«Վեոլիա Ջուր»-ը ներկայացրել է Երևանում ջրամատակարարման գրաֆիկի խախտումների պատճառը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+28.09 oC

«Վեոլիա Ջուր»-ը ներկայացրել է Երևանում ջրամատակարարման գրաֆիկի խախտումների պատճառը

19:21 17.07.2025

«Վեոլիա Ջուր» ընկերությունը պարզաբանում է տարածել.

«Վերջին օրերին հանրապետությունում գրանցված աննախադեպ բարձր ջերմաստիճանով, ինչպես նաև ջրասպառման պիկով պայմանավորված՝ Երևանի որոշ հատվածներում նկատվում են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ: Առավել խոցելի են հատկապես Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածները, Նոր Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների որոշակի հատվածներ, Ջրվեժ գյուղը:

«Խնդիրն այն է, որ այս օրերին կտրուկ ավելացել են ջրի սպառման ծավալները, խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու դեպքերը, ինչը համընկել է ջրաղբյուրների ջրատվության նվազման հետ: Նշենք, որ վերը նշված վարչական շրջանները սնվում են բացառապես «Կաթնաղբյուր» ջրատարներից և տեղանքի առանձնահատկություններից ելնելով, տեխնիկապես անհնար է ջուր մղել այս տարածքներ այլ աղբյուրներից:

Հավատացնում ենք, որ Վեոլիա Ջուրը գիտակցում է ստեղծված իրավիճակի լրջությունն ու ողջ պատասխանատվությունը: Թիմն աշխատում է շուրջօրյա, ամենօրյա աշխատանք է տանում ջրակորուստները կանխելու և այդ ջրաքանակը ևս համակարգ ներգրավելու համար: Ամեն մարդ իր տեղում է, մոբիլիզացվել են բոլոր ռեսուրսները, աղբյուրներից, պատկերավոր ասած, քամվում է ամբողջ ջրաքանակը:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը և հավատացնում, որ ստեղծված իրավիճակը ժամանակավոր է և արվում է հնարավոր ամեն ինչ նշված տարածքներում Փջրամատակարարումը հնարավորինս շուտ կարգավորելու համար»-ասվում է հաղորդագրությունում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Նիդերլանդների ԱԳ նախարարության գլխավոր տնօրենի հետ

22:53 17.07.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Նիդերլանդների ԱԳ նախարարության գլխավոր տնօրենի հետ

Հուլիսի 17-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարության գլխավոր տնօրեն Մարսել դե Վինկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Նիդերլանդների միջև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող հարցերին: Կողմերը գոհունակությամբ նշել են Հայաստանի և Նիդերլանդների հարաբերություններում առկա դրական դինամիկան՝ […] ...

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության կարգը

22:45 17.07.2025

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության կարգը

Կառավարությունը հաստատել է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության կարգը, որն ուժի մեջ կմտնի 2026 թ. մարտի 1-ից: Կարգը միտված է պաշտպանելու ինչպես մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների և պետության, այնպես էլ՝ փորձաքննության պատվեր ներկայացնող անձի շահերը մշակութային արժեքների փորձաքննության արդյունքում առաջացած վնասներից: Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրումը կիրականցվի մասնագիտական պատասխանատվության ապահովագրության […] ...

Գործարկվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների ավտոմատ բացթողնման համակարգը

22:34 17.07.2025

Գործարկվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների ավտոմատ բացթողնման համակարգը

Պետական եկամուտների կոմիտեն, մաքսային բարեփոխումների շրջանակում, շարունակում է արտաքին տնտեսական գործունեության դյուրինացմանն ուղղված աշխատանքները։ 2025 թվականի ապրիլից ներդրվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների ինքնաշխատ բացթողնման համակարգը, որի փորձնական գործարկման մեկնարկը տրվել էր անցած տարվանից։ Կատարելագործված վերլուծական գործիքակազմով և նոր՝ դյուրինացված չափորոշիշներով համալրված համակարգում, «Ապրանքների և տրանսպորտային միջոցների ավտոմատ բացթողում» մաքսային հսկողության ընթացակարգի կիրառման շրջանակի ընդլայնման […] ...

Ինձ համար իմպերատիվ է, որ ռուսական կողմը չի ցանկանում տեսնել հայ-ադրբեջանական կարգավորում․ Արեգ Քոչինյան

22:22 17.07.2025

Ինձ համար իմպերատիվ է, որ ռուսական կողմը չի ցանկանում տեսնել հայ-ադրբեջանական կարգավորում․ Արեգ Քոչինյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ Արեգ Քոչինյանին։ Հիմնականում անդրադարձ է եղել վարչապետի երեկվա ասուլիսին հնչած մտքերին, ուղերձներին և արձագանքներին։ Հիշեցնենք, որ հարցերի մի մասը վերաբերում էր Հայաստան-Ադրբեջան գործընթացներին, Փաշինյան-Ալիև հանդիպմանը։ Հասարակության գոնե մի հատվածի մոտ, նաև փորձագիտական որոշ շրջանակներում, այնպիսի ընկալում կա, որ այս հանդիպումից հետո խաղաղության պայմանագիրը ավելի շոշափելի ու […] ...

Հայաստանի բասկետբոլի Մ20 հավաքականը կպայքարի 9-16-րդ տեղերի համար․ ԵԱ

22:11 17.07.2025

Հայաստանի բասկետբոլի Մ20 հավաքականը կպայքարի 9-16-րդ տեղերի համար․ ԵԱ

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը Երևանում ընթացող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում կպայքարի 9-16-րդ տեղերի համար։ Հայ բասկետբոլիստները B ենթախմբում մեկ հաղթանակ են տարել ու զբաղեցրել չորրորդ տեղը։ Փլեյ-օֆֆում Պետեր Գոնսալեսի գլխավորած թիմի առաջին մրցակիցը կլինի Պորտուգալիայի Մ20 հավաքականը։ Հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին։ ...

SHANTNEWS

22:00 17.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP