18:40 05.11.2020
Սահմանային գյուղերի յուրաքանչյուր բնակիչ սահմանապահ է՝ ամուր կառչած հողին, իսկ անվտանգության հիմնական երաշխավորները հայ և ռուս սահմանապահներն են։ Որոշ համայնքներ սահմանից հեռու են անգամ մի քանի հարյուր մետր, որտեղից պարզ երևում են հակառակ կողմում գտնվող բնակավայրերը։ Շիրակի մարզի 119 գյուղական բնակավայրերից սահմանամերձ են 15-ը, մեծ մասը հայ-թուրքական սահմանին է։ Բնակիչները համակերպվել են սահմանի երկայնքով փշալարերի […]
17:39 05.11.2020
Փարիզի և իսլամական աշխարհի միջև լարվածություն էր սկսվել 3 շաբաթ առաջ, երբ Ֆրանսիայում գլխատվեց ուսուցիչ Սեմուել Փեթին, ով դասի ժամանակ ցույց էր տվել Մուհամեդ մարգարեին պատկերող ծաղրանկարներ։
15:34 05.11.2020
Քանի որ որոշ լրատվամիջոցներ շարունակում են հարցումներ ուղարկել պարգևավճարների մասին, ասեմ, որ սեպտեմբեր ամսից քաղաքապետարանում ոչ մեկը, բացի աշխատավարձից, ոչ մի ավելի լումա չի ստացել: Այս մասին գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանը։ «Քաղաքապետ Հայկ Մարությանը, բացի աշխատավարձից, ոչ մի ավելի լումա չի ստացել ամբողջ պաշտոնավարման ընթացքում: Իսկ […]
15:23 05.11.2020
ԱՄՆ Օհայո նահանգի Գրին քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել մի մասնավոր տան վրա, որի պատուհանի վրա եղել է Dump Trump («Թրամփին դեն նետել») պաստառը, հայտնում է The Hill-ը: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների հաջորդ օրը: Տան բնակիչը պատմել է, որ ինչ-որ մեկը գողացել է իր տան դիմացի սիզամարգին եղած Թրամփի […]
13:23 05.11.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիները Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական նպաստ և երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու դիմումը կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով։ Անհրաժեշտ է համապատասխան փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին՝ նշելով. 1) Ծնողի անուն-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու […]
12:24 05.11.2020
Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը խոստովանել է, որ միջգերատեսչական հաղորդակցության մեջ սխալ է եղել, քանի որ Սլովակիայի անվտանգության ուժերը նախազգուշացրել են ավստրիական հակահետախուզությանը Վիեննայից մի հանցագործի մասին, որը ցանկացել է ռազմամթերք գնել Սլովակիայում: Այս մասին նոյեմբերի 4-ին ճեպազրույցում հայտարարել է ՆԳՆ ղեկավարը: «Վերջին ժամերին հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ Սլովակիայի հատուկ ծառայությունն ահաբեկչությունից որոշ […]
12:17 05.11.2020
Արցախում հոկտեմբերի 19-ին վիրավորված ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն այժմ բուժումը շարունակում է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում։ «Սասուն Միքայելյանը գտնվում է հետվիրահատական, վերականգնողական փուլում, այս պահին կյանքին սպառնացող վտանգ չկա»,- այս մասին Shantnews.am-ին փոխանցեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
08:55 05.11.2020
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն ԱՄՆ նախագահական ընտրություններում քվեարկել է իր օգտին և խոստացել է կրկին հավակնել այդ պաշտոնին 2024 թվականին: Այս մասին երաժիշտը հայտնել է Twitter- ի իր էջում: «Այսօր իմ կյանքում առաջին անգամ ես քվեարկում եմ Միացյալ Նահանգների նախագահի օգտին, և դա այն մեկն է, որին ես իսկապես վստահում եմ … դա ես եմ», […]
23:50 04.11.2020
