Երկրագնդի վրա։ Դրանք հայտնաբերվել են Նյու Յորք նահանգի Կահիրե բնակավայրում։ Գտնված մնացորդները 386 միլիոն տարեկան են։ Ծառերի «տեսանելի» մասերից ոչինչ չի պահպանվել, հայտնաբերվել են միայն արմատների հետքերը՝ քարացած ապարների մեջ։ Հիմա այդ «անտառի» 3000 քառակուսի մետրն արդեն ուսումնասիրված է։ Արդյունքում արդեն պարզ […]
17:44 21.12.2019
Համացանցում հայտնվել են նոր` iPhone SE 2-ի լուսանկարը և տեսանյութ, որն Apple-ը պատրաստվում է ներկայացնել 2020թ. առաջին եռամսյակում: Դատելով լուսանկարից՝ iPhone SE2-ը կլինի iPhone 5-ի և iPhone 11-ի հիբրիդը: Առաջինից նա ժառանգել է հարթ եզրերով մետաղական կորպուսը, երկրորդից՝ տեսախցիկ՝ հետևի մասում: Նորույթը հագեցած կլինի Sharp-ի արտադրության 5-դյույմանոց էկրանով: Հեռախոսը աշխատում է 4G կապով: Ենթադրվում է, […]
23:17 20.12.2019
Տվյալների բազան, որը պարունակում էր ավելի քան 267 միլիոն օգտատերերի տեղեկություններ, հանրային ցանցում հասանելի է դարձել: Այն հայտնաբերվել է կիբերանվտանգության մասնագետ Բոբ Դիաչենկոյի համատեղ ուսումնասիրության արդյունքում: Աշխատանքի արդյունքների մասին հաղորդվում է ընկերության կայքում: Ցանցում են հայտնվել օգտատերերի այնպիսի անձնական տվյալներ, ինչպիսիք են նրանց անունները, հեռախոսները և իրենց ֆեյսբուքյան էջերի ID-ն: Տուժած օգտատերերի մեծ մասն ԱՄՆ […]