TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+23.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

3701 աջակցող միջոց՝ 1871 շահառուի

18:14 16.12.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է. «2020 թ․ սեպտեմբերի 27-ից դեկտեմբերի 15-ի դրությամբ պետական հավաստագրերի հիման վրա 1871 շահառու ստացել է 3701 աջակցող միջոց: 3535 աջակցող միջոց տրամադրվել է 1705 ՀՀ քաղաքացու, իսկ 166 աջակցող միջոց՝ 166 ԱՀ քաղաքացու։ Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձինք աջակցող միջոցներ ստանալու համար կարող են դիմել Բուժատեխնիկական […]

̰
ՊՆ շենքի դիմաց իրականացվող բողոքի ակցիան դադարեցվել է

18:11 16.12.2020

Այսօր ՊՆ-ում վաղ առավոտից հավաքվել էին անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները և հարազատները։ Նրանց ցանկությունն է եղել անհապաղ հանդիպել պաշտպանության նախարարի հետ և բարձրաստիճան պաշտոնյաների հետ մեկնել Արցախ: Ժամեր անց հանդիպման են հրավիրել 10 ծնողի: Ներկաները բոլոր լրատվամիջոցներին խնդրել են հեռանալ տարածքից և նկարահանում չիրականացնել: Shantnews-ի հետ զրույցում ծնողներից մեկը նշել է, որ 10 ծնողին […]

̰
Մանե Թանդիլյանն այցելել է Նորքի տուն-ինտերնատ, որտեղ ներկայումս գտնվում են Ստեփանակերտի տուն-ինտերնատից տեղափոխված տարեցները

17:24 16.12.2020

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ՀՀ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, այցելել է Նորքի տուն-ինտերնատ, որտեղ ներկայումս գտնվում են Ստեփանակերտի տուն-ինտերնատից տեղափոխված տարեցները։ Մ. Թանդիլյանն անձամբ շփվել է նրանց հետ, հետաքրքրվել կարիքներով, ընդգծել, որ Արցախի սոցիալական գերատեսչությունը, համագործակցելով հայաստանյան համապատասխան կառույցների հետ՝ նրանց կշարունակի պահել պետական հոգածության և խնամքի […]

̰
Փարիզի քաղաքապետարանը տուգանվել է բարձր պաշտոններում շատ կանանց աշխատանքի տեղավորելու համար. ԶԼՄ-ներ

14:16 16.12.2020

Փարիզի քաղաքապետարանը տուգանվել է բարձր պաշտոններում շատ կանանց աշխատանքի տեղավորելու համար: Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի մայրաքաղաքի տեղական կառավարությունը քաղաքացիական ծառայության նախարարությունը 2018-ին տուգանել է 90.000 եվրոյով՝ գենդերային հավասարության մասին օրենքը խախտելու համար: Տասնմեկ կին և հինգ տղամարդ բարձր պաշտոններ են զբաղեցրել Փարիզի քաղաքապետարանում: Քաղաքային խորհրդի նիստում Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն տուգանքը որակել է «անհեթեթ, անարդար, […]

̰
Շարունակում են պահանջել  վարչապետի հրաժարականը․ 17 կուսակցությունների բողոքի երթ մայրաքաղաք Երևանում

21:09 15.12.2020

Երևանի Սասունցի Դավթի արձանի մոտից մեկնարկել է ընդդիմադիր ուժերի ու նրանց աջակիցների բողոքի երթը: Պահանջը մնում է նույնը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Շարժման կազմակերպիչները ևս մեկ անգամ հիշեցրել են, որ անհնազանդության ակցիաներն ու երթերն իրականացնելու են այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետը հրաժարական չի ներկայացրել: Ճանապարհին երթի մասնակցիների ու նրանց գաղափարները չկիսող անցորդների միջև վեճ է […]

̰
Կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված ստուգայցերը շարունակվում են ՀՀ ամբողջ տարածքում՝ առանց հանգստյան օրերի․ ԱԱՏՄ

