TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+12.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանները պարզել են ԱԺ-ի դիմաց ծխագլան նետած տղամարդու ինքնությունը․ նա բերման է ենթարկվել

22:00 11.11.2020

Նոյեմբերի 11-ի երեկոյան ՀՀ Ազգային ժողովի դիմաց անցկացվող հավաքի մասնակիցներից մեկը ծխագլան նետեց։ Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները, օպերատիվ կերպով, բռնել են տղամարդուն ու բերման ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Պարզվել է ինքնությունը՝ Երևանի բնակիչ, 55-ամյա Արմեն Օ․: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ `

̰
Հարուցվել է քրեական գործ` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ․ՀՔԾ

20:04 11.11.2020

Հայսստանի հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են․ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 2251–րդ հոդվածով: Կատարվում է նախաքննություն:  

̰
Բնակարանային գողության դեպքերի բացահայտում Գյումրիում․ ՀՀ ոստիկանություն

19:59 11.11.2020

Սեպտեմբերի 2-ին ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրիի Մազմանյան փողոցի մի տնից գողություն է կատարվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են տան դուռը, գողացել հեռուստացույց ու աշխատանքային գործիքներ: Բացահայտման ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկվում, երբ նոյեմբերի 2-ին գաղտնի հափշտակության նոր ահազանգ ստացվեց. քաղաքացին հայտնում էր, որ 10-15 […]

̰
Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփում է ՀՀ ոստիկանություն և ԱԱԾ այսօրվա այցի արդյունքները

19:10 11.11.2020

Այսօր վաղ առավոտից ինչպես Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ, այնպես էլ Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը այցեր են իրականացրել ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն, այդ թվում՝ Երևանի Ազատության հրապարակից մարդկանց բերման ենթարկելու առնչությամբ: Այս հարցերով Պաշտպանի աշխատանքները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը։ «Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության […]

̰
Հանրահավաքի նախաձեռնողներն ու մասնակիցները շարժվեցին դեպի Ազգային ժողովի շենք

16:23 11.11.2020

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները կառավարության շենքի դիմացից շարժվում են դեպի Ազգային ժողովի շենք: Նրանք պահանջում են, որ ԱԺ-ն արտահերթ նիստ հրավիրի:

̰
Հանրահավաքի կազմակերպիչներն ու աջակիցները շարժվում են դեպի Կառավարության շենք

15:35 11.11.2020

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները և նրանց աջակիցները Ազատության հրապարակից քայլերթով շարժվում են դեպի Կառավարության շենք: 17 կուսակցության ներկայացուցիչները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: «Պահանջում ենք նաև հրավիրել Ազգային ժողովի հրատապ նիստ»,- ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

̰
Եկեք միասին ստեղծենք ավելի ուժեղ, ավելի հզոր, բայց արդար ազգ. Սերժ Թանկյան

14:58 11.11.2020

Աշխարհահռչակ SOAD-ի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է հայ ժողովրդին։ «Այսօր, ինչպես դուք բոլորդ, վշտացած եմ: Մեր երիտասարդ տղամարդկանց, մեր հողերի և մեր հավաքական միասնության կորստի համար: Անցած 45 օրվա ընթացքում, չնայած ծայրահեղ դժվարություններին, ես ոգեշնչվեցի մեր ժողովրդի եզակիությունից: Մեր ազգի և ապագայի օգտին մոբիլիզացվելու ունակությամբ: Ինձ համար ակնհայտ է, ինչպես պետք է […]

̰
Բաշար Ասադը Դամասկոսում բացեց փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով միջազգային խորհրդաժողովը

13:50 11.11.2020

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում կատարում է փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով միջազգային խորհրդաժողովի բացումը:

̰
ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբերը մեկնել են ՀՀ իրավապահ մարմիններ՝ Ազատության հրապարակից անձանց բերման ենթարկելու առնչությամբ

13:22 11.11.2020

Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաև Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը մեկնել են ՀՀ իրավապահ մարմիններ՝ Ազատության հրապարակից անձանց բերման ենթարկելու առնչությամբ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից՝ տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։

̰
Լարված իրավիճակ Ազատության հրապարակում. ոստիկանությունը բերման է ենթարկում հանրահավաքի մասնակիցներին

