17:40 17.09.2019
Ինտերնետն այնպիսի ցանց է, որ հնարավոր չէ կարգավորել տեղական օրենքներով։ Այս հիմնավորումով է հանդես եկել Ադրբեջանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Ռաֆայել Հուսեյնովը։ Նա դա հիմնավորել է երեխաների պաշտպանության պատրվակով։ Ըստ նրա խոսքերի՝ համացանցի հեռավոր ծայրերից եկող ինֆորմացիան կարող է խեղել երեխաների հոգեբանությունը, նրանց վնասակար սովորություններ հաղորդել, ըստ այդմ՝ անհրաժեշտ է որոշակիորեն սահմանափակել ինտերնետը Ադրբեջանում։ «Ես […]
22:27 16.09.2019
Ալեխանդրո Մոլլան, որ ապրում է իսպանական Ալիկանտեյում, որոշել էր տեսանկարահանել կայծակի հարվածները: Հետագայում պարզվեց, սակայն, որ նրա տեսախցիկը շատ ավելի հետաքրքիր երևույթ էր ֆիքսել: Տեսանյութի դիտման ժամանակ Ալեխանդրոն նկատել է, որ սև ամպերի արանքում երբեմն արծաթափայլ սկավառակ է հայտնվում: Այս տեսագրությամբ հետագայում հետաքրքրվեցին ոչ միայն ՉԹՕ-ի մասնագետները, այլև ՆԱՍԱ-ի փորձագետները: Այդպես, համենայնդեպս, հաղորդել էին իսպանական […]
21:59 16.09.2019
Ուկրաինայի Google-ն իր doodle-ը նվիրել է Բի Բի Քինգ-ին: Այս մասին հայտնում է Korrespondent-ը: Ավելին, աղբյուրի փոխանցմամբ՝ Youtube ալիքը նույնպես տեսահոլովակ է տեղադրել իր առաջին էջում, որը նվիրված է հայտնի երաժշտի ծննդյան 94-ամյակին: Աֆրոամերիկացի հանրահայտ բլյուզմեն Ռայլի Բի Քինգը ծնվել է 1925 թվականին, ԱՄՆ Միսիսիպի նահանգում: 1946 թվականին նվագել է Միմֆոսում, որտեղ էլ ստացել է […]
17:48 16.09.2019
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից, մոսկվայաբնակ Էդվարդ Սնոուդենը, որը 2013թ. մասնակից է եղել ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնի տվյալների արտահոսքին, խորհուրդ է տվել բարձրաստիճան պաշտոնյաներին հրաժարվել WhatsApp հավելվածի ծառայություններից: Այս մասին ասել է France Inter-ը: Սնոուդենը ակնարկել է, որ այս հավելվածի միջոցով տվյալները կարող են հայտնվել օտար ձեռքերում: «WhatsApp օգտագործելն անձի կողմից, որը զբաղվում է […]
12:41 16.09.2019
Նորարար տեխնոլոգիաներ մշակող և ՏՏ ոլորտի առաջատար ընկերություն SoftConstruct-ը կներկայացնի իր բրենդները WCIT 2019-ում: SoftConstruct-ը Հայաստանում տեխնոլոգիական հեղափոխության առաջատարներից է, որն ավելի քան տասը տարի տեղական և միջազգային շուկաներին տրամադրում է նորարար և մրցունակ տեխնոլոգիական լուծումներ: Հոկտեմբերի 6-8-ը ընկերությունը կմասնակցի Երևանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին: SoftConstruct ընկերությունը միջոցառման պաշտոնական գործընկերն է և այս տարվա […]
11:53 16.09.2019
Երևանում սեպտեմբերի 16-21-ը տեղի կունենա միջազգային գիտական համաժողով՝ նվիրված սպիտակ թզուկ պարունակող սեղմ, կրկնակի աստղերին (Compact White Dwarf Binaries): Վերջիններս գերնոր աստղերի (SN Ia) ծագման աղբյուրն են, ուստի՝ մեծագույն կարևորություն ունեն արդի աստղաֆիզիկայի համար և գտնվում են միջազգային աստղագիտական հանրության ուշադրության կենտրոնում: 2011 թ-ին այս հետազոտության համար շնորհվել է Նոբելյան մրցանակ: Աստղագիտական թեմաների քննարկման նպատակով […]
23:41 15.09.2019
Մաթեմատիկոսներ Էնդրյու Սազերլենդն ԱՄՆ-ից և Էդրյու Բուքերը Մեծ Բրիտանիայի Բրիստոլյան համալսարանից կարողացել են լուծել խնդիրը, որը 1954 թվականից ի վեր ոչ ոք չի կարողացել լուծել։ Այդ մասին հաղորդում է Science Alert-ը։ Խնդիրը հետևյալն է․ 100-ից փոքր թվերը ներկայացնել 3 այլ թվերի խորանարդների գումարի տեսքով։ 42-ի դեպքում այս խնդիրը լուծված չէր։ Այն հաջողվեց լուծել Սազերլենդին ու […]
23:13 15.09.2019
Մեքսիկայում գիտնականների ուսումնասիրությունները հնարավորություն են տվել պարզելու դինոզավրերի վերանալու ընթացքը՝ բոլոր մանրամասներով։ Յուկատան թերակղզու հատվածում նրանք հայտնաբերել են այն երկնաքարի մնացորդները, որի անկումից էլ սկսվել է կենսաբանական աղետը։ Ամենը պարզելու համար նրանք ուսումնասիրել են 10 կմ տրամագծով երկնաքարի անկումից հետո առաջացած 180 կմ տրամագծով խառնարանը, որի մի մասը ներկայում ծովի հատակին է։ Գիտնականները հորատել են […]
15:15 14.09.2019
Այս տարի էկոնոմիկայի ոլորտում Շնոբելյան մրցանակի է արժանացել գիտնականների միջազգային խմբի այն հետազոտությունը, որով պարզվել է, թե թղթադրամներից որոնց վրա են ամենաշատը հավաքվում մանրէներ: Պարզվել է` մանրէները գերադասում են ամերիկյան դոլարը և ռումինական լեյը: Այս մրցանակը տրվում է այն հետազոտությունների և հայտնագործությունների համար, որոնք թեև լիարժեք գիտական են, բայց աբսուրդային են և հաճախ ծիծաղ են […]
11:09 14.09.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով, որ երեկ ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ Բերդիբեկ Սապարբաևի գլխավորած պատվիրակությանը: «Նշել եմ, որ Ղազախստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է, որի հետ ունենք պատմական և բարեկամական հարաբերություններ: Համակարծիք էինք, որ երկու երկրների առևտրաշրջանառության ծավալը չի համապատասխանում առկա ներուժին և պայմանավորվել ենք նոր ուղիներ փնտրել […]
11:02 14.09.2019
Գերմանացի գիտնականները կարողացել են առնետներին սովորեցնել պահմտոցի խաղալ, գրում է Science-ը: Նշվում է, որ 6 առնետներ գտնվել են սենյակում ՝ տարբեր տուփերում: Դրանից հետո նրանց թաքցրել են հատուկ ամանում, իսկ փորձարկմանը մասնակցող անձն այդ ընթացքում թաքնվել է սենյակում: Առնետներին բաց են թողել, նրանք սկսել են վազել և փորձել են գտնել մարդուն: Բացի դրանից, առնետները նաև […]
08:18 14.09.2019
Ճապոնացիներն Ամստերդամում անցկացվող IBC 2019 տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել են առանց աղմուկի աշխատող անօդաչու թռչող սարք՝ փուչիկի տեսքով։ Այն տեղաշարժվում է ուլտրաձայնային տատանումների օգնությամբ՝ ի տարբերություն մյուս դրոնների, որոնք աշխատում են պտուտակների օգնությամբ։ Նորույթի հեղինակը NTT Docomo ընկերությունն է, հայտնում է LIGA.net-ը։ Այն կարելի է օգտագործել համերգների, միջոցառումների ժամանակ նկարահանումներ, ինչպես նաև ձեռնարկություններում՝ վերահսկողություն իրականացնելու […]
