19:11 08.10.2019
Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ հայ մասնագետների ստեղծած համակարգը հնարավորություն կընձեռի կանխել հանցագործությունները: Մանրամասները` տեսանյութում:
17:29 08.10.2019
Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ու աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են, որ «համահայկական թվային պլատֆորմ» են ստեղծելու։ «Համահայկական թվային պլատֆորմ ենք հիմնելու: Այն թույլ կտա բազմաթիվ, տարբեր հետաքրքրության տեր հանրույթների մասնակցել դրան: Սա կդառնա առցանց պլատֆորմ հայ ազգի համար»,- ասել է Թանկյանը։ Հայաստանի բարձր տեխնոլոգիական […]
16:16 08.10.2019
Ֆիզիկայի բնագավառում 2019 թվականի Նոբելյան մրցանակը կհանձնվի երեք ֆիզիկոսի՝ Ջեյմս Փիբլզին, Դիդյե Քելոզին, Միշել Մայորին: Փիբլզը ֆիզիկական տիեզերագիտության մեջ արված հայտնագործության համար կստանա մրցանակը: Նրան կհասնի նաև նախատեսված գումարային պարգևի 50 տոկոսը: Իսկ մյուս երկու գիտնականները մրցանակը կստանան էկզոմոլորակի հայտնագործության համար: Նրանցից յուրաքանչյուրի բաժին կհասնի 9 միլիոն շվեդական կրոն կամ մոտ 900 հազար դոլար: Մրցանակի […]
14:00 08.10.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում Երևանում անցկացվող «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովից «նախարարական» սելֆի է հրապարակել:
13:26 08.10.2019
WCIT համաժողովի ժամանակ Քիմ Քարդաշյանը և Ալեքսիս Օհանյանը պատմում էին իրենց բիզնեսների զարգացման վաղ փուլերի մասին, ու այդտեղ Reddit ցանցի համահիմնադիր Օհանյանը ուշագրավ պատմություն պատմեց իր «պահած» ֆեյքերի մասին։ Ալեքսիս Օհանյանը ներկայացրեց Reddit ցանցի վաղ շրջանը՝ 2005 թվականը։ «Reddit-ում բոլորն ունեն օգտանուններ։ Եվ եթե դուք տեսել եք այնտեղի առաջին մոտ 4 ամիսների գրառումները, եթե նույնիսկ […]
09:30 08.10.2019
Գիտնականներին հաջողվել է տիեզերքում առաջին անգամ միս «աճեցնել»: Իսրայելական Aleph Farms ընկերությունը, որը մասնագիտացած է սննդային տեխնոլոգիաների վրա, հաջողությամբ ավարտել է համապատասխան փորձը Միջազգային տիեզերակայանում՝ բնական ռեսուրսներից 339 կմ բարձրության վրա: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ նշելով, որ հորթի բջջանմուշները հավաքվել են Երկրում, որից հետո տեղափոխվել Միջազգային տիեզերակայան: Բիոտպագրության օգնությամբ դրանցից «աճեցվել» են մկանային […]
23:51 07.10.2019
Գիտնականներն առաջին անգամ նկարահանել են վիրուսի «ծնունդը»: Դա հաջողվել է Հարվարդի մասնագետներին: Մասնագետները մեթոդ են մշակել, որը թույլ է տալիս տեսնել վիրուսի ստեղծումը: Ավելի վաղ դա անհնար էր ինչպես մեթոդի բացակայության, այնպես էլ անհրաժեշտ նյութերի անբավարար քանակի պատճառով: Հետազոտության համար գիտնականներն ընտրել են ՌՆԹ վիրուսները: Վիրուսի չափն ընդամենը 30 նանոմետր է: Բաղկացած է 3600 նուկլեոտիդներից […]
18:45 07.10.2019
NASA-ի մասնագետները ստեղծել են Լուսնի եռաչափ քարտեզ, գրում է CGI Moon Kit-ը: Ինտերակտիվ քարտեզի նյութերը գիտնականները ստացել են Lunar Reconnaissance Orbiter միջմոլորակային կայանից: Կայանը լուսանկարներ է արել և հավաքել Լուսնի մասին վերջին 10 տարում առկա տեղեկատվությունը: Գտնվելով արբանյակի վրա` ապարատը նկարել է Լուսնի երևացող ողջ մակերեսը: Տիեզերական մարմնի ռելիեֆը ուսումնասիրվել է հատուկ սարքերի միջոցով: Լուսնի […]
