23:39 16.07.2025
Սերգեյ Փարաջանովի թանգարան․ աշխարհ, որտեղ արվեստը չի ենթարկվում սահմանների: Նա ստեղծում էր այն ամենից, ինչի մեջ գույն ու հիշողություն կար։ Մանրամասները՝ ԿԳՄՍՆ տեսանյութում:
23:24 16.07.2025
2025 թվականի հունիս ամսվա միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․4 °C, որը նորմայի սահմաններում էր։ Տեղումների ամսական քանակը՝ 44 մմ, նորմայից ցածր էր՝ կազմելով նորմայի 70 %-ը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հայաստանի շրջանների մեծ մասում տեղումների քանակը ցածր էր նորմայից, սակայն առավել չորային պայմաններ դիտվեցին Արարատյան դաշտում և Երևանում։ […]
23:18 16.07.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 9-15-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Նոր Նորքում՝ հուլիսի 9-ին, 10-ին, 13-ին և 15-ին, Կենտրոնում՝ հուլիսի 10-ին և 15-ին, Արաբկիրում՝ հուլիսի 12-ին և 13-ին, Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, Նոր Նորքում՝ հուլիսի […]
23:13 16.07.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ շուրջ 176 երեխա հաճախում է հիմնանորոգված հ. 135 մանկապարտեզ: «Ստեղծել ենք անվտանգ, բարեկարգ և հարմարավետ պայմաններ մեր փոքիկների համար»,- գրել է քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:
22:37 16.07.2025
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այցելել է «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն»՝ տեսակցելու այնտեղ գտնվող 8 ամսական փոքրիկին, որի մայրն օրերս դատարանի որոշմամբ կալանավորվել է` ավելի մեղմ խափանման միջոցի պայմանները խախտելու պատճառաբանությամբ: «Երեխան լավ է, գտնվում է մոր խնամքի և բժիշկների հոգածության ներքո: Ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը: […]
21:39 16.07.2025
Միացյալ Նահանգներում Reddit առցանց հարթակի աշխատանքի լայնածավալ խափանում է նկատվում։ Դրա մասին են վկայում Downdetector ծառայության տվյալները, որը հետևում է հանրաճանաչ ինտերնետային ռեսուրսների աշխատանքին։ Տվյալների համաձայն՝ խնդիրները սկսվել են Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 18:20-ին, ժամը 19:30-ի դրությամբ Միացյալ Նահանգներից գրանցվել է մոտ 126 հազար բողոք։ Օգտատերերի 56%-ը նշել է, որ հավելվածի աշխատանքում կան խափանումներ, 32%-ը […]
21:20 16.07.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 11:00-17:00 «Էրեբունի» թանգարան, Նոր Արեշ 35 փողոց 1-45 առանձնատներ, Խաչիկ Դաշտենցի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզ՝ 11:00-17:00 Արևադաշտ, Տալվորիկ, Արտիմետ, Վանադ և Կողբավան գյուղեր Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 […]
19:53 16.07.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) փոխնախագահ Ներսես Կարամանուկյանին: ՀԱԳՄ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեղեկացրել, որ վերջերս անցկացված միության նախագահության նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են երկրի տնտեսության առջև ծառացած հրատապ և մտահոգություն առաջացնող խնդիրներ, որոնց լուծման գործընթացում միությունը պատրաստ է մասնակցել իր փորձագիտական ներուժով: […]
19:44 16.07.2025
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԱԶԲ-ի կողմից իրականացվող՝ Քաղաքականության վրա հիմնված վարկավորման ռազմավարական կառավարման ուղղություններին։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է նաև Հարկային […]
19:38 16.07.2025
Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները՝ ապահովելով թափանցիկ գործելաոճ։ Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը ՆԳ նախարարության որդեգրած սկզբունքներից է: Կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հուլիսի 16-ին: Այն վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցել են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետը, Փրկարար […]
19:21 16.07.2025
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ բացատրական աշխատանքները: Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 11-ին 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և Ամասիա գյուղի ցուցանակի մոտ թողել է զենք-զինամթերք։ Ամասիայի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ՝ զենք-զինամթերքի նմանվող առարկաներով։ […]
19:07 16.07.2025
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման անվան տակ ձեռնարկատիրական նպատակներով ապրանքների ներմուծման դեպքերը, հարկ է համարում քաղաքացիներին հիշեցնել անձնական օգտագործման ապրանքների վերաբերյալ օրենսդրական կարգավորումները: Մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 256-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներն անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելն իրականացվում է մաքսային մարմնի կողմից, ելնելով՝ […]
18:55 16.07.2025
Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Հերթական դեպքը գրանցվեց Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում: Հուլիսի 11-ին Կողբ գյուղի բնակիչ 39-ամյա տղամարդը բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ-68» 12 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող հրացան: Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է […]
18:46 16.07.2025
ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթն այն գործոններից է, որն ակտիվացրել է Միացյալ Նահանգների հետաքրքրությունը՝ համագործակցելու Հայաստանի հետ։ ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթի դրույթների իրականացման գործընթացի մասին «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան հուլիսի 16-ի մամուլի ասուլիսին այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այդ ուշադրությունը շատ ակտիվ է։ Մենք ողջունում ենք դա։ Մենք պարզապես […]
18:38 16.07.2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների և տարեցների խնամքի յոթ հաստատություններ այսուհետ կսպասարկվեն նոր տրանսպորտային միջոցներով, որոնք հարմարեցված են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Տրանսպորտային միջոցների հանձնման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնիի հետ […]
18:30 16.07.2025
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի բնակիչ 44-ամյա տղամարդը Ղուկասյան փողոցում գտնվող իր տան բակում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված տան բակում հայտնաբերվել է կանեփի 143 ցողուն։ Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […]
18:20 16.07.2025
Երևանի քաղաքապետն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին: Անդրադառնալով համատեղ ծրագրերին՝ Տիգրան Ավինյանը կարևորել է Երևանի քաղաքապետարանի ծրագրային համագործակցությունը ՄԱԿ-ի թիմի և ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների հետ, ինչպիսին է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ): 2026 թվականին Երևանը կհյուրընկալի COP 17-ը (ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողով), քաղաքապետ Ավինյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն […]
18:12 16.07.2025
Արդար առևտրի ապահովմանն ուղղված օրենսդրական կարգավորումներով ապրանքի գնի ներկայացման նոր կանոնները տնտեսավարողներին ներկայացնելու նպատակով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում հանդիպում է կազմակերպվել։ Հանդիպումը վարում է ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը, հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, հանձնաժողովի և նախարարության պատասխանատուներ, շահագրգիռ տնտեսավարողներ։ Ողջունելով ներկաներին՝ Տիգրան Մարկոսյանն ընդգծել է, որ միջոցառումը կանխարգելիչ բնույթ ունի և նպատակ ունի […]
18:07 16.07.2025
Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 11-ին օդանավակայանում ձերբակալել և բաժին են տեղափոխել 45-ամյա մի տղամարդու։ Նա 2024 թվականի հուլիսի 18-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր վայրի բնության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […]
17:54 16.07.2025
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը չնախատեսված այց է կատարել կոմիտեի համակարգմամբ կառուցված կամ վերակառուցված դպրոցների մարզադահլիճներ՝ դիտարկելու շենքերի տեխնիկական վիճակը, ինչպես նաև հետևել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքի վերակառուցման ծրագրի ընթացքին։ Կոմիտեի ղեկավարն արձանագրել է, որ Երևանի Միքայել Նալբանդյանի անվան N33 և Մ. Սարյանի անվան N86 հիմնական դպրոցների մարզադահլիճներում նախորդ այցի ժամանակ վերհանված […]
17:46 16.07.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Լի Սինվեյին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունը նոր թափ կստանա։ «Մենք ունենք բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ տնտեսական կապերի հետագա ընդլայնման և խորացման համար։ Հայաստանը բաց […]
17:40 16.07.2025
Բացահայտվել է 127 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 39 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 3-ական դեպք՝ […]
17:33 16.07.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Դաղերին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով, որ Լիբանանի հանդեպ հայ ժողովրդի վերաբերմունքը պատմականորեն ձևավորված է ջերմ բարեկամական կապերի և ընդհանուր արժեքների վրա: «Վստահ եմ, որ Դուք լավ գիտեք մեր վերաբերմունքը Լիբանանի […]
17:25 16.07.2025
Հուլիսի 11-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Հակոբ Պարոնյան փողոցում գտնվող հյուրանոցի մի համարից գողացել են օտարերկրյա քաղաքացու բջջային հեռախոսը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 38-ամյա տղամարդը։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն: […]
17:18 16.07.2025
Հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել հուլիսի 10-ին Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած բանակցությունների կապակցությամբ: Նա նշել է, որ դրանք կարող են դրական արդյունքներ ունենալ, բայց չի ցանկանա, որ Աբու Դաբիի այդ հանդիպումը ֆետիշացվի կամ նսեմացվի։ «Ես այսօր մտածում էի, որ Աբու Դաբին առաջին դեպքն էր, […]
17:06 16.07.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ նախարար Քսավիե Բեթելի հետ: Հանդիպման սկզբում փոխվարչապետը բարձր է գնահատել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ձևավորած վստահելի և բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով առևտրատնտեսական համագործակցությունը քաղաքական համագործակցության մակարդակին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը: Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության հեռանկարները, ինչպես նաև ՀԸԳՀ կիրարկման ընթացքը: Մհեր Գրիգորյանը և Քսավիե Բեթելին […]
09:20 16.07.2025
Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են օգտվել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից․ «Սոցիալական հարթակ» հաղորդման շրջանակում մանրամասներ է ներկայացնում ԱՍՀ նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը։ Մանրամասները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեսանյութում։
08:51 16.07.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:46 16.07.2025
Հուլիսի 15-ին, ժամը 18:08-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան, Գյումրի, Իջևան, Վանաձոր, Սպիտակ, Տաշիր և Թումանյան քաղաքներում տապալվել են ծառեր, վնասվել տանիքի թիթեղ, առկա է բեմահարթակի երկաթե կառուցատարրերի ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական […]
08:31 16.07.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։