TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:48 18.07.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

08:05 18.07.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։

̰
Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինեն

23:50 17.07.2025

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։

̰
Հուլիսի 21-ից Աշտարակում կգործարկվի միասնական երթուղային ցանցը

21:14 17.07.2025

Հուլիսի 21-ից Աշտարակում կգործարկվի միասնական երթուղային ցանցը։ Այս մասին հայտնել են Արագածոտնի մարզպետի աշխատակազմից: «Ուրախ ենք հայտնելու, որ Աշտարակ խոշորացված համայնքի բնակիչները հնարավորություն ունեն օգտվելու ամբողջովին նոր և հարմարավետ տրանսպորտային միջոցներից։ Երթուղիների և սակագների վերաբերյալ տեղեկատվությանը ծանոթացեք մեկնաբանությունների դաշտում։ Բոլորին մաղթում ենք բարի երթ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

̰
Հատկապես երեխաների հետ խստորեն պահպանեք երթևեկության կանոնները

21:01 17.07.2025

Օրերս սոցցանցերում տեսանյութ էր շրջանառվում․ Նոր Նորքի Բորյան փողոցում մի կին երեխաններին անցկացնում էր փողոցը հետիոտնի համար չնախատեսված հատվածով։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Տեսանյութում երևում էր նաև, թե ինչպես են երեխաները հայտնվում հանդիպակաց երթևեկող մեքենայի առջև, որը կտրուկ արգելակում է։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են կնոջ ինքնությունը։ 61-ամյա կինը […]

̰
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:52 17.07.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կողբացի փ. 67 շենք, Մաշտոցի պող. 38, 40, 40ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արգիշտի փ. 36 առանձնատուն, Իսակովի պող. 10-60 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ. 33-41 […]

̰
Չարենցավանի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերել

19:47 17.07.2025

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունավետ էր Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Հուլիսի 14-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողնում է Չարենցավան քաղաքի հին գերեզմանատան ճանապարհին՝ պանելի […]

̰
Մայրաքաղաքում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

19:42 17.07.2025

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց խաչմերուկից՝ ուղղությունը դեպի Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: Ճանապարհային նշանների տեղադրումը կմեկնարկի հուլիսի 17-ից, սակայն երթևեկության կազմակերպման փոփոխությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից: 62 համարի փոխադրամիջոցի երթուղին Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկից դեպի Մաշտոցի պողտա-Խորենացու փողոց խաչմերուկ կգործի Մաշտոցի պողոտայով: […]

̰
Կկանոնակարգվեն անվանական կրթաթոշակի տրամադրման մեխանիզմները

19:37 17.07.2025

Գործադիրը հաստատել է Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների, ինչպես նաև մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման ֆինանսավորման կարգերը: Ըստ այդմ՝ կսահմանվեն հանրակրթական ուսումնական հաստատությունների դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի և միջազգային օլիմպիադաների դիպլոմակիրներին անվանական կրթաթոշակ տրամադրելու պահանջները: Ըստ այդմ, անվանական կրթաթոշակը տրվում է ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն՝ հանրակրթական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների […]

̰
«Վեոլիա Ջուր»-ը ներկայացրել է Երևանում ջրամատակարարման գրաֆիկի խախտումների պատճառը

19:21 17.07.2025

«Վեոլիա Ջուր» ընկերությունը պարզաբանում է տարածել. «Վերջին օրերին հանրապետությունում գրանցված աննախադեպ բարձր ջերմաստիճանով, ինչպես նաև ջրասպառման պիկով պայմանավորված՝ Երևանի որոշ հատվածներում նկատվում են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ: Առավել խոցելի են հատկապես Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածները, Նոր Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների որոշակի հատվածներ, Ջրվեժ գյուղը: «Խնդիրն այն է, որ այս օրերին կտրուկ […]

̰
Ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին. տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը

18:46 17.07.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցել են Բարձրագույն կրթության և գիտության նախագահ Սարգիս Հայոցյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը, տեղակալ Կարո Նասիբյանը, բուհերի ռեկտորներ և պրոռեկտորներ։ Հանրապետական ընդունող հաձնաժողովը նախ հաստատել է օրակարգը, այնուհետև քննարկել է ՀՀ բուհերի՝ 2025-2026 […]

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպանին

18:40 17.07.2025

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սինվեյին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա` իրացնելով առկա ամբողջ ներուժը: Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին:

̰
Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել է փաթեթներով մարիխուանա

18:30 17.07.2025

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 14-ին մայրաքաղաքի զբոսայգիներից մեկում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի զանգվածով 2 փաթեթ՝ ընդհանուր 10 գրամից ավելի քաշով, և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երևանի բնակիչ 29-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Ծանուցում. Ենթադրյալ […]

̰
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

18:17 17.07.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև վերջին տարիներին ձևավորվել է ակտիվ քաղաքական երկխոսություն, ինչը նոր ազդակ է հաղորդել երկկողմ փոխգործակցության զարգացմանը: Վարչապետ Փաշինյանը, այս առումով, ընդգծել է դեսպան Գալագերի անձնական […]

̰
Կապահովվի հանրային առողջապահության կայուն մակարդակ

17:55 17.07.2025

Կառավարությունը հաստատել է Հանրային առողջապահության անվտանգության գործողությունների ծրագիրը, որով սահմանվում են հանրային առողջապահության բնագավառում նախատեսվող հիմնական միջոցառումները, դրանց իրականացման ժամկետները, պատասխանատու կատարող և համակատարող պետական կառավարման համակարգի մարմինները: Ըստ հիմնավորման՝ նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում զգալիորեն կբարձրանա հանրային առողջապահության անվտանգության մակարդակը, պետական կառավարման համակարգի մարմինների արտակարգ իրավիճակներին նախապատրաստության ու արձագանքման հնարավորությունները՝ հատկապես կենսաբանական գործոնով պայմանավորված դեպքերում: […]

̰
Քննարկվել են ազատազրկման վայրերում ինքնասպանությունների և ինքնավնասման կանխարգելման վերաբերյալ հարցեր

17:50 17.07.2025

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը մասնակցել է «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Ազատազրկման վայրերում ինքնասպանությունների և ինքնավնասման կանխարգելմանը» և «Անձնական խուզարկությունների կիրառմանը» ծրագրի քննարկմանը: Նախարարի տեղակալը նշել է, որ նախարարության համար քննարկվելիք թեմաները և դրանց շուրջ ձևավորվող օրենսդրական կարգավորումները հանդիսանում են ռազմավարական առաջնահերթություններ, ինչի պատճառով էլ բարձր է գնահատվում քաղաքացիական հասարակության, պետական մարմինների և միջազգային […]

̰
Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել են սինթետիկ և բուսական ծագման թմրամիջոցներ

17:44 17.07.2025

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 36-ամյա երիտասարդը թմրանյութ է պահում և տվյալ պահին Արտաշատ քաղաքում է՝ Օգոստոսի 23-ի փողոցի հարակից լճի մոտ: Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ Արտաշատի համայնքային ոստիկանները 36-ամյա երիտասարդին նշված վայրում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են 10 գրամից ավելի մարիխուանայի, 4 գրամից […]

̰
Աջակցության նոր գործիքակազմ տնտեսվարողների համար

17:14 17.07.2025

Վերջին շրջանում Վրաստանի տարածքով հայկական կոնյակի տարանցիկ փոխադրման ընթացքում վրացական կողմից ստեղծած անհիմն խոչընդոտների հետևանքով տնտեսավարողների ֆինանսական մուտքերը կրճատվել են և խնդիր է առաջացել Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում խաղողի մթերումների նպատակով ներգրավված վարկերի սպասարկելու հարցում։ Տնտեսավարողների մոտ առաջացած խնդիրը որոշակիորեն թեթևացնելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշումներ, որոնցով նախատեսվում […]

̰
ՏԿԵ նախարարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

17:03 17.07.2025

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ՀՀ մարզպետերի, ՏԿԵՆ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Քննարկվել են ընթացիկ տարում մարզերում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև պլանավորվել են 2026 թվականին նախատեսվող ճանապարհաշինական աշխատանքները։ Նախարարը հանձնարարել է 2026 թվականին պլանավորվող բոլոր մրցույթները հայտարարել նախապես` 2025 թվականի ընթացքում, որպեսզի 2026-ին, բարենպաստ […]

̰
Իջևանի համայնքային ոստիկանները «Սպիտակ ջուր» կոչվող տարածքում զենք-զինամթերք են հայտնաբերել

16:56 17.07.2025

Հուլիսի 14-ին 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Իջևան համայնքի «Սպիտակ ջուր» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողել։ Իջևանի համայնքային ոստիկանները նշված տարածքում հայտնաբերել են «ՏՕԶ» տիպի հրացան, «ՌԳԴ» տիպի նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի 73 փամփուշտ։ «Հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Հիշեցնենք՝ նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից»,-ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում: Ծանուցում. Ենթադրյալ […]

̰
Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի պաշտոնից

16:48 17.07.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. Ռոմանոս Պետրոսյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։ 2. Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանին»,-ասվում է որոշման մեջ։

̰
Փոփոխություններ և լրացումներ՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգում

16:44 17.07.2025

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգում: Ըստ հիմնավորման՝ պարգևավճարի իրավունքի իրացնելիս իրավակիրառ պրակտիկայում ծագել են որոշ խնդիրներ, որոնք նպատակահարմար է լուծել։ Որոշմամբ առաջարկվում է սահմանել, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր զինվորական ծառայություն […]

̰
Ալեն Սիմոնյանը Ջոն Գալագերի հետ քննարկել է երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

16:32 17.07.2025

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Շնորհակալություն հայտնելով դեսպանին Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ կապերի զարգացման հարցում ցուցաբերած նշանակալի ավանդի համար` Ալեն Սիմոնյանը հաջողություններ է ցանկացել վերջինիս իր հետագա գործունեության մեջ: Դեսպան Գալագերը, իր հերթին, […]

̰
Կրթությունն է մեր ռազմավարությունը բոլոր հարցերում և բոլոր ոլորտներում. վարչապետ

16:24 17.07.2025

Կառավարության որոշմամբ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կկատարվի վերաբաշխում 3,408,199.8 հազար դրամի չափով՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի պատշաճ կատարման, ինչպես նաև դպրոցների Արագ արձագանքման ֆոնդի համալրման նպատակով։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ վերաբաշխվող գումարից շուրջ 2 […]

̰
Ապօրինի զենք-զինամթերքի հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքների հերթական արդյունքը

16:06 17.07.2025

Շարունակվում են ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների միջոցառումներն ու բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 14-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գավառ համայնքի աղբանոց տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել նշված տարածքում: Հայտնաբերվել […]

̰
Կատովսկու փողոցում արագիլի ձագը բնից ընկել է. օգնության են հասել փրկարարները

09:05 17.07.2025

Հուլիսի 16-ին, ժամը 20:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կատովսկու փողոցում արագիլի ձագը բնից ընկել է. բարձրացնելու և բնի մեջ դնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Փրկարարներն արագիլի ձագին բարձրացրել և դրել […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:50 17.07.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:15 17.07.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։

̰
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

23:59 16.07.2025

Համայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 […]

̰
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը

23:55 16.07.2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 12-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 7-ին, 11-ին և 12-ին, Գյումրի քաղաքում՝ հուլիսի 11-ին:

̰
BACK_TO_TOP