18:35 07.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հյուրընկալել է WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին՝ Բուլղարիայի փոխվարչապետ Մարիյանա Նիկոլովային, Աֆղանստանի հեռահաղորդակցության և ՏՏ նախարար Ֆահիմ Հաշիմիին, Իրանի հաղորդակցության և ՏՏ նախարար Մոհամմադ Ջահրոմիին, Մոլդովայի ենթակառուցվածքների և էկոնոմիկայի նախարար Վադիմ Բրինզանին, Բրազիլիայի տեխնոլոգիաների, ինովացիաների և հեռահաղորդակցության փոխնախարար Խուլիո Նետոյին, Բանգլադեշի հաղորդակցության, փոստի և ՏՏ նախարար […]
18:19 07.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (WCIT 2019) պաշտոնական բացման արարողությանը և հանդես եկել ելույթով: Պաշտոնական բացումից հետո վարչապետը հանդիպումներ է ունեցել WCIT 2019 մասնակից ՏՏ ոլորտի առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը WCIT 2019 մասնակից, «Infosys» կորպորացիայի համահիմնադիր, հնդկաստանցի հայտնի գործարար Նարայանա Մուրտիի հետ […]
17:03 07.10.2019
Նոբելյան շաբաթվա շրջանակներում արդեն սկսվել է աշխարհահռչակ մրցանակաբաշխության հաղթողների անունների հրապարակումը։ Առաջինը հայտնի է դարձել բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում մրցանակը ստացած գիտնականների թիմը․ ամերիկացի օնկոլոգ Ուիլյամ Կելին, բրիտանացի գիտնական Պիտեր Ռետկլիֆ, ամերիկացի բժիշկ-գիտնական Գրեգ Սեմենզա։ Նրանք այս մրցանակը ստացել են այն հետազոտության համար, որի հիման վրա պարզել են, թե ինչպես են բջիջները արձագանքում և հարմարվում […]
15:17 07.10.2019
Այսօր Մերգելյան ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում անցկացվող Դիջիթեք Էքսպո 2019 ցուցահանդես այցելեց ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT 2019) նախարարական պատվիրակությունը, որի կազմում էին Բանգլադեշի, Իրաքի, Բրազիլիայի, Բելիզի, Մալազիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լիտվայի, Էստոնիայի և մի շարք այլ պետությունների համապատասխան ոլորտի նախարարները։ Ցուցահանդեսի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տաղավարում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նախ հուշագիր ստորագրեց Եթովպիայի […]
11:08 07.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպումներ է ունենում WCIT 2019 միջոցառման շրջանակներում Հայաստան ժամանած հյուրերի հետ: «Հանդիպում եմ WCIT 2019 մասնակից, «Pixar Animation Studios» ընկերության ավագ փոխնախագահ Քեթրին Սարաֆյանի հետ»,- գրել է վարչապետը՝ ուղիղ եթերում ներկայացնելով հանդիպումը: Ավելի վաղ Փաշինյանը հանդիպել է WCIT 2019 մասնակից, «Mubadala Investment» ընկերության ավիացիայի ու ինժեներական ծառայությունների ստորաբաժանման տնօրեն Հոմեյդ […]
11:06 07.10.2019
WCIT համաշխարհային համաժողովին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ՏՏ ոլորտում հայերի գյուտերն ու այդ ոլորտի զարգացումը խրախուսելու Հայաստանի ներկա քաղաքականությունը։ Դրանից հետո Փաշինյանը խոսեց նաև հյուրընկալության մասին։ «Հարգելի՛ հյուրեր, տեխնոլոգիան՝ տեխնոլոգիա, բայց խնդրում եմ բաց չթողնեք հայկական արևահամ մրգերը, անմոռանալի խորտիկները, դրախտային գինին ու կոնյակը վայելելու այս բացառիկ հնարավորությունը։ Եվ, իհարկե, հայկական աշունը, որը տաք ու […]
10:45 07.10.2019
Հայաստանը մտադիր է դառնալ տեխնոլոգիական կենտրոն, և դրա համար իշխանությունները նախատեսել են ընդարձակ հարկային արտոնություններ տալ Հայաստանում ստեղծվող տեխնոլոգիական ընկերություններին։ Այս մասին WCIT համաժողովի բացման խոսքում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ մինչև 2023 թվականն այդ ընկերություններն ազատված են շահութահարկից և վճարում են ընդամենը 10 տոկոս եկամտահարկ։ Փաշինյանի խոսքով՝ վերջին 5 տարիներին Հայաստանում ՏՏ […]
