TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+18.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԺ օրակարգում ընդգրկվեցին պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Վարազդատ Կարապետյանի և Բաբկեն Թունյանի ներկայացրած նախագծերը

16:50 17.11.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Վարազդատ Կարապետյանի և Բաբկեն Թունյանի կողմից ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում» փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ելույթ ունեցավ պատգամավոր Արտակ Մանուկյանը։ ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի օրակարգում այս նախագծերը ընդգրկելու համար Արտակ Մանուկյանը բոլորին խնդրեց կողմ քվեարկել՝ նախագծերի կարևորությունից […]

̰
ԱԺ-ի 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվեցին ևս երկու նախագծեր

16:26 17.11.2020

ԱԺ-ում քվեարկության դրվեց և 68 կողմ, 1 դեմ ձայներով ընդունվեց կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի» նախագիծը՝ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը։ Քվեարկության դրվեց դարձյալ ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին […]

̰
Կառավարությունում ջարդուփշուր անելու պարագայում պահանջել հրաժարական հնարավոր չէ․ Լենա Նազարյան

15:45 17.11.2020

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն իր ամփոփիչ ելույթում նշեց՝ ոչ ոք չի ժխտում, որ կառավարող ուժն է նախ և առաջ կրում տեղի ունեցածի պատասխանատվությունը, որից հնարավոր չէ հրաժարվել, և ինքը ևս ընդունում է դա։ «Հենց այս պատասխանատվությունն է նաև վարչապետին մղել ստորագրել այդ եռակողմ հայտարարությունը, որով 25-30․000 զինվորականների կյանք է փրկվել, ու նրանք հո դա […]

̰
«ՀՀ քրեական օրենսգիրք-օրենք»-ի նախագիծն ընդգրկվեց ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի օրակարգում

15:43 17.11.2020

ՀՀ ԱԺ-ում քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգիրք-օրենք»-ի նախագիծը՝ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը։ Դեմ և ձեռնպահ գտնվողներ չեղան,  72 կողմ ձայներով որոշումն ընդունվեց։ 2-րդ բաժնի հաջորդ հարցը կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք-օրենք» նախագիծն էր։ Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը առաջարկեց ԱԺ նստաշրջանի օրակարգում թողնել այս նախագիծը […]

̰
Մենք, որպես իշխանություն, ունենք մեր մեղքը և պատասխանատվության բաժինը 2․5 տարվա համար․ Լիլիթ Մակունց

15:11 17.11.2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, իր ելույթում իշխող կուսակցությանը դիմելով, նշեց, որ իշխանությունը որևէ բարեփոխում անելու էներգիա և ռեսուրս չունի։ «Հասկացեք, որ դուք չունեք այդ կարողությունները, հասկացեք, որ մենք պետություն ենք կորցնում և ձեր քայլը արեք։  Կապիտուլյացիայի փաստաթուղթը չեք ուզում քննարկել, շատ լավ, դրա հետևանքները չեք ուզում քննարկել, շատ լավ, ես հասկանում եմ՝ ինչու […]

̰
Արցախի բնակչության համար մեկ տարի ժամկետով անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները

15:06 17.11.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 17-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու հետպատերազմյան սոցիալական իրավիճակի հաղթահարման համար բնակչությանը ցուցաբերվելիք պետական աջակցության մեխանիզմները: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Երկրի ղեկավարը նշել է, որ ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում կառավարությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել բնակչության սոցիալական բեռը թեթևացնելու և կյանքի բնականոն ռիթմը […]

̰
Սիրելի ընդդիմադիր գործընկերներ, ցավոք, դուք հիմա զբաղված եք ցավի կապիտալիզացիայով․ Ռուբեն Ռուբինյան

14:21 17.11.2020

ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն իր ելույթում նշեց, որ այն, ինչ տեղի է ունեցել, դժվար է բառերով ներկայացնել։ Նրա խոսքերով՝ ստեղծվել է մի իրավիճակ և, որքան էլ, որ դժվար է, այսօր պետք է ամփոփենք տեղի ունեցածը և նայենք առաջ։ «Այս կառավարությունը, բոլոր պատասխանատուները, անկախ նրանից ով ո՞ր […]

̰
Ի՞նչ էիք ուզում քննարկել այդ լարված իրավիճակում, հիմա այդ բոլոր հարցերը կարող ենք քննարկել․ Լենա Նազարյան

13:48 17.11.2020

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանից հետաքրքրվեց, թե այն համաձայնությամբ, որ ստորագրված հայտարարությունը քննարկելու և դրա իրավաչափության հարցով արտահերթ նիստ պետք է գումարեր, ինչո՞ւ այն տեղի չունեցավ։ Լենա Նազարյանն էլ նշեց, որ եղել է խորհրդի նիստ, ինքը վարել է այդ նիստը, և քվորում […]

̰
ՀՀ-ում բախումներ չեն լինելու, իշխանությունն ունի այնքան կամք, ամրություն, որ սադրանքներին չտրվի․ Վաղարշակ Հակոբյան

13:25 17.11.2020

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստին ելույթ ունեցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հիշեցրեց, որ ԱԺ ամբիոնի ելույթներն ուղղված են հայ ժողովրդին և ովքեր կասկածում են հայ ժողովրդի լայնախոհության վրա, մոլորյալներ են։ «Ես ուզում եմ բոլորս գիտակցենք, որ այս ամբիոնից նման հռետորաբանությունն անուղղակիորեն բախումների կոչ է։ ՀՀ-ում բախումներ չեն լինելու, իշխանությունն ունի […]

̰
Պատերազմն ավարտվեց, բայց կարևոր են այն քայլերը, որոնք պետք է անենք պարտությունից հետո․ Գորգիսյան

11:56 17.11.2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ելույթները մեկնարկեց խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։ Ըստ նրա՝ կարևոր են այն քայլերը, որոնք պետք է կյանքի կոչվեն այս իրավիճակում։ «Պատերազմն ավարտվեց, ցավոք, մենք պարտվեցինք, բայց կարևոր են այն քայլերը, որոնք պետք է անենք պարտությունից հետո, որովհետև մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որ ցանկացած պատերազմի ավարտ նշանակում է հետհաշվարկ՝ մինչ հաջորդ պատերազմ։ […]

̰
Ռազմական դրության չեղարկում, Նիկոլ Փաշինյանի հրաժարական․ ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստանի» պահանջը

11:50 17.11.2020

ՀՀ ԱԺ ամբոնից մտքեր փոխանակելու համար նախ ելույթներ ունեցան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։ «Կարծում եմ՝ ձեզանից շատերը տեսել են այն կադրերը Քարին տակ գյուղից մեր զինվորների դիերով։ Հարգելի՛ հայրենակիցներ, այս դահլիճում այսօր կարող է և պետք է քննարկվի միայն մեկ հարց՝ ռազմական դրության չեղարկում, Նիկոլ Փաշինյանի հրաժարական, այլ հարց այս դահլիճում, մենք որևէ բարոյական իրավունք […]

̰
ԱԺ-ում ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին պատերազմում զոհված հայորդիների հիշատակը

11:16 17.11.2020

ՀՀ ԱԺ 7-րդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի մեկնարկին ներկաները նախ 1 րոպե լռությամբ հարգեցին պատերազմում զոհված հայորդիների հիշատակը։ Նիստին 3 խմբակցություններն էլ մասնակցում են։ Գրանցվեցին 81 պատգամավորներ, քվորումն ապահովվեց։ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ներկայացրեց ԱԺ 7-րդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ԱԺ որոշման նախագիծը։ «Օրակարգում լրացումներ կատարելու մասին ԱԺ-ի որոշման նախագծի […]

̰
Սոցիալական աջակցության ծրագրերը կշարունակվեն Արցախում․ Փաշինյան

22:15 16.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի արցախցիներ, Օրերս հանձնարարել էի կառավարությանը ներկայացնել Արցախի Հանրապետությունից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը։ Այսպիսով, կառավարության այսօրվա ընդունած որոշման համաձայն, միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում: Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված յուրաքանչյուր […]

̰
Ի՞նչ էր ենթադրում վարչապետի՝ կեսգիշերին կատարած գրառումը․ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է այն

18:47 16.11.2020

«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը։ Գրառում, որը կեսգիշերին, համենայնդեպս, սոցիալական ցանցերում, բուռն քննարկումների առիթ տվեց։ Հնչեցին տարատեսակ մեկնաբանություններ, արվեցին տարբեր վերլուծություններ ու տրվեցին բազում գնահատականներ։ Այնուհետև այդ ամենին հաջորդեցին […]

̰
Եղեգնաձորի ոստիկանները գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ են հայտնաբերել

18:37 16.11.2020

Նոյեմբերի 14-ի վաղ առավոտյան Երևան-Մեղրի ճանապարհի 120-րդ կիլոմետրին տեղակայված հսկիչ անցագրային կետում ծառայություն իրականացրած Եղեգնաձորի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, ստուգել են «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա։ Սյունիքի մարզի բնակիչ, 24-ամյա ուղևորը ոստիկանության ծառայողներին է ներկայացրել հետևի նստելատեղին դրված գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, երկու փամփշտատուփ՝ լիցքավորված 7․62 մմ տրամաչափի 60 փամփուշտով։ Ըստ նրա՝ զենք-զինամթերքը ստացել […]

̰
Ֆրանսիայում կաթոլիկները հանդես են եկել կորոնավիրուսային սահմանափակումների դեմ

13:39 16.11.2020

Ֆրանսիայի Նանտ քաղաքում կաթոլիկները նոյեմբերի 15-ին բաց երկնքի տակ պատարագ են մատուցել՝ ի նշան բողոքի տաճարներում ծառայությունն արգելող կորոնավիրուսային սահմանափակումների դեմ. այս մասին գրում Է Reuters-ը: Հավատացյալները կոչ են արել վերականգնել պատարագները եկեղեցիներում. «Մեզ համար շատ դժվար է: Մեզ պետք է հոգևոր սնունդ: Երբ մեզ զրկում են Մեսսիայից, դա նման է նրան, որ մեզ զրկեն […]

̰
Անցյալ շաբաթ գրանցվել է 165 արտակարգ դեպք, արձանագրվել է 22 մահ. ԱԻՆ

13:08 16.11.2020

Նոյեմբերի 9-15-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 350 դեպք, որից 165-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 69 հրդեհի, 1 քարաթափման, 1 օդաղետի, 7 ինքնասպանության փորձի, 3 օձի հայտնաբերման դեպք, 76 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 128 կենցաղային կանչ. տուժել է 129 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր […]

̰
Զինադադարի հաստատումից հետո Արցախի ճանապարհին ՀՀ քաղաքացի է գերեվարվել

12:55 16.11.2020

Երևանցի 40-ամյա Դավիթ Իսահակյանը զինադադարի հաստատումից հետո՝ նոյեմբերի 11-ին, Արցախից 85 և 75-ամյա ամուսիններին ցանկացել է տեղափոխել Մարտունու Գիշի գյուղ։ Տեղեկանալով, որ Բերձորի ճանապարհն անվտանգ է, քանի որ մարտական գործողություններ չկան՝ Դավիթ Իսահակյանը որոշել է տարեց ամուսիններին Արցախ հասցնել այդ ճանապարհով։ Նրանց հետ կապը կտրվել է Լիսագոր գյուղի հատվածում։ Իսահակյանի կինը՝ Ժաննա Ղազարյանը, ամուսնու հետ […]

̰
Արթուր Վանեցյանը ազատ է արձակվել

21:28 15.11.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Արդարությունը այս փուլում հաղթեց»։ Ավելի վաղ, դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ Վանեցյանի ձերբակալման իրավաչափության հարցով որոշում կայացնելու։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին […]

̰
Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կոչով դիմել է դատավորներին

20:51 15.11.2020

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը կոչով դիմել է դատավորներին, որում ասվում է․ «Հարգելի՛ գործընկերներ, Հայ ժողովուրդը, Հայաստանն ու Արցախն այսօր պատմական բախտորոշ իրողությունների առջև են կանգնած: Թուրք-ադրբեջանական տեռորիստական պատերազմի հետևանքով ձևավորված նոր իրողությունը գոյաբանական լուրջ մարտահրավերներ է նետել, որպիսիք հաղթահարելու համար մեզ անհրաժեշտ է բացառիկ խոհեմություն և պետականության ընդգծված զգացողություն: Օրհասական և պատմական պահն […]

̰
Երևանի ազատության հրապարակում մեկնարկել է Արցախյան պատերազմի նահատակների հիշատակին նվիրված մոմավառություն-երթը

18:42 14.11.2020

Քիչ առաջ Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է մոմավառության արարողություն: Քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցում Արցախյան պատերազմում զոհված սուրբ նահատակների հիշատակին: Նախաձեռնողները հայտարարել են, որ որևէ քաղաքական ակցիա տեղի չի ունենա, այսօր հայտարարված է լռության օր, հետևաբար քաղաքացիները լուռ երթով կշարժվեն Մատենադարան: Ինչպես երթի մեկնարկին հայտարարեցին նախաձեռնողները, քաղաքացիներն իրենց վառած մոմերը ձեռքերին կշարժվեն դեպի Մատենադարան: Երթն […]

̰
Արթուր Վանեցյանը ձերբակալվել է

18:12 14.11.2020

«Այսօր Արթուր Վանեցյանը հրավիրվել, ներկայացել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ մասի, 35-300-րդ հոդվածի 1-ին մասի, 35-305-րդ հոդվածի կասկածանքով։Նրան ներկայացվել է իշխանության յուրացման ու Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման մեղադրանք։Այս մասին  հայտնում են «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը»։ Այս մասին Վանեցյանի պաշտպանները  գրառում […]

̰
ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

20:19 13.11.2020

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով՝ անհետաձգելի բժշկական օգնությունն արտերկրում շարունակելու նպատակով:Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը: «Հորդորում ենք ՊԵԿ նախագահի տեղակալի դիմումի վերաբերյալ տեղեկատվությունը չշահարկել: Պարոն Փաշայա’ն,մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-գրել է ՊԵԿ մամուլի խոսնակը։

̰
ԱՄՆ իշխանությունները հետաձգել են TikTok-ի արգելքը

17:24 13.11.2020

ԱՄՆ առևտրի նախարարությունը ներկայումս չի կատարի TikTok հավելվածի արգելքը, որը պետք է ուժի մեջ մտներ հինգշաբթի` նոյեմբերի 12-ին: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով գերատեսչության հայտարարությունը: Հետաձգվում է օրենքի իրագործումը, որն արգելում է ԱՄՆ-ի  խանութներին TikTok-ի ներբեռնումներ առաջարկելը, ասված է զեկույցում: Առևտրի դեպարտամենտը հայտարարել է, որ փակման կարգը չի գործի՝ «մինչ իրավական […]

̰
Հանցագործությունները կանխելու և բացահայտելու ուղղությամբ շուրջօրյա միջոցառումներ են ձեռնարկում

16:17 13.11.2020

Արդեն տևական ժամանակ ոստիկանության ստորաբաժանումները շուրջօրյա ձեռնարկում են բազմաբնույթ միջոցառումներ՝ հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ Կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում անշարժ պահակետեր են տեղակայվել հանրապետության մի շարք բնակավայրերում ու ավտոճանապարհներին և իրականացվում են համապատասխան ստուգումներ։ Այս միջոցառումների շնորհիվ է, որ միայն վերջին օրերին հայտնաբերվել են ընդհանուր մի քանի տասնյակ […]

̰
ՌԴ-ում հայկական և ադրբեջանական սփյուռքի միջև կոնֆլիկտ չի լինի. Պեսկով

14:34 13.11.2020

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի դեպքերից հետո Ռուսաստանի Դաշնությունում հայկական և ադրբեջանական սփյուռքի միջև կոնֆլիկտ տեղի չի ունենա։ Երկու սփյուռքներն էլ իրենց շատ պատասխանատու են պահում, ընդգծել է նա: «Ոչ, դա բացարձակապես ակնհայտ չէ և շրջելի է: Ես այստեղ բացարձակապես համաձայն չեմ ձեզ հետ»,- ասաց Պեսկովը YouTube-ում RT Russia […]

̰
Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ արտահերթ զեկույց

23:19 12.11.2020

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ: Զեկույցում ներկայացվում են սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում երեխաների իրավունքների արձանագրված խախտումները, այդ թվում՝ երեխաների կյանքի, առողջության, ընտանիքի և համայնքի հետ լինելու, անձնային զարգացման ու պաշտպանության և մի շարք […]

̰
Ոստիկանությունը հորդորում է Արցախից ապօրինի կերպով Հայաստան բերված զենք-զինամթերքը կամավոր հանձնել

20:45 12.11.2020

Արդեն տևական ժամանակ ոստիկանության ստորաբաժանումները շուրջօրյա ձեռնարկում են բազմաբնույթ միջոցառումներ՝ հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ Կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում անշարժ պահակետեր են տեղակայվել հանրապետության մի շարք բնակավայրերում ու ավտոճանապարհներին և իրականացվում են համապատասխան ստուգումներ: Այս միջոցառումների շնորհիվ է, որ միայն վերջին օրերին հայտնաբերվել են ընդհանուր մի քանի տասնյակ […]

̰
17 կուսակցությունների նախաձեռնած երթի մասնակիցները ԱԱԾ շենքի մոտից շարժվել են Ազատության հրապարակ

19:14 12.11.2020

17 կուսակցությունների նախաձեռնությամբ հավաք-երթի մասնակիցները Երևանի Մատենադարանի մոտ  մեկ ժամ տևած ելույթներից հետո շարժվել էին Ազգային անվտանգության ծառայության շենք։ ԱԱԾ շենքի մոտ ելույթներ են ունեցել իրավապաշտպաններ Ավետիք Իշխանյանն ու Ռուբեն Մելիքյանը: Նա, հիշեցնենք, եղել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը: Իր խոսքում ներողություն է խնդրել արցախցիներից, որ չի հաջողվել պաշտպանել նրանց իրավունքները: Այնուհետ երթի մասնակիցները շարժվել […]

̰
Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ, ինչպես նաև ՁՊՎ

18:50 12.11.2020

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահին մեկնել են ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ ակցիաներ իրականացնող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով: Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։ Պաշտպանի աշխատակազմի մեկ այլ խումբ մեկնել է ոստիկանության Երևանի […]

̰
BACK_TO_TOP