19:25 15.12.2020

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի վարչական տարածք, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ գրասենյակային տարածք, Քաղաքացիական ավիացիայի կոմիտե և ոչ միայն․ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցների ստուգայցերն այսօր այս տնտեսավարողների մոտ արձանագրել են Covid-անվտանգության նորմերի որոշակի խախտումներ։ Ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները որոշ դեպքերում լրացվել են սահմանված ձևաչափին ոչ համապատասխան, բացակայել են համավարակի տարածումը կանխելու վերաբերյալ իրազեկման թերթիկները, […]

̰
Լոռու մարզպետը հրաժարական կտա

18:52 15.12.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հրաժարական տալու մասին որոշում է կայացրել: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին նշել է Անդրեյ Ղուկասյանը: «Այո, որոշում եմ կայացրել, վաղը հրաժարական եմ տալու»,- ասել է մարզպետը: Անդրեյ Ղուկասյանը Լոռու մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թ. հոկտեմբերի 10-ին:

̰
Մայրաքաղաքում կրկին աղբաման է այրվել

18:21 15.12.2020

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Կենտրոն վարչական շրջան` կրկին աղբաման է այրվել, ևս մեկ համայնքային սեփականություն կորցրինք անփութության կամ դիտավորության պատճառով»։

̰
Քննություն է տարվում՝ պարզելու «Գործարանային կայարանում» ակցիա իրականացնելու հետևանքով մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը խաթարելու դեպքի հանգամանքները. ՀՔԿ

17:42 15.12.2020

2020թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:10-ի սահմաններից սկսած, մոտ 40 րոպե խաթարվել է մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը, քանի որ ակցիա իրականացրած մի խումբ անձինք կանգնել են կառամատույցի երկու կողմերում կայանված գնացքների դռների մոտ՝ թույլ չտալով, որպեսզի դրանք փակվեն և գնացքներն աշխատեն: Արդյունքում՝ մետրոպոլիտենի գործունեությունն ամբողջությամբ կանգնել է, և բազմաթիվ ուղևորներ չեն կարողացել օգտվել մետրոպոլիտենի ծառայություններից: Նույն օրը […]

̰
ԱԻՊԾ տնօրենի շրջայցը պատերազմից ամենաշատ տուժած թաղամասերից մեկում

16:57 15.12.2020

ԱԻ պետական ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր աշխատանքային շրջայց է կատարել պատերազմի ընթացքում, թերևս, ամենաշատ տուժած թաղամասերից մեկում: Բնակիչների մեծ մաս, ովքեր ժամանակավորապես ապաստանել էին ՀՀ տարբեր բնակավայրերում՝ արդեն վերադարձել են: Ավերված բնակարանների մի մասում ապրում են՝ մյուսում շինարարություն է ընթանում: Կարեն Սարգսյանը զրուցել է բնակիչների հետ, հետաքրքրվել նրանց խնդիրներով ու կարիքներով: Այս թաղամասում […]

̰
Դատարանը մերժել է «Մեր բակ» մանկապարտեզի դաստիարակի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը

16:30 15.12.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է «Մեր բակ» մանկապարտեզի աշխատակցի կողմից մանկապարտեզի սաներին ծեծի ենթարկելու և հոգեկան տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2020թ. դեկտեմբերի 12-ին մանկապարտեզի դաստիարակին մեղադրանք էր առաջադրվել՝ […]

̰
Վարկ ձևակերպելու համար վերցրել էր 2 միլիոն դրամից ավելի գումար․ ոստիկանների բացահայտումը

15:19 15.12.2020

Դեկտեմբերի 10-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների միջոցառումներով, հանցագործություններ կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեցին երկու անձ՝ իրենց վարած մեքենայով հանդերձ։ Ոստիկանությունում պարզվեց, որ բերման ենթարկվածներից մեկը՝ Երևանի 20-ամյա բնակիչ, այս տարվա ընթացքում մի շարք քաղաքացիներից խաբեությամբ գումար էր հափշտակել։ Ըստ նախնական տվյալների՝ երիտասարդը հանրապետության տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ Մեղրիում, վարկեր տրամադրելու վերաբերյալ հայտարարություններ էր փակցրել։ Քաղաքացիների […]

