TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+29.09 oC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՏ

Աշխարհի ամենահզոր միջուկային սառցահատ նավի վրա գործարկել են ատոմային ռեակտորը

19:55 04.10.2019

Ռուսաստանում գործարկվել է «Արկտիկա» միջուկային սառցահատ նավի ռեակտորը։ Այն ամենահզորն է աշխարհում որևէ նավի վրա դրված միջուկային ռեակտորներից։ Փորձարկումը, ըստ ռուսական կողմի, անցել է բարեհաջող։ Ռեակտորը գործարկվել է նվազագույն հզորությամբ, քանի որ դա բավական է դրա գործունակությունը ստուգելու համար։ Դրանից հետո այն փորձարկվելու է «էներգետիկ» մակարդակում, իսկ հետո փորձարկվելու է նավի ընթացքի ժամանակ։ Միջուկային ռեակտորի […]

̰
Նախագահը շրջայց է կատարել սերբական առաջատար Միխայլո Պուպինի ինստիտուտում

19:36 04.10.2019

Միխայլո Պուպինի ինստիտուտը (Mihajlo Pupin Institute) Սերբիայի տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի առաջատար գիտահետազոտական ինստիտուտն է: Այն ամենամեծն ու հինն է Հարավարևելյան Եվրոպայի տարածքում: Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելեց ինստիտուտ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ինստիտուտը նախագծեր է իրականացնում տեղեկատվական տեխնոլոգիաների, ավտոմատացման ոլորտում նորարարական լուծումների մշակման, հեռահաղորդակցության, համակարգչային ցանցերի, էլեկտրոնային կառավարման, բիզնեսի և կրթության ոլորտներում: […]

̰
Նախագահ Սարգսյանն այցելել է Բելգրադի գիտատեխնոլոգիական պարկ

18:17 04.10.2019

Պաշտոնական այցով Սերբիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շրջայց է կատարել: Նախագահ Սարգսյանն այցելել է Բելգրադի գիտատեխնոլոգիական պարկ։ Այնտեղ նա ծանոթացել է տեխնոլոգիական պարկի ձեռքբերումներին, աշխատանքին ու ծրագրերին։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի՝ Բելգրադում գտնվող թղթակիցը։ Բելգրադի գիտատեխնոլոգիական պարկը նախատեսված է ստարտափների և զարգացող բարձր տեխնոլոգիական ընկերությունների համար: Այն օգնում է այդ ընկերություններին զարգացնել և […]

̰
Ժպտացեք, որովհետև մեզ նկարահանում են. Փաշինյան

14:29 03.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում կարևորեց WCIT 2019-ի պատշաճ կազմակերպման կարևորությունը: «Կիրակի օրը՝ ոչ պաշտոնապես, երկուշաբթի՝ պաշտոնապես, Հայաստանում սկսվում է Համաշխարհային տեղեկատվական կոնգրեսը: Սա մեծամասշտաբ իրադարձություն է, 2000-ից ավելի հյուրեր ենք ունենալու, այդ թվում՝ պաշտոնական պատվիրակություններ: Սա կարևոր իրադարձություն է՝ Հայաստանը որպես տեխնոլոգիական երկիր աշխարհի քարտեզի վրա ևս մեկ անգամ ի ցույց դնելու»,- […]

̰
Քարդաշյան, Թանկյան և ուրիշներ. ովքե՞ր են Հայաստանում կազմակերպված WCIT 2019-ի հյուրերը

14:27 03.10.2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը կառավարության այսօրվա նիստում հրապարակեց՝ ովքեր են հյուրընկալվելու Հայաստանում՝ WCIT 2019-ի շրջանակներում: Նա տեղեկացրեց, որ վարչապետի հրավերով Հայաստան են ժամանելու Քիմ Քարդաշյանը, Էրիկ Իսրայելյանը, Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը և ուրիշներ: Նախարարն IT համայնքին կոչ արեց այս հնարավորությունն օգտագործել, գալ «ԴիջիԹեք», հնարավորության դեպքում տաղավարներ վերցնել, հակառակ պարագայում գոնե տարածքում լինել՝ […]

̰
Մասկը ներկայացրել է իր Մարսագնաց տիեզերանավի ներքին հարդարումը

23:41 02.10.2019

Ամերիկյան SpaceX ընկերության ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասկը տեսանյութ է հրապարակել իր ընկերության պատրաստած տիեզերանավի ներսից։ Միլիարդատերը ներկայացրել է մարսագնացի «բեռնախցիկը»։ Տեսանյութը հրապարակվել է Тwitter-ում։ Inside Starship cargo bay. Header tanks mounted in tip of nosecone to offset engine weight at rear. pic.twitter.com/EJSwqMCooA — Elon Musk (@elonmusk) October 1, 2019 Ներկայացված այս հատվածում, ըստ նախագծողների, տեղավորվելու […]