10:34 07.10.2019
Երևանում անցկացվող WCIT համաշխարհային համաժողովի բացման խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց այն բոլոր գյուտերը, որոնց հեղինակները հայեր են, և որոնք հեղափոխություն են առաջացրել իրենց ոլորտում։ Կերոսինային լամպ, վարսահարդարիչ, բանկոմատ, բետոնի մեխանիկական խառնիչ, գունավոր հեռուստատեսություն, ԱՄՆ դոլարի կանաչ գույնը և այլն։ Այս թվարկումից հետո դահլիճը սկսեց ծափահարել։ «Սա դեռ վերջը չէ, իզուր եք շտապում», – կատակեց […]
21:57 06.10.2019
Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ գլոբալ տաքացման հետևանքով համաշխարհային օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումը կբերի կոյուղատար համակարգերում վթարների: Դրանք կարող են շարքից դուրս գալ նաև հորդառատ անձրևների և երաշտների հետևանքով: Միայն Մայամիի շրջանում 25 տարիների ընթացքում կարող է շարքից դուրս գալ սեպտիկ համակարգերի 64 տոկոսը: Դրանց մեծ մասն ափամերձ շրջաններում է և կմնա ջրի […]
21:09 06.10.2019
Ամերիկացի գիտնականների խումբը կարծում է, որ Մարս մոլորակի առաջին «բնակիչներ»-ը պետք է դառնան մանրէներն ու սնկերը: Գիտնականների մեկ այլ խումբ էլ դեմ է այս մոտեցմանը` պնդելով, որ Մարսը արհեստական մանրէներով «բնակեցնել»-ը կխանգարի ուսումնասիրություններին, որոնք տալու են հավերժ դարձած հարցի պատասխանը` կա՞ արդյոք կյանք Մարսի վրա: Ավելին, գիտնականների այս խումբը համոզված է, որ Մարս ուղարկվող տիեզերական […]
20:37 06.10.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 6-ին մասնակցել է տեխնոլոգիական ոլորտի ամենամեծ միջոցառումներից մեկին՝ հոբելյանական 15-րդ «Դիջիթեք Էքսպո 2019» ցուցահանդեսի բացման արարողությանը։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև տեղական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Պատվավոր հյուրերի թվում էին «Ինֆոսիս» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին և «Մուբադալա» ներդրումային ֆոնդի փոխնախագահն ու փոխգործադիր տնօրենը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության […]
17:13 06.10.2019
Այսօր՝ առավոտյան 10:00-ին, Մերգելյան ինստիտուտի Երևան Էքսպո կենտրոնում տեղի ունեցավ ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառման՝ հոբելյանական Դիջիթեք Էքսպո 2019 ցուցահանդեսի բացման արարողությունը։ Վերջինիս ներկա էին 2019 թ.-ին Ֆորբս ամսագրի «Աշխարհի լավագույն ընկերություններ» («World’s Best Regarded Companies») ցուցակում երրորդ հորիզոնականը զբաղեցնող աշխարհահռչակ «Infosys» ընկերության համահիմնադիր Նարայանա Մուրթին և ԱՄԷ «Mubadala» ներդրումային ընկերության ղեկավար կազմը։ Բացման […]
15:05 06.10.2019
Այսօր Երևանում մեկնարկում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովը: Այն հաղորդակցությունների և գործարքների միջազգային հարթակ է, որին այս տարի կմասնակցի տեխնոլոգիաների և բիզնեսի ոլորտի աշխարհում հայտնի ավելի քան 3000 ներկայացուցիչ: Համաժողովի մեկնարկն այսօր կտրվի Հանրապետության հրապարակում երեկոյան կայանալիք համերգով։ WCIT համաժողովը հյուրընկալած բոլոր երկրների երաժիշտներն առաջին անգամ կկատարեն արհեստական բանականության՝ համակարգչի կողմից գրված երաժշտությունը։ […]
13:39 06.10.2019
Երևանում այսօր մեկնարկում է WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը: Ինֆորմացիոն տոնին մասնակցելու համար Հայաստան են ժամանել մի շարք հայտնի աստղեր, ոլորտի մասնագետները: Ձեզ ենք ներկայացնում ժամանած հյուրերի ցանկը «Էրիքսոն» ընկերության Եվրոպական և Լատինական Ամերիկայի տեխնիկական տնօրեն Խավիեր Գարսիա Գոմես Ալեքսանդր Եսայանը ողջունում է հնդիկ գործարար Նարայան Մուրտիին Berkley SkyDeck ընկերության գործադիր տնօրեն Կարոլինա Վինեթը Yale-MIT […]
20:27 05.10.2019
Պարզվում է, որ հազվադեպ հանդիպող դեպքերում մարդը կարող է հարբել՝ առանց անգամ մի գրամ ալկոհոլ ընդունելու: Այս փաստի մասին հայտարարել են գիտնականները՝ կատարված հատուկ հետազոտություններից հետո: Սա, ըստ մասնագետների, ստամոքսում որոշ մանր մարմինների՝ Klebsiella pneumonia-ների առկայությունն է: Դրանք ունակ են մարդու արյան մեջ ալկոհոլի առկայության չափը հասցնել առավելագույնի: «Մենք զարմացել էինք, որ մանրէները կարող են […]
18:50 05.10.2019
Նիկոլ Փաշինյանը ողջույնի խոսք է ասել ՏՏ համաշխարհային համաժողովին ընդառաջ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հարգելի հյուրեր, Հարգելի բանախոսներ և հայրենակիցներ, Ինձ համար մեծ պատիվ է ողջունել բոլորիդ Հայաստանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովում: Հույս ունեմ, որ հաջորդ երեք օրերի ընթացքում դուք հնարավորություն կունենաք վայելելու այն ամենն ինչ Ձեզ կառաջարկի Երևանը: Հպարտությամբ տեղեկացա, որ «WCIT»-ի 40-ամյա […]
17:44 05.10.2019
Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը Խաղաղ օվկիանոսի Գուամ կղզու մերձակայքում փորձարկել են նոր NSM (Naval Strike Missile) հականավային թևավոր հրթիռը: Այս մասին հաղորդել է CNN-ը: Փորձարկումները տեղի են ունեցել հոկտեմբերի 1-ին: Հրթիռն արձակվել է առափնյա գոտում գտնվող նավից և որպես թիրախ օգտագործվել է ամերիկյան USS Ford ռազմանավը, որը գտնվել է Խաղաղ օվկիանոսում: Նշվում է, որ NSM-ի […]
10:23 05.10.2019
Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում նախագահն այցելել է Հարավարևելյան Եվրոպայի ամենամեծ ու հին գիտահետազոտական կենտրոն՝ Միխայլո Պուպինի ինստիտուտ: Այն նախագծեր է իրականացնում տեղեկատվական տեխնոլոգիաների, ավտոմատացման ոլորտում նորարարական լուծումների մշակման, բիզնեսի և կրթության ոլորտներում: Բելգրադում հայկական պատվիրակությունը եղել է նաև Գիտատեխնոլոգիական պարկում: Արմեն Սարգսյանն առաջարկել է համագործակցությունը սկսել վաղվանից, պարկի տնօրենը հավելել՝ կսկսենք հենց այսօրվանից:
23:57 04.10.2019
Տիեզերագնաց Ալեքսանդր Սկվորցովը պատմել է, որ անկշռության պայմաններում տիեզերագնացներին ավելի հարմարավետ է քնել, գրում է RT-ն. «Անկշռության մեջ շատ հարմար է քնել, հարկավոր չէ մի կողքից մյուսը թեքվել, քանի որ ամբողջ ժամանակ մնում ես կախված վիճակում»: Սկվորցովը համեմատել է քնի զգացողությունը ջրհոր ընկնելու հետ և ասել, որ չի հիշում թե նա միջազգային տիեզերակայան թռչելիս երազներ […]
22:51 04.10.2019
Էլեկտրամեքենաներ արտադրող Tesla ընկերության հետ աշխատող գիտնականները ստեղծել ու ներկայացրել են համանուն մեքենայում ներկայում կիրառվողից կրկնակի հզոր մարտկոցներ։ Ընկերությունն արդեն ձեռք է բերել այդ գյուտն օգտագործելու արտոնագիրը։ Ֆիզիկոսները, որոնք աշխատել են նախագծի վրա, ստացել են լիթիում-իոնային նոր մարտկոց, որը կարող է լիցքավորվել ու պարպվել մինչև 4000 անգամ։ Ու այդքանից հետո դրա հզորությունը պակասելու է ընդամենը […]