23:40 16.10.2019
Ռուսական Caviar ընկերությունը թողարկել է iPhone 11 Pro Superior հեռախոսը, որը նվիրված է Սթիվ Ջոբսին, Մուհամեդ Ալիին, Ջո Ֆրեյզերին և The Beatles-ին: Մոդելի յուրահատկությունն այն է, որ խնձորի տարբերանշանի մեջ առկա է Սթիվ Ջոբսի բլուզից մի պատառիկ, իսկ սմարթֆոնի ներքևի հատվածում առկա է Սթիվ Ջոբսի ստորագրությունը: Նման մոդելը կարժենա 2 մլն 750.000-ից մինչև 3 մլն […]
13:34 16.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» ամենամյա համաժողովի բացման արարողությանը: Ողջունելով ««Գլոբալ ինովացիոն ֆորում»-ի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի Հանրապետությունում նման միջոցառումների անցկացումը մարդու և տեխնոլոգիաների հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու առումով: Իր ելույթում կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Ընդհանրապես ամենասկզբից՝ առաջին ինդուստրիալ հեղափոխության հենց մեկնարկի […]
22:13 15.10.2019
Չինական Realme ընկերությունը ստեղծել է Xiaomi հեռախոսին մրցակից Ֆլագման X2 Pro հեռախոս, որն աշխարհում ամենաարագ լիցքավորվող հեռախոսն է, գրում է Gizmochina-ն: Սմարթֆոնը ստացել է Snapdragon 855+ պրոցեսոր և 6-12 Գբ օպերատիվ հիշողություն: Այն ունի 2340-ը 1080 կետայնությամբ AMOLED էկրան: Նշվում է, որ էկրանի տակ գտնվող մատների սքաներն աշխատում է 0,23 վայրկյանում: Սմարթֆոնի գլխավոր առանձնահատկությունը SuperVOOC […]
18:05 14.10.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Դուբայի թագաժառանգ և Դուբայի սպորտային խորհրդի (DSC) նախագահ Ն.Գ. Շեյխ Համդան բին Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ Մակտումի հրավերով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 14-15-ը Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) մասնակցում է «Արհեստական բանականությունը սպորտում» (DAIS) համաժողովին, որն անցկացվում է որպես ցանցային հարթակ`մարզական արդյունաբերության […]
16:12 14.10.2019
Էսթեր Դյուֆլոն (Ֆրանսիա), Աբհիջիտ Բաներջին (Հնդկաստան) և Մայքլ Կրեմերը (ԱՄՆ) դարձել են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ: Մրցանակը շնորհվել է «գլոբալ աղքատությունը նվազեցնելու փորձարարական մոտեցման համար»: «Տնտեսական գիտությունների 2019 թվականի դափնեկիրների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները գործնականում զգալիորեն բարելավել են աղքատության դեմ պայքարելու մեր ունակությունը: Նրանց կատարած ուսումնասիրություններից մեկի արդյունքում ավելի քան 5 միլիոն հնդիկ երեխաներ կարողացել են […]
09:42 14.10.2019
«Կասպերսկի լաբորատորիա»-ի տվյալներով՝ 2019թ երկրորդ կիսամյակում ծպտյալ կրիպտոմայնինգների հարձակումների թիրախ են դարձել համակարգչից օգտվող վրացիների 2.72% -ը, Հայաստանում՝ 3,23%-ը, Ադրբեջանում՝ 3,06%-ը»: Մայնինգ են կոչվում այն ծրագրիրը, որոնք օգտագործում են համակարգչի ռեսուրսները՝ տարբեր կրիպտոարժույթներ վերարտադրելու համար՝ շահույթ ստանալու նպատակով: Նման ծրագրերը գաղտնի տեղադրվում են՝ առանց համակարգչի օգտատերերին տեղյակ պահելու և համաձայնության, և առավել հաճախ տարածվում են, […]
23:15 13.10.2019
Արհեստական ինտելեկտով զենքերը կարող են ընդամենը մի քանի վայրկյանում մի բանի քաղաքներ հողին հավասարեցնել: Այս մասին հայտնում է DailyStar-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ այդպիսի տեսակետ է հայտնել է Google ընկերության նախկին աշխատակից Լարա Նոլանը: Արհեստական ինտելեկտ ունեցող զենք ասելով մասնագետը նկատի ունի այնպիսի սարքավորւմները, որոնք կարողանում են որոշում կայացնել առանց մարդու միջամտության: Միևնույն տարածքում մի քանի նման […]