13:16 11.11.2020

Ազատության հրապարակում 17 քաղաքական ուժերի հանրահավաքի մասնակիցներին ոստիկանությունը բերման է ենթարկում՝ պատճառաբանությամբ, որ ռազմական դրության ընթացքում չի թույլատրվում հավաքներ անցկացնելը: Այս գործողությունների ընթացքում բերման են ենթարկվել մի խումբ նախկին պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀԿ վարչության անդամ Էդուարդ Շարմազանովը: Բողոքի ցույցի մասնակից ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ վարչապետը սլաքները […]

̰
Ես շարունակելու եմ իմ պայքարը արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին ուղղություններով․ ԱՀ ՄԻՊ

23:00 10.11.2020

Այսօր իմ կյանքի ամենավատ օրն էր՝ մեղքի, արժանապատվության ու այլ սուր զգացողություններով… Անցած 44-օրյա մղձավանջի պատճառներն ու հանգամանքները մանրամասն պետք է վերլուծվեն ու հետևություններ արվեն հետագա հաջողությունների համար: Այս մասին գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ «Առիթ կլինի ավելի սթափ գլխով անդրադառնալ անցյալին ու ապագային, սակայն նշեմ, որ անկախ մարդու իրավունքների կեղծ միջազգային օրակարգի հանդեպ […]

̰
Իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչերի համար ձերբակալվել է 6 անձ

22:32 10.11.2020

Զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով, 301.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով առայժմ ձերբակալվել է 6 քաղաքացի։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ […]

̰
Գիշերն անհանգիստ էր հատկապես կառավարական ու խորհրդարանական շենքերում

21:04 10.11.2020

Ամբողջ գիշեր իրավիճակը լարված է եղել մայրաքաղաքում, հատկապես՝ կառավարության ու ԱԺ գլխավոր մասնաշենքերում: Մարդիկ հավաքվել են բողոքի ակցիայի, որը վերածվել է բռնությունների ու պետական գույքը վնասելու դեպքերի: Դաժան ծեծի է ենթարկվել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արցախում հաշվառված անձանց նոյեմբեր ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարման վերաբերյալ

15:30 10.11.2020

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը տեղեկություններ է հրապարակել Արցախում հաշվառված անձանց 2020-ի նոյեմբերի կենսաթոշակների և նպաստների վճարման վերաբերյալ․ «Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի նոյեմբեր ամսվա՝ կանխիկ եղանակով վճարվող քաղաքացիական կենսաթոշակները, ինչպես նաև մահացած կենսաթոշակառուների թաղման ծախսերի նպաստների վճարումն Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ սկսված է։ Երեխաների խնամքի նպաստները կվճարվեն՝ սկսած նոյեմբերի 11-ից։ Կենսաթոշակ և (կամ) […]

̰
Պեսկովը հերքել է Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայման հարցը

14:19 10.11.2020

Ղարաբաղում թուրք խաղաղապահների գտնվելու հարցը ոչ մեկի հետ համաձայնեցված չի եղել, այդ մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարության մեջ չի նշվում, ասել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ես կարող եմ սա մեկնաբանել հետևյալով. հրապարակված հայտարարության տեքստում այս մասին ոչ մի բառ չկա, այդ մասին պայմանավորվել են երեք կողմերը, և Ղարաբաղում թուրք զինվորների […]

̰
Արկադի Տեր-Թադևոսյանը կոչ է արել երկրի ներսում դերակատարում ունեցող անձանց բարձր լինել նեղ քաղաքական, կորպորատիվ և այլ շահերից

12:55 10.11.2020

Գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը դիմել է հայրենակիցներին՝ նշելով հետևյալը. «Այսօր առավել քան երբևէ մեզնից և ձեզնից է կախված հայ ժողովրդի ճակատագիրը։ Մենք պետք է կարողանանք պահպանել մեր պետության կայունությունը և նրա կառավարման համակարգերը։ Մենք իրավունք չունենք տրվելու զգացմունքներին և թույլ տալու քայլեր, որոնք էլ ավելի կբարդացնեն ընթացիկ դրությունը։ Ես տեսնում եմ մեր հասարակության […]

̰
Արցախցի կանայք Գյումրիում ժենգյալով հաց են թխում, հասույթի մի մասը փոխանցվում է հիմնադրամին

12:25 10.11.2020

Արցախի համն ու հոտը Գյումրիում։ Ով երբևէ եղել է Արցախում, գիտի, որ Ժենգյալով հացն Արցախի ամենահայտնի ու ազգային ուտեստն է, ավանդական խոհանոցի խորհրդանիշը։ Արցախցի երկու կանայք՝ Անուշ Համբարձումյանն ու Անուշ Ղարիբյանը, որոնք պատերազմական այս օրերին Արցախի տարբեր շրջաններից ընտանիքներով տեղափոխվել են Գյումրի, ժենգյալով հացի բուրմունքն ու համն են իրենց հետ բերել։ Այստեղ թխում են, ոչ […]

̰
Արցախ. երեխան և հավատալիքները

21:55 09.11.2020

Երբ հարսը երեխա չէր ունենում, ուխտի էր գնում Սբ․ Սարիբեկ, Ամարասի Սբ․ Գրիգորիս, Սարուշենի Ավետարան, Սզնեքի Սբ․ Հովհաննես և այլ սրբատեղիներ: Երբ տանը երեխա էր ծնվում, երդիկից հավկիթ էին ներս գցում՝ որպես կյանքի սաղմի՝ սկզբի խորհրդանիշ: Ինչպես ներկայացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, երևակայական չարքերին երեխայից հեռացնելու համար օդ էին կրակում և մի լավ աղմկում: Այնուհետև՝ […]

̰
Նոյեմբերի 9-ին հայտնաբերվել է արգելված հրապարակումների 431 դեպք․ ՀՀ ոստիկանություն

19:33 09.11.2020

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, նոյեմբերի 9-ի ժամը 15։00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 401 դեպք, որոնցից 196-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 235-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 76-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 1-ը՝ 400 հազար դրամի չափով, 61-ը՝ […]

̰
Հայ և օտարերկրացի մշակութային գործիչներ ստորագրահավաք են սկսել Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից զրկելու համար

16:00 09.11.2020

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը և հայ և օտարերկրացի մշակութային գործիչներ ստորագրահավաք են սկսել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից զրկելու համար։ Ստորագրահավաքը տեղադրված է Change.org կայքում։ Արսինե Խանջյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է նաև հայ և օտարերկրացի մշակութային գործիչների բաց նամակն՝ ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին: Նամակում ևս ներկայացված է Մեհրիբան […]

̰
Եղեք զգոն․ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կոչ է անում ՌԴ-ում բնակվող հայերին չտրվել սադրանքներին

15:36 09.11.2020

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, դիմելով Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին, նշում է. «Ադրբեջանը կրկին փորձում է սադրիչ գործողությունների դիմել երրորդ երկրների տարածքում, հրահրել ազգամիջյան բախումներ ու անկարգություններ: Այս ժամանակահատվածում մենք խնդրում ենք ձեզ լինել զգոն, զգույշ, չտրվել սադրանքներին և համագործակցել տեղական իրավապահ մարմինների հետ: Հիմա մեր յուրաքանչյուր հայացք, ջանք և ներուժ պետք է ուղղված լինի բացառապես […]

̰
Telegram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

14:51 09.11.2020

Telegram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել. այդ մասին վկայում են Downdetector կայքի տվյալները, որը հետևում է հանրաճանաչ ինտերնետային ռեսուրսների խափանումներին և անջատումներին: Օգտատերերի շրջանում ամենատարածված բողոքները կապի խնդիրներն են և հաղորդագրություններ ուղարկելու հետ կապված դժվարությունները: Հաղորդագրությունների մեծ մասը գալիս են Բելառուսից, Ուկրաինայից և Ռուսաստանից:

̰
Հյուսիսային Կարոլինայի եկեղեցում կրակոցներ են հնչել․ կա 1 զոհ

14:27 09.11.2020

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում եկեղեցում կրակոցների զոհ է դարձել մեկ մարդ: Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններին: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Հայ Փոյնթ քաղաքում: Նոյեմբերի 8-ի երեկոյան ոստիկանությանը հաղորդագրություն է եկել, որ բապտիստական ​​եկեղեցում հրաձգություն է տեղի ունեցել: Դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են մեկ մահացածի, պարզվել է, […]