Ոստիկանությունը մեր երկրի սահմաններին մարտական գործողությունների սկսվելուց հետո էլ, չնայած գործառույթների ընդլայնմանն ու գերծանրաբեռնվածությանը, շարունակել է համավարակի տարածման դեմ ուղղված գործողությունները: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով հանրության հոգեբանական վիճակը՝ ոստիկանությունը հնարավորինս ձեռնպահ է մնացել իրավազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելուց՝ վստահելով հասարակության բարձր ինքնագիտակցությանը և բավարարվելով զգուշացումով ու հորդորով: Ցավոք, պարզվում է, մեր որոշ քաղաքացիներ թյուր ըմբռնում ունեն […]
19:40 04.11.2020
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Մ. Համբարձումյանի հանձնարարությամբ շարունակվում են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վիրավոր զինծառայողներին հանդիպելու նպատակով բուժհաստատություններ կատարվող այցելությունները: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ա. Հակոբյանը, պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում հերթական հանդիպումն է ունեցել քաջարի սահմանապահների, նրանց ծնողների ու ընտանիքների անդամների հետ: ԱԱԾ տնօրենի տեղակալն իր խոսքում […]
19:30 04.11.2020
Սահմանադրական դատարանի գործունեությունն ապահովելու համար 2021 թվականին ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 683 մլն 877 հազար դրամ, որը շուրջ 23 մլն դրամով ավելի պակաս է, քան 2020 թվականի համար հաստատված բյուջեն։ Այս մասին տեղեկացնում են ՍԴ աշխատակազմից ։ «ՍԴ 2021-ի բյուջեի հայտը բաղկացած է երկու միջոցառումներից, որոնցից մեկը վերաբերվում է Սահմանադրական դատարանի գործունեությանը, սահմանադրական արդարադատություն իրականացնելուն։ […]
19:07 04.11.2020
Վերահսկողական հերթական աշխատանքների շրջանակում դիտարկվել է Լոռու մարզի Բազում գյուղի այն հաստատությունը, որտեղ ժամանակավոր բնակություն են հաստատել արցախցիները։ ԱԱՏՄ մասնագետների դիտարկումները փաստել են՝ այստեղ բնակվողներն ապահովված են անհրաժեշտ հիգիենիկ բոլոր պարագաներով՝ ձեռքերի մշակման ախտահանիչներ՝ սանհանգույցներում, ընդհանուր օգտագործման միջանցքներում, սենյակներում, սպիրտ, քլոր պարունակող նյութեր, հոսող տաք և սառը ջուր։ Նկատի առնելով, որ այս կացավայրում նախորդիվ արձանագրվել […]
19:00 04.11.2020
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի […]
18:00 04.11.2020
«Նոյեմբերի 4-ը սոցիալական աշխատողի մասնագիտական օրն է, որի դերն առավել ընդգծվեց 2020 թվականին: Թե՛ COVID-19-ի և թե՛ երկրի համար դժվարին պատերազմական օրերին որպես ամուր թիկունք սոցիալական աշխատողները լուռ և պատասխանատու կերպով կատարում են իրենց աշխատանքը: Երևանի քաղաքապետարանը կարևորում է բոլոր սոցիալական աշխատողների կատարած աշխատանքը և շնորհավորում մասնագիտական տոնի առթիվ՝ ցանկանալով ուժ և կորով հաղթահարելու բոլոր […]
16:30 04.11.2020
Շրի Լանկայում զինվորականներն ու կամավորները փրկել են ափ նետված 120 սև դելֆինների: Առնվազն երկու կենդանու հնարավոր չի եղել փրկել: Երեքշաբթի՝ նոյեմբերի 3-ին, հայտնում է The Guardian-ը։ In pictures: Some 120 pilot whales saved on Sri Lanka’s west coast after a mass beaching. Unfortunately, three whales and a dolphin died ? ??https://t.co/aIA7J3Aeel pic.twitter.com/3ghRW7Z3br — TRT World […]
15:07 04.11.2020
Արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ ընթանում է պատերազմը, և այն բառի բուն իմաստով արմատապես փոխել է մեր կյանքի բոլոր ոլորտները: Ինչպես ռազմադաշտում, այնպես էլ թիկունքում ու հատկապես տնտեսական ոլորտում գրեթե հավասարապես կարևոր է ստեղծված իրավիճակին ճիշտ ու խելամիտ արձագանքելը: Տնտեսական զարգացման կարևորագույն գործիքներից է գովազդը: Ի՞նչ փոփոխություններ բերեց պատերազմն այս ոլորտում և ինչպե՞ս […]
