19:43 05.12.2019
Ինգուշական պետական համալսարանը և Հայաստանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանը ստորագրել են համաձայնագիր, որի համաձայն` համալսարանի աշխատակիցների համար հին ձեռագրերը հասանելի կլինեն: «Համագործակցությունը Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտի հետ և հին ձեռագրերին հասանելիությունը կլրացնեն ինգուշների պատմության մեջ առկա բազմաթիվ բացերը, կվերականգնեն ինգուշների պատմության որոշ գրավոր հուշարձաններ և կհստակեցնեն ինգուշների բնակավայրերի աշխարհագրական առանձնահատկությունները: Բացի դրանից՝ դա հնարավոր կդարձնի […]
20:29 03.12.2019
Գիտնականները խոստացել են ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութ մշակել արդեն 2021 թվականին: Երեք պատվաստանյութերի՝ HVTN 702-ի, Imbokodo-ի և Mosaico-ի կլինիկական փորձարկումների աշխատանքները մոտ են ավարտին: Այս մասին ասել է Սան Ֆրանցիսկոյի առողջապահության դեպարտամենտի ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրի ղեկավար Սյուզան Բուխբինդերը: Պատվաստանյութերից HVTN 702-ը ստեղծված է RV144 պատվաստանյութի հիմքի վրա, որը հնարավորություն տվեց Հարավային Աֆրիկայում 30 տոկոսով նվազեցնել վարակի […]
20:20 01.12.2019
Մասսաչուսեթսի համալսարանի գիտնականները մշակել են ալգորիթմներ ստեղծելու հարթակ, որոնք պետք է կանխեն արհեստական ինտելեկտով մեքենաների վտանգավոր պահվածքը, և թույլ չտան մարդկանց վնաս պատճառել: Այս մասին հաղորդել է Science Alert-ը: Հետազոտողներն անվանել են ալգորիթմները սելդոնյան՝ ի պատիվ Այզեկ Ազիմովի գիտաֆանտաստիկ Основание վեպերի շարքի պերսոնաժի: Թեպետ նրանք արհեստական ինտելեկտին չեն տալիս բարոյական չափանիշների հասկացողություն, այնուամենայնիվ, թույլ են […]
23:57 30.11.2019
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում առաջին անգամ նշվել է տեղադրված գրառումը «Չճշտված տեղեկատվություն» գրությամբ: Այս մասին ասված է States Times Review-ն ընդդիմադիր խմբագրության միջոցով առցանց տեղադրված նյութի ծանոթագրության մեջ: Վերստուգող մարմինը պահանջել է, որ Times Times Review-ի հեղինակը փոփոխություն կատարի նյութում, որի մեջ, մասնավորապես, ասվում է, որ հասարակական գործիչներից մեկը, որը նախկինում խոսում էր երկրում իշխող կուսակցության […]
16:20 30.11.2019
Կառավարությունը կավելացնի գիտությանը տրամադրվող գումարները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հաշվի առնելով Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանի հետ վերջին շրջանի մի շարք աշխատանքային քննարկումները, ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի ու Հովհաննես Հովհաննիսյանի առաջարկները, ինչպես նաև գիտական հանրույթի դիմումները, կառավարությունը կավելացնի գիտությանը տրամադրվող գումարները: […]
22:55 28.11.2019
Ճապոնիայի Կագոսիմայի համալսարանի գիտնականները հազարավոր արտասովոր մոլորակներ են հայտնաբերել, որոնց զանգվածները տասնյակ անգամներ գերազանցում են Երկրագնդի զանգվածը։ Այդ մոլորակները հայտնաբերվել են սև խոռոչների հարևանությամբ։ Այդ «հարևանության» հեռավորությունը մոտ 10 լուսատարի է՝ հեռու է այնքան, որքան կանցնի լույսը 10 տարում։ Սա այն հեռավորությունն է, որի շնորհիվ մոլորակները խուսափում են սև խոռոչների կողմից կլանվելուց։ Ավելի մոտ լինելու […]
23:50 25.11.2019