̰ ̰
ԱԺ-ն հաստատել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2021 թվականի բյուջեն՝ 503.6 մլրդ դրամ

12:00 09.11.2020

Ազգային ժողովում քննարկվել և հաստատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2021 թվականի բյուջեն՝ 503.6 մլրդ դրամ: Սա շուրջ 10.7 մլրդ դրամով կամ 2.2 %-ով գերազանցում է նախարարության 2020 թվականի բյուջեն: Հաստատված բյուջեի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնելու է 16 ծրագիր՝ 99 միջոցառումներով: Բյուջեի նախագծով նախատեսվում է 7.2 մլրդ դրամով ավելացնել «Ժողովրդագրական […]

̰
Հանուն Արցախի և հանուն բանակի. գյումրեցի հայտնի ու պատանի նկարիչները իրենց աշխատանքների վաճառքի հասույթը փոխանցում են հիմնադրամին

22:00 08.11.2020

Հանուն Արցախի և հանուն բանակի. այս խորագիրը կրող նախաձեռնության շուրջ են համախմբվել  գյումրեցի արվեստագետները. մեկտեղել կարողություններն ու որոշել վաճառել իրենց ստեղծագործությունները, իսկ ամբողջ հասույթը փոխանցելու են համազգային դրամահավաքին: Գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոսական կազմի ամենօրյա  ցուցադրություն- վաճառքին միացել են նաև բուհի ուսանողներն ու նկարչական դպրոցների պատանիները: Նախաձեռնող խմբի անդամներն ինքնուրույն են պատրաստում նկարների համար նախատեսված շրջանակները։ […]

̰
Մխիթարյանն իր հեթ-տրիկը նվիրել է հայ ազգին

21:43 08.11.2020

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հեթ-տրիկը «Ռոմա»-ի կազմում նվիրել է հայ ազգին։ «Իմ ազգի և իմ «Ռոմայի» համար»,-«Ֆեյսբուքում» գրել է Հենրիխ Մխիթարյանը։ Ինչպես արդեն հայտնել ենք, «Ջենոա»-«Ռոմա» հանդիպմանը Մխիթարյանը դարձել է հեթ-տրիկ-ի հեղինակ։

̰
Հայ եկեղեցու աղոթքներով շաղախված ու մեր հերոս զավակների արյունով թրծված Շուշին մե՛րն է ու մե՛րը պիտի մնա. Արամ Ա կաթողիկոս

20:15 08.11.2020

Հայ եկեղեցու աղոթքներով շաղախված ու մեր հերոս զավակների արյունով թրծված Շուշին մե՛րն է ու մե՛րը պիտի մնա՝ ի գին ամեն զոհողության։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արամ Ա կաթողիկոսը:

̰
Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված քաղաքացիներին կտրամադրվի դրամական օժանդակություն

19:31 08.11.2020

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը հայտնում է, որ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների համակարգող Միքայել Վիրաբյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի միջև կայացած այսօրվա հանդիպման ընթացքում քննարկված առանցքային հարցերից են եղել առաջիկա օրերին կտրամադրվեն պետական նպաստներն ու կենսաթոշակները; Մոտ ապագայում Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված քաղաքացիներին կտրամադրվի դրամական օժանդակություն։

̰
Համոզված եմ, որ շուտով կրկին կլսենք մեր բալիկների խինդն ու ծիծաղն այստեղ. Արտակ Բեգլարյանը Ստեփանակերտից լուսանկար է հրապարակել

18:58 08.11.2020

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում Ստեփանակերտից լուսանկար է հրապարակել և գրել. «Մեր սիրելի ու վիրավոր քաղաքն այսօր… Համոզված եմ, որ շուտով կրկին կլսենք մեր բալիկների խինդն ու ծիծաղն այստեղ՝ հրթիռների պայթյունների փոխարեն, և միասին կապաքինենք Արցախի վերքերը: Պինդ եղե՛ք…»։

̰
BACK_TO_TOP