23:04 20.12.2019
Շվեյցարացի և ֆրանսիացի գիտնականները փորձարկել են իրենց նոր գյուտը՝ ռոբոտացված ճանճին, գրում է Daily Mail-ը: Հաղորդվում է, որ նա չի թռչում, բայց հիանալի սողում է: Ըստ մշակողների՝ «միջատների» մարմինը պատրաստված է փափուկ և ճկուն նյութերից, այն ունի երեք ոտք արհեստական մկաններով, որոնք ռոբոտը շարժում է՝ վայրկյանում կատարելով մոտ 400 սեղմում: Գաջեթն ունի նաև միկրոկոնտրոլեր և […]
22:13 20.12.2019
Պատմության մեջ առաջին անգամ էլեկտրական մեքենաների ամերիկյան արտադրող Tesla-ի բաժնետոմսերի գները գերազանցել են 400 ԱՄՆ դոլարը: Հունիսի նվազագույնի համեմատ նրանց գինը կրկնապատկվել է, հայտնում է Wall Street Journal-ը: Հինգշաբթի աճուրդում Իլոն Մասկի ընկերության բաժնետոմսերի գինը հասել է 406.85 դոլարի: Tesla-ի արժեթղթերը ցույց են տալիս անկայունություն. հուլիսի 25-ին նրանք ընկել են 14%-ով, քանի որ ընկերությունն ունեցել […]
23:43 18.12.2019
Ամերիկյան և իտալական ավտոմոբիլային կոնցեռն «Fiat Chrysler»- ը և ֆրանսիական ավտոգիգանտ «Groupe PSA»-ը կմիավորվեն: Այս մասին հայտնում են ֆրանսիական ավտոարտադրողի մամուլի ծառայությունից: «Միավորված ընկերությունը արտադրության ծավալով կդառնա չորրորդն աշխարհում, իսկ եկամտի տեսանկյունից՝ երրորդը», – ասվում է զեկույցում: Նախատեսվում է տարեկան վաճառել 8,7 միլիոն մեքենա՝ 170 միլիարդ եվրո եկամտով, իսկ գործառնական շահույթը կկազմի ավելի քան 11 […]
23:16 18.12.2019
Հունաստանում հնագետները հայտնաբերել են Միկենյան քաղաքակրթության թագավորական դամբարաններ: Դրանք մոտ 3,5 հազար տարեկան են, հայտնում է «АР» -ն ՝ հղում անելով Հունաստանի մշակույթի նախարարությանը: Ամերիկացի հնագետները հայտնաբերել են երկու արքայական թագավորական դամբարան Միկենյան դարաշրջանի մեծ պալատի մոտ ՝ Հունաստանի հարավային Պելոպոննես շրջանում: Քանի որ դրանց տանիքները վաղուց փլուզվել էին, դամբարանները մնացել են քարերի տակ ու […]
21:52 18.12.2019
«Skyryse» կազմակերպության անօդաչու թռչող ուղղաթիռը առաջին անգամ երկինք է բարձրացել: Ուղղաթիռն արդեն հաստատված է ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչակազմի կողմից, գրում է «Tech Crunch»-ը: Համակարգը ներառում է բազմաթիվ սենսորներ, որոնք առցանց հավաքում են թռիչքի բոլոր տվյալները: Այն գնահատում է նաև վերգետնյա սենսորներից ստացված տեղեկությունները, որոնք «Skyryse»-ն անվանում է «խելացի ուղղաթիռների հրապարակ»: Հողային սենսորները տեղեկացնում են անօդաչուին […]
15:10 18.12.2019
Գյումրին հավակնում է դառնալ Հայաստանի երկրորդ տեխնոլոգիական կենտրոնը: Այս մասին այսօր տեղի ունեցած ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը: Գյումրու տեխնոպարկն ունի 860 ուսանող, 35 ընկերություններ են տեղակայված այնտեղ, նախարարը կարևորել է «Սինոփսիսի» ներկայացվածությունը Հայաստանի երկրորդ քաղաքում: Երրորդ քաղաքում ևս առաջընթաց կա: «Վանաձորում 20 ընկերություն կա, 370 ուսանողներ են վերապատրաստվել, հաջորդ տարի […]
14:25 18.12.2019
Հայ բլոգերները կամ յութուբյան ալիք ունեցողները YouTube-ի կոնտենտից օգտվելու խնդիր ունեն, ի՞նչն է պատճառը, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հարցին է անդրադարձել ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը: «YouTube-ի հետ կապված երեք ճակատով աշխատում ենք, մեկը՝ պաշտոնական խողովակներն են, Կոնգրեսում հայերի բարեկամների խումբ ունենք, որոնց ընդունել եմ ու գրություն եմ փոխանցել, որ […]
12:20 18.12.2019
Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով է հանդես եկել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նա նախ` կարևորել է հանգամանքը, որ ռազմարդյունաբերությունն առանձնացվել է Պաշտպանության նախարարությունից, ինչի արդյունքում արտադրողն ու սպառողը առանձին գերատեսչություններում են գործում, ինչն էլ դրական է անդրադառնում երկու ոլորտների աշխատանքի վրա: «Ռազմարդյունաբերական համալիրը տեղափոխվել է ԲՏԱ նախարարության ենթակայության տակ, կառավարությունում, ստեղծել ենք մի իրավիճակ, որ […]
21:00 17.12.2019
Instagram-ը պայքար է սկսում ոչ միայն բռնության կոչ պարունակող մեկնաբանությունների, այլև վիրավորական բնույթի հրապարակումների դեմ։ Instagram-ը թողարկում է մեկ այլ Stories գործիք, որը կկոչվի Group Stories։ Այն թույլ է տալիս օգտատերերին և իրենց ընկերներին համագործակցել կամ պարզապես զրուցել առանձին Story-ում՝ ստեղծելով Group Stories։ Անցած ամսվանից Instagram-ը սկսել է թաքցնել like-երի հաշվիչը։ Իսկ եթե ցանկանում եք […]
18:44 16.12.2019
Գաղտնաբառերի մենեջեր NordPass համակարգը հավաքել ու հրապարակել է համացանցային կայքերում անհատական հաշիվների այն ամենաթույլ գաղտնաբառերը, որոնք ամենահաճախն են կոտրվում կիբերհանցագործների կողմից։ Դրա համար նրանք ուսումնասիրել են կոտրված օգտահաշիվների 500 միլիոն գաղտնաբառեր։ Ամենահաճախ կոտրված գաղտնաբառերը, ըստ այդ ուսումնասիրության, եղել են միայն թվանշաններից բաղկացածները․ 12345, 11111, 123321։ Նրանց հետևից էլ գալիս են հայտնի «անհաջողակները»՝ ստեղնաշարի առաջին և […]
17:28 16.12.2019
«Շանթ» հեռուստաընկերության և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կողմից համատեղ թողարկված նոր բջջային հավելվածի՝ «ՄՏՍ TV»-ի շնորհիվ հասանելի են «Շանթ» և այլ հեռուստաընկերությունների ծրագրերը, ներառյալ բացառիկ ժամանցային հաղորդումներն ու կարևոր ֆուտբոլային հանդիպումները: Ներբեռնելով «ՄՏՍ TV» հավելվածը և բաժանորդագրվելով` հնարավորություն է ստեղծվում մինչև հունվար 31-ն անվճար օգտվել հավելվածից` չծախսելով ձեր փաթեթով նախատեսված մեգաբայթերը: «ՄՏՍ TV» հավելվածում ներառված են հայկական 12 […]
12:55 16.12.2019
ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում այսօր կազմակերպվել է «Կինը Արևելքում» խորագրով հանրապետական գիտաժողով: Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Մարիամ Խանզադյանը խոսեց հայ, խեթ, ասորի, քուրդ կնոջ պատմական կերպարի մասին: Նա գիտաժողովի մասնակիցներին պատմեց խեթական սուրբ Արիննա քաղաքի արևի աստվածուհու մասին, նշեց՝ արևի միակ աստվածուհին խեթերն են ունեցել: Մանրամասները՝ տեսանյութում:
22:53 15.12.2019
Ուռուցք ունենալու ռիսկը ուղղակիորեն կապված է ալկոհոլի օգտագործման հետ, գրում է Cancer պարբերականը: Հետազոտվել է մոտ 60 հազար ճապոնացի, որոնց մասին տեղեկություններ են հավաքվել 2005-2016թթ․-ը: Հաշվի է առնվել, թե նրանք օրական որքան ալկոհոլ են օգտագործել: Պարզվել է, որ որքան շատ է խմել հիվանդը, այդքան ավելի մեծ է եղել ուռուցքաբանի մոտ հայտնվելու հավանականությունը: Այն հիվանդները, որոնք […]
16:31 15.12.2019
99 մլն տարի առաջ դինոզավրերը տուժել են ոջիլներից, պարզել են ճապոնացի գիտնականները՝ Պեկինի մանկավարժական համալսարանից: Հետազոտությունը հրապարակել է Nature Communications ամսագիրը: Հետազոտողները Մյանմայից բերված սաթի բեկորում հայտնաբերել են շուրջ 99 մլն տարեկան տասնյակ մակաբույծներ: Նրանցում պահպանվել են դինոզավրերի և միջատների փետուրների բեկորներ, որոնք նման են եղել ժամանակակից ոջիլներին: Փետուրներից մեկում անգամ մնացել է ոջիլի հասցրած […]
23:06 14.12.2019
Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, թե ինչպես են ուղեղում ծնվում գիտակցական գործընթացները, այնպիսիք ինչպիսիք են մոտիվացիան, հետաքրքրությունը և անհանգստությունը, գրում է MedicalXpress-ը: Նրանք առնետների վրա գիտափորձ են անցկացրել ուսումնասիրելով նրանց ուղեղում առկա 485 նյարդային բջիջ: Պարզվել է, որ ուղեղը հրահանգ կատարելիս բաժանվում է մի քանի խմբի և ամեն խումբը մասնակցում է ինչ-որ հատկության արտահայտմանը: Այդ ամենը […]
18:00 14.12.2019
Վերլուծաբանները ուսումնասիրություններ կատարելուց հետո պնդել են, որ անվճար հավելվածներում չի ստուգվում օգտատերերի հնարավոր քրեական անցյալը, ինչը գրավում է տարատեսակ մոլագարներին: Այդ մասին վկայում են ամերիկյան ProPublica ոչ առևտրային կազմակերպության ուսումնասիրությունները: Ըստ վիճակագրության ՝ սեռական բռնության 150 դեպքերի պարագայում հանցագործներն իրենց զոհերի հետ ծանոթացել են անվճար հավելվածների միջոցով: Նրանք կանանց բռնության են ենթարկել հենց առաջին հանդիպման […]
15:43 14.12.2019
Reddit կայքի և Initialized Capital ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Twitter-ում գրառում է կատարել։ «Վաղը` ժամը 18.00-ին, ես Instagram-ում ուղիղ եթերում կլինեմ`պատասխանելով ձեռնարկատիրության վերաբերյալ ցանկացած հարցի Shakmat կոնյակով լի բաժակով։ Միացեք ինձ»,- գրել է Ալեքսիս Օհանյանը։ SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Ալեքսիս Օհանյանը ներկայացրել է իր կողմից ստեղծված Shakmat կոնյակը: «Շախմատ»-ի յուրաքանչյուր շշի վաճառքից ստացված հասույթից որոշակի […]
15:28 14.12.2019
Գողերը կոշտ սկավառակ են հափշտակել «Ֆեյսբուքի»հաշվապահի մեքենայից, որում գտնվել են ընկերության 29 հազար աշխատակիցների բանկային տվյալները: Այդ մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին, անհետացման մասին հայտնի է դարձել նոյեմբերի 20-ին: Սակայն «Ֆեյսբուքն» այդ մասին աշխատակիցներին նախազգուշացրել է միայն դեկտեմբերի 13-ին: Կրիչների վրա պահպանվում էին փաստաթղթերը, որոնցում նշված […]
21:32 12.12.2019
Գերմանիայում սկսել են շահագործել հենց ճանապարհին լիցքավորվող հիբրիդային բեռնատարներ: Գաղափարի հեղինակները խոստանում են, որ տրանսպորտի այս տեսակը կլինի էկոլոգիապես ավելի մաքուր և արագ:
16:54 11.12.2019
Միացյալ Նահանգների օդագնացության և տիեզերական տարածքի հետազոտության ազգային վարչությունը (NASA) ցույց է տվել դեպի Լուսին և Մարս թռիչքների համար ստեղծված SLS գերծանր հրթիռի վառելիքի հիմնական բաքի նախատիպի հզորությունը: «Հաջողություն. NASA-ի ինժեներները փորձարկել են SLS-ի հեղուկ ջրածնի համար նախատեսված բաքը. մինչ պայթյունն այն դիմակայել է նորմալ ծանրաբեռնվածության ավելի քան 260%-ին»,- Facebook-ում գրել է NASA-ի տնօրեն Ջեյմս […]
15:06 11.12.2019
Ինչո՞վ է պայմանավորված օրենքի նախագծով գիտական աստիճանավորման երկաստիճան համակարգից մեկ աստիճանի անցնելու դրույթը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջում նշված է, որ «Գիտությունների թեկնածու» սահմանումը միջազգային ասպարեզում, մասնավորապես, Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում, որի մասն է կազմում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը, առաջացնում է թյուրըմբռնում, քանի որ այդ անվանումը նշում է որակավորման արդեն իսկ […]