Եվրոպական տիեզերական գործակալության տիեզերագնաց Լուկա Պարմիտանոն բաց տիեզերք է գցել վերանորոգման ընթացքում հանված մասնիկ, գրում է Daily Mail-ը: Տեսանյութը NASA-ն հրապարակել է ինստագրամյան էջում. «Արդյո՞ք այս աղբի կտորը ուրախություն էր բերում. երբեմն հարկավոր է ազատվել այն ամենից, ինչ Ձեզ չի ծառայում»: Այդպիսով՝ NASA-ն հորդորում է կարգուկանոն հաստատել տանը և ձերբազատվել անպետք իրերից։ https://www.instagram.com/p/B5JQqSmJyjQ/?utm_source=ig_web_copy_link
16:51 24.11.2019
Օհայոյի համալսարանի ամերիկացի միջատաբան Ուիլյամ Ռոմոզերը պնդում է, որ Curiosity մարսագնացի կողմից արված լուսանկարներում նա գտել է արարածների հետքեր, որոնք նման են երկրային միջատներին, գրում է Science Alert-ը: Ռոմոզերը, ուշադիր ուսումնասիրելով լուսանկարները, նշել է, որ Մարսի միջատներն ունեն թևեր, բեղիկներ: Նա պնդում է, որ լուսանկարում դրանք շարժվող և թռչող միջատին բնութագրող դիրքերով են: Ըստ միջատաբանի՝ […]
23:33 23.11.2019
Այսօր Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկել է մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանման երկօրյա համաժողովը: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և կառավարության նախաձեռնությամբ այն արդեն երրորդ անգամ է կազմակերպվում Գյումրիում: Համաժողովին մասնակցում են հանրապետության մարզերի 200 երիտասարդներ ու տեխնոլոգիական ոլորտի հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ։ Օրակարգային հիմնական թեմաները վերաբերել են բիզնես ոլորտում նոր տեխնոլոգիաների հնարավոր ներդրմանը, կրթության որակի բարձրացմանն ու […]
19:44 23.11.2019
Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության համալիրի առջև խնդիր է դրվել ստեղծել ռազմական ռոբոտացված համակարգերի ստորաբաժանումներ, որոնք ունակ պետք է լինեն ստանձնել և իրականացնել մարտական առաջադրանքներ։ Այս մասին ռուսական «ՌԻԱ-Նովոստիին» հայտնել է չբացահայտվող աղբյուրը։ Այդպիսի համակարգերի ստեղծման առաջադրանք տրվել է 2020 թվականի համար, և այդ առաջադրանքը պետք է կատարվի-ավարտվի 2025 թվականին։ «2025 թվականին մենք պետք է այդ առաջադրանքի […]
19:07 23.11.2019
Ռուսաստանում էլեկտրականությամբ աշխատող առաջին ավտոմեքենաները կսկսեն արտադրել արդեն 2020 թվականի առաջին եռամսյակում։ Հիմա դրա նախագիծը արտոնագրի ստացման փուլում է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարը։ «Արտոնագրի հանձնումը եզրափակիչ փուլում է։ Հուսամ՝ դա շուտով կլինի։ Արտադրությունը նրանք սկսելու են 2020 թվականի առաջին եռամսյակում»,- ասել է պաշտոնյան։ Ռուսական առաջին էլեկտամոբիլը կոչվելու է Zetta: Այն ունի կոմպակտ […]
23:44 22.11.2019
Twitter-ի միկրոբլոգների ծառայության մեջ այժմ հնարավոր կլինի թաքցնել սեփական հրապարակումների վերաբերյալ օգտատերերի որոշ մեկնաբանություններ, հայտնում են սոցիալական ցանցի պաշտոնական էջում: Ֆունկցիան սկսել է աշխատել նոյեմբերի 21-ին: Նշվում է, որ ցանկության դեպքում հնարավոր կլինի հետ բերել թաքնված մեկնաբանությունները. դրանք չեն ջնջվի: Անձը, որի մեկնաբանությունը թաքնված է, ծանուցում չի ստանա:
19:00 22.11.2019
Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը ներկայացրել է Cybertruck բեռնատարը: Մեքենան ունի համակարգչային խաղերին բնորոշ դիզայն, սակայն նրա տեխնիկական ցուցիչները բացառիկ են: Այն կթողարկվի երեք տարբերակով՝ մեկ, երկու և երեք էլեկտրաշարժիչով: Շնորհանդեսի ընթացքում Մասկը հայտնել է, որ մեքենան կարող է 3 վայրկյանի ընթացքում 100 կմ/ժ արագություն զարգացնել: Դրանից բացի՝ Մասկը ներկայացրել է այն դետալները, որոնցից պատրաստված […]
