10:50 13.12.2020
Մեծ Բրիտանիայի իշխանությունները սուպերմարկետներին խորհուրդ են տվել սննդամթերքի պաշարներ կուտակել այն դեպքում, եթե ԵՄ-ի հետ ազատ առևտրի պայմանագիր չկնքվի, հաղորդել է The Sunday Times- ը: Բացի սննդից մանրածախ վաճառքի կետերը պետք է ապահովեն դեղամիջոցների, բժշկական սարքավորումների և պատվաստանյութերի վեցշաբաթյա պաշար: Ըստ թերթի՝ այդ պաշարներն անհրաժեշտ են, քանի որ առևտրային գործարքի շուրջ բանակցությունների ձախողման մասին հայտարարությունից […]
16:41 12.12.2020
Հունաստանի հայկական կազմակերպությունների խնդրանքից հետո Հայաստանը դեկտեմբերի 12-ին Հունաստանից հումանիտար օգնություն կստանա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Greekcitytimes»-ը: Հունաստանի ԱԳՆ-ի Միջազգային զարգացման համագործակցության ծառայությունը, որպես մարդասիրական առաքելության մաս, օգնությունը կհասցնի Հայաստան: Հայ օգնության միությունը, Հայկական Կապույտ խաչը, Մակեդոնիա-Թրակիա Գթության խաչը Աթենքում Հայաստանի դեսպանության օժանդակությամբ օգնություն են հավաքել ղարաբաղյան պատերազմից տուժածների համար: Ազգային պաշտպանության նախարարության […]
13:20 12.12.2020
Աշխարհահռչակ երգչուհի Շերը՝ Շերլին Սարգսյանը, Twitter-ի միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի և ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակին: Հայազգի երգչուհին գրել է, որ Հայաստանը թշնամիներով շրջապատված, շրջափակման մեջ գտնվող փոքր երկիր է, որտեղ բնական ռեսուրսներ չկան: «Սև օր քրիստոնեության համար: Ոչ ոք չկանգնեց աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկրի կողքին, որովհետև մենք ունենք միայն պատմություն և մշակույթ, իսկ դա […]
19:45 11.12.2020
Այսօր Շիրակի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ ակցիա են անցկացրել ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Նրանք, ընդառաջելով ոստիկանության հորդորներին, չեն փակել Գյումրի – Երևան մայրուղին: Ցուցարարները վանկարկումներում իրենց աջակցությունն են հայտնել վարչապետին, քննադատել են ընդդիմադիր ուժերին՝ վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի հանրահավաքներ անցկացնելու և սպառնալիքի լեզվով հայտարարություններ հնչեցնելու համար։ Ակցիային մասնակցել են գյուղապետներ, պատերազմի մասնակից կամավորականներ, […]
19:35 11.12.2020
Շիրակի մարզի գյուղերում մեկնարկած բնակարանաշինությունը այս տարի չի ավարտվի: Շինարարությունը աշնանը մեկնարկեց: Մարզի 7 գյուղերում 27 բնակարան է կառուցվում, միայն 4-ի շինարարությունը մինչև տարեվերջ կավարտվի։ Շահառուներն այն ընտանիքներն են, որոնք հրաժարվել են բնակարանների գնման վկայագրերից և բնակարանաշինություն են պահանջել: Կառավարությունը շինարարության պետական ծրագրերում մինչ այս չկիրառված տարբերակ է ընտրել: Աշխատուժի գումարը և շինանյութը տրամադրում է […]
19:28 11.12.2020
Մոսկվայի «Լոկոմոտիվի» խաղացող Վլադիսլավ Իգնատիևի ընկերուհին՝ Աիդա Ուրազբախտինան, Instagram-ում խոստովանել է իր լեսբիական փորձի մասին: «Դա շատ վաղուց էր՝ իմ երիտասարդության տարիներին: Պարզապես ես միշտ նույն արկածախնդիրն եմ և սիրում եմ ամեն ինչ փորձել: Մարդ մի կյանք է ապրում»,- գրել է Աիդան իր Instagram-ում: Նա նաև ավելացրել է, որ սիրում է իր ընկերոջը և չի […]
18:13 11.12.2020
Բիաթլոնի աշխարհի կրկնակի չեմպիոնուհի Գաբրիելա Կուկալովան մասնակցել է Playboy ամսագրի ֆոտոսեսիային, հայտնում է CNN-ը: Նախկին մարզուհին ասել է, որ զարմացած է մերկ նկարահանվելու առաջարկից: «Ես կին եմ և սիրում եմ գեղեցիկ լինել: Ես սիրում եմ գեղեցիկ հագնվել, բայց հասկանում եմ, որ գեղեցկությունը թաքնված է հագուստի տակ: Շատ կարևոր է ընդունել ձեր ֆիզիկական գեղեցկությունը, սիրել ինքներդ […]
17:48 11.12.2020
Կյանքից հեռացել է նախկին հոկեյիստ, «Գագարինի գավաթի» հաղթող Արտյոմ Չերնովը: 38-ամյա մարզիկի մոտ սրտի կանգ է գրանցվել, և բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը: «Մեծ ցավ եմ ապրում. Արտյոմն իմ կյանքի անբաժանելի մասնիկն էր: Հանգչիր խաղաղությամբ, սիրելի՛ս»,- ասել է Չերնովի կինը: Հիշեցնենք, որ Չերնովը ԱՀԼ-ում 300-ից ավելի հանդիպումների է մասնակցել: 2012 թվականին «Դինամոյի» կազմում նա […]
15:51 11.12.2020
Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբինյոն մեղադրվում է բռնաբարության մեջ: Այս մասին տեղեկացնում է Globesporte-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոբինյոյին մեղադրում են 2013-ի հունվարին իր 5 ընկերների հետ ալբանացի երիտասարդ աղջկա հանդեպ սեռական ոտնձգություն իրականացնելու մեջ: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 22-ի գիշերը՝ Միլանի «Սիո» անունով ակումբում: Նշվում է, որ ֆուտբոլիստին սպառնում է 9 տարվա ազատազրկում: Ռոբինյոն, Բրազիլիայի […]
13:50 11.12.2020
Նախկին չեչեն դաշտային հրամանատար Զելիմխան Խանգոշվիլիի Բեռլինում սպանության գործով կարևոր վկայի կարգավիճակով հարցաքննվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը: Հարցաքննությունը, որը տևել է մի քանի ժամ, ընթացել է հեռավար կարգով, քանի որ դատախազությունը չի կարողացել համոզել Ռուլոֆսին ժամանել Գերմանիա: Տեղեկացրել է DEUTSCHE WELLE-ն: Աղբյուրի համաձայն՝ Խանգոշվիլիի սպանության օրը Ռուլոֆսը գտնվել է Բեռլինում […]
12:49 11.12.2020
Ղազախստանը ներկայացնող վոլեյբոլիստուհի Քրիստինա Կարապետյանը գայթակղիչ լուսանկար է հրապարակել Instagram- ում: «Դաջվածքով լուսանկարին արձագանքը պարզապես ցնցող է: Կա մեկ միլիոն հաղորդագրություն: Շատ շնորհակալություն. Ես վայելում եմ այն փաստը, որ դուք եք վայելում` ժամանակ առ ժամանակ նայելով իմ պրոֆիլին», – գրել է նա: Քրիստինա Կորշունովան (Կարապետյան) ծնվել է 1992 թվականի օգոստոսի 3-ին, Չիտայի շրջանում: 12 տարեկանում […]
19:57 10.12.2020
Գիշերօթիկ խնամքի հաստատությունների փոխարեն ճգնաժամային սպասարկման կենտրոնների վերակազմակերպումը մինչև տարեվերջ չի ավարտվի։ Տարբեր պատճառներով այն արդեն մեկուկես տարի է ուշանում է։ Ըստ ծրագրի՝ Հայաստանում ձևավորվելու են երեք ճգնաժամային աջակցության կենտրոններ՝ Շիրակի, Սյունիքի մարզերում և մայրաքաղաքում, որոնց կառուցվածքային ձևաչափը դեռ հստակեցված չէ։ Նախատեսված է՝ Գյումրիի երկու գիշերօթիկ խնամքի հաստատությունների լուծարման հիմքի վրա ճգնաժամային աջակցության կենտրոնը կգործի […]
19:43 10.12.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Արարատի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Ռազմիկ Թևոնյանին: «Մեր երկրի առջև ծառացած դժվարությունները հաղթահարելու համար պետք է կարողանանք ամուր պահել մեր ողնաշարը, պետական ինստիտուտների անխափան գործունեությունը, լինենք ամուր և միասնական»,- նշել է նախարար Պապիկյանը։ Ընդգծելով այն կարևոր դերակատարությունը, որն ունեցել է Թևոնյանը ՀՀ անկախության կերտման […]
18:13 10.12.2020
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մոր՝ Նադին Գոնսալվեսի 24-ամյա ընկերոջը՝ Տյագո Ռամոսին դանակահարել են Մեքսիկայում: Միջադեպը տեղի է ունեցել Կանկունա քաղաքի բարերից մեկում: Ռամոսը պատմել է, որ նրա վրա հարձակվել է 3 տղամարդ: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հիշեցնենք, որ Նեյմարի մոր և Տյագո Ռամոսի սիրավեպի մասին հայտնի էր դարձել ապրիլին: Մի քանի շաբաթ անց նրանք բաժանվել […]
17:24 10.12.2020
Նոյեմբերի 25-ին մահացած Դիեգո Մարադոնայի ժառանգությանը հավակնում է առնվազն 16 մարդ, գրում է The Sun-ը։ Համաշխարհային ֆուտբոլի լեգենդի կարողությունը գնահատվում է 40 միլիոն եվրո՝ Արգենտինայի, Շվեյցարիայի և Դուբայի բանկերում հաշիվներ, բազմաթիվ ավտոմեքենաներ և էլիտար անշարժ գույք տարբեր երկրներում։ Մարադոնան պաշտոնապես ունի հինգ զավակ, ևս յոթը հավակնում են այդ կարգավիճակին։ Ժառանգության համար պայքարին միացել են նաև […]
16:09 10.12.2020
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` մասնակցելու ՌԴ Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության Դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) կողմից նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) և այլ վարակիչ հիվանդությունների դեմ հակազդման հարցերով միջազգային գիտագործնական համաժողովին, որին մասնակցում են շուրջ 200 պատվիրակ` 22 երկրից: Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող համաժողովին ներկա ԱՀԿ և […]
15:53 10.12.2020
Facebook Messenger հավելվածի օգտատերերը մի շարք երկրներից հայտնում են ծառայության աշխատանքի խափանումների մասին, վկայում են Downdetector կայքի տվյալները, որը հետևում է հայտնի ինտերնետ-ռեսուրսներում խափանումներին: Պորտալի տվյալներով՝ մեսենջերի աշխատանքի խափանումները սկսվել են Հայաստանի ժամանակով ժամը 13:02-ին, իսկ ամենաշատ բողոքներ են գրանցվել Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Լեհաստանից, ինչպես նաև Բելգիայից, Նիդեռլանդներից, Ավստրալիայից և մի շարք այլ երկրներից: Downdetector-ի […]
15:30 10.12.2020
Ռուս խաղաղապահները ուղեկցել են ՀՀ տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականների ավտոբուսները: Ավտոբուսներով այսօր Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 649 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն ուղեկցվել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պարեկների և ռազմական ոստիկանության կողմից: Ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը քսաներեք դիտակետերում: Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը […]
14:35 10.12.2020
ԵՄ դեղամիջոցների գործակալության (EMA) վրա կիբերհարձակումից հետո հաքերները ձեռք են բերել կորոնավիրուսի պատվաստանյութի վերաբերյալ որոշ փաստաթղթեր դեղագործական BioNTech և Pfizer ընկերություններից, ասվում է BioNTech-ի հայտարարության մեջ: «Չորեքշաբթի EMA-ից տեղեկացանք, որ գործակալությունը ենթարկվել է կիբերհարձակման և անօրինական հասանելիություն է եղել BioNTech և Pfizer-ի BNT162b2 պատվաստանյութերի հետ կապված որոշ փաստաթղթերի, որոնք պահվել են EMA-ի սերվերի վրա»,- ասված […]
12:51 10.12.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն ու նրանց սատարող քաղաքացիներն այսօր էլ հավաքվել էին կառավարության շենքի մոտ: Որոշ ելույթներից ու վանկարկումներից հետո նրանցից մի քանիսը փորձել են մտնել կառավարության շենք: Ոստիկանները շենքի ամբողջ երկայնքով պատ են կազմել: Այնուհետև ակցիայի մասնակիցները փակել են Տիգրան Մեծ պողոտայի կառավարության շենքին կից հատվածը: Ոստիկանները կոչ են արել […]
22:21 09.12.2020
Քանի որ վարչապետն այսօր ԱԺ-ում էր, ընդդիմադիր քաղաքական ուժերն ու նրանց աջակիցները երթով շարժվել են դեպի խորհրդարանի շենք: Ակցիայի մասնակիցների ձեռքին կարմիր քարտեր են եղել: Այդ կերպ նրանք իրենց դժգոհությունն են հայտնել իշխանության գործողությունների նկատմամբ ու կրկին պահանջել վարչապետ Փաշինյանի հրաժարականը: Ակցիայի կազմակերպիչները տեղեկացրել են, որ օրենքի շրջանակում բոլոր մեթոդներն օգտագործելու են իրենց պահանջի կատարման […]
18:55 09.12.2020
Տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում ներդրված են տեղեկատվական ու տեխնոլոգիական ժամանակակից մոտեցումներ, իսկ Հայաստանի կրթության ոլորտում, բուհական համակարգում գործող ծրագրերը մի քանի քայլ հետ են մնացել միջազգային չափորոշիչներից։ Այսօր, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախաձեռնությամբ, այս հարցերն են քննարկել Շիրակի մարզում գործող ՏՏ ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչները, որին մասնակցել է նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ «Գյումրիում, […]
18:10 09.12.2020
Օպերային աշխարհահռչակ, հանճարեղ երգչուհի, «Գրեմմիի» դափնեկիր Մոնսերատ Կաբալյեն իր ստեղծագործական կյանքի վերջին ալբոմը նվիրել է Հայաստանին և Արցախին: 2020 թ. դեկտեմբերի 6-ին ներկայացվել է ձայնասկավառակի նոր թողարկումը, որն իրականացվել է «Սթարմուս» մշակույթի և գիտության փառատոնի կազմակերպիչների կողմից. տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Մոնսերատ Կաբալյեն (1956-2018 թթ.) այցելել է հայկական երկու պետություններ՝ հարգանքի տուրք մատուցելու աշխարհում առաջինը […]
15:01 09.12.2020
Դեկտեմբերի 8-ին հանրապետության ամբողջ տարածքում տեղի ունեցան անհնազանդության և բողոքի գործողություններ: Չնայած ոստիկանության կոչերին ու հորդորներին՝ նաև փողոցներ փակվեցին։ Ոստիկանությունն այդ ողջ ընթացքում պահպանել է հասարակական կարգը։ Որոշ դեպքերում, երբ խախտվել են այլ քաղաքացիների իրավունքները, ոստիկանության ծառայողները հորդորել են դադարեցնել գործողությունը։ Տեղաշարժի սահմանափակման գործողությունների ընթացքում, ցավոք, եղան նաև միջանձնային բախումների դեպքեր։ Այս պարագայում նույնպես ոստիկանությունն […]
12:45 09.12.2020
Ժամանակակից աշխարհը լի է հնարավորություններով ու տեխնոլոգիաներով, որոնք մարդկանց թույլ են տալիս կատարելագործվել ու ստեղծել իրենց կյանքի համար լավագույն պայմանները։ Տասնամյակներ, ու նույնիսկ հարյուրամյակներ շարունակ համարվել է, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ, հատկապես նրանք, ովքեր չէին կարողանում քայլել, չէին կարող հասարակության լիարժեք անդամ լինել։ Այս կարծիքը հատկապես ամրապնդում էր այն փաստը, որ մինչև 20-րդ դարի վերջ […]
11:40 09.12.2020
Բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Վիվիան Աուբենաուֆը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Բրազիլուհին, ով բնակվում է Շվեյցարիայում, մեղադրվում է իր 66-ամյա ամուսնուն՝ Թոմասին ծեծելու մեջ, ինչի հետևանքով էլ վերջինս մահացել է: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին, Des Alpes ռեստորանում: Նշվում է, որ Թոմասը մահացել է «դաժան ծեծի» հետևանքով։ Մարդիկ, ովքեր ճանաչում էին […]
11:25 09.12.2020
Յարոսլավլի մարզի բնակչուհին, ցանկանալով խուսափել վարկը մարելու պարտավորությունից, դիմել է սեռափոխության: Սակայն դա նրան չի փրկել։ Այդ մասին ասված է Դատական կարգադրիչների դաշնային ծառայության (FSSP) տարածաշրջանային գրասենյակի կայքում: Նշվում է, որ 39-ամյա կինը վարկային հաստատությանը պարտք է եղել 280 հազար ռուբլի: Սակայն նա փոխել է բնակարանն ու չի պատասխանել հեռախոսազանգերին: Արդյունքում հետախուզում է հայտարարվել: Պարզվել […]
20:44 08.12.2020
Այսօր Արցախից արձակուրդ է մեկնել ժամկետային զինծառայողների հերթական խումբը։ Զինվորները տանը կմնան 7 օր և կրկին ծառայության կմեկնեն դեկտեմբերի 14-ին։ Այս խմբի զինծառայողների մեծ մասն արձակուրդ չէր եկել ավելի քան մեկ տարի՝ կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված։ Տղաներին դիմավորել են ծափողջույններով և գրկախառնությամբ։ Մանրամասները՝ տեսանյութում։
19:24 08.12.2020
Այսօր կեսօրին մեկնարկել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ըննդիմադիր ուժերի կազմակերպած անհնազանդության ակցիաները: Դրանք տևել են շուրջ չորս ժամ: Մասնակիցներն ապակենտրոն սկզբունքով փակել են Երևանի հատկապես կենտրոնական փողոցները՝ երթևեկությունը կաթվածահար անելու համար: Իսկ Մյասնիկյան պողոտան, անհնազանդության ակցիաներ իրականացնողները «ԿամԱԶ»-ներով են փակել: Որոշ հատվածներում վիճաբանություն է սկսվել ակցիայի մասնակիցների ու անցորդների, վարորդների, շենքերի բնակիչների միջև: […]