̰
Հայաստանը կհյուրընկալի STARMUS-ի 6-րդ փառատոնը. նախագահն ընդունել է փառատոնի կազմակերպիչներին

18:29 02.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի հեղինակ ու հիմնական կազմակերպիչ, հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին և փառատոնի գլխավոր մենեջեր Ինիակի Սորոային: Հանդիպմանն անդրադարձ է եղել գալիք տարի Հայաստանում նախատեսվող STARMUS-ի 6-րդ փառատոնի կազմակերպչական հարցերին և ժամկետներին: STARMUS-ի 6-րդ փառատոնը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը նախագահ Արմեն Սարգսյանինն է. այն մեր երկրում […]

̰
Անտարկտիդայից հսկա սառցաբեկոր է անջատվել, որն իր մակերեսով մոտ 7 անգամ մեծ է Երևանից

23:40 01.10.2019

Անտարկտիդայի հյուսիսում Էյմերի կոչվող հատվածում հսկա սառցաբեկոր է անջատվել մայրցամաքից: Վերջին 50 տարիների ընթացքում սա Անտարկտիդայից անջատված ամենամեծ բեկորն է: Այս մասին հաղորդել է օվկիանոսների հետազոտման «Սկրիպպս» ինստիտուտը: Անջատված սառցաբեկորը կշռում է 315 միլիարդ տոննա: Դրա բարձրությունը մոտ 200 մետր է, մակերեսը՝  1․6 հազար քառակուսի կիլոմետր: Համեմատության համար նշենք, որ սա մոտ 7 անգամ մեծ […]

̰
ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի ու Մոլդովայի ղեկավարներն այցելել են Թումո

19:46 01.10.2019

Պաշտոնական այցով ՀՀ ժամանած ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդները, ինչպես նաև Իրանի ու Մոլդովայի նախագահները, այցելել են Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն՝ ծանոթանալու կենտրոնի գործունեությանը: Այցի ուղիղ հեռարձակումը տեղադրված է ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջում:

̰
WhatsApp-ն առաջիկայում կդադարի աշխատել հին սմարթֆոնների վրա

18:20 01.10.2019

2020 թվականի փետրվարի 1-ից WhatsApp-ն այլևս չի աշխատի սմարթֆոնների հնացած մոդելների դեպքում: РИА новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարությունը հրապարակված է հավելվածի պաշտոնական կայքում: Հայտարարության համաձայն՝ որոշումը կտարածվի Android 2.3.7 и iOS 8 համակարգով աշխատող սմարթֆոնների վրա: «Սա կապված է այն հարցի հետ, որ մենք չենք թարմացնում մեր հավելվածի գործիքները, իսկ այն ցանկացած ժամանակ կարող է […]

̰
Գիտնականները Երկրից ոչ հեռու սուպերմոլորակ են հայտնաբերել

22:23 30.09.2019

Իսպանացի աստղագետները Կալար-Ալտո աստղադիտարանում հանկարծակի հայտնաբերել են, որ Երկիր մոլորակից ընդամենը 31 լուսատարի հեռավորության վրա գոյություն ունի մոլորակ, որ իր կառուցվածքով և չափսերով նման է  Յուպիտերին՝ Արևային համակարգի գազային հսկային: Գիտական խմբի ղեկավարի խոսքերով` մոլորակը ձևավորվել է գազի հսկայական մասսաներից, այնքան հանկարծակի, որ հետազոտողները բաց են թողել այդ պրոցեսը: Մոլորակը պտտվում է GJ 3512 աստղի […]

̰
Գիտնականները գտել են ամենամաքուր վառելիքի ստացման եղանակը

21:30 30.09.2019

НИТУ «МИСиС»-ի գիտնականներն արտասահմանյան գործընկերների հետ համատեղ գտել են մի նյութ, որը կարող է թույլ տալ հրաժարվել թանկարժեք մետաղներից՝ էկոլոգիապես մաքուր ջրածնային վառելիքի ստացման համար: Այս մասին հայտնում է ACS Energy Letters-ը: Այլընտրանքային էկոլոգիական էներգիան մեծ ճանաչում է վայելում: Այս պահին այդ տեսանկյունից առաջին տեղում արևային և քամու էներգիաներն են: «Կանաչ» էլեկտրաէներգիա ստանալու համար բավականին […]

̰
Լուսնի վրա ընկած զոնդն անհետացել է

21:04 30.09.2019

Լուսնի վրա ընկած հնդկական «Վիկրամ» տիեզերական սարքն անհետացել է: Այս մասին հայտնել է ՆԱՍԱ-ն: Նկարահանումները կատարվել են Lunar Reconnaissance Orbiter միջմոլորակային կայանից այն ենթադրյալ վայրում, որտեղ անհաջող վայրէջք է կատարել տիեզերական սարքը: Շուրջ 150 մետր տարածք է լուսանկարվել, բայց սարքը չկա: ՆԱՍԱ-ում ենթադրել են, որ լուսանկարահանումները կատարվել են ոչ շատ լուսավոր ժամերի և, հնարավոր է, […]

̰
ԱՄՆ-ում եռասեռ որդ է հայտնաբերվել

23:30 29.09.2019

Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները եռասեռ որդ են բացահայտել: Հետազոտողները որդի այդ տեսակը նկարագրել են Current Biology ամսագրի հոդվածում: Կալիֆորնիական Mono աղի լճում հետազոտողները հայտնաբերել են ութ տեսակի մանրադիտակային որդեր: Պարզվել է, որ նրանցից մեկը՝ Auanema sp-ը  երեք սեռ ունի: Բացի այդ, նա ի վիճակի է գոյատևել մկնդեղի այնպիսի քանակության դեպքում, որը 500 անգամ ավելի  է […]

̰
Հայտնի է տարվա լավագույն սմարթֆոնը

10:31 29.09.2019

OnePlus 7T-ն ճանաչվել է 2019-ի լավագույն սմարթֆոն։ Business Insider-ը հրապարակել է լավագույն սմարթֆոնների վարկանշային աղյուսակը։ Ինչպես նշվում է OnePlus 7T-ն ունի գեղեցիկ դիզայն, գերազանց տեսախցիկ։ Երկրորդ հորիզոնականում է Apple ընկերության iPhone 11-ը։ Այս սմարթֆոնն ունի 6.1 դյույմանոց էկրան, հզոր պրոցեսոր, ինչպես նաև արտադրական տեսախցիկ։ Երրորդ տեղում է OnePlus 7 Pro-ն։ Այս սմարթֆոնն առանձնանում է մատնահետքերի […]

̰
Ռոբոտին սովորեցրել են ակրոբատիկ հնարքներ կատարել

22:15 28.09.2019

Boston Dynamics ընկերության գիտնականները Atlas անվանումով մարդակերպ ռոբոտին ակրոբատիկ հնարքներ են սովորեցրել: Այդ մասին տեսանյութ է տարածվել ընկերության յութուբյան ալիքում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Ֆեյսբուքը» Ավստրալիայում լայքերի հաշվիչը թաքցնող գործառույթ է գործարկել

18:50 27.09.2019

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը Ավստրալիայում սկսել է թեստավորել լայքերի հաշվիչը թաքցնող գործառույթ, գրում է New York Times-ը: Գործառույթը տարածվում է լայքերի և տեսանյութերի թվաքանակը թաքցնելու վրա: Այս պահին հայտնի չէ` արդյոք այս գործառույթը կփորձարկվի՞ այլ երկրներում, թե՞ ոչ: Սոցցանցի ներկայացուցիչ Ջիմի Ռայմոն նշում է, որ կայքը մտադիր է հավաքել արձագանքներ և հասկանալ` արդյոք այս գործառույթը դրական […]

̰
Մասնագետները հայտնաբերել են Instagram-ի օգտահաշիվը կոտրելու նոր ձև

19:30 26.09.2019

Կիբերանվտանգության մասնագետները գտել են Instagram-ի էջը կոտրելու նոր միջոց: Այդ մասին հաղորդվել է Naked Security ընկերության կայքում: Instagram-ի հաշիվը կոտրելու համար հաքերները էլեկտրոնային փոստին նամակ են ուղարկում: Այնտեղ ասվում է, որ օգտատիրոջ կողմից մտավոր սեփականության իրավունքի խախտման պատճառով սոցիալական ցանցում էջը 24 ժամ հետո կարգելափակվի: Որպեսզի դա տեղի չունենա, օգտատերն իբր պետք է վիճարկի խախտումը […]

̰
Xiaomi-ն ներկայացրել է աշխարհի ամենաթանկ սմարթֆոնը

00:30 26.09.2019

Չինական տեխնոլոգիական հսկան ներակայացրել է աշխարհի առաջին սմարթֆոնը, որն ունի 108 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ։ Xiaomi Mi MIX Alpha-ն այս ցուցանիշով գերազանցում է բոլոր ամենամոտ մրցակիցներին առնվազն 2 անգամ։ Սմարթֆոնի տեսախցիկը հնարավորություն է տալիս 12032 x 9024 կետայնությամբ լուսանկարներ անել։ Բայց այս գաջեթը զարմացնում է ոչ միայն ու ոչ այնքան տեսախցիկի հզորությամբ․ Xiaomi Mi MIX Alpha-ն […]

̰
21-րդ դարը Հայաստանի նման երկրների դարն է․ նախագահի ելույթը Cybertech Europe համաժողովում

17:37 24.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 24-ին Հռոմում մասնակցել է կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում խոշորագույն Cybertech Europe 2019 միջազգային համաժողովի բացմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Մինչ համաժողովի բացումը, նախագահ Սարգսյանը դիտել է Cybertech Europe 2019-ի ցուցադրությունները, որոնք ներկայացնում են ոլորտի առաջատարների վերջին տեխնոլոգիական նորարարությունները, համաշխարհային կիբերանվտանգության ոլորտի նոր մարտահրավերները ու դրանց հաղթահարման հնարավոր տարբերակները։ […]

̰
Կասկածում եմ, որ վարչապետն ու նախարարներն էլ ուզեցին արագ Հայաստան վերադառնալ. Աննա Հակոբյանի գրառումը

17:23 24.09.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է տեխնոլոգիաների զարգացմանը. «Առաջին նկարում google-ի առաջին ցանցն է: Երկրորդում՝ աշխարհում առաջին hard disc-ը: Երրորդում՝ առաջին սերնդի առանց վարորդի մեքենա: Այս թանգարանային նմուշները տեսնելուց հետո, երբ արդեն «NVidia» ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը (վերջին […]

̰
Նախագահն Իտալիայում կայանալիք Cybertech համաժողովին կլինի գլխավոր բանախոսը

17:36 23.09.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն, հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը: Հռոմում նախագահ Սարգսյանը կմասնակցի կիբերանվտանգության ոլորտում միջազգային հեղինակավոր Cybertech համաժողովին: Cybertech-ը կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում առաջատար միջազգային հարթակներից մեկն է: Cybertech-ի համաժողովներն ու ցուցադրությունները լավագույն վայրն են ոլորտով հետաքրքրվողների համար՝ ծանոթանալու վերջին տեխնոլոգիական նորարարություններին, տեղեկանալու համաշխարհային կիբերանվտանգության ոլորտի նոր […]

̰
Մեծ Բրիտանիայում աշխատակիցը գրասենյակում լուսավորվող ծնոտով սարդ է հայտնաբերել

23:10 21.09.2019

Մեծ Բրիտանիայի գրասենյակներից մեկում աշխատակիցը պատի վրա լուսավորվող ծնոտով սարդ է նկատել: Այս մասին հայտնել է The Mirror պարբերականը: Տղամարդը սկզբում պատի վրա անցք է նկատել, որը փակված է եղել սարդոստայնով, հետո փորձել է սարդին դուրս բերել: Քիչ հետո անցքից մոտ 3 սմ երկարությամբ սարդ է դուրս եկել, որն էլ ունեցել է լուսավորվող կանաչավուն ծնոտ: […]

̰
Վրաստանում խխունջների ֆերմա է բացվել

21:57 21.09.2019

Պետության աջակցությամբ Վրաստանի Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում խխունջների ֆերմա է բացվել: Մեկ տարվա կտրվածքով ֆերմայում նախատեսվում է արտադրել մինչև 50 տոննա խխունջի միս: Այն կարտահանվի եվրոպական մասնավորապես՝ իտալական շուկա: Առաջին հերթին, իհարկե, նաև տեղական շուկա: Ձեռնարկությունը գործում  է «Միասնական  գյուղատնտեսական ծրագրի» շրջանակներում: Ընդհանուր առմամբ, ձեռնարկությունում ներդրվել է 1․4 միլիոն լարի (475.4 հազար դոլար), որից 1․2 միլիոն […]

̰
Google-ն աշխարհի ամենահզոր համակարգիչն է ստեղծել

19:30 21.09.2019

Ամերիկյան Google ընկերությունն աշխարհի ամենահզոր համակարգիչն է արտադրել: Այս մասին հայտնում է The Financial Times-ը: Հաղորդվում է, որ այս «գիգանտ» համակարգիչը կարողանում է ընդամենը 3 րոպեում այնպիսի խնդիր լուծել, որը մեկ այլ գերհզոր համակարգիչ կկարողանար լուծել միայն 10 հազար տարվա ընթացքում: Գիտնականները հայտարարել են, որ այս համակարգչի մշակումը հնարավորություն է տալիս հետագայում մեծացնել ակնկալիքները՝ հաշվարկներն […]

̰
Facebook-ն արգելափակել է տասնյակ հազարավոր հավելվածների աշխատանքը ցանցում

18:00 21.09.2019

Facebook խոշորագույն սոցիալական ցանցն արգելափակել ու դադարեցրել է իր հարթակում տասնյակ հազարավոր հավելվածների աշխատանքը, որոնք, ըստ ընկերության եզրակացության, խախտել են կանոնները՝ առևանգելով օգտատերերի անձնական տվյալները։ Այդ հավելվածները պատկանում են մոտ 400 մշակող ընկերության։ «Ֆեյսբուքի» հայտարարության համաձայն՝ արգելափակումների այս նոր ալիքը կապված է Cambridge Analytica ընկերության միջոցով 87 միլիոն օգտատերերի անձնական տվյալների առևանգման հարցով սկսված հետաքննության […]

̰
Boeing-ը փորձարկել է կործանիչների վերալիցքավորման համար նախատեսված անօդաչու սարքը

19:06 20.09.2019

Ամերիկյան Boeing ընկերությունը փորձարկել է առաջին MQ-25 Stingray անօդաչու սարքը: Այդ մասին հայտնել են Boeing-ի մամուլի ծառայությունից: Նրա հիմնական խնդիրն է թռիչքի ընթացքում լիցքավորել ռազմական ինքնաթիռները: MQ-25 Stingray անօդաչու սարքը մինչև 930 կմ հեռավորության վրա 4-6 կործանիչների վերալիցքավորման համար մոտավորապես 8 տոննա վառելիք կմատակարարի: Առաջին փորձնական թռիչքը, որը տևել է երկու ժամ, իրականացվել է Իլինոյս […]

̰
Huawei-ը ներկայացրել է սմարթֆոն՝ 4 տեսախցիկով և առանց Google-ի

08:46 20.09.2019

Չինական Huawei ընկերությունը ներկայացրել է իր նորույթները՝ Mate 30 և Mate 30 Pro սմարթֆոնները։ Դրանք աշխատում են Android օպերացիոն համակարգի հիման վրա, սակայն առանց Google-ի լիցենզավորված հավելվածների։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Շնորհանդեսի ժամանակ Huawei Consumer Group –ի գլխավոր տնօրեն Ռիչարդ Յուն հայտարարել է, որ սմարթֆոնը դարձել է «տեխնոլոգիական բեկում՝տեսախցիկների նոր, անգերազանցելի համակարգով»։ Յուն նշել է, […]

̰
Ամերիկացիները հաստատել են երկնքում «այլմոլորակային» արտասովոր սարքերի հայտնվելու փաստը

22:38 17.09.2019

ԱՄՆ ռազմածովային ուժերը հաստատել են փաստը, որ տիեզերքում երևացող անհայտ մարմիններին պատկերող տեսանյութերն իրական են: Այս  մասին հայտնում է Popular Mechanics-ը: Տեսանյութերը հայտնվել են 2004 և 2015 թվականներին: Այստեղ երևում է, թե ինչպես են թռչող երկու սարքերն այնպիսի հնարքներ կատարում, որ ներկայում երկրագնդի վրա գտնվող որևէ սարք չի կարող կատարել: Աղբյուրը երկնքում հայտնված մարմիններն անվանել […]

̰
Չինաստանում ձեռքի երակների միջոցով նույնականացման համակարգ է մշակվել

21:29 17.09.2019

Չինացի գիտնականները մարդու ձեռքի երակների գծերով անձի ճանաչման տարածական համակարգ են մշակել: Ռուսական ТАСС  գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է չինական Zhongguo Xinwenwang լրատվամիջոցը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հեղինակները տեսակետ են հայտնել, որ առաջիկայում այն կարող է փոխարինել QR-կոդին և մարդու դեմքի միջոցով նույնականացմանը: AirWave անունը ստացած տեխնոլոգիան աշխատում է արհեստական բանականությամբ: Դրանով հնարավոր է տարբերակել խոշոր […]

̰
BACK_TO_TOP