15:09 10.12.2019
Մահացել է Ռաֆայել Հարությունյանը ՝ Ռուսաստանի և աշխարհի առաջատար գիտնականներից մեկը, միջուկային և ճառագայթային անվտանգության բնագավառի մասնագետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միջուկային էներգիայի անվտանգ զարգացման ինստիտուտի ներկայացուցիչը, որտեղ աշխատել է Հարությունյանը: «Մենք ցավով ենք ձեզ տեղեկացնելու, որ դեկտեմբերի 9-ին երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացավ անվանի գիտնական Ռաֆայել Հարությունյանը: Հրաժեշտի ժամանակը և […]
20:33 09.12.2019
Tesla-ի և SpaseX- ի հիմնադիր Իլոն Մասկն ընկերների հետ ռեստորան է ժամանել իր նոր ֆուտուրիստական Cybertruck էլեկտրական պիկապով: Տեղացիները լուսանկարել են ամերիկացի գործարարին և ներդրողին ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Մալիբու քաղաքում և նկարները տեղադրել են սոցիալական ցանցերում: Նշվում է, որ Մասկը մեքենան կայանել է ռեստորանի կողքին: Tesla-ի ղեկավարի հետ նրա ընկերներն էին: Ավտոմեքենան մեծ հետաքրքրություն է […]
23:48 08.12.2019
Ըստ հայտնի հիպոթեզի` նեոպրոտերոզոյան դարաշրջանում Երկիրը գրեթե ամբողջությամբ ծածկված է եղել սառույցով: Մասնագետները պարզել են, թե ինչպես են որոշ կենդանատեսակներ կարողացել գոյատևել սառցե դարաշրջանում: Կանադայի Մակգլիշի համալսարանի գիտնականները ապացույցներ են գտել այն մասին, որ սառցե դարաշրջանում կենդանիները կարողացել են գոյատևել օվկիանոսում: Ավելի վաղ վարկած կար, որ կյանքն այդ շրջանում հնարավոր է եղել միայն սառցաբեկորների վրա, […]
19:33 08.12.2019
SpaceX ընկերության Dragon բեռնանավը ավարտել է կցումը Միջազգային տիեզերակայանին, հայտնում է ria.ru-ն: Dragon-ը տիեզերք է հասցրել 3 տոննա բեռ՝ գիտափորձերի նյութեր և առաջին անհրաժեշտության ապրանքներ: Առաքելության ավարտին բեռնանավը կվերադառնա երկիր ՄՏԿ-ի անձնակազմի գիտական աշխատանքի արդյունքներով:
17:43 08.12.2019
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Քանի որ շուտով արձակուրդներ են, և ավելի շատ ժամանակ կլինի գիրք կարդալու համար, ստորև նշեմ այս տարվա կարդացածս գրքերից այն երեքը, որոնք ես կասեի պարտադիր են կարդալու համար. 1. Նիլ ԴեԳրաս Թայսոնի «Պատերազմի գործիքները. Անսասան կապը աստղագիտության և ռազմարվեստի միջև» (Accessory to War: […]
23:09 07.12.2019
Շվեյցարական Լոզանի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցից բակալավրի ուսանող Վասիմ Դաուադին լուծել է ֆիզիկայի խնդիրը, որը գիտնականները փորձել են բացատրել 100 տարի: Այս մասին գրում է Neue Züricher Zeitung-ը: Նրան հաջողվել է պարզել, թե ինչու է հեղուկով լցված ուղղահայաց նեղ խողովակի մեջ օդային պղպջակը մնում անշարժ և չի բարձրանում: Կիրառելով հետազոտության ինտերֆերաչափական մեթոդը՝ ուսանողը հայտնաբերել է պղպջակի […]
22:19 06.12.2019
Գերմանացի գիտնականները չափել են դեպի Անտարկտիկա ուղևորվող արշավախմբի ուղեղի ծավալը: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն 14 ամսվա ընթացքում փոքրացել է, հայտնում է N+1-ը: Հետազոտողները ընտրել են ինը մարդու՝ հինգ տղամարդու և չորս կնոջ, ովքեր 14 ամիս անցկացրել են գերմանական Neumeier-3 կայանում: Փորձից առաջ և դրանից հետո ութ մարդ ենթարկվել է ՄՌՏ հետազոտության և Անտարկտիկայում […]