18:34 08.11.2020
Վրաստանում ընդդիմադիր ուժերն իշխանություններից պահանջել են մինչև տեղական ժամանակով 20:00-ն աշխատանքից հեռացնել ԿԸՀ ղեկավար Թամար Ժվանիային, որը, նրանց կարծիքով, մասնակցել է հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծմանը: Կիրակի օրը բողոքի ցույցի վերջնագիրը հնչեցրել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Նիկա Մելիան: «Թող իշխող կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին որոշում ընդունի մինչ երեկոյան ժամը ութը: […]
18:18 08.11.2020
Մի քանի հազար մարդ, այդ թվում՝ ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, հավաքվել են Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ՝ բողոքելու հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, հայտնում էТАСС-ը: «Այսօր մենք այստեղ կանգնած չենք հանուն մանդատների, պատգամավորական աթոռների և ոչ էլ մարդկանց որոշակի խմբի: Մենք այստեղ կանգնած ենք ազատ ընտրությունների համար. ընտրությունների, որոնք որոշել են խլել […]
18:15 08.11.2020
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է. «Օրվա ընթացքում Արցախի բնակավայրերում իրադրությունը եղել է կայուն լարված։ Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը։ Քիչ առաջ հրթիռակոծվեց քաղաքը։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած։ ԱԻ պետական ծառայության փրկարարները վիրավորին առաջին օգնություն են ցուցաբերել և տեղափոխել բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Մարտակերտում օրվա […]
17:55 08.11.2020
«Սիրելի ընկերներ, գործընկերներ, Տեղեկացնում եմ, որ սեփական դիմումի համաձայն ազատվել եմ աշխատանքից և նոյեմբերի 1-ից չեմ հանդիսանում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակը։ Շնորհակալ եմ տիկին Հակոբյանին և մեր ամբողջ թիմին երկու տարվա հրաշալի աշխատանքային մթնոլորտի, ջերմ հարաբերությունների և իրականացված բազմաթիվ ծրագրերի համար։ Նաև շնորհակալ եմ Զանգվածային լրատվության միջոցների բոլոր գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։ […]
17:40 08.11.2020
Եղիսաբեթ Երկրորդ թագուհին անցյալ շաբաթ Վեստմինսթերյան աբբայությունում կարճատև արարողությանը մասնակցելու ժամանակ կորոնավիրուսի համավարակի ընթացքում առաջին անգամ հանրության առջև դիմակով է հանդես եկել, հայտնում է EURONEWS-ը: Թեպետ վերջին մի քանի ամիսների ընթացքում 94-ամյա միապետը մի քանի առիթներով երևացել է հասարակության մեջ, բայց դիմակ չի կրել: Միջոցառման ժամանակ նա կրել է սպիտակ եզրեր ունեցող սև դիմակ:
15:28 08.11.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները:
15:00 08.11.2020
Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարը շատ զանգեր է ստացել սփյուռքի բարերարներից, որոնք պատրաստակամություն են հայտնել վերականգնել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը, հակառակորդի հարվածներից վնասված մշակութային մյուս օջախները, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնբել է նախարար Լուսինե Ղարախանյանը: «Արցախում ավերվել են մշակույթի տներ: Ամենամեծ մասշտաբի ավերածություն եղել է Շուշիի մշակույթի տանը: Ես արդեն շատ ու շատ զանգեր […]
14:46 08.11.2020
Գրոսմայստեր Լևոն Արոնյանն ու արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը Հայաստանից և Արցախից ընտրված 20 երեխաների հետ միաժամանակյա խաղի սեանս են անցկացնում` «Մատ տեռորին» խորագրով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Շառլ Ազնավուրի հրապարակում կազմակերպված բարեգործական միջոցառման ընթացքում հավաքված ողջ հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք մեր սահմանները» խորագրով դրամահավաքին: «Մենք պետք է ահաբեկչության դեմ պայքարենք: Մենք այսօր ամենաառաջինն ենք […]
14:31 08.11.2020
Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունները պատերազմի պայմաններում դասերն անցկացնում են առցանց տարբերակով, Արցախի պետական համալսարանը կսկսի նոյեմբերի 10-ից, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը: «Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունները սկսել են իրենց աշխատանքը: Արցախի պետական համալսարանը սկսելու է նոյեմբերի 10-ից, իսկ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը և Մեսրոպ Մաշտոց համալսարանն արդեն սկսել […]
13:44 08.11.2020
ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել «Պատերազմի մեջ գտնվող մեր զինվորների ներդաշնակ ժպիտն ու անվախ աչքերը անսահման ուժ են փոխանցում: ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»,-լուսանկարին կից գրել է նա։
13:12 08.11.2020
Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հարցազրույց է տվել «Ուկրաինա-24» հեռուստաընկերությանը` Խարկովի «հրաձգության» վերաբերյալ․ «Ես չգիտեմ, Խարկովում հրաձգություն եղել է, թե ոչ: Մամուլից եմ իմացել: Սա շատ նման է սադրանքի: Եթե նույնիսկ կրակել են, մենք չգիտենք, թե ով է դա արել: Համոզված եմ, որ հայկական համայնքային կազմակերպությունները ոչ մի կապ չունեն դրա հետ: Եվ ընդհանրապես, որտեղի՞ց […]
