16:24 17.07.2025
Կառավարության որոշմամբ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կկատարվի վերաբաշխում 3,408,199.8 հազար դրամի չափով՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի պատշաճ կատարման, ինչպես նաև դպրոցների Արագ արձագանքման ֆոնդի համալրման նպատակով։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ վերաբաշխվող գումարից շուրջ 2 մլրդ դրամը նախատեսվում է ուղղվել դպրոցների և կրթահամալիրների կառուցմանը, ընդ որում՝ դպրոցների կառուցմանը՝ 1.3 մլրդ դրամի չափով, կրթահամալիրների կառուցմանը՝ 700 մլն դրամի չափով: Ընդ որում՝ գումարը կհատկացվի այն օբյեկտներին, որտեղ շինարարության մասով կատարողականները կլինեն ավելի առաջանցիկ։
Մանկապարտեզների գույքով ապահովման ուղղությամբ կհատկացվի 120 միլիոն 600 հազար դրամ, որն ուղղված է շինարարությունն ավարտված և այս տարի ավարտվող 61 մանկապարտեզներին: Դրանցից 57-ի համար հիմնական գույքն արդեն ձեռք է բերվել: 545 միլիոն դրամ հատկացվելու է կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի՝ փոխարժեքի տատանումով առաջացած գումարների սպասարկմանը։ Ծրագրի շրջանակում Երևանում, Արտաշատում, Աշտարակում և Վանաձորում վերակառուցվում են 300 դպրոցների ցանկում ընդգրկված չորս ավագ դպրոցներ. գումարն ուղղվելու է հենց այդ աշխատանքներին։ Այս ծրագրի շրջանակում է իրականացվում նաև հանրակրթական դպրոցների լաբորատորիաներով ապահովումը, ինչպես նաև նախակրթարանների հիմնումը, որը 500 մանկապարտեզների և նախակրթարանների ծրագրի մաս է:
ԿԳՄՍ նախարարը ընդգծել է՝ որոշմամբ նաև արհեստական բանականության դպրոցական ծրագրի ստեղծման նոր պայմաններ են ձևավորվում: Այս համատեքստում նախարարն անդրադարձել է 2023 թ.-ից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հետ իրականացվող «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրին, որի շրջանակում երեխաները խորացված մաթեմատիկա, ծրագրավորում և նաև արհեստական բանականության հիմունքներ են սովորում ու իրականացնում են պրակտիկ նախագծեր արհեստական բանականության ոլորտում։ Նախորդ տարի ծրագրում ընդգրկվել է հանրակրթական 15 ուսումնական հաստատություն 7 մարզերից, իսկ այս տարվա սեպտեմբերից դպրոցների թիվն ընդլայնվելու է՝ հասնելով 42-ի: Վերջիններս նաև ձևավորվելու են որպես քննական կենտրոններ, որտեղ ուսուցիչների կամավոր ատեստավորման և մյուս կարևոր գործառույթների համար համապատասխան տեխնիկական վերազինումը նախատեսվում է Կառավարության այս որոշմամբ:
Անդրադառնալով արագ արձագանքման ֆոնդի համալրմանը՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ խոսքը 40 միլիոն դրամի մասին է: Գումարը կուղղվի շուրջ 25 դպրոցի հրատապ կարիքների լուծմանը, այդ թվում՝ հունիսի 14-15-ին ՀՀ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում տեղի ունեցած փոթորիկի և կարկուտի հետևանքով դպրոցների շենքերի վնասների վերականգնմանը և պատշաճ պայմանների ապահովմանը:
Նիկոլ Փաշինյանը, այդ համատեքստում անդրադառնալով կրթության ոլորտի զարգացմանը, նշել է.
