TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+21.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԻՆ-ը 441 բեռնատար հումանիտար օգնություն է փոխանցել լիազոր մարմիններին

19:11 23.11.2020

Արցախի բնակչության համար ԱԻՆ-ի կենտրոնական պահեստ ուղարկվող բեռների ծավալները մարտական գործողությունների ավարտով պայմանավորված նվազել են: Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է հումանիտար օգնության ընդունումը, տեսակավորումն ու փոխանցումն Արցախի, Հայաստանի մարզերի և Երևանի վարչական շրջանների լիազոր մարմիններին: Այս առումով նախարարության գործառույթներն այսքանով սահմանափակվում են: Հոկտեմբերի 1-ից մինչ օրս հումանիտար բեռներով Արցախ է ուղևորվել 84, իսկ դեպի Հայաստանի […]

̰
Եղեք զգոն և մշտապես պահպանեք գազի օգտագործման անվտանգության կանոնները. ԱՀ ոստիկանության հորդորը

17:16 23.11.2020

Արցախի ոստիկանությունը բնակչությանը հորդորում է. «Եղեք զգոն և մշտապես պահպանեք գազի օգտագործման անվտանգության կանոնները: Օդի ջերմաստիճանի նվազման հետևանքով զգալիորեն բարձրանում է կենցաղային գազի սարքավորումների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև աճում է շմոլ գազից թունավորման դեպքերը: Արցախի Հանրապետության ոստիկանությունը կոչ է անում բնակչությանը՝ լինել զգոն և մշտապես պահպանել գազի օգտագործման անվտանգության կանոնները՝ խնայելով ինչպես սեփական, այնպես էլ հարազատների […]

̰
Թուրքիան ԼՂ է տեղափոխում սիրիացի ընտանիքների․ Sky News Arabia

12:26 23.11.2020

Մասնավոր աղբյուրները Sky News Arabia-ին հայտնել են, որ Թուրքիայի կառավարությունը տասնյակ արաբ և թուրքմեն ընտանիքների Սիրիայի հյուսիս-արևելքում իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից տեղափոխել է Լեռնային Ղարաբաղի շրջան՝ բնակություն հաստատելու այն տարածքներում, որտեղից հայկական ուժերը դուրս են բերվել։ Հյուսիսարևելյան Սիրիայի ինքնավարության ներկայացուցիչ Շաֆան ալ-Խաբուրին Sky News Arabia- ին հաստատել է տեղեկությունը, որ Թուրքիայի կառավարությունը որոշել է […]

̰
Ռուսաստանում առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 25 հազար նոր դեպք

12:12 23.11.2020

Ռուսաստանում առաջին անգամ COVID-19-ի նոր դեպքերի թիվը 25 հազարից ավելի է (25 173)։ «Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի 85 մարզերում հաստատվել են նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 25,173 դեպք։ 5917 վարակակրի (23,5%) մոտ ակտիվ կլինիկական դրսևորումներ չեն եղել», – ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ամբողջ ընթացքում ՌԴ-ում գրանցվել է հիվանդության 2 114 502 դեպք: […]

̰
Շտապ անհրաժեշտ է 2-րդ կարգի դրական արյուն․ Արյան բանկ

10:24 23.11.2020

Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից հայտնում են․ «Հարգելի հայրենակիցներ, ՇՏԱՊ անհրաժեշտ է A (II) RH+ (2-րդ կարգի դրական արյուն): Խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձնանց մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ մինչև ժամը 13:00: ☎️ Հեռ. 010-28-38-23»։

̰
Փարիզում վառվել են տոնական լույսերը

09:14 23.11.2020

Փարիզի փողոցները լուսավորվել են ամանորյա լույսերով: Կորոնավիրուսային համավարակի պատճառով մարդիկ հնարավորություն են ունեցել Ելիսեյան դաշտերում սուրբծննդյան տոների լուսավորության միացման արարողությանը հետևել առցանց՝ ուղիղ հեռարձակմամբ։ Ֆրանսիայում համաճարակային վիճակով պայմանավորված սահմանված է համընդհանուր կարանտին: Անցած տարի սուրբծննդյան լույսերի վառման արարողությանը ներկա է եղել ավելի քան 70 000 մարդ:  

