18:00 06.09.2019
2019-2020 ուսումնական տարում կազմակերպվում է Համադպրոցական գիտության փառատոն: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը: Համադպրոցական գիտության փառատոնի մասնակցության համար անհատական կամ հետազոտական խմբերը (մինչև 3 աշակերտ), գիտական ղեկավարի և խորհրդատուի աջակցությամբ, ուսումնական տարվա […]
11:58 06.09.2019
Օրեր առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր, որ ընկերությունն այս պահին փորձարկում է անում և մտադրություն ունի հանել լայքի կոճակը: Ավելի պարզ ասած՝ մարդիկ այսուհետ չեն կարողանա տեսնել, թե տվյալ ֆեյսբուքյան էջը կամ գրառումը քանի լայք ունի: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, ով նշել է, […]
23:24 05.09.2019
Մագնիտոգորսկում սմարթֆոնն այրվել է դեռահասի գրպանում: Այս մասին հայտնում է kp.ru-ն։ Այն պահին, երբ երեխան ձեռքը տարել է գրպանն ու փորձել դուրս բերել սմարթֆոնը, այրել է ձեռքը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նրան օգնության է հասել պատահական անցորդ, որը ձեռնոցի միջոցով կարողացել է դուրս բերել սարքը նրա գրպանից: Ավելի ուշ երեխայի համար շտապօգնություն է կանչվել: Բժիշկների խոսքերով՝ երեխան […]
13:16 05.09.2019
Համացանցում է հայտնվել «Ֆեյսբուքի» օգտատերերի հեռախոսահամարների մի քանի հարյուր միլիոնանոց տվյալների բազա: Այս մասին հայտնել է TechCrunch-ը: Նշվում է, որ ավելի քան 419 մլն հեռախոսահամարներ, կցված սոցցանցերի օգտահաշիվներին և այդ օգտահաշիվների նույնականացման տվյալները հայտնվել են հասանելի տիրույթում: Նրանցից 133 մլն-ը ԱՄՆ բնակիչների են պատկանում, 50 մլն-ը՝ Վիետնամի, 18 մլն-ը՝ Մեծ Բրիտանիայի: TechCrunch-ում նկատել են, որ […]
18:30 04.09.2019
Ռուսաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևը հույս է հայտնել, որ 2019 թվականին, որը ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է Մենդելեևի պարբերական աղյուսակի տարի, աղյուսակը ստեղծողի անունով կկոչվի տարրերից մեկը: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Սերգեևը նաև հույս է հայտնել, որ աղյուսակում տեղ գտած վերջին տարրի հեղինակն առաջիկայում կառաջադրվի Նոբելյան մրցանակի: «Հուսանք, որ կգա նաև ճանաչման պահը, […]
10:28 04.09.2019
Չեխ բժիշկները 117 օր առաջ մահացած հղի կնոջը արհեստական ծննդաբերություն են կատարել:Այդ մասին հայտնում է Independent- ը: Ավտովթարից մահացած հղի կնոջ ուղեղի աշխատանքի դադարից շատ չանցած՝ բժիշկները կարողացել էին պտղի հետագա աճի ու զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծել: Միջադեպից ուղիղ 117 օր անց բժիշկներին հաջողվել էր լույս աշխարհ բերել կատարյալ առողջ մանուկ: Բժիշկների հայտարարությամբ՝ տեղի […]
18:30 03.09.2019