«Մենք նախկինում ասում էինք, որ կրթության ռազմավարությունը մեզ համար կարևոր է, առանցքային է, անկյունաքարային է, բայց իմ կարծիքով՝ մենք այդ ձևակերպումը պետք է փոխենք և վերաձևակերպենք հետևյալ կերպ, որ կրթությունն է մեր ռազմավարությունն ընդհանրապես բոլոր հարցերում և բոլոր ոլորտներում»:
Վարչապետը հավելել է՝ կրթությունն է մեր ռազմավարությունը, որովհետև չկա այնպիսի ոլորտ, որի համար այս կարգախոսը շատ պրակտիկ նշանակություն չունենա:
Վարչապետը նաև նշել է՝ կարևոր է, որ Կառավարությունն ունենա աշակերտներին ուղղված մի ուղերձ, որը կլինի նրանց աչքի առաջ՝ հասկանալի, պարզ, լրացուցիչ բացատրությունների կարիք չունեցող: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ գարնանը տեղի ունեցած քննարկումներից հետո հանձնարարական է տվել ԿԳՄՍ նախարարին, որպեսզի մշակվի այդ ուղերձը և համապատասխան ձևավորում տրվի:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ եկել ենք եզրակացության, և 2025 թվականի սեպտեմբերի 1-ից, ըստ էության, առնվազն նորակառույց դպրոցներում մենք մեր աշակերտներին այս ուղերձով կդիմենք. «Լա՛վ սովորիր, որ լավ ապրես»», -ասել է երկրի ղեկավարը՝ ցույց տալով համապատասխան պաստառը:
Ամփոփելով խոսքը՝ վարչապետ Փաշինյանը նշել է.
«Մեր ասելիքն աշակերտներին հստակ է՝ «Լա՛վ սովորիր, որ լավ ապրես»: Համոզված ենք, որ շատ պրակտիկ ուղերձ է, և դրա ճշմարտացիության մեջ կասկածելու որևէ առիթ երբևէ որևէ մեկը չի կարող ունենալ»:
18:35 17.07.2025
Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե Մելիքյան20:34 17.07.2025
Ամեն ինչ սկսվում է նորից․ Բայրամյանը՝ նոր մրցաշրջանի մասին«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը РБ Спорт-ի հետ զրույցում խոսել է գալիք 2025/26 մրցաշրջանի մասին: «Զենիթը» մնում է «Զենիթ». բոլորը պետք է նրանց դեմ իրենց լավագույն խաղը ցուցադրեն։ Դժվար է լինելու, հատկապես որ սա առաջին տուրն է։ Բայց մենք պետք է մեր լավագույն խաղը ցուցադրենք, որպեսզի միավորներ վաստակենք «Զենիթի» դեմ խաղում։ Հիանալի եմ զգում։ Ուրախ եմ, […] ...
20:22 17.07.2025
Կիսակառույց շենքում հայտնաբերվել են հրացան, ատրճանակ, նռնակ ու փամփուշտներՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 14-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գյումրիի Հալաբյան փողոցի կիսակառույց շենքում զենք-զինամթերք է թողել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում Մուշ-2 թաղամասում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերել են «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան, երկփողանի հրացանի փող՝ ձգանային մեխանիզմով, ծխագլանակ, մեկնարկային ատրճանակ, 2 նռնակ և տարբեր […] ...
20:13 17.07.2025
Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենինԵվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առաքելությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանին: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Հանդիպման հիմնական թեման ԵՄ Դիմակայունության և աճի պլանի շրջանակներում իրականացվելիք համատեղ ծրագրերի ուղղություններն էին: Զրուցակիցները քննարկել են նաև վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքը և այդ համատեքստում թվայնացման […] ...
19:54 17.07.2025
Մեկնարկել է «Նոա» – «Ֆերենցվարոշ» հանդիպման տոմսերի վաճառքըՄեկնարկել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Նոա» – «Ֆերենցվարոշ» առաջին հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։ Տոմսեր հնարավոր է ձեռք բերել noah.am կայքից։ Արժեքը 1500-2000 դրամ է։ Հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին` Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում։ ...
19:47 17.07.2025
Չարենցավանի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունավետ էր Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Հուլիսի 14-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողնում է Չարենցավան քաղաքի հին գերեզմանատան ճանապարհին՝ պանելի […] ...