̰
Մեր անձնական արժանապատվությունը յուրաքանչյուրիս իրավունքների ու ազատությունների հիմքն է. ՄԻՊ

21:22 22.11.2020

Մեր անձնական արժանապատվությունը յուրաքանչյուրիս իրավունքների ու ազատությունների հիմքն է: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Բայց անձնական արժանապատվության հիմքը մեր պետականության ու ժողովրդի արժանապատվությունն է, որին հասցված ծանր հարվածներն անտանելի դժվար են։ Պետք է նվիրական սիրով պահենք մեր պետականությունը, մեր ժողովրդի միասնական ու համախմբված ուժը, հավատանք մեր Մեծ ապագային: Այդ կերպ կերաշխավորենք ոչ […]

̰
ՀՀ ԱԻ նորանշանակ  նախարարը ուղերձ է հղել

19:40 21.11.2020

ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդես է եկել ուղերձով․ «ԱԻ նախարարի պաշտոնը ստանձնել եմ մեր երկրի համար այս բարդ և օրհասական պահին՝ ելնելով բացառապես հայրենիքին ծառայելու և այն հզորացնելու մղումից։ Իհարկե, տասնյակ անգամ հեշտ է այս ծանրագույն բեռը թոթափել ուսերից, սակայն, եթե յուրաքանչյուրն առաջնորդվի պատասխանատվությունից խուսափելու սկզբունքով, ապա բոլորիս սիրելի հայրենիքն ի վերջո […]

̰
Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում մնացած մեքենաների մասին հայտարարություն է տարածել ԱՀ ոստիկանությունը

19:00 21.11.2020

Արցախի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել․ «Հարգելի հայրենակիցներ․  2020թ.սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ պարտադրված պատերազմի ընթացքում բնակչության մի մասն իրենց անվամբ գրանցված կամ վերջիններիս կողմից շագահործվող տրանսպորտային միջոցներն իրենց կամքից անկախ հանգամանքներում թողել են այն տարածքներում, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տիրապետության տակ։ Արցախի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական […]

̰
ՎԶԵԲ-ի ծրագրով Գյումրիում իրականացվող փողոցաշինության այս տարվա աշխատանքները  կմնան անավարտ

17:35 21.11.2020

Վերակառուցման և զարգացման  եվրոպական բանկի  ֆինանսավորմամբ իրականացվող  փողոցաշինական ծրագրի 2-րդ փուլի աշխատանքները  այս տարի կմնան անավարտ։ Հուլիսին սկսված փողոցաշինության ավարտի ժամկետը տարեվերջն էր։ Ինչպես ծրագրի առաջին փուլում էր, այս ընթացքում ևս ժամկետներից շեղումը սկսվեց նախագծային փոփոխությունների պատճառով,բայց ամենաազդող գործոնը եղավ երկում հաստատված   ռազմական դրությունը։ Փողոցաշինական մեծ ծրագրի այս փուլում  ընդգրկված  են երկրորդական համարվող,բայց կենտրոնին կապող […]

̰
Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսով.News.am

17:16 21.11.2020

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց  քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Քաղաքապետի հիվանդության պատճառով որոշ ժամանակ կգտնվի արձակուրդում, եւ այդ ընթացքում նրա պարտականությունները ժամանակավորապես կկատարի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

̰
Վատիկանը հետաքննություն է սկսել Հռոմի Պապի «լայք»-ի վերաբերյալ

15:22 21.11.2020

Հետաքննության ընթացքում անհրաժեշտ է պարզել բրազիլական ծագմամբ մոդելի անկեղծ լուսանկարում «լայքի» հայտնվելու հանգամանքները: Վատիկանը ներքին հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պաշտոնական պրոֆիլը հավանել է բրազիլացի մոդել Նատալյա Գարիբոտոյի անկեղծ լուսանկարը: Այս մասին  հայտնում է Կաթոլիկ նորությունների գործակալությունը: Սուրբ Աթոռը պարզաբանում ստանալու համար արդեն դիմել է Instagram- ի ղեկավարությանը: Վատիկանը բացառում […]