12:10 22.11.2019
Կարմիր սոխի պարկը, որը ավելի քան 100 տարեկան է, գտնվել է Անտարկտիդայում՝ Հաթ-Փոինթ թերակղզում: Այս մասին հայտնում է Antarctic Heritage Trust հիմնադրամը Facebook-ի իր էջում: Այսպիսով, գտածոն հայտնաբերվել է Discovery խրճիթում, որը կառուցվել է բրիտանական բևեռային հետախույզ Ռոբերտ Սքոթի կողմից 1902 թվականին: Մասնագետներն ուսումնասիրել են սոխի պարկը սեզոնային մոնիտորինգային ծրագրի շրջանակում: Նշվում է, որ սոխի […]
12:42 21.11.2019
ՆԱՏՕ-ն տիեզերքը հայտարարել է գործողությունների անցկացման առանձին ոլորտ: Չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 20-ին, կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարները տիեզերքը ճանաչել են որպես առանձին տարածություն՝ ցամաքի, օդի, ջրի և կիբերտարածքի հետ միասին: «Տիեզերքն անհրաժեշտ է դաշինքի կողմից պաշտպանության և զսպիչ միջոցառումների համար»,- հավելել է Ստոլտենբերգը: Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն իր զենքը […]
23:26 19.11.2019
Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները զուգարանակոնքերի համար հատուկ ծածկույթ են ստեղծել, որոնք մաքուր կպահեն կոնքամանները առանց ջրի օգտագործումից հետո: Խոսքը տեֆլոն նյութի մասին է, որը թույլ չի տալիս մարդու կենսագործունեության մնացորդներին կպնել զուգարանակոնքին: Հատուկ ծածկույթը զուգարանակոնքի ներքին հատվածում կառաջացնի միկրոմասնիկներ, որոնց հպվելով՝ մարդու կենսագործունեության մնացորդները կսահեն ջուրը՝ առանց մակերեսն աղտոտելու: Ժամանակ առ ժամանակ սակայն կարիք կլինի փոխել […]
22:32 18.11.2019
Մարսի Եզերո անունը ստացած խառնարանում կարող էին միկրոօրգանիզմներ ապրել: Այնտեղ հայտնաբերվել են մեծ զանգվածներով կարբոնատների շերտեր, որոնք առաջանում են բակտերիաների կենսագործունեության արդյունքում: Գիտնականներն այս եզրակացությանն են հանգել մարզի ուղեծրում գտնվող Mars Reconnaissance Orbiter սարքից ստացված լուսանկարների ուսումնասիրությունից հետո: Եզերո խառնարանից մոտ 3000 կմ հեռավորության վրա այժմ աշխատում է Curiosity մարսագնացը: Գիտնականների կարծիքով՝ մոտ 4 մլրդ […]
16:06 18.11.2019
Ճապոնիայում անցկացրած կլինիկական հետազոտության արդյունքները փաստում են, որ ծխախոտի տաքացման համակարգը ավելի լավ այլընտրանք է, քան սիգարետը։ Այն ծխողները, ովքեր սկսում են օգտագործել ծխախոտի տաքացման համակարգ,ավելի քիչ են երթարկվում վնասակար նյութերի ազդեցության, քան սիգարետ ծխողները։ Հետևաբար, առանց այրման նիկոտին մատակարարող սարքերը կարող են օգնել ծխողներին հրաժարվել սիգարետից ու ավելի քիչ բացասական ազդեցությունունենալ նրանց օրգանիզմի վրա։ […]
13:18 18.11.2019
Россия 1 հեռուստաալիքը ցուցադրել է «Новый элемент русской таблицы» վավերագրական կինոնկարը, որը նվիրված է Դմիտրի Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակին: Ֆիլմը պատմում է աղյուսակի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների, անվանի գիտնականին հանդիպած դժվարությունների և ժամանակակից աշխարհում նոր քիմիական տարրերի հայտնաբերման գործընթացի մասին: Ֆիլմի երկու հերոսները ծագումով հայ ռուս գիտնականներ են` Ֆլերովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի ղեկավար […]