12:25 08.11.2020
Պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարեկամներ, սիրով տեղեկացնում եմ, որ շնորհիվ մեր երկու քաջ աջակիցների, որոնց առջև գլուխս եմ խոնարհում, Տիգրանակերտի հնագիտական հանգրվանի գույքը տեղափոխվել է ապահով վայր: Պատերազմական այս ծանր պահին այդ գույքը հազիվ թե իրենից լուրջ նյութական արժեք է ներկայացնում: Բայց նույնիսկ վնասված` այն խորհրդանշում է Տիգրանակերտը, մեր մշակույթը: Հաղթելու […]
11:22 08.11.2020
ԱՀ ԱԻՊԾ-ը լուսանկարների միջոցով ներկայացրել է Ստեփանակերտը գիշերային հրթիռակոծությունից հետո։
10:55 08.11.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 106424 դեպք, որոնցից 64179-ն` առողջացած, 1559-ը` մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40281 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 438816 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4790 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2175 նոր դեպք: Ունենք […]
23:27 07.11.2020
Պատերազմն արմատապես փոխել է մեր կյանքի բոլոր ոլորտները: Ինչպես ռազմադաշտում, այնպես էլ թիկունքում և հատկապես տնտեսական ոլորտում գրեթե հավասարապես կարևոր է ստեղծված իրավիճակին ճիշտ ու խելամիտ արձագանքելը: Տնտեսական զարգացման կարևորագույն գործիքներից է գովազդը: Բազմաթիվ ընկերություններ դադարեցրել են գովազդային գործունեությունը՝ ելնելով «ամոթ է» կամ «ժամանակը չէ» մոտեցումներից, սակայն նման գործելաոճը չի կարող ապահովել այն ամուր թիկունքը, […]
21:41 07.11.2020
Ղրիմի Դաշնային համալսարանի բժշկական ակադեմիայի հանրային առողջության և առողջապահության ամբիոնի դոցենտ սննդաբան Իրինա Սուխարևան նշել է սեզոնային մրգերը և հատապտուղները, որոնք կօգնեն վերականգնվել կորոնավիրուսից հետո, կամ կանխել հիվանդությունը: «Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել սննդին, քանի որ բացի COVID-19- ից այժմ կան սեզոնային այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են գրիպը և սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաները: Սեզոնային բանջարեղենում և […]
19:58 07.11.2020
Քոնոր Ռիդը, որն ենթադրվում է, որ Չինաստանի ՈՒհան նահանգում կորոնավիրուսով վարակված առաջին բրիտանացին էր, հայտնաբերվել է մահացած:Նրա մարմինը գտել են համալսարանի հանրակացարանում ։ 26-ամյա տղայի մահվան պատճառներն անհայտ են մնում ,մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտաբերվել ։Բրիտանացի երիտասարդը կորոնավիրուսով վարակվել էր անցյալ տարվա նոյեմբերի վերջին։Նա Չինաստանի ՈՒհան քաղաքում ուսուցիչ է աշխատել:Թե ինչ է զգացել հիվանդության […]
19:50 07.11.2020
ՀՀ փաստաբանների պալատը, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ, հանձնառություն է ստանձնել օժանդակել մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին՝ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կողմից հատուցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելու և ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացնելու հարցում: Հատուցման կարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ստացմանն առնչվող իրավական խորհրդատվություն ստանալու համար զոհված զինծառայողի ընտանիքի՝ շահառու հանդիսացող անդամները (ծնող, կին/ամուսին, երեխա) […]
23:55 06.11.2020
Դալայ-լաման «ՌԻԱ Նովոստիին» պատմել է աշխարհում հիվանդությունների դարաշրջանի մասին, բայց կոչ է արել գիտնականներին, բժիշկներին և բոլոր մարդկանց պահպանել արիությունը ներկայիս COVID-19 համաճարակի դեմ պայքարում։ Նա շեշտել է, որ գիտնականներն ու բժիշկներն անհավանական ջանքեր են գործադրում այս համաճարակը կանգնեցնելու, հիվանդների թիվը կրճատելու համար: Հնդկաստանում, որտեղ ապրում է Դալայ Լաման, և աշխարհի այլ երկրներում և տարածաշրջաններում […]
22:21 06.11.2020
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, նոյեմբերի 6-ի ժամը 15․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 390 դեպք, որոնցից 171-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 219-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 72-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 1-ը՝ […]
20:25 06.11.2020
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովը նոյեմբերի 6-ին որոշել է վերսկսել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցույթը՝ անցկացնելով այն հեռավար և առանց հարցազրույցների։ Այս մասին տեղեկացնում է Հանրային հեռարձակողի խորհուրդը․ «Ինչպես հայտնել էինք,մրցույթին մասնակցելու համար դիմել էին 13 թեկնածու, սակայն Արմեն Սարգսյանն ավելի ուշ դիմում է ներկայացրել մրցութային հանձնաժողովին՝ իր թեկնածությունը հանելու նպատակով։ Բաց քվեարկության […]
14:10 06.11.2020
Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայի կենտրոնում ոստիկանությունը ուժ և ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների դեմ: Այս մասին հայտնել է STA գործակալությունը: Նոյեմբերի 5-ի երեկոյան Սլովենիայի իշխանությունների կողմից