̰
 Երկօրյա ընդմիջումից հետո Ազատության հրապարակում տեղի է ունենում ընդդիմության հանրահավաքը

15:10 21.11.2020

Երկօրյա ընդմիջումից հետո այսօր դարձյալ Ազատության հրապարակում տեղի է ունենում ընդդիմության հանրահավաքը, որի օրակարգում իշխանափոխության և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցն է: Մասնակիցները նշել են, որ բողոքի ցույցերը շարունակվելու են, քանի դեռ տեղի չի ունեցել իշխանափոխություն: Հայտարարել են, որ իրենց գործում թերացած պաշտոնյաների պաշտոնանկությունները հարցը չեն լուծում: Բանախոսները անդրադարձել են վերջին օրերին փողոցներ փակելու և հանրահավաքներ […]

̰
Իլոն Մասկը պատմել է, թե առաջին գաղութարարներն ինչպես են ապրելու Մարսում

14:00 21.11.2020

SpaceX-ի ղեկավարը որոշել է գաղութ կառուցել Մարսի վրա, որպեսզի «Մարդուն դարձնի միջմոլորակային տեսակ»: Իլոն Մասկը ասում է, որ առաջին մարսյան քաղաքի բնակիչները նախ կապրեն «ապակե գմբեթների» տակ, բայց մոլորակը, ի վերջո, «կկատարվի տերֆորմացիայի միջոցով ՝ երկրի վրա կյանքը պահելու համար»: «Մարսը փոխելու գործընթացը դեռ երկար կընթանա և էական արդյունքներ չի տա մեր կյանքի ընթացքում»,-ասել է […]

̰
Ի՞նչ ճակատագիր է սպասվում Արցախի պատմամշակութային հուշարձաններին

12:23 21.11.2020

Ադրբեջանցիների կողմից Արցախի պատմամշակութային արժեքների վանդալիզմի ենթարկվելու փաստերի շուրջ Արամ Աբրահամյանը «Հեռանկարի» տաղավարում  այսօր զրուցել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Շիրակի մարզում տեղացել է առաջին ձյունը

12:17 21.11.2020

Շիրակի մարզում տեղացել է առաջին ձյունը։ Լուսադեմին տեղումներ են սկսվել Ամասիայի, Աշոցքի, Անիի և Արթիկի տարածաշրջանների բնակավայրերում։ Ջաջուռ գյուղի ճանապարհին առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով։ Գյումրիում ու մարզի այն բնակավայրերում, որտեղ ձյուն չի տեղացել, առկա է մառախուղ ու ցածր տեսանելիություն։

̰
Հայաստանում Covid-անվտանգության կանոնները վերանայվել են

00:15 21.11.2020

ԱԱՏՄ-ից հայտնում են, որ Covid-անվտանգության կանոնները վերանայվել են։ «Առևտրի իրականացման վայրերի համար սահմանված նորմերը ևս փոփոխվել են: Մասնավորապես, սահմանվել է․ Առավոտյան ժամը 10-12-ն ընկած ժամանակահատվածում միայն տարեց մարդկանց սպասարկելու կանոնն այլևս չի գործում, Շփման մակերեսներն ախտահանելու համար կիրառվող նյութերին ներկայացված պահանջները փոխվել են․ 60-80%-ոց սպիրտի հիմքով ախտահանիչ նյութերի փոխարեն պետք է կիրառել 70-90% սպիրտի հիմքով […]

̰
Տեղեկատվական սադրանքները չպետք է լինեն եթերում․ ՀՌՀ նախագահ

21:23 20.11.2020

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե հանրային մուլտիպլեքսում գործող որոշ հեռուստաընկերությունների ղեկավարներին, իրական կամ ստվերային սեփականատերերին թվում է, թե այս ծայրահեղ անկայուն իրավիճակում Հայաստանում դադարում են գործել Սահմանադրությունն ու օրենքները, ապա նրանք չարաչար սխալվում են: Չորս օր առաջ ՀՌՀ-ն բարեկամաբար դիմեց բոլոր հեռարձակողներին իրավիճակը չսրելու կոչով: Ստիպված եմ […]

̰
Սոնա Մարտիրոսյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատման դիմում է գրել

20:30 20.11.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը պաշտոնից ազատման դիմում է գրել:Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․ «Հարգելի գործընկերներ, Ուզում եմ տեղեկացնել, որ դիմում եմ ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատվելու մասին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարության բոլոր գործընկերներիս՝ այս ահռելի ու չափազանց բարդ […]

̰
Քննարկվել է Հայաստանում գտնվող արցախցիների ժամանակավոր զբաղվածության հարցը

13:37 20.11.2020

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի անդամ Ազատուհի Սիմոնյանը հանդիպել է «Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի» հետ՝ քննարկելով ներկայումս Հայաստանում գտնվող արցախցիների ժամանակավոր զբաղվածության հարցը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից։ «Հայաստանի ՄՌ Ասոցիացիան», համագործակցելով «Աշխատանք արցախցուն» նախաձեռնության հետ, հետապնդում է երկու նպատակ․ ✅Կարճաժամկետ նպատակն է՝ օգնել արցախցի մեր հայրենակիցներին Հայաստանում բնակվելու ընթացքում գտնել աշխատանք և […]

̰
Արցախում հաշվառվածները միանվագ դրամական աջակցություն կստանան առաջնային կարիքները հոգալու համար

13:30 20.11.2020

Արցախում հաշվառվածները միանվագ դրամական աջակցություն կստանան առաջնային կարիքները հոգալու համար։ Դիմումները կընդունվեն առցանց նոյեմբերի 23-ից՝ https://dimum.ssa.am/ կայքում, վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ն է։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության ներկայացրած տեսանյութում։

̰
Գերության մեջ գտնվող զինծառայողների պաշտոնային դրույքաչափերը կպահպանվեն

22:01 19.11.2020

ԱԺ-ում այսօր արտահերթ նիստ է տեղի ունեցել, որին ընդդիմությունը ներկա չի եղել: «Զինվորական ծառայության» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի հեղինակ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ դրա  նպատակը գերության մեջ հայտնված զինծառայողների պաշտոնական դրույքաչափերը պահպանելն է, այսինքն՝ այդ ընթացքում պայմանագրային զինծառայողի ընտանիքը չի զրկվի եկամտից: Նախագիծն ընդունվել է երկու ընթերցմամբ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արգիշտի Քյարամյանին կփոխարինի Արմեն Աբազյանը, իսկ Զոհրաբ Մնացականյանին՝ Արա Այվազյանը

19:28 19.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ դահլիճում ղեկավար կազմին ներկայացրել է նորանշանակ տնօրենին, իսկ արտաքին գործերի նախարարությունում՝ նորանշանակ նախարարին։ ԱԱԾ նորանշանակ տնօրենը՝ Արմեն Աբազյանը, մինչ այս զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը: Նրան ներկայացնելով՝ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանն այժմ ապրում է բավականին դժվար և ծանր ժամանակներ, երբ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է կարևոր դերակատարում ստանձնի։ «Համոզված եմ՝ […]

̰
Մի ամբողջ սերնդի ապագան վտանգված է․ ՅՈՒՆԻՍԵՖ

15:03 19.11.2020

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) նախազգուշացրել է կորոնավիրուսային հիվանդության համաճարակի պատճառով «կորսված սերնդի» երեխաների առաջացման մասին: «COVID-19 համաճարակի ամբողջ ընթացքում գոյություն է ունեցել կայուն միֆ այն մասին, որ երեխաներն այդքան էլ չեն տառապում այդ հիվանդությունից։ Ճշմարտությունից հեռու ոչինչ չկա։ Չնայած նրան, որ երեխաները կարող են հիվանդ լինել և լինել հիվանդության փոխանցողներ՝ սա համավարակի այսբերգի ընդամենը գագաթն […]

̰
Արցախից մեքենա էին գողացել ու տեղափոխել Հայաստան․ Վայքի ոստիկանների բացահայտումը

20:24 18.11.2020

  Այս օրերին ոստիկանությունը կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում անշարժ պահակետեր է տեղակայել հանրապետության մի շարք բնակավայրերում ու ավտոճանապարհներին, իրականացվում են ստուգումներ ինչպես Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքերը բացառելու, այնպես էլ քաղաքներից ու գյուղերից հնարավոր հափշտակությունները կանխելու նկատառումով: Նոյեմբերի 14-ին ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղակայված անցակետից բաժին տեղափոխեցին Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի մի […]

̰
Վարչապետն իր աջակիցներին կոչ արեց հանրահավաք չանել

20:03 18.11.2020

Այսօր ժամը 18-ից սկսած Հանրապետության հրապարակում հավաքվեցին վարչապետի աջակիցները: Նրանք նախապես հայտարարել էին ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի հանրահավաք անցկացնելու մտադրության մասին, որին հաջորդել էին Աժ «Իմ քայլը» խմբակցության, վարչապետի աշխատակազմի ղեկավարի հայտարարությունները՝ հավաք նախաձեռնելուց ձեռնպահ մնալու հորդորներով: Չնայած կոչերին, այնուամենայնիվ, նրանք հավաքվել էին Կառավարության շենքի մոտ: Նրանց ցրվելու կոչերով մոտեցան նախ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ […]

̰
Մայրաքաղաքը սպասարկող ուղևորափոխադրող ընկերություններում խախտումների հիմքով հարուցվել են վարչական վարույթներ․ ԱԱՏՄ

19:27 18.11.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը մայրաքաղաքը սպասարկող մի շարք ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիներում և դրանց դիսպետչերական կետերում դիտարկել են Covid-անվտանգության կանոնների պահպանումը։ Տեղում պարզվել է՝ արդյո՞ք վարորդներին տրամադրվում են դիմակներ և ախտահանիչներ։ Հընթացս ստուգվել է նաև սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը։ Վերահսկողական աշխատանքների շրջանակում կանգառներում՝ ընթացքի պահին և երթուղիների վերջին կետերում դիտարկվել […]

̰
Հարևան երկիր ներմուծելու համար նախատեսված սփրեդը ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր է տրվել․ ՍԱՏՄ

19:04 18.11.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին, սննդի շղթայի կազմակերպություններում վերահսկողական գործառույթներ իրականացնելիս, Երևանի «Սուրմալու» մանրամեծածախ շուկայում հայտնաբերել էին Ռուսաստանի Դաշնության «Տուլչինկա» ՍՊԸ-ի կողմից արտադրված, առանց հայերեն մակնշման, 82,5 տոկոսանոց բուսայուղային սփրեդ՝ նախատեսված Ադրբեջան ներմուծելու համար: Արդյունքում պարզվել էր նաև, նշված սննդատեսակի այդ խմբաքանակը Հայաստան է ներմուծվել «ԱրտԻմպորտ» ՍՊԸ-ի կողմից: Կասեցնելով […]

̰
Ռայնիսի փողոցի փլուզված շենքի 12 բնակիչներ բնակարանի գնման վկայագրեր են ստացել

11:46 18.11.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բնակարանի գնման վկայագրեր է տրամադրել 2020 թ.-ի օգոստոսի 26-ին Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի N1 շենքի 12 փլուզված բնակարանների սեփականատերերին: Աջակցության չափը հաշվարկվել է՝ հիմքում ընդունելով փլուզված բնակարանի մակերեսները և ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ 1 քառ. մետրի համար ձևավորված շուկայական միջինացված գնի տվյալները՝ 333 հազ. […]

̰
Մի օր կվերադառնանք մեր ծննդավայրը․Գյումրիում գտնվող արցախցի պատանիների սպասումները

20:38 17.11.2020

«Աջակցող ձեռք Արցախից եկած ընտանիքներին» նախաձեռնության շրջանակներում Գյումրիի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը մեկ ամիս էъ արցախցի պատանիների ու երիտասարդների ցերեկային ժամանցի կազամակերպման աշխատանքներ է տանում։ Տարբեր նախասիրություններ ունեցող պատանիները հաճախում են խմբակների, միջոցառումների ու էքսկուրսիաների են մասնակցում։ 16 տարեկան Արմեն Ասրյանը Ստեփանակերտից է։ Պատերազմի հենց առաջին օրն են ընտանիքով տեղափոխվել Գյումրի։ Արմենը տեղաշարժման խնդիրներ ունի, ներառական […]

̰
BACK_TO_TOP