17:42 13.09.2019
«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի կազմակերպչական կոմիտեն այսօր հայտարարեց, որ «GIPHY»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքս Չունգը կմասնակցի հոկտեմբերի 6-9-ին Երևանում կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես պանելիստ։ Սոցմեդիայում լայն կիրառություն ունեցող գիֆերի ստեղծողը, որպես պանելիստ, «Գաղափարների շուկա» լիագումար քննարկմանը կմիանա Քիմ Քարդաշյան-Ուեսթին։ «Ջիֆին» այն ինտերնետային ընկերություններից է, որը նկատելիորեն փոխել է սոցիալական մեդիայում արտահայտվելու […]
23:41 12.09.2019
Այդ մոլորակի մթնոլորտի մինչև 50 %-ը կազմված է ջրից, իսկ ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի 0-40 աստիճանի սահմաններում է:
14:44 12.09.2019
ՀՀ կառավարության սեպտեմբերի 12-ի նիստում հաստատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի «Հորիզոն-2020 հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» արտաբյուջետային հաշվի միջոցների 2019 թվականի ծախսերի նախահաշիվը: Ծրագրի նպատակն է՝ ապահովել ՀՀ գիտական, գիտատեխնոլոգիական կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնակցությունը Եվրոպական միության գիտության և տեխնոլոգիաների շրջանակային Հորիզոն-2020 ծրագրին որպես ասոցացված երկրի ներկայացուցիչներ: Տեղական ընկերությունները […]
17:32 11.09.2019
Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ ժամանակակից տեսակի մարդը հայտնվել է աֆրիկյան պրիմատների երկու տարբեր պոպուլյացիաների հատման արդյունքում: Այս մասին հաղորդվում է Phys.org-ի մամուլի հաղորդագրության մեջ: Հետազոտողները ուսումնասիրել են գտածոների 263 գանգեր և հոմինինի ցեղի ժամանակակից ներկայացուցիչներին (խոսքը վերաբերում է հոմինիդներին) եռաչափ մոդելներ ստեղծելու համար:
13:40 11.09.2019
Ֆրանկֆուրտում ընթանում է միջազգային ավտոսրահը: Առաջատար ընկերությունները ներկայացնում են իրենց նորույթներն ու կոնցեպտները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Շանթ» հեռուստաընկերության «Ավտոշքերթ» հաղորդաշարի հեղինակ և վարող Երվանդ Ղարիբյանը: Լեգենդար Defender-ի նոր սերունդն այժմ կամրջակների և աստիճանային հենակավոր թափքի փոխարեն ստացել է կրող տիպի թափք և անկախ կախոցներ, բազմաթիվ շարժիչներ, նույնիսկ՝ 400 ձիաուժանոց: BMW Concept […]
19:19 10.09.2019
Ռուսաստանում հետազոտություն է անցկացվել, պարզվել է, թե տեխնոլոգիական զարգացման արդյունքում քանի միլիոն մարդ կդառնա գործազուրկ: Մեջբերելով տվյալները՝ Известия-ն հայտնում է, որ 2030-ին Ռուսաստանում աշխատողների 45,5 %-ն այլևս պահանջված չի լինի: Նշվում է, որ այդ աշխատողները կա´մ ստիպված կլինեն դուրս գալ աշխատաշուկայից, կա´մ նոր մասնագիտացում ստանալ: Ըստ մասնագետների՝ «ավտոմատացման և թվայնացման ռիսկին» կենթարկվի 20,1 միլիոն մարդ: […]
12:44 10.09.2019
WCIT-2019-ի կազմակերպիչներն իրենց ֆեյսբուքյան պաշտոնական էջում հաստատել են, որ ամերիկյան ռեալիթի-շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթը մասնակցելու է WCIT 2019 ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող: WCIT 2019 այս տարի տեղի է ունենալու Երևանում, հոկտեմբերի 6-9-ը: Հայտնի է, որ WCIT-2019-ի ընթացքում Քիմ Քարդաշյան-Ուեսթը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվեն, թե որքանով են […]
21:56 09.09.2019
Համացանցում հայտնվել է ներբեռման համար հասանելի TON բլոկչեյն ցանցը, որը մշակում է Telegram-ը, գրում է lenta-ն: Test.ton.org կայքում հայտնվել է ցանցի կոդը և Telegram-ի ստեղծող Պավել Դուրովի եղբոր՝ Նիկոլայ Դուրովի ստորագրությունը: Փաստաթղթերում ներկայացվել է, թե ինչպես է աշխատում համակարգը. կոդի և ցուցումների միջոցով ցանկացած մշակող կարող է տեղադրել բլոկչեյնի թեստային տարբերակը: 2018-ին նշվել է, որ […]
23:17 08.09.2019
Ռուսաստանցիներն առաջիկայում կկարողանան դեմքի պատկերով վարումներ կատարել: Ինչպես հայտնում է «Ведомости»-ն, սա հնարավոր կլինի իրականացնել հատուկ մշակված ծրագրի և որևէ բանկի միջոցով։ Հաղորդվում է, որ ծրագրում գրանցվում են քաղաքացու հաշվեհամարն ու անհրաժեշտ տեղեկությունները, որից հետո քաղաքացին կարող է մինչև 1000 ռուբլու չափով առևտուր անել՝ առանց որևէ գաղտնաբառի: Նշվում է, որ 1000 ռուբլուց ավելի գումարի դեպքում […]
18:52 08.09.2019
Ճապոնիայում ավելի ու ավելի հայտնի է դառնում արդի տեխնոլոգիաներով ստեղծված տունը, որը երկրաշարժի ժամանակ բարձրանում է օդ: «Air Danshin Systems» ընկերության ստեղծած տունը երկրաշարժի ժամանակ մի քանի սանտիմետրով բարձրանում է օդ և մնում օդում մինչև ստորգետնյա ցնցումների ավարտը: Հիմքում դրված սենսորներն արձանագրում են սեյսմիկ ակտիվությունը և ազդանշան տալիս օդի ճնշակներին, որոնք իրենց հերթին փչում են […]
12:22 08.09.2019
Համացանցում հայտնվել են հանրահայտ Apple ընկերության կողմից մշակված iPhone 11 սմարթֆոնների մասին ինֆորմացիա պարունակող փաստաթղթերը: Ինչպես հայտնում է Lenta-ն՝ այս փաստաթղթերը նախատեսված չեն եղել հանրայնացնելու համար: Դրանք նախատեսված են եղել միայն ընկերության ներկայացուցիչների ու գործընկերների համար: Աղբյուրի փոխանցմամբ՝ փաստաթղթերը հրապարակել է Twitter-ի AppleBeta2019 օգտատերը: Այստեղ ներկայացված են նոր սարքավորման մասին գրեթե բոլոր մանրամասները: Աղբյուրը հայտնում […]
23:10 07.09.2019
Թբիլիսիում Վրաստանի կրթության նախարարության շենքի մոտ տեղի է ունեցել ակցիա ՝ «Մի խլեք երկու տոկոս դիմորդների ուսանող դառնալու իրավունքը» կարգախոսով: Ակցիային մասնակցել են այն դիմորդները, ովքեր քննական առարկաների նվազագույն շեմը հաղթահարելուց հետո չէին կարողացել ընդունվել համալսարան՝ բարձր մրցակցության պատճառով: Դիմորդները ստորագրահավաք էին կազմակերպել: Հավաքագրել էին 3 հազար ստորագրություն և ուղարկել կառավարություն ու խորհրդարան: Մինչ կառավարության […]
22:17 07.09.2019
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բա գիտեիք, որ Անդրոիդով հեռախոսները անընդհատ լսում են, թե դուք ինչ եք լսում։ Նույնիսկ եթե սրճարանում կողքից ինչ-որ երգ ա հնչում։ Ու ամենը պահում ա։ Now playing, որ նայեք կարգավորումներում, ձեր մոտ էլ կլնի երևի»։
19:28 07.09.2019
Գերմանական ստորջրյա աստղադիտարանը, որն օգտագործվում էր գիտական տվյալների հավաքագրման նպատակով, անհետացել է Բալթիկ ծովի հատակից, գրում է GEOMAR-ը: Կայանը տեղադրվել է 2016-ին Գերմանիայի ափի մոտ` նավերի համար արգելված վայրում: Աստղադիտարանն արժեր մոտ 300 հազար դոլար: Կորուստը նկատել են օգոստոսի 21-ին, երբ աստղադիտարանի հետ կորել է կապը: Դեպքի վայր ժամանած սուզորդները աստղադիտարանի փոխարեն հայտնաբերել են կապի […]
15:35 07.09.2019
Միչիգանի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել մկների վրա: Նրանց հետաքրքրել են հիպոկամպի գեները, դա ուղեղի այն մասն է, որ պատասխանատու է հիշողության և դրա մարզման համար: Կոկաինի ամենօրյա օգտագործման դեպքում այդ գեներն առավել ակտիվանում են: The Daily Mail-ի փոխանցմամբ` սա այն է, ինչ ձևավորում է կախվածություն: Սա թույլ է տալիս հարաբերություններ ձևավորել դեղամիջոցների և այն […]
19:14 06.09.2019
«Ֆեյսբուք» ընկերության ղեկավարությունը համաձայնության է հասել ՄԱԿ-ի կազմում գործող առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ և այսուհետև օգնելու է պատվաստանյութերի մասին իրական, ճշմարիտ տեղեկությունների տարածմանը։ Այս մասին ասվում է ՄԱԿ պաշտոնական կայքում։ Մի քանի ամիս տևած բանակցությունների արդյունքում ընկերության ղեկավարների հետ համաձայնեցվել է մեխանիզմ, որով պատվաստանյութերի մասին սոցցանցային հարցումներն ուղղվելու են առողջապահության համաշխարհային կազմակերպության էջերին։ Այդ մեխանիզմը […]
18:50 06.09.2019
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի հերպեսաբանները (սողուններ ուսումնասիրող գիտնականներ) հայտնաբերել են հազվագյուտ երկգլխանի օձ: Այդ մասին հայտնում է ABC-ն: Հազվագյուտ 20 սանտիմետր երկարությամբ օձը, որն ունի երկու գլուխ, երկու լեզու, չորս աչք և մեկ մարմին, անտառում հայտնաբերել են Դեյվ Շնայդերը և նրա գործընկերը (անունը նշված չէ): Ըստ Շնայդերի` սողունը դժվարանում է գոյատևել վայրի բնության պայմաններում: Նրանք […]
18:29 06.09.2019
Samsung ընկերությունը ստեղծել է շեֆ խոհարար ռոբոտ, որը կարողանում է ուտեստներ պատրաստել: Ռոբոտի աշխատանքի տեսանյութը հրապարակվել է Digital Trends-ի թվիթերյան էջում: Իհարկե, այս պահին ռոբոտները պատրաստ չեն շեֆ խոհարարներին փոխարինել խոհանոցում, սակայն դրանք կարող են լավ օգնական լինել: Checkout this robot chef cooking at IFA 2019. pic.twitter.com/LArxVaIzpe — Digital Trends (@DigitalTrends) September 6, 2019