Արեգակի ֆիզիկական ինստիտուտի գիտությունների ակադեմիայի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի գիտնականներն արձանագրել են 2019-ի երկրորդ հզորագույն մագնիսական փոթորիկը: Այս մասին հաղորդվել է լաբորատորիայի կայքում: «Սկսված մագնիսական փոթորիկը շարունակվեց գրեթե ամբողջ կիրակի և երկուշաբթի առավոտյան: Կիրակի երեկոյան փոթորկի մակարդակը կրկին բարձրացավ երկու կետի: Ինչպես կանխատեսել էինք, երկուշաբթի օրը` սեպտեմբերի 2-ի կեսօրին, դաշտային տատանումների ընդգրկունությունը թուլացավ և երեքշաբթի առավոտյան […]
15:11 03.09.2019
Facebook սոցցանցը դիտարկում է գրառումների տակ հավանությունների հաշվիչը թաքցնելու հնարավորությունը: Այս փոփոխության պատճառն այն օգտատերերն են, որոնք հեռացնում են բավարար քանակության լայքեր չհավաքած հաղորդագրությունները: Այդ մասին հաղորդում է TechCrunch-ը: Օգտատեր Ջեյն Մանչուն Վոնգը նկատել և հրապարակել է Twitter-ում Android-ի համար Facebook-ի հավելվածների սքրինշոթերը, որտեղ լայքերի թիվն արդեն թաքցված է: Ի դեպ, ավելի վաղ նման գործառույթ սկսել էր […]
18:14 02.09.2019
LIGO հետազոտական խումբը հայտարարել է գրավիտացիոն ալիքների առաջին աղբյուրի` GCN25324-ի հնարավոր հայտնաբերման մասին, որը սև խոռոչի և նեյտրոնային աստղի համակարգ է: Այս մասին գրում է Science Alert- ը: Ըստ գիտնականների` սև խոռոչը պատռել է նեյտրոնային աստղը, այնուհետ կլանել դրա նյութը: Բախումը, ըստ մասնագետների, տեղի է ունեցել Երկրից մոտ 900 միլիոն լուսատարի հեռավորության վրա:
21:30 01.09.2019
Բեյլորի բժշկական քոլեջում մկների վրա իրականացված փորձերը ցույց են տվել, որ փոքր տարիքում չափից ավել ուտելը գենոմային փոփոխության է հանգեցնում, ինչից հետո սկսվում է ծերացման գործընթացի արագացում։ Գիտափորձի արդյունքները կիրառելի են նաև մարդկանց դեպքում։ Փորձի ժամանակ մկերի մի խմբին տվել են բավարար չափի սնունդ, մյուսներին՝ բավարարից շատ ավելի շատ։ Առաջին խմբի մոտ անոմալիաներ չեն եղել, […]
21:14 01.09.2019
Շուն պահելը մարդկանց դրդում է ավելի ակտիվ կյանք վարել, ինչն էլ իր հերթին հետ է պահում սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումից, իսկ եթե դրանք արդեն առկա են՝ վաղաժամ մահվանից։ Այսպիսի գլխավոր եզրակացության են եկել Չեխիայի գիտնականները։ «Kardiozive Brno 2030» ուսումնասիրության հեղինակները պարզել են, որ ընդհանրապես կենդանի պահելն օգտակար է վերը նշված տեսակետից, բայց հատկապես օգտակար է հենց […]
20:15 01.09.2019
Ամերիկյան Apple կորպորացիան հայտարարել է իր նոր արտադրանքի շնորհանդեսի օրը: Այն տեղի կունենա սեպտեմբերի 10-ին` Երևանի ժամանակով 21.00-ին: Այդ օրը կներկայացվի ընկերության նոր` կանաչ, կապույտ, մանուշակագույն, կարմիր լոգոտիպը և նոր կարգախոսը՝ By innovation only («Միայն նորարարության շնորհիվ»): Բացի այդ, Apple-ը կներկայացնի իր 3 նոր iPhone, iPad Pro պլանշետները՝ ավելի հզոր պրոցեսորներով և հզորացված, ավելի մեծ […]
18:00 01.09.2019
Պերուի տարածքում մինչև 15-րդ դար գոյություն ունեցած չիմուական կայսրության տարածքում հնագետները հայտնաբերել են երեխաների ընդհանուր գերեզման: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 227 դիերը պատկանել են որպես զոհ մատուցված երեխաների: «Սա այնքան անկառավարելի է, երեխաների հայտնաբերման այս աշխատանքը: Որտեղ փորում ես, նորից այդպիսի դամբարան ենք գտնում», – ասել է հնագիտական արշավախմբի ղեկավար Ֆերեն Կաստիլիոն՝ նշելով, որ […]
17:30 01.09.2019
Բոստոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ լավատեսները ապրում են, միջին հաշվով, գրեթե 15 տոկոսով ավելի երկար, քան հոռետեսները: Այս մասին գրում է Science Daily-ն: Հետազոտությանը մասնակցել են կամավորներ, որոնց կյանքի ռիթմերը դիտարկվել են մի քանի տարի շարունակ: Արդյունքում պարզ է դարձել, որ լավատեսները ավելի հաճախ առողջ ապրելակերպի երկրպագուներ են, նրանք ավելի վստահ են իրենց նպատակներին […]
18:30 30.08.2019
Google-ը հայտնաբերել է կայքեր, որոնք վարակում են iOS սարքերը: Այդ մասին հայտնում է BBC-ն: Անվտանգության հետազոտողները հայտնաբերել են iPhone-ում հաքերության փորձերի ապացույցներ, որոնք առնվազն գոյություն ունեն երկու տարի: Հարձակումներն իրականացվել են այն կայքերի միջոցով, որոնք գաղտնի տեղադրում են վնասակար ծրագրեր կոնտակտներ, նկարներ և այլ տվյալներ հավաքելու համար: Վտանգվել են նաև Instagram-ի, WhatsApp-ի և Telegram-ի օգտատերերի […]
16:55 30.08.2019
Ամազոնում հրդեհների հետևանքով օգոստոսի առաջին 25 օրվա ընթացքում մթնոլորտ է լցվել 255 մլն տոննա ածխածնի երկօքսիդ: Այս մասին Ժնևում հայտնել է Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը: Ըստ ՕՀԿ-ի՝ Ամազոնում գրանցվել է գրեթե 4 հազար հրդեհ, որոնք օգոստոսի 1-25-ը հանգեցրել են 255 մեգատոննա ածխածնի երկօքսիդի, ինչպես նաև ածխածնի օքսիդի արտանետման: «Ամազոնում հրդեհները հաջորդեցին Սիբիրում և Արկտիկայի, Գրենլանդիայի և […]
13:00 30.08.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ տիեզերական հրամանատարության գործունեության մեկնարկի մասին և ասել է, որ առաջիկայում ռազմական գործողությունների վայր կարող է դառնալ նաև տիեզերքը: Նրա կարծիքով` տիեզերական տարածքը, ինչպես ծովը, օդը և վիրտուալ տարածքը, կարող է դառնալ պատերազմական գործողությունների վայր: «Տիեզերական հրամանատարությունը պետք է պաշտպանի ԱՄՆ շահերը տիեզերքում: Ես կարծում եմ` դա ակնհայտ է […]
18:19 29.08.2019
Facebook սոցիալական ցանցի վարչակազմը հանձն է առել 2020 թվականի ԱՄՆ նախագահի ընտրություններում միջամտությունը կանխելու նպատակով խստացնել գովազդային հոլովակների տեղադրման կարգը: Ընկերությունը պնդում է, որ օգտատերերը կարող են իմանալ՝ ով է տեղադրում և վճարում գովազդի համար: Սեպտեմբերի կեսերին կազմակերպությունները, որոնք քաղաքական բնույթի գովազդ են հրապարակում, պետք է Facebook-ին ներկայացնեն հավելյալ տեղեկություններ հրապարակման թույլտվություն ստանալու համար: Ընկերությունները, […]
15:10 29.08.2019
Սլովենիայի Մարիբոր քաղաքում օգոստոսի 23-29-ն անցկացված EJOI2019 (European Junior Olympiads in Informatics-Եվրոպայի ինֆորմատիկայի պատանիների օլիմպիադա) ինֆորմատիկայի 3-րդ միջազգային օլիմպիադային, որին մասնակցում էր 24 երկրի 90 աշակերտ, ՀՀ թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ։ Ոսկե մեդալի է արժանացել «Քվանտ» վարժարանի աշակերտ Ալեքսանդր Աբելյանը, իսկ բրոնզե մեդալների՝ Էմիլ Կոստանյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ […]
19:44 28.08.2019
Երկրագնդին են մոտենում երկու մեծ երկնաքարեր: Այս մասին հաղորդել են NASA տիեզերական գործակալությունից: Նշվում է նաև, որ երկնաքարերը մոլորակին առավելագույն չափով կմոտենան սեպտեմբերի 14-ին: Առաջին երկնաքարի անվանումը «2000QW7» է, նրա տրամագիծը ամենալայն հատվածում հասնում է 650 մետրի, ինչն ավելին է «Օստանկինո» հեռուստաաշտարակի բարձրությունից (540 մետր): Երկնաքարը կմոտենա մոլորակին մինչև 5,3 միլիոն կիլոմետր: Նույն օրն առավելագույն […]
13:12 28.08.2019
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի են ունեցել գիտական խորհրդի նիստեր՝ մրցույթով անցած նոր դասախոսների կազմը հաստատելու համար: Ընդմիջմանը ռեկտորի նորանշանակ պաշտոնակատար Դիանա Գալոյանը պատասխանել է լրագրողների հարցերին՝ կապված իր նշանակման և համալսարանում նոր աշխատակարգի հաստատման հետ: Դիտարկում է հնչել, թե լուրեր կան, որ մի խումբ դասախոսներ աջակցել են իրեն ռեկտորի պաշտոնակատար նշանակվելու հարցում և […]
18:43 27.08.2019
Եվրոպական տիեզերական գործակալությունը դադարեցնում է Միջազգային տիեզերական կայաններ իր տիեզերագնացների թռիչքները ռուսական տիեզերանավերով: Ինչպես հաղորդում է Korrespondent.net-ը, այս մասին հայտարարել է ՌԴ-ում Եվրոպական տիեզերական գործակալության ներկայացուցչության ղեկավար Ռենե Պիշելը: Նա հայտնել է, որ ռուսական տիեզերանավերին կփոխարինեն ամերիկականները: Պիշելը հայտնել է, իտալացի Լուկա Պարմիտանոյի թռիքչը, որ կայացել է 2019 թ. հուլիսին, ռուսական «Սոյուզով» վերջին թռիչքն էր: […]
15:51 27.08.2019
Հյուսիսային նավատորմի հիդրոգրաֆիկ խումբը, որը գործում է որպես Հյուսիսային նավատորմի Ֆրանց Իոսիֆի Երկիր արշիպելագի համապարփակ արշավախմբի մաս, հաստատել է հինգ կղզիների հայտնաբերման փաստը, որոնք ավելի վաղ նկատվել էին այնտեղ տիեզերքից: Կղզիների տարածքը տատանվում է 900-54.5 հազար քմ-ի սահմաններում: Նոր կղզիներում անցկացվել է տեղագրական հետազոտություն, դրանք մանրամասն նկարագրվել և լուսանկարվել են: Հայտնաբերված կղզիները տեղակայված են Վիզե […]
23:38 25.08.2019
Լոնդոնի քոլեջի գիտնականներն ասում են, որ եթե մարդը ցանկանում է 50 տարեկանից հետո ունենալ ուղեղի ակտիվ աշխատանք, ապա պետք է ցուցաբերի սոցիալական ակտիվություն, գրում է MedicalXress-ը: Հետազոտողներն իրականացրել են ծավալուն հետազոտություն. 1985-ից 2013 թթ. նրանք մարդկանց հարցրել են վերջիններիս սոցիալական կապերի, ընկերների, բարեկամների հետ շփումների մասին: Գիտնականները զուգահեռաբար հետևել են մարդկանց ուղեղի ակտիվությանը: Հետազոտության մեջ […]
20:05 25.08.2019