̰
Կորոնավիրուսով հիվանդ մայրերի երեխաները հիմնականում ծնվում են առանց վարակի

15:00 15.12.2020

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ասել է, որ կորոնավիրուսով հիվանդ մայրերի երեխաները սովորաբար լույս աշխարհ են գալիս առանց վարակի: Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»: «Մենք տեսնում ենք, որ հիվանդ մայրերից ծնված երեխաները, որպես կանոն, չեն տառապում կորոնավիրուսով»,- ասել է նա: Առողջապահության նախարարության ղեկավարը նշել է, որ մեծ մասամբ բնությունը պաշտպանում է երեխային, ուստի վիրուսի […]

̰
Խուսափեք գերեվարված զինվորների մասնակցությամբ տեսանյութերի տարածումից

13:13 15.12.2020

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է խուսափել գերեվարված զինվորների մասնակցությամբ տեսանյութերի տարածումից։ «Ադրբեջանից գերեվարված մեր 44 տղաների վերադարձից մեկ ժամ անց արդեն համացանցում առկա է տեսանյութ, որում հնչում են նրանց անունները։ Գերեվարված մեր հայրենակիցների վերադարձի նկատմամբ հանրային մեծ սպասումը ակնհայտորեն հանգեցնելու է նրանց նկատմամբ հանրային ուշադրության մեծացման, ինչը զուգորդվում է և դեռ կարող է զուգորդվել […]

̰
Վթարային ջրանջատում Գորիսում 24 ժամ ջուր չի լինի

23:05 14.12.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. դեկտեմբերի 14-ին ժամը 22.00-ից մինչև դեկտեմբերի 15-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Վանքի Տափ թաղամասի 1, 2, 5, 7, 10, 11, 15 շենքերի, Ավանգարդ 5 թաղամասի 1-16 շենքերի, Սևյան թաղամասի 1, 3 շենքերի, Սարյան 1, 2 նրբանցքների, […]

̰
Հերթական ակցիան Երևանում․ վարչապետի հրաժարականի պահանջով երթը Արաբկիրից շարժվել է դեպի Կենտրոն

22:32 14.12.2020

Արաբկիր վարչական շրջանից մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի ու նրանց աջակիցների երթը, որը նրանք անվանում են «Արժանապատվության երթ»: Այն անցել է առանց միջադեպերի, ոստիկանության հետ բախումներ չեն եղել: Հասնելով Ազգային ժողովի շենքի մոտ՝ երթի կազմակերպիչները կոչ են արել իշխանական պատգամավորներին միանալ իրենց ու քվեարկությամբ հեռացնել վարչապետին իր պաշտոնից: Մասնակցիները վանկարկումներով քայլել […]

̰
Վաղը Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի

21:31 14.12.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 15-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան քաղաքի, Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ թաղամասի, Արամուս գյուղի Վան ամառանոցային թաղամասի, Նուռնուս գյուղի ամառանոցային թաղամասի, Քաղսի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Կարենիս, Զորավան, Կոտայք, Արզնի, Նոր Գյուղ, Քարաշամբ գյուղերի, Քարաշամբի ամառանոցային թաղամասի, Արգել գյուղի 4, […]

̰
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 24 ժամ ջուր չի լինի

20:58 14.12.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարսյին աշխատսնքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 15-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 16-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: Քանաքեռի 14-րդ փողոցի բազմաբնակարան շենքեր իրենց կոտորակներով և մասնավոր տնատիրություններ, Քանաքեռի 15-րդ փողոցի մասնավոր տնատիրություններ, Թբիլիսյան խճուղու 1, 2 շենքեր, Թբիլիսյան նրբանցքի 2-10 զույգ […]

̰
Փաստաբանների պալատը դիմել է ԱԺ նախագահին ռազմական դրությունը վերացնելու հարցով

18:20 14.12.2020

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին` խնդրելով Հայաստանի Հանրապետության կառավարության 27.09.2020թ. թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրությունը վերացնել: Գրության մեջ որպես փաստական և իրավական հիմնավորում ներկայացված է հետևյալը. 2020թ. նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի կողմից հայտարարվել է (այսուհետ՝ հայտարարություն […]

̰
Անհետ կորած զինծառայողների ծնողների խնդրանք-պահանջն այսօր կփոխանցեն ՌԴ նախագահ Պուտինին

17:52 14.12.2020

Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր առավոտվանից հավաքվել էին Հայաստանում ՌԴ դեսպանատան առջև: Ակցիայի մասնակիցները պնդել են, որ վերջին 3 օրերին ադրբեջանական կողմը թույլ չի տալիս որոնողական աշխատանքներ իրականացնել այն տարածքներում, որտեղ ենթադրաբար գտնվում են հայ զինծառայողները։ Ակցիայի մասնակիցները հանդիպել են ՌԴ դեսպանի օգնականի հետ: Ապա դեսպանատուն են հրավիրվել 3 ծնող, որոնք վերջին օրերին […]

̰
ԱՀ ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է

16:45 14.12.2020

ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է. «Հարգելի հայրենակիցներ Հաշվի առնելով հետպատերազմյան օրերին մայրաքաղաքում տիրող ինտենսիվ երթևեկությունը, ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը կոչ է անում ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցներին խստորեն պահպանել երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցը վարել սթափ վիճակում, ձեռքի տակ ունենալ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի և հաշվառման վկայական։ Խստորեն արգելվում է տրանսպորտային միջոցը վարել առանց կամ կեղծված […]

̰
Դեկտեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում Երևանում ծնվել է 380 երեխա

16:21 14.12.2020

Դեկտեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում Երևանում ծնվել է 380 երեխա՝ 182 տղա և 198 աղջիկ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից:

̰
Գյումրիում անհնազանդության ակցիաներ են անցկացվել

16:00 14.12.2020

Այսօր անհնազանդության ակցիաներ են անցկացվել Գյումրիում: Հայ Յեղափոխական Դաշնակցության Գյումրիի կոմիտեի ներկայացուցիչներն ու նրանց միացած քաղաքացիները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, փակել են նախ Սայաթ-Նովա, ապա Հաղթանակի և կենտրոնական հրապարակին կապող Շահումյան փողոցը: Ակցիայի մասնակիցները բեռնատար և ուղևորատար մեքենաներով ավտոերթ են անցկացրել և մեքենաներով փակել փողոցները։ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները ակցիայի մասնակիցներին ժամանակ են […]

̰
«Աերոֆլոտը» սահմանել է համավարակի ժամանակ ինքնաթիռ ուղևորների մուտքի խիստ կանոն

15:49 14.12.2020

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը խստացրել է անվտանգության միջոցառումների պահպանման վերահսկողությունը կորոնավիրուսային համավարակի ֆոնին և ուղևորների նկատմամբ սահմանել է խիստ կանոն: Այս մասին հաղորդվում է փոխադրողի պաշտոնական կայքում: Ըստ նորամուծությունների՝ ճանապարհորդներին, որոնք ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են պաշտպանիչ դիմակ կրելուց, թույլ չեն տա թռչել: Բացի դրանից՝ կազմակերպությունը հիշեցրել է, որ անձնական պաշտպանիչ միջոցները պետք է օգտագործվեն ամբողջ թռիչքի […]

̰
Ավելի քան 300 աշակերտ է անհետացել Նիգերիայի դպրոցի վրա զինյալների հարձակումից հետո

12:54 14.12.2020

Հյուսիսարևմտյան Նիգերիայում՝ Կացինա նահանգում, 333 աշակերտ անհետացել է այն բանից հետո, երբ մի խումբ զինված անձինք հարձակվել են դպրոց-ինտերնատի վրա, հաղորդում է Xinhua-ն: Ըստ Ամինու նահանգի նահանգապետ Բելո Մասարիի, դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ի երեկոյան, դեկտեմբերի 14-ի առավոտյան երեխաները դեռ չեն հայտնաբերվել: Կորած դպրոցականների մի մասին առևանգել են զինյալները, մնացած երեխաները փախուստի են դիմել […]

