TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+15.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը փոքր-ինչ աճել է

16:19 21.12.2020

Բժշկական նորմաներով հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը Արցախում 2020 թվականի դեկտեմբերի 1-ի ընթացիկ գներով կազմել է 58 801 դրամ, պարենային զամբյուղի արժեքը` 33 221 դրամ: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 0,4%-ով, իսկ սեպտեմբերի 1-ի նկատմամբ` 1.2 %-ով. այս մասին տեղեկացնում է Արցախի ազգային վիճակագրական ծառայությունը:

̰
Սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները կարող են ընդգրկվել պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերում, եթե հավաստագրված են

15:18 21.12.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է. Պետական կամ ՏԻՄ ենթակայության ներքո չգտնվող սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները կարող են ընդգրկվել պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերում, եթե հավաստագրված են։ Հավաստագրման համար կազմակերպությունը պետք է էլեկտրոնային եղանակով հայտ ներկայացնի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության [email protected] էլեկտրոնային հասցեին։ Ի դեպ, միևնույն հայտով կարելի է դիմել մեկից ավելի սոցիալական […]

̰
ԼՂ-ում ԿԽՄԿ առաքելությունը շինարարական նյութեր է տրամադրել տների վերանորոգման համար

13:35 21.12.2020

Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը շինարարական նյութեր է տրամադրել 500 տների վերանորոգման համար, որոնք վնասվել են հակամարտության սրման պատճառով։ Դրա հետ մեկտեղ, դպրոցներին, մանկապարտեզներին և ջրային համակարգերի կառավարման մարմիններին հատկացնում են գեներատորներ՝ անխափան էլեկտրամատակարարումն ապահովելու համար։

̰
Վաղը 7 ժամով կդադարեցվի Ոսկեհատ համայնքի գազասպառողների գազամատակարարումը

13:23 21.12.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող ցանցին նոր բաժանորդների միացման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10։00-ից մինչև ժամը 17։00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ների […]

̰
Սննդի միանվագ բաշխում կիրականացնի անապահով 44 հազար բնակչի

10:24 21.12.2020

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ միանվագ սննդի բաշխում կիրականացնի Հայաստանի առավել խիտ բնակեցված մարզերից Կոտայքի և Երևանի անապահով 44,000 բնակչի, որոնք տուժել են ՔՈՎԻԴ-19 համաճարակի սոցիալ-տնտեսական հետևանքների պատճառով։ ✅Օգնություն ստացողների շրջանակը կազմվել է՝ հիմնվելով 2020-ի հուլիս և օգոստոս ամիսներին իրականացված պարենային անվտանգության գնահատման արդյունքների վրա։ ?Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային […]

̰
Ինչպես են շրջափակումից դուրս եկել Շիրակի մարզի կամավորականները. մանրամասներ

00:35 21.12.2020

Շուշիի շրջանի Հին Շեն բնակավայրում շրջափակաման մեջ եղած կամավորականները դեկտեմբերի 18-ին վերադարձան տուն: Դիրքերում եղած բոլոր  տղաները Շիրակի մարզից էին: Նրանց մեծ մասը համայնքապետարանների աշխատակիցներ էին, վարչական ղեկավարներ ու խոշորացված համայնքների ղեկավարներ: Ինչպես հայտնվեցին շրջափակման մեջ և ինչպես կարողացան դուրս գալ ադրբեջանական զինված ուժերի շրջափակումից ու վերադառնալ  տուն, այս մասին SHANTNEWS.am-ին պատմել է Ամասիա խոշորացված […]

̰
Խծաբերդից գերեվարված 62 տղաները Բաքվում են, նրանք բոլորը Շիրակի մարզից են. Սոֆիա Հովսեփյան

17:55 20.12.2020

Այսօր Արցախում շարունակվել են Խծաբերդից գերեվարված զինծառայողների հարցերով հանդիպումներն ու քննարկումները, որին ներկա են գտնվել զինծառայողների ծնողները, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը: SHANTNEWS.am-ը հեռախոսազրույց է ունեցել Արցախում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հետ, որը որոշ մանրամասներ է փոխանցել տեղի ունեցած հանդիպումից: «Ծնողների հետ միասին հանդիպել […]

̰
Հայաստանում էլեկտրաէներգիայի գինը որոշ սպառողների համար փետրվարի 1-ից կբարձրանա․ ՀԾԿՀ

17:26 20.12.2020

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 10-ից սկսված՝ էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների սակագների վերանայման գործընթացի շրջանակում բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում 2021 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջանում է ֆինանսական ճեղքվածք։ Ուստի, անհրաժեշտություն […]

̰
Հարգանքի տուրք և խոնարհում պատերազմում զոհված շիրակցի հերոսների հիշատակին

19:56 19.12.2020

Այսօր Շիրակ գերեզմանատան  զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել Արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին։Բոլորի շիրիմներին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, հարյուրավոր քաղաքացիներ  ծաղիկներ են խոնարհել։ Մարդիկ այցելել են նաև  90-ականների   և 2016 թվականի ապրիլյան պատերազմներում  զոհված, հերոսացած տղաների  շիրիմներին։ Մատուցվել է  հոգեհանգստի կարգ ։   Հարազատներն ու ընկերները  ցավի և վշտի հետ մեկտեղ խոսել են  […]

̰
Հին Շենում շրջափակման մեջ հայտնված շիրակցի կամավորները ճանապարհվել են տուն

23:36 18.12.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Շիրակի մարզի կամավորականներն արդեն դուրս են եկել շրջափակումից ու վերադառնում են տուն: SHANTNEWS.am-ը կապ է հաստատել Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ղուկասյանի հետ, որը ևս ջոկատի 7 տղաների հետ գտնվում էր շրջափակման մեջ: Նրա խոսքերով՝ Շիրակի մարզի տղաները այս պահին գտնվում են Գորիսում և քիչ անց, Մարմաշեն […]

̰
Շիրակի մարզի գերեվարվածների անձնական տվյալները սեղմ ժամկետներոմ կփոխանցվեն Եվրոպական դատարան․Եղիշե Կիրակոսյան

21:00 18.12.2020

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ու ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի հետ  գերեվարված տղաների հարազատների  մոտ մեկ ժամ տևած  հանդիպման ընթացքում Արման Թաթոյանն ու Եղիշե Կիրակոսյանը պատասխանել են բոլորի  հարցերին ,պարզաբանել օրենքով նախատեսված  գործընթացների հաջորդականությունն ու կարևորությունը։ Հանդիպման ավարտից հետո Շանթնյուզին տված հարցազրույցում Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ  մարզպետարանից  իրեն փոխանցված գերեվարված քաղաքացիների տվյալներն այսօր  կուսումնասիրվեն և հնարավորինս […]

̰
Պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել Աժ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը

20:52 18.12.2020

 Պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ՀՀ Աժ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը : Այդ մասին նա  հետևյալ գրառումն  է կատարել ֆեյսբուքյան իր  էջում․ «Հարգելի Սյունեցիներ Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել: Մանդատ ինձ տվել էիք Դուք՝ Ձեր վստահության քվեով և Ձեր իսկ պահանջով, ես այն վայր եմ դնում: Շարունակում եմ հավատալ, […]

̰
Հրդեհ Վանաձոր քաղաքում․ փրկարարները տան պատշգամբից 2 մարդու են տարհանել

19:52 18.12.2020

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 13։49-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Կնունյանց փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկրորդ հարկի բնակարաններից մեկում։ Փրկարարները բնակարանի պատշգամբից տարհանել են Նարեկ Ա․-ին […]

̰
Այրվող աղբաման՝ Բաղրամյան պողոտայում

19:30 18.12.2020

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ հետևյալ գրառմամբ. «Բաղրամյան պողոտա՝ ստացվեց փրկել աղբամանն այրվելուց»։

̰
Մայրաքաղաքում նոր հանրային ավտոբուսներ կերթևեկեն արդեն հաջորդ ամիս․ Հայկ Մարության

16:46 18.12.2020

Մայրաքաղաքում նոր հանրային ավտոբուսներ կերթևեկեն արդեն հաջորդ ամիս՝ 2021-ի հունվարի երկրորդ կեսից: Համայնքի միջոցներով ձեռք բերված կոմպակտ դասի ավտոբուսների առաջին խմբաքանակը արդեն Երևանում է: 2020-ին արտադրված այս ավտոբուսները համապատասխանում են մեր առաջադրած բոլոր չափանիշներին:

̰
Google-ը Պուտինին «ներառել» է տարածված արտահայտության թարգմանության մեջ

13:50 18.12.2020

Google որոնողական համակարգի օգտատերերը նկատել են տարածված արտահայտության արտասովոր թարգմանությունը: Այսպիսով, եթե անգլերեն լեզվով «Շնորհակալություն, պարոն նախագահ» մուտքագրեք, ծառայությունը կթարգմանի այն որպես «Շնորհակալություն, Վլադիմիր Վլադիմիրի»: Թարգմանության այս տարբերակը ստացվում է միայն մեծատառերը և կետադրությունը պահպանելիս: Հակառակ դեպքում արտահայտությունը կթարգմանվի բառացի: «Թարգմանության բարդությունները» հայտնվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսից մի քանի ժամ անց: Google-ը […]

̰
Իսպանիայի Կաստեյոնի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող ինստիտուցիոնալ հայտարարություն

00:09 18.12.2020

Իսպանիայի Կաստեյոն քաղաքի քաղաքային խորհուրդը՝ «Արարատ հայկական միության» ներկայացրած միջնորդագրի հիման վրա, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող ինստիտուցիոնալ հայտարարություն։ Այս մասին տեղեկացրին Իսպանիայում ՀՀ դեսպանությունից։

̰
Լարված իրավիճակ Շիրակի մարզպետարանում․ շրջափակման մեջ հայտնված և գերեվարված տղաների հարազատները պահանջում են հստակ տեղեկություններ

23:52 17.12.2020

Շիրակի մարզի տարբեր տարածաշրջանների ջոկատների կամավորականների հարազատներն այսօր, պայմանավորվածության համաձայն, ժամը 19-ին հանդիպում են ունեցել մարզպետի հետ: Տիգրան Պետրոսյանը նախ ներկայացրել է այսօր մայրաքաղաքում ունեցած հանդիպումների արդյունքները։ Նա տեղեկացրել է, որ հանդիպումներ է ունեցել Կարմիր խաչի գրասենյակի ներկայացուցիչների, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի հետ։ Ձեռք բերված պայմանավորվածությամբ` վաղը կսկսվի […]

̰
Խրախուսվել են զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայիններն ու կամավորականները

19:20 17.12.2020

5-րդ զորամիավորման զորամասերից մեկում հրամանատարության կողմից խրախուսվել են սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայիններն ու կամավորականները։ Զորամասի հրամանատարը շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին ու կամավորականներին արդյունավետ փոխգործակցության, ցուցաբերած քաջության և հայրենասիրության համար։

̰
Սյունիքի սահմանային բնակավայրերի բնակիչները անվտանգության երաշխիքներ են պահանջում

19:14 17.12.2020

Սյունիքի մարզում իրավիճակը մնում է լարված։ Մեծ թվով քաղաքացիներ մեքենաներով փակել են դեպի Կապան տանող միջպետական ճանապարհը և ՀՀ իշխանություններից, ՊՆ-ից կամ ռուս խաղաղապահներից անվտանգության երաշխիքներ են պահանջում։ Հավաքվածների թվում կան զինվորական համազգեստով քաղաքացիներ, կամավորներ։ Նրանք նշում են, որ ակցիան քաղաքական որևէ ենթատեքստ չունի, իրենց համար միևնույն է, թե ով կտա այդ երաշխիքները։ Ոստիկանության աշխատակիցները […]

̰
Պարգևատրվել են ԱԻՆ վետերանները

17:05 17.12.2020

Դեկտեմբերի 17-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը պարգևներ է հանձնել «ՀՀ ԱԻՆ Վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության մի շարք անդամների: ՀՀ ԱԻ նախարարությունը երիտասարդ պետական կառույցներից է, սակայն մի քանի տարվա ընթացքում հասցրել է ձևավորել բարի ավանդույթներ: ՀՀ ԱԻՆ վետերաններին հատկացված աշխատասենյակում հաճախ են լինում հետաքրքիր հանդիպումներ: Այս անգամ վետերանները եկել էին հանդիպելու և […]

̰
Վրաստանում կիբերհանցագործներ են ձերբակալվել

15:22 17.12.2020

Վրաստանում կիբերհանցագործությունների համար ձերբակալվել է երեք մարդ. հարձակվողները կոտրել են քաղաքացիների բանկային հաշիվները և յուրացրել 75 հազար լարի (22,7 հազար դոլար) գումար, ասվում է երկրի ՆԳՆ կայքում: Ոստիկանությունը բերման է ենթարկել 29 և 24 տարեկան քաղաքացիների, ինչպես նաև բացահայտել մեկ անչափահասի՝ 17 տարեկան: Ընդհանուր առմամբ՝ մեղադրյալը սոցիալական ցանցում ֆիշինգի միջոցով յուրացրել է ութ քաղաքացու գումար: […]

̰
ՊՆ-ն ընդունել է ժամկետային զինծառայողների ծնողներին, լսել նրանց պահանջը․ առաջիկայում կլինի նոր հանդիպում

14:17 17.12.2020

ՊՆ դիմաց այսօր էլ հավաքվել են Արցախի ժամկետային զինծառայողների ծնողները: Նրանց ցանկությունն է հանդիպել նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներին և նրանցից ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Ծնողները տեղեկացել են, որ վերջին օրերին թշնամու կողմից հայ զինծառայողների գերեվարման դեպքեր են գրանցվել, մինչդեռ նախորդ հանդիպումների ընթացքում, ներկաների խոսքերով, իրենց տրվել էին անվտանգության լուրջ երաշխիքներ և նշել, որ իրենց տղաները […]

̰
Պատերազմում վիրավորում ստացած  զինծառայողները վերականգնողական բուժում են ստանում   Գյումրիի  վերականգնողական կենտրոնում

20:57 16.12.2020

Արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինծառայողները մի քանի  բարդ  վիրահատություններից հետո բուժումը շարունակում են Գյումրիի վերականգնողական կենտրոնում:Այս պահին վերականգնողական  բուժում են ստանում  50-ից ավելի  զինվորականներ: Կենտրոնում մասնագիտական  խմբերը  մերսումների, թերապևտիկ վարժությունների ու մարզասարքերի միջոցով  հիմնականում վերականգնում  են  վերջույթների ֆունկցիոնալ խանգարումները, նյարդային համակարգի բնականոն գործունեությունն ու ողնաշարային  հատվածների ոսկրային խախտումները: 26 ամյա Տիգրանի  ձախ ոտքից  բեկորները դեռ  […]

̰
Զինծառայող Վահե Բաբայանի մահվան հանգամանքները պարզելու համար տարվում է քննություն․ՔԿ

20:40 16.12.2020

  «Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահե Հովհաննեսի Բաբայանը՝ ծնոտի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն»,-այս […]

̰
Ընդդիմության հերթական ակցիայի  մասնակիցները պահանջել են  իրավապահներից մեղադրանք առաջադրել Նիկոլ Փաշինյանին

20:27 16.12.2020

  Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի և նրանց սատարող քաղաքացիների բողոքի երթն այսօր մեկնարկել է Երևանի կրկեսի հարակից տարածքից: Մասնակիցները վանկարկումներով քայլել են դեպի գլխավոր դատախազության շենք: Երթի կազմակերպիչները դատախազություն են հանձնել մի քանի հարցերից բաղկացած նամակ: Օրինակ՝ հետաքրքրվել են, թե արդյոք Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտնած որոշ […]

̰
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը ծանոթացել է Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատանքներին

20:05 16.12.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն այսօր աշխատանքային այցով գտնվել է ԱԱՏՄ Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում, տեղում ծանոթացել աշխատանքի ընթացքին։ ՍԲՀԿ-ի պետ Բագրատ Զաքարյանի հետ քննարկվել են աշխատանքների կանոնակարգման, տեխնիկական և կազմակերպչական որոշ հարցեր, ներկայացվել են առկա խնդիրները։ Վերջիններիս կարգավորման ուղղությամբ տրվել են կոնկրետ հանձնարարականներ։ Քննարկման ընթացքում ԱԱՏՄ ղեկավարը կարևորել է […]

̰
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ ՀՀ ԱԻՆ

19:51 16.12.2020

 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին քաղաքներում և Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի կողմից) մառախուղ է։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավան-Զանգեր հատվածում տեղում է ձյուն։ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Վարդենյաց […]

̰
ԱԺ պատգամավորները 13-րդ աշխատավարձ չեն ստանա․ ԱԺ նախագահի որոշումը

19:35 16.12.2020

«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցներն Ամանորին ընդառաջ վարձատրվել են, ինչպես ընդունված է ասել, 13-րդ աշխատավարձով, ինչը տարիներ շարունակ ընդունված պրակտիկա է թե՛ պետական և թե՛ մասնավոր կառույցներում, և աշխատակիցներն իրենց ընտանեկան բյուջեն նախատեսելիս մշտապես հաշվի են առնում այս ֆինանսական միջոցների առկայությունը»,- այս մասին ասվում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության տարածած պարզաբանման մեջ․ […]

̰
Վարդան Գրիգորյանը դեկտեմբերի 21-ից կազատվի Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից

18:57 16.12.2020

Վարդան Գրիգորյանը դեկտեմբերի 21-ից կազատվի Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Վարդան Գրիգորյանին 2020 թվականի դեկտեմբերի 21-ից ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։    

̰
BACK_TO_TOP