23:14 17.11.2019
Շաքարի օգտագործումն ավելացնում է աղիքներում բորբոքային հիվանդությունների զարգացման ռիսկը: Այսպիսի եզրակացության են եկել Կանադայի Ալբերտայի համալսարանի գիտնականները: Փորձարկումները ցույց են տվել, որ մկները, որոնց սննդակարգում հիմնականում շաքար է եղել, արհեստական կոլիտի (հաստ աղիքի բորբոքում) ժամանակ, աղիքների վնասման ավելի մեծ մակերես են ունեցել: Շաքարը նպաստել է բակտերիաների զարգացմանը: Աղիքներից բակտերիաները հանգիստ կարող են հայտնվել այլ օրգաններում […]
20:30 17.11.2019
Թաիլանդի Մախասարակամի համալսարանի հնէաբանները երկրի հյուսիս-արևելքում գտնվող Նոնգ Բոալամպու նահանգում՝ «դինոզավրերի հովտում», հայտնաբերել են նոր՝ 11-րդ տեսակի դինոզավրի մնացորդներ: Այս մասին հաղորդում է Thaiger-ը: Հաստատվում է, որ դինոզավրի հայտնաբերված տեսակը գոյություն է ունեցել ավելի քան 60 մլն տարի առաջ՝ նախկին Թաիլանդի և հարևան երկրների տարածքներում: Գիտնականների խոսքով՝ ելնելով վերջույթների փշրված ոսկորներից՝ դինոզավրը ունեցել է 4-ից […]
16:30 17.11.2019
Քարնեգի համալսարանի հետազոտությունները փաստում են, որ տղա և աղջիկ երեխաները հավասարապես են ընկալում ճշգրիտ գիտությունները, գրում է The Daily Mail-ը: Ըստ վիճակագրության՝ ճշգրիտ գիտություններով զբաղվող ավելի քիչ կանայք կան, սակայն գիտնականները վստահ են, որ դա միայն կարծրատիպերի հետևանքով է: Գիտնականները հետազոտել են 3-10 տարեկան երեխաների տվյալները: Դրանից բացի, երեխաների ուղեղի ակտիվությունը չափվում էր գիտափորձին մասնակցող […]
13:00 15.11.2019
Հայաստանում ինժեներական քաղաքի կառուցման նախագծման աշխատանքները մտել են ավարտական փուլ, և 2020 թվականին սկսվելու են ինժեներական քաղաքի կառուցման շինարարական աշխատանքները։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։ Նրա ղեկավարած նախարարությունը նախատեսում է այդ քաղաքում տեղավորել մոտ 35 ինժեներական ընկերություններ, որոնք հնարավորություն կունենան ստեղծել մոտ 1500 աշխատատեղ։ Այս նպատակով, ըստ Արշակյանի, պետության և […]
23:55 14.11.2019
Այս փոքրիկ շնիկին գտել են ամերիկյան Միսսուրի նահանգում, փողոցում թափառելիս: Կենդանաբաններն ու անասնաբույժներն ուսումնասիրել են շանը և նշել, որ ճակատին աճած պոչը որևէ կերպ վտանգ չի ներկայացնում նրա առաղջությանը և չի խանգարում վարքին: Ավելին, անասնաբույժներից մեկն ասել է, թե պոչիկը լրացուցիչ հմայք է տալիս շնիկին: Նա արդեն շատ հայտնի է համացանցում, ու դարձել է շատերի […]
23:43 14.11.2019
Facebook-ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգը չինական TikTok հավելվածում ստեղծել է գաղտնի հաշիվ, գրում է BuzzFeed–ը: Նշվում է, որ հաշիվը գրանցված է «finkd» անվան ներքո, նմանատիպ անունով էջ կա նաև թվիթերում: Էջը ունի 4 հազար հետևորդ, իսկ Ցուկերբերգը հետևում է 61 հոգու, որոնց մեջ են մտնում երգչուհի Արիանա Գրանդեն, Սելենա Գոմեսը և այլք: TikTok-ը չի հաստատել այն […]
21:30 14.11.2019
Տիեզերական սարքավորումների միջոցով NASA-ն նկարահանել է Մերկուրիի անցումն արևային սկավառակի առջևով: Տեսանյութը հայտնվել է գործակալության Instagram-ի պաշտոնական էջում: Կադրերում երևում է, թե ինչպես է հսկայական աստղի ֆոնին մի փոքրիկ կետ անցնում: Տեսանյութն արվել է արևային դինամիկայի աստղադիտարանի միջոցով: View this post on Instagram Tiny planet Mercury transits the Sun ? On Nov. […]