12:59 04.11.2020
Ադրբեջանի շիա գեներալները ապստամբություն են պատրաստում թուրքական հրամանատարության դեմ, հայտնում է Wargonzo-ի Telegram-ալիքը։ «Որպես Ստամբուլում Wargonzo- ի աղբյուրներից ստացված տեղեկատվության շարունակություն՝ մեզ ասում են հետևյալը. Բաքվի գեներալիտետը, թուրքերի կողմից բանակի ղեկավարումից փաստացի հեռացվելուց հետո պատրաստվում է ապստամբություն սկսել կառույցի ներսում: Ադրբեջանցի սպաները, որոնք շիաներ են, վրդովված են այն փաստից, որ ռազմաճակատի իրենց մարդկանց իրականում ղեկավարում […]
21:15 03.11.2020
«Սա սովորական պատերազմ չէ․ այստեղ 2-րդ ցեղասպանության ռիսկ կա»․ այս ամենն արձանագրել են եվրոպական 11 երկրներից Հայաստան ժամանած պատգամավորները, լրագրողներն ու երիտասարդները։ Պատվիրակությունը Հայաստանում է Հայկական բարեգործական ընդհանուր միության եվրոպական գրասենյակի նախաձեռնությամբ։ Հյուրերն արդեն հասցրել են լսել Հայաստան եկած արցախցիների գլխով անցածը և պատրաստվում են վաղն էլ մեկնել Արցախ ու անձամբ տեսնել այդ ամենը։ Այցի […]
18:30 03.11.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերն այսօր ստուգայցեր են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված Covid-թեստավորման լաբորատոր նմուշառման կետերում։ Աշխատանքի ընթացքին տեղում ծանոթացել է ՀՀ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը։ Ստուգայցի ընթացքում հանգամանորեն դիտարկվել է, թե որքանով են լաբորատոր այս կետերը պահպանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով սահմանված կանխարգելիչ […]
15:53 03.11.2020
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն արձագանքել է քաղաքացու բաց նամակին․ «Սիրելի՛ հայրենակիցներ Հաշվի առնելով պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսևորած ամոթալի վարքագծի փաստի առթիվ հանրային հարթակներում ծավալված քննարկումները՝ հավաստիացնում եմ, որ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և, իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար: Միաժամանակ, […]
15:50 03.11.2020
Ֆրանսիայի իրավապահ մարմինների աշխատակիցները Նիցցայի Նոտր Դամ տաճարի մոտ գտնվողների վրա հարձակման հետաքննության շրջանակներում ձերբակալվել է ևս չորս մարդ: Այս մասին հաղորդել է France-Press- ը (AFP)՝ հղում անելով դատական համակարգում գտնվող աղբյուրին: Նրա տեղեկություններով՝ ձերբակալություններն իրականացվել են Վալ-դ’Ուազի դեպարտամենտում: Ձերբակալվածներից մեկը՝ 29-ամյա մի տղամարդ, կասկածվում է հանցագործի հետ կապեր ունենալու մեջ: Եվս երեքին ձերբակալել են […]
15:47 03.11.2020
Ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը մաչետեով շրջում էր Փարիզում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ շենքերից մեկում մաչետեով հանցագործ է շրջափակվել: Ոստիկանությունը շրջափակել էր մի քանի փողոցներ: Նախնական տեղեկություններով ՝ տղամարդը փորձել է հարձակվել անցորդների վրա, բայց, բարեբախտաբար, զոհեր չեն եղել:
15:19 03.11.2020
Վիեննայում իսլամիզմից դրդված հարձակումն ամենաստորն էր Ավստրիայի նորագույն պատմության ընթացքում, ասել է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենը: «Վիեննայի կենտրոնում, մեր հանրապետության կենտրոնում վախկոտ ահաբեկչությունը հարվածեց մեր հասարակության սրտին: Այս հարձակումն իր մասշտաբով և մարդկանց հանդեպ ատելությամբ, հստակ իսլամիզմից դրդված, ամենաստորն է մեր նորագույն պատմության մեջ»,- ասել է նախագահը՝ բնակչությանն ուղղված ուղերձում: Նա շնորհակալություն է […]