22:39 13.10.2019
Համացանցի օգտատերերը հնարավորություն կունենան անուններ ընտրելու Սատուրնի վերջերս հայտնաբերված 20 արբանյակների համար: Հաղորդվում է, որ այս 20 մինի մոլորակների հայտնաբերումից հետո Սատուրնի արբանյակների թիվը հասնում է 82-ի: Այս դեպքում էլ, սակայն, այդ հարցում առաջատարը մնում է Յուպիտերը: Նշվում է, որ հայտնաբերված 2 տասնակ արբանյակներից 17-ը շարժվում են Սատուրնի շարժման հակառակ ուղղությամբ, մյուս 3-ը՝ շարժման նույն […]
20:35 13.10.2019
Ամերիկացի գիտնականների կանխատեսումներով՝ այս հարյուրամյակի արդեն կեսերին գլոբալ տաքացումն ու դրա հետևանքները շատ ավելի արտահայտված ու ազդեցիկ կլինեն: Ածխաթթու գազերի արտանետման ծավալների աճի հետևանքով էքստրեմալ շոգ տարածքների մակերեսը կավելանա 50-80 տոկոսով: Սա էականորեն կավելացնի նաև ջերմային սթրեսների ենթարկվող մարդկանց թիվը, կմեծանա մահացության ցուցանիշը: Մյուս խնդիրը կապված կլինի էներգոհամակարգի հետ: Հովացման համակարգերի ինտենսիվ աշխատանքի հետևանքով կավելանա […]
16:58 12.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանրահայտ տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին։ Հեռագրում, մասնավորապես,ասվում է․ «Խորը ցավով տեղեկացա Ալեքսեյ Լեոնովի՝ մարդ-լեգենդի մահվան մասին, որը հավերժ կմնա մարդկության պատմության մեջ։ Ալեքսեյ Լեոնովը բազմիցս եղել է Հայաստանում, մեզ մոտ նրան լավ էին ճանաչում և անկեղծորեն սիրում էին: Իբրև նկարիչ՝ նրա ստեղծագործությունները բարձր է […]
19:21 11.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է գերմանական հայտնի «ԴԵԶԻ» (DESY) գիտահետազոտական կենտրոնի և նրա գործընկերներ՝ Երևանի «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչներին: Նախագահ Արմեն Սարգսյանը 2018թ. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կատարած պաշտոնական այցի ընթացքում հյուրընկալվելով «ԴԵԶԻ»-ում՝ կարևորել էր հայ գործընկերների հետ համագործակցության հետագա սերտացումը: «ԴԵԶԻ»-ի […]
19:14 11.10.2019
Գերմանական Porsche ավտոարտադրողը և ամերիկյան ավիացիոն հսկա Boeing ընկերությունը համատեղ նախագծելու են անձնական օգտագործման էլեկտրական թռչող մեքենաներ: Դրանց վերաբերյալ տեխնիկական մանրամասները դեռևս հայտնի չեն: Porsche-ի կողմից կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ քաղաքային ավիացիոն շուկան նոր թափ կստանա 2025 թվականից հետո: Այդ ժամանակ մեգապոլիսները կլցվեն օդային տրանսպորտային միջոցներով: Առաջին փուլում Porsche-ը կհամագործակցի Boeing-ի դուստր ձեռնարկության՝ […]
18:45 11.10.2019
Չինացի զինագործները մարտական թռչող ափսե են ստեղծել, որը նման է չբացահայտված թռչող օբյեկտի (ՉԹՕ): Նոր ռազմական տեխնիկան ներկայացվել է China Helicopter Exposition 2019 ցուցահանդեսին: Մարտական թռչող ափսեն կարող է երկու օդաչու տեղավորել: Հաղորդվում է նաև, որ թռչող ափսեն հնարավորություն ունի մինչև 650 կմ/ժ արագություն զարգացնել:
15:41 11.10.2019
Խորհրդային տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը մահացել է կյանքի 86-րդ տարում: Այդ մասին հայտնում է ТАСС-ը: Լեոնովը Խորհրդային միության կրկնակի հերոս է: Նա ծնվել է 1934 թվականին: Լեոնովն առաջին մարդն է, ով եղել է բաց տիեզերքում. այնտեղ 16 րոպե է անցկացրել և հաջողությամբ վերադարձել տիեզերանավ: 2019թ. մայիսի 30-ին հայտնի տիեզերագնացը նշել է իր ծննդյան 85-ամյակը: Լեոնովի օգնականն […]
22:47 10.10.2019
iPhone-ի նկարները դառնում են խոցելի, երբ մարդն օգտագործում է կողմնակի լիցքավորիչներ, գրում են մասնագետները: Այդ մասին Gazeta.ru-ին ասել են Check Point-ից: Ջեյլբրեյքը թույլ է տալիս մարդկանց ստանալ iPhone-ին հասանելիություն, երբ այն միացված է USB լարին: Այսպիսով՝ օդանավակայաններում և հյուրանոցներում առկա լիցքավորող սարքերը վտանգավոր են: Այդ խոցելիությունն անդրադառնում է 2011-2017-ին արտադրված iPhone 4S ից մինչև iPhone […]
21:55 10.10.2019
Դաքքայի աշխատանքային հարցերով դատարանը որոշում է կայացրել տնտեսագետ և Նոբելյան դափնեկիր Մուհամմադ Յունուսին ձերբակալելու վերաբերյալ իրեն պատկանող Grameen Communications ընկերության երեք աշխատակիցներին աշխատանքից ապօրինի ազատելու գործով: Այս մասին հաղորդում է Dhaka Tribune-ը: Ինչպես նշվում է, աշխատողները դատի են տվել Յունուսին, ինչպես նաև գործադիր տնօրեն Նազնին Սուլթանին և գլխավոր տնօրենի տեղակալ Աբու Աբուդինին: Ըստ նրանց՝ ղեկավարները […]
19:11 10.10.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից նշելով. «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակներում հանդիպել էի գերմանական աշխարհահռչակ «Սիմենս» ընկերության ավագ փոխնախագահ Ջենի Բոֆինգեր-Շուստերի հետ: Կարևորել եմ «Սիմենս»-ի մշակած առաջատար տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանում՝ նշելով ընկերության մասնակցությամբ Երևանում կառուցվող 250 մեգավատ հզորությամբ ջերմաէլեկտրակայանը: Քննարկել ենք խելացի քաղաք հայեցակարգին վերաբերող մի շարք հարցեր՝ անդրադառնալով […]
23:13 09.10.2019
Ալեքսիս Օհանյանն ասել է, որ լավ է, երբ դպրոցականները Հայաստանում շախմատ են սովորում դպրոցում, և դա կօգնի նրանց ավելի հեշտ սովորել ծրագրավորում. իրո՞ք այդ կապը կա: «Շանթ» հեռուստաընեկրության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այդ հարցը տվեց Արամ Աբրահամյանը՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանին: «Այն երեխաները, որոնք շախմատ են խաղում, սիրում են շախմատ, նրանք մտածելու ունակություն են […]
23:02 09.10.2019
Նորվեգացի գիտնականները Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում հազվադեպ երևույթ են նկարահանել: Գիտական խմբի սուզորդների տեսադաշտում հսկայական չափսերի դոնդողանման պարկ է հայտնվել: Մասնագետները պարզել են, որ պարկի ներսում կաղամարի 10 ձու կա և, փաստորեն, պարկը պաշտպանիչ դեր է տանում: Գիտնականների խոսքերով՝ նման երևույթները շատ բացառիկ են: Այս երևույթը, սակայն, դեռ լուրջ ուսումնասիրված չէ և հրապարակումներում նկարագրությունից բացի այլ՝ […]
21:51 09.10.2019
Հայաստանը Սիլիկոնյան հովիտ է եղել Խորհրդային Միության տարիներին էլ: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում այս տեսակետը հայտնեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը: «Հայաստանը Խորհրդային Միության յուրահատուկ Սիլիկոնյան հովիտ էր, 20 հազար բարձր որակավորում ունեցող մասնագետներ էին աշխատում միկրոէլեկտրոնային արդյունաբերության ոլորտում: Ամեն հանրապետություն Կրեմլի կողմից նախանշված իր առաքելությունն ուներ: Այսօր էլ 20 հազար մարդ ունի […]
20:00 09.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է WCIT 2019 մասնակից, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանին: Վարչապետը ողջունել է Ալեքսիս Օհանյանին Հայաստանում, Հայաստանի կառավարությունում և կարևորել նրա մասնակցությունը ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին: «Մենք հպարտանում ենք աշխարհի տարբեր երկրներում հաջող գործունեությամբ աչքի ընկնող մեր հայրենակիցների ձեռքբերումներով, ովքեր միջազգային ասպարեզում ճանաչելի են դարձնում մեր հայրենիքը: Ուրախ […]
19:49 09.10.2019
Ի՞նչն է պատճառը, որ խոշոր ընկերություններից շատերը, օրինակ, Google-ը, գրասենյակներ չունեն ոչ միայն Հայաստանում, այլ ընդհանրապես տարածաշրջանում: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանին: «Խոշոր ընկերությունները հիմնականում 2 տիպի կառույցներ են ունենում աշխարհի տարբեր վայրերում: Մեկն այն գրասենյակներն են, որտեղ իրենց վաճառքը, պրոդուկտը զարգացնում են մի […]
17:39 09.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է IEEE Computer Society-ի նախագահ, Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Սեսիլյա Մետրայի և «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում իրականացված և իրականացվող ծրագրերին, ինչպես նաև ծրագրավորման և հաշվարկային համակարգերի արդի խնդիրներին ու մարտահրավերներին: […]
15:20 09.10.2019
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի ընթացքում մամուլի ասուլիս են տվել նաև մասնակիցներից մի քանիսը, այդ թվում՝ աշխարհահռչակ երաժիշտ և հասարակական գործիչ Սերժ Թանկյանը: Նա խոսել է համացանցի դրական ու բացասական ազդեցության մասին: «Կարծում եմ` թվային աշխարհը բավական մութ կողմեր ունի: Առաջին հերթին դա մարդկանց միավորումն է: Մարդիկ ընկերներ են «Ֆեսբուքում», բայց նրանք իրականում ընկերներ չեն, ինչպես […]
15:10 09.10.2019
Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել ամերիկացի ֆիզիկոս Ջոն Գուդենաֆը, բրիտանացի քիմիկոս Սթենլի Ուիթինգեմը և ճապոնացի քիմիկոս Ակիրա Եսինոն` լիթիում-իոնային մարտկոցների մշակման համար: Դափնեկիրների անունները հայտարարվել են Ստոկհոլմում` Նոբելյան կոմիտեի արարողության ժամանակ: Ենթադրվում էր, որ մրցանակը կարող էին ստանալ նաև Մյունխենի համալսարանից Ռոլֆ Հյուսգենը և Կոպենհագենի համալսարանից Մորտեն Մելդալը, որոնք նշանակալի ներդրում են ունեցել […]
11:59 09.10.2019
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը,«Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից: Նախարար Հակոբ Արշակյանը իր […]
08:42 09.10.2019
Ռուանդայի Mara Phones ընկերությունը սկսել է արտադրել Աֆրիկայում առաջին սմարթֆոնը՝ սեփական մշակմամբ։ Այս մասին հայտնում է տեղիThe New Times թերթը։ Հաղորդվում է, որ սկսվել է նորույթի 2 մոդելների սերիական թողարկում։ Mara X և Mara Z մոդելներն աշխատում են Android օպերացիոն համակարգով և գնորդի գրպանին կարժենան՝ համապատասխանաբար 175,7 հազար և 120,2 հազար ռուանդական ֆրանկ ($190 և […]
22:34 08.10.2019
ԱՄՆ-ում Kitty Hawk ընկերությունն էլեկտրական ինքնաթիռ է ստեղծել, որը կարող է օդ բարձրանալ ուղղահայաց: Heaviside (HVSD) ինքնաթիռի քաշը մեծ չէ, այն նախատեսված է ընդամենը մեկ օդաչուի համար: HVSD-ը կարող է մինչև 322 կմ/ժ արագություն զարգացնել: Օդանավն աշխատում է 6 էլեկտրական շարժիչների և 8 պրոպելլերի միջոցով: Ընդ որում, ձայնային աղմուկը մոտ 100 անգամ քիչ է, քան […]
20:47 08.10.2019
66 տարեկան հասակում ծանր հիվանդությունից կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանը: Այս մասին հայտնում են Գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական ծառայությունից: Գիտության մեջ ունեցած նվաճումների և հասարակական ակտիվ գործունեության համար Արմեն Սաղաթելյանը պարգևատրվել է Միջազգային Ակադեմիական Ռեյտինգի «Պատիվ, փառք, աշխատանք» IV աստիճանի Գեորգիևյան մեդալով (Ուկրաինա 2004), […]
20:36 08.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանում մասնակցում է WCIT 2019 համաժողովի հանդիսավոր գալա ընդունելությանը: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութից: «Եկել ենք մասնակցելու WCIT 2019 համաժողովի հանդիսավոր գալա ընդունելությանը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: