TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+26.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են

20:58 04.12.2020

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։Այս մասին հայտնում  են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ։ Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները ։ Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր […]

̰
Գյումրիի «Բարեկամության այգու» կառուցման ճարտարապետական նախագծերի մրցույթի հաղթողներն հայտնի են

20:50 04.12.2020

Գյումրիի «Բարեկամության այգու» վերականգման ծրագիրը ֆինանսավորող «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամը նախագծերի մրցույթ հայտարարել էր  հուլիսին,ներկայացվել էր 84 հայտ  աշխարհի 16 երկրների 34 քաղաքներից: Միջազգային մասնագիտական  ժյուրին ընտրությունը կատարել է առցանց քվեարկությամբ: Գնահատման մի քանի պարտադիր  չափորոշիչներ են հաշվի առել ՝ ֆունկցիոնալությունը, էկոլոգիականությունը։ Ճարտարապետական ինչ  լուծումներ են առաջարկել , ինչպիսի ենթակառուցվաքծներ է ունենալու այգին […]

̰
Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում անօթևան ընտանիքների համար 24 տան կառուցումը շարունակվում է

19:40 04.12.2020

Ընթացքի մեջ են Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում շահառու ճանաչված անօթևան ընտանիքների բնակելի տների կառուցման աշխատանքները։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Պետական բյուջեով նախատեսված հատկացումներով, աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում, «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում է Շիրակի մարզի 3 գյուղական համայնքների 7 բնակավայրերի թվով 24 բնակելիների […]

̰
Հայաստանը լավ երկիր է. Խոակին Կապառոս

19:27 04.12.2020

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը իսպանական El Transistor-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ իրեն շատ են դուր գալիս հայերն ու Հայաստանը: «Հայաստանը լավ երկիր է, հայ ժողովուրդը շատ լավն է»,- ասել է իսպանացին: Մասնագետը հարցազրույցի մի հատվածում անդրադարձել է նաև հայկական բնամթերքին, նշել, որ հայկական բանջարեղենը բարձր որակ ունի: Ավելի վաղ Կապառոսը խոսել էր […]

̰
Արցախից Երևանի հիվանդանոց հասած հավատարիմ Ջոնին սպասում է վիրավոր տիրոջ ապաքինմանը

19:11 04.12.2020

Տեսանյութը Ջոնիի մասին է, Արցախից Երևան հասած մի շան, որն իր մաշկի վրա է զգացել պատերազմի ողջ ծանրությունը․ նախ ինքն է փրկվել, հետո փրկել կյանքեր, հիմա էլ հիվանդանոցի բակում համբերատար սպասում է տիրոջ ապաքինմանը։ Գիշեր ու ցերեկ քուն ու հանգիստը կորցրած, ծանոթ-անծանոթի համար սիրելի դարձած, համացանցում իր պատմությամբ հայտնի Ջոնին ավելի քան 20 օր է […]

̰ ̰
Մինչև 5 միլիոն դրամ աջակցություն՝ զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց․ գործադիրը աջակցության մի շարք ծրագրեր է հաստատել

19:41 03.12.2020

Մեկից մինչև 5 միլիոն դրամ: Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց։ Այս աջակցության ծրագրից կարող են օգտվել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի Հանրապետության քաղաքացիները: Սոցիալական աջակցությունը տրամադրվելու է միանվագ դրամական օգնության ձևով։ Գործադիրն այսօր որոշում է կայացրել նաև անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով տրամադրվող աջակցության վերաբերյալ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՀՀ սահմանին մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանափակումների վերացումը վերաբերում է միայն ռազմական դրության պայմանների փոփոխությանը․ համավարակով պայմանավորված սահմանափակումները մնում են ուժի մեջ․ ԱԱՏՄ

19:09 03.12.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է․ ՀՀ սահմանին մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանափակումների վերացումը վերաբերում է բացառապես ռազմական դրության պայմանների փոփոխությանը։ Իսկ համավարակով պայմանավորված սահմանափակումները շարունակում են ուժի մեջ մնալ՝ սահմանված ՀՀ կառավարության 1514-ն որոշմամբ։ Մասնավորապես, ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 2-ի 1917-Ն որոշմամբ (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=147807) վերացվել է 2020թ. սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրության […]

̰
Դեկտեմբերի 3-ը ՌԴ-ում նշվում է որպես Անհայտ զինվորի օր․ պսակադրության արարողություն Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում

18:42 03.12.2020

2014 թվականից դեկտեմբերի 3-ը ՌԴ-ում  նշվում է որպես Անհայտ զինվորի օր: Օրվա առթիվ այսօր  ՌԴ գիտության և մշակույթի Գյումրիի կենտրոնի նախաձեռնությամբ ծաղկեպսակադրության արարողություն է անցկացվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, ռուսական 102-րդ ռազմաբազայի, […]

̰
Չինաստանի քաղաքներից մեկի բնակիչներն անքուն գիշեր են անցկացրել դիսպետչերի բարձր խռմփոցի պատճառով

14:35 03.12.2020

Չինաստանի քաղաքներից մեկի բնակիչներն անքուն գիշեր են անցկացրել: Նրանք ստիպված են եղել լսել հիշեցումների ծառայության դիսպետչերի բարձր խռմփոցը, որը քնել էր աշխատավայրում՝ մոռանալով անջատել խոսափողը։

̰
Սերժ Թանկյանը Ֆրանսիայի խորհրդարանին կոչ է արել ճանաչել Արցախը

13:46 03.12.2020

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել։ «Արցախը ճանաչելը Արցախի հայերի համար խաղաղ ու անվտանգ կյանք երաշխավորելու միակ միջոցն է: Սենատի՝ բանաձևն ընդունելն առաջին քայլն էր: Ժամանակն է, որ Ազգային ժողովը «Այո» քվեարկի և ճանաչի Արցախը»,- գրել է նա:

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1277 նոր դեպք, 26 մահ

11:03 03.12.2020

Դեկտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 138508 դեպք, որոնցից 113228-ն` առողջացած, 2254-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22448 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 519445 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3453 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1277 նոր դեպք: Ունենք 1433 առողջացած և մահվան 26 դեպք: […]

̰
Covid-անվտանգության կանոնների պահպանման դիտարկում պետական հիմնարկներում.ԱԱՏՄ-ի ստուգայցը Վանաձորում

20:30 02.12.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր Վանաձորում ստուգայց են իրականացրել պետական մի շարք հիմնարկներում։ Դիտարկվել են Վանաձորի Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը, զբաղվածության տարածքային կենտրոնը, վիճակագրական կոմիտեն, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Վանաձորի տարածքային կենտրոնը, սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժինը, սոցիալական ապահովագրության պետական ծառայության տարածքային բաժինը։ Տեսչականի աշխատակիցները, ընդհանուր […]

̰
Հռոմում անցկացվելիք G20 գագաթնաժողովի օրը հայտնի է

13:52 02.12.2020

G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա Հռոմում 2021-ի հոկտեմբերի 30-31-ը։ Այս մասին հայտնել է Իտալիայի վարչապետ Ժուզեպպե Կոնտեն՝ G20-ի Իտալիայի նախագահության մեկնարկի կապակցությամբ իր տեսաուղերձում, որը տեղադրվել էր նրա Twitter-ում: Ըստ Կոնտեի՝ Իտալիայի նախագահության հիմնական թեմաները կլինեն երեք «P» ՝ անձինք, մոլորակ, բարեկեցություն: «Այս երեք բևեռային աստղերը մեզ առաջնորդելու են առաջնորդների վերջին գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի […]

̰
Ապաքինման փուլում գտնվող բազմաթիվ զինվորներ ունեն Ձեր արյան կարիքը․ Արյան բանկ

10:47 02.12.2020

Արյան Բանկ Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից հայտնում են․ «Հարգելի հայրենակիցներ, կրկին անկնկալում ենք Ձեր աջակցությունը: Արյան պաշարների համալրման համար խնդրում ենք մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ: Անհրաժեշտ և կարևոր են արյան բոլոր խմբերը, սակայն առաջնահերթ խնդրում ենք մոտենալ ?A (II) RH+ (երկրորդ դրական) արյան խումբն ունեցող անձանց: Ապաքինման փուլում գտնվող բազմաթիվ զինվորներ ունեն […]

̰
Քրեական հետապնդում է հարուցվել զանգվածային անկարգության շուրջ 50 մասնակցի նկատմամբ, 18-ի դեմ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը. ԱԱԾ

10:36 02.12.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների […]

̰
Սուբվենցիոն ծրագրով Շիրակի մարզի համայնքներում կառուցվում են ֆոտովոլտային կայաններ

18:30 01.12.2020

2020 թվականի սուբվենցիոն ծրագիրը Սարալանջ համայնքն ուղղել է արևային ֆոտովոլտային կայանի տեղադրմանը և փողոցային լուսավորության ցանցի ընդլայնմանը։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 11 մլն 580 հազար դրամ, որից պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը 65 տոկոս է, իսկ համայնքի բյուջեի ֆոնդային մասից համաֆինանսավորումը՝ 35: «Ույուտ-Սենթր» ՍՊԸ-ի կողմից շինարարական աշխատանքները ավարտված են, […]

̰
Առևտրային ցանցերում ալյուրի և հավի ձվի թանկացումը պայմանավորված է ձեռքբերման գների բարձրացմամբ․ ՏՄՊՊՀ

14:39 01.12.2020

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ս.թ. սեպտեմբերի 27-ից իրականացվող մշտադիտարկումների արդյունքում որոշ խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում արձանագրել էր 1 կգ ալյուրի (շուրջ 7%-ով), ինչպես նաև հավի ձվի իրացման գների բարձրացում: Այս ապրանքների գների բարձրացման պատճառների բացահայտման նպատակով իրականացվել են ուսումնասիրություններ, որի արդյունքում պարզվել է հետևյալը. ✅Ալյուր Խոշոր առևտրային ցանցերը պահպանել են մինչև […]

̰
ՄԱԿ-ը կանխատեսել է 2021 թվականին մարդասիրական օգնության կարիք ունեցող մարդկանց թիվը

12:45 01.12.2020

2021 թ.-ին ամբողջ աշխարհում 235 միլիոն մարդ սննդի և այլ մարդասիրական օգնության կարիք կունենա: Այս մասին գրում է Associated Press- ը ՝ հղում անելով ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակին (OCHA): Այսպիսով, մարդասիրական օգնությունը անհրաժեշտ կլինի Երկրի յուրաքանչյուր 33-րդ բնակչին: Այս տարի, ինչպես հետևում է ՄԱԿ-ի զեկույցից, նման աջակցության կարիք ուներ յուրաքանչյուր 45-րդ բնակիչը: Օգնության կարիք […]

̰
Վրաստանի քաղաքացիական ակտիվիստները գիշերել են խորհրդարանի մոտ

12:35 01.12.2020

Գիշերը «Հանուն Վրաստանի» քաղաքացիական շարժման ակտիվիստները որպես բողոքի նշան գիշերել են խորհրդարանի շենքի մոտ տեղակայված վրաններում, հայտնում է Aliq Media-ն: Նրանց խոսքով՝ ցրտի ու տեղաշարժի սահմանափակումների պատճառով այս գիշեր մնացել է միայն 18 մարդ, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ ոչ ոք չի տուգանվել, հաջորդ գիշեր ավելի մեծ թվով ակտիվիստներ կմնան այնտեղ: Ակտիվիստները հայտարարել են, […]

̰
Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր ևս նամակով կդիմեն ՌԴ նախագահ Պուտինին

12:34 01.12.2020

Զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր հավաքվել են Էջմիածնի N զորամասի դիմաց։ Նրանց որդիները, եղբայրներն ու հարազատները հոկտեմբերի 21-ին Զանգելանի հատվածում մասնակցել են մարտական գործողությունների, և մինչ օրս տեղեկություն չունեն նրանցից։ Հավաքվածների խոսքերով՝ հանդիպումներ են ունեցել թե՛ ՊՆ-ում, թե՛ Կառավարությունում, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ծնողների հավաստմամբ՝ 3 հանդիպումներն էլ գոհացուցիչ արդյունք չեն տվել։ Իրենց […]

̰
Անհետ կորած 24-ամյա Անահիտ Մեսրոպյանը հայտնաբերվել է

12:10 01.12.2020

Հոկտեմբերի 29-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 24-ամյա Անհահիտ Մեսրոպյանը: Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 30-ին, ժամը 12.00-ին, բաժին է ներկայացել Ա. Մեսրոպյանը և հայտնել, որ տնից բացակայության ժամանակահատվածում գտնվել է ՀՀ տարբեր մարզերում: Կատարվում է նախաքննություն:

̰
Նոր մանրամասներ Մարադոնայի մահվան հնարավոր պատճառների մասին

11:21 01.12.2020

Դիեգո Մարադոնան մահվանից օրեր առաջ ընկել էր մահճակալից և վնասել գլուխը: Այս մասին տեղեկացնում է ֆուտբոլիստի նախկին կնոջ ՝ Վերոնիկա Օխեդիի ամուսինը: «Դիեգոն մահվանից օրեր առաջ ընկավ մահճակալից և գլխի աջ հատվածում վնասվածք ստացավ, իսկ նրա հարազատները ոչ մի բան չձեռնարկեցին: Նրանք նույնիսկ բժշկական հետազոտության չտարան Դիեգոյին»,- Մարիո Բոդրիի խոսքերը մեջբերել է Marca-ն: Հիշեցնենք, որ […]

̰
Իսպանուհին հրաժարվել է հարգել Մարադոնայի հիշատակը

10:46 01.12.2020

Իսպանական «Վիախես Ինտեռիաս» կանանց ակումբի ֆուտբոլիստ Պաուլա Դապենան հրաժարվել է հարգել Դիեգո Մարադոնայի հիշատակը։ Ընկերական խաղից առաջ ազդարարված լռության րոպեի ժամանակ նա նստել է խոտածածկին ու մեջքով շրջվել։ «Հենց իմացա, որ Մարադոնայի հիշատակի համար ակցիա է արվելու, հրաժարվեցի հետևել բռնաբարողի, մանկապիղծի ու բռնակալի հիշատակի լռության րոպեին», – մարզուհու խոսքերն է փոխանցում AS-ը։ Հիշեցնենք, որ Մարադոնան […]

̰
Շիրակի մարզպետի տեղակալը հրաժարականի դիմում է ներկայացրել

23:23 30.11.2020

Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ։Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում․ «Հարգելի ընկերներ ու գործընկերներ։ Հաշվի առնելով երկրում ստեղված աղետալի ու օրհասական վիճակը, գիտակցելով որ ազգի, ազգային պետության կայացման գերնպատակը վեր է անհատական, խմբակային, քաղաքական և այլ նմանատիպ շահերից, որոշում եմ կայացրել հրաժարվել մարզպետի տեղակալի(փոխմարզպետի) իմ պաշտոնից։ Այս պաշտոնը […]

̰
Պարգևատրվել են մարտական գործողություններին մասնակցած փրկարարները

22:30 30.11.2020

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը «Փառքի խաչ Նոյ» մեդալով է պարգևատրել Փրկարար ծառայության տնօրենի տեղակալին: Փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանի գլխավորությամբ է նախարարության գումարտակը մասնակցել Արցախում տեղի ունեցած մարտական գործողություններին: Նախարար Փիլոյանը «Համագործակցություն հանուն փրկության», «Կանխարգելում, օգնություն, փրկություն», «Անվեհեր փրկարար», «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալներ է շնորհել մարտական գործողություններին մասնակցած մի շարք փրկարարների: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր […]

̰
Աննա Հակոբյանը հանդիպել է պատերազմում գերեվարված, անհետ կորած ժամկետային զինծառայողների մայրերի հետ

19:10 30.11.2020

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 30-ին կառավարության ամառանոցում տեղի է ունեցել հանդիպում արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած ժամկետային զինծառայողների մայրերի հետ: Տիկին Հակոբյանն իր զորակցությունն է  հայտնել հայ մայրերին. «Ե՛վ ես, և՛ մեր ընտանիքը կիսում ու կրում ենք ձեր ապրումները, ցավը: Ամենաբարձր մակարդակով արվում է հնարավորն ու […]

̰
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն այցելել է վիրավոր զինվորներին

19:05 30.11.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նոյեմբերի 30-ին այցելել է Արցախի պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած զինվորներին՝ տեղում ծանոթանալու նրանց առողջական վիճակին և տեղեկանալու հաշմանդամության խմբի տրման հետ կապված արագացված նոր գործընթացի արդյունավետությանը, լսել գործընթացը զինվորների համար էլ ավելի պարզ և արագ դարձնելուն միտված կարծիքներն ու առաջարկները։ Մեսրոպ Առաքելյանը կարևորել է զինվորների հաշմանդամության սահմանման […]

̰
ՀՀ շրջակա միջավայրի նախարարն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի դեսպանին

18:55 30.11.2020

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ պարոն Բեդրիխ Կոպեցկիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ա. Մազմանյանը և շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության ղեկավար Ռ. Գրիգորյանը։ Նախարարը ներկայացրել է շրջակա միջավայրի ոլորտներում, մասնավորապես բնության հատուկ պահպանվող տարածքներում մեկնարկած բարեփոխումները, որոնք ժամանակավոր […]

̰
Մայրաքաղաքի շուրջ 100 հետիոտնային անցում արդեն լուսավորված է

17:38 30.11.2020

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հետիոտնի ու վարորդների անվտանգ երթևեկն ապահովելու համար Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով ամբողջությամբ ավարտվել է շուրջ 100 հետիոտնային անցումների լուսավորման ծրագիրը: Նախագծում ընդգրկվել էին հիմնականում այն հատվածները, որտեղ վերջին տարիներին հաճախակի վրաերթեր են գրանցվել:

̰
BACK_TO_TOP