14:59 03.11.2020
Եվրախորհրդարանի պատգամավոր Մարկո Դրեոսթոն Twitter-ում գրել է. «Հայաստանի վարչապետը մի քանի օր առաջ նախազգուշացրեց Եվրոպային. «Եթե դուք չկանգնեցնեք Էրդողանին, թուրքերին կտեսնեք Վիեննայի դարպասների մոտ»: Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, իրականացվեց Վիեննայի կենտրոնում: Ոչ մի հանդուրժողականություն. Եվրոպան արթնացել է»։ Il Premier armeno avvertiva l’Europa qualche giorno fa: “Se non affrontate Erdogan, vi ritroverete i turchi alla […]
14:50 03.11.2020
Ինդոնեզիայի Բալի կղզու Venus One զբոսաշրջության ակադեմիայի ուսանողներին պաշտոնապես թույլատրվել է ուսման համար վճարել հավաքած կոկոսների և մորինգայի տերևներով: Սա կօգնի ուսանողներին, որոնց ֆինանսական վիճակը վատացել է COVID-19 համավարակի պատճառով, գրում է The Bali Sun-ը: «Մենք պետք է ուսանողներին սովորեցնենք օգտագործել իրենց շրջապատող բնական ռեսուրսները: Այսպիսով, երբ համաճարակն ավարտվի, նրանք կարևոր փորձ ձեռք կբերեն և […]
14:43 03.11.2020
Վիեննայում հարձակումների շարքից հետո Ավստրիայի կառավարությունը որոշում է կայացրել եռօրյա սուգ հայտարարել, հայտնում է Wiener Zeitung թերթը: Սուգը կտևի մինչև հինգշաբթի ներառյալ: Որոշումն ընդունվել է կառավարության արտահերթ նիստում: Կառավարական բոլոր շենքերի ազգային դրոշներն իջեցվելու են: Երեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 12։00-ին․ մեկ րոպե լռությամբ կհարգեն զոհերի հիշատակը:
14:04 03.11.2020
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է զինապարտ քաղաքացիների՝ ԱՀ-ից բացակայելու վերաբերյալ բաց նամակին։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆեյսբուքյան օգտատեր Զարինե Սառաջյանի բաց նամակը՝ ուղղված ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին, որտեղ հեղինակն անդրադարձել է պատերազմական այս օրերին պետական կառավարման համակարգի բարձր և ցածր օղակներում աշխատող զինապարտ քաղաքացիների՝ Արցախից բացակայելու փաստին, մեծ […]
22:29 02.11.2020
Ոստիկանությունը մեր երկրի սահմաններին մարտական գործողությունների սկսվելուց հետո էլ, չնայած գործառույթների ընդլայնմանն ու գերծանրաբեռնվածությանը, շարունակել է համավարակի տարածման դեմ ուղղված գործողությունները:Միևնույն ժամանակ, նկատի ունենալով հանրության հոգեբանական վիճակը՝ ոստիկանությունը հնարավորինս ձեռնպահ է մնացել իրավազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելուց՝ վստահելով հասարակության բարձր ինքնագիտակցությանը և բավարարվելով զգուշացումով ու հորդորով: Ցավոք, պարզվում է, մեր որոշ քաղաքացիներ թյուր ըմբռնում ունեն քաղաքացիական […]
22:25 02.11.2020
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, նոյեմբերի 2-ի ժամը 15․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 331 դեպք, որոնցից 148-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 183-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, հարուցված վարչական վարույթների արդյունքում 66-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 1-ը՝ […]
18:40 02.11.2020
Արցախցի 100-ավոր կանայք ու երեխաներ այսօր էլ բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ։ Նրանց պահանջը շարունակում է նույնը մնալ․ ճանաչել Արցախի անկախությունը, դատապարտել ադրբեջանա-թուրքական ագրեսիան և անհապաղ դադարեցնել պատերազմը։ Ակցիայի մասնակիցները պնդել են, որ կմնան դեսպանատան առաջ այնքան, մինչև իրենց հետ հանդիպման գա դեսպան Լին Թրեյսիին։ Մանրամասները՝ տեսանյութում։