Աստղագետները լսել են տիեզերքից կրկնվող ազդանշաններ, որոնք անվանել են «արագ ռադիոառկայծումներ»: Այս տեղեկությունը հայտնվել է arXiv-ի էլեկտրոնային հրապարակումներում: 8 ռադիոառկայծում է ֆիքսվել գիտնականների կողմից: Դրանք «ֆիքսել է» ջրածնի տեղակայումը քարտեզագրող կանադական աստղադիտակը: Գիտնականները ենթադրում են, որ ռադիոառկայծումների աղբյուրը կարող է լինել 2 նեյտրոնային աստղերի միաձուլումը կամ ինչ-որ աստղեր՝ Ծիր Կաթին գալակտիկայում: Գիտնականների մի խումբ էլ […]
20:42 24.08.2019
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եվս մեկ ձեռքբերում ունենք՝ Դելիում «Օտարերկրյա լավագույն բժշկական համալսարան» անվանակարգում մրցանակը շնորհվեց ԵՊԲՀ-ին!!! 2019 թվականի օգոստոսի 24-ին Դելիում կայացավ «Կրթության գերազանցություն, գլոբալ ընտրություն» մրցանակաբաշխությունը։ Հանդիսավոր միջոցառմանը «Օտարերկրյա լավագույն բժշկական համալսարան» հնդիկ ուսանողների համար անվանակարգում մրցանակը շնորհվեց Երևանի պետական բժշկական համալսարանին։ […]
18:24 24.08.2019
Գիտնականները հայտնաբերել են նորագույն աստղերի մի տեսակ, որոնք անհետանում են՝ առանց նեյտրոնային հետք կամ սև անցք թողնելու: Այս մասին գրում է Space Ref-ը: Նշված դիտարկումը նրանք արել են SN2016iet նորագույն աստղն ուսումնասիրելով: Պայթյունից հետո 800 օրվա ընթացքում գիտնակաները հայտնաբերել են թույլ ջրածնային առկայծում: Նոր գոյացած աստղը, նրանց գնահատականներով, հայտնաբերվել է Մայր աստղից 54.000 լուսնային տարի […]
23:36 18.08.2019
Իսլանդիայի գիտնականները ցուցանակ են պատրաստել՝ արձանագրելու համար այն փաստը, որ մարդկային գործունեության հետևանքով կորցրել են Օքյոքուլ սառցադաշտը: Այս մասին հայտնում է CNN-ը՝ փոխանցելով գիտնականների այն պնդումը, որ եթե քաղաքական միջամտություն չլինի, 200 տարվա ընթացքում նման ճակատագիր է սպասվում մոլորակի բոլոր սառցապատ տարածքներին: Հիշեցնենք, որ այն սառցադաշտի կարգավիճակը կորցրել էր դեռևս 2014 թվականին: Այս ցուցանակով գիտնականներն […]
21:32 18.08.2019
A վիտամինը կարող է նվազեցնել մաշկի քաղցկեղի ռիսկը։ Մաշկի համար օգտակար են նաև տոմատը, կաղամբը, գազարն ու սպանախը: Այս մասին հայտնում է JAMA Dermatology-ը: Կենդանիների վրա կատարված ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ A վիտամինի ընդունումն ու դրան զուգահեռ բանջարեղենի օգտագործումը կանգնեցնում է կարցիոնոմի զարգացումը: Գիտնականները պարզել են նաև, որ այդ համակցությունը նույնօրինակ ազդեցություն է ունենում […]
20:46 18.08.2019
Գիտնականները հայտնաբերել են ատամները կրկին աճեցնելու միջոց: Նրանք գտել են կարգավորիչներ, որոնք էվոլյուցիայի ընթացքում դադարեցրել էին իրենց գործառույթը: Գիտնականները համոզված են, որ բացահայտումը կօգնի մարդկանց մոտ աճեցնել ատամների արմատներ, հետագայում հնարավոր է նաև՝ ամբողջական ատամներ: Հարավային Կալիֆորնիայի համալսարանում պարզել են, որ էպիգենետիկական կարգավորումն ազդում է ատամների աճի վրա: Էպիգենետիկական փոփոխությունները մարդու մարմնում տեղի ունեցող փոփոխություններն […]