̰
Բելառուսում բերման է ենթարկվել շուրջ 140 ցուցարար

20:54 13.12.2020

Ըստ «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի տվյալների՝ դեկտեմբերի 13-ին Բելառուսում բողոքի հերթական գործողությունների ժամանակ ուժայինները բերման են ենթարկել 139 մարդու։ Ձերբակալությունների մեծ մասը տեղի է ունեցել Մինսկում: Օգոստոսի սկզբին հանրապետության նախագահի ընտրությունից ի վեր Բելառուսում բողոքի ցույցերը չեն դադարել: Քաղաքացիները համաձայն չեն Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթանակի հետ: Ավանդաբար, հիմնական գործողություններն անցկացվում են կիրակի օրը: Գործողությունների նախօրեին Մինսկ են […]

̰
Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ Ադրբեջանին զիջելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Գնել Սանոսյան

20:37 13.12.2020

Գեղարքունիքի մարզպես Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։ «Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր և լրատվամիջոցների ներկայացուցիչներ այսօր ևս շարունակել են տարածել կեղծ տեղեկատվություն՝ այս անգամ էլ, թե իբր Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ, դիրքեր՝ արևելյան մասում մասնավորապես՝ Ջիլ,Փամբակ,Դարանակ գյուղերի ուղղությամբ զիջվելու են թշնամուն։ Նշված լուրը նույնպես չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ զինված ուժերը […]

̰
Տուֆաշեն համայնքում ապրող ընտանիքը տեղափոխվել է ապահով կացարան. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

17:19 13.12.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. «Շիրակի մարզի Տուֆաշեն համայնքում ապրող ընտանիքի անչափահաս անդամները, որոնց լուսանկարները վերջերս տարածվում են սոցցանցերում՝ նշելով, որ ապրում են հակասանիտարական պայմաններում, արդեն իսկ պետության հոգածության ներքո են։ Ընտանիքը տեղափոխվել է ապահով կացարան, Շիրակի մարզպետարանի հետ համատեղ ակտիվ աշխատանքներ են տարվում՝ նրանց առաջնային կարիքների գնահատման և մյուս […]

̰
Անհայտ անձինք հարձակվել են Նիգերիայի դպրոցներից մեկի վրա և առևանգել 400 աշակերտի

13:56 13.12.2020

Զինված անձանց խումբը հարձակվել է Նիգերիայի հյուսիսում գտնվող Կացինա նահանգի դպրոցներից մեկի վրա և առևանգել շուրջ 400 աշակերտի, հայտնում է Vanguard- ի տեղական հրատարակությունը: Ընդհանուր առմամբ, հարձակման ենթարկված դպրոցն ունի ավելի քան 800 աշակերտ, որոնցից մոտ 400-ին հաջողվել է փախչել: Նահանգի կրթության հարցերով հանձնակատար Բադամասաի Չարանչին նշել է, որ երեխաները դեպքից հետո ամբողջ գիշեր թաքնվել […]

̰
Վաշինգտոնում Թրամփին սատարող բողոքի ցույցի ընթացքում վիրավորվել է 8 մարդ

11:52 13.12.2020

Ութ մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, վիրավորվել են Վաշինգտոնում ընթացող բողոքի ցույցի ընթացքում, հրշեջ ծառայության տվյալները փոխանցում է Washington Post- ը։ Շաբաթ օրը ԱՄՆ-ի մայրաքաղաքում անցկացվել է նախագահ Դոնալդ Թրամփին սատարող հանրահավաք, նրանց դեմ են հանդես եկել փոքրաթիվ ձախ ակտիվիստներ: Վերջին տվյալների համաձայն՝ իրավապահ մարմինները բերման են ենթարկել 23 մարդու, նրանցից վեցը մեղադրվում են ոստիկանության […]

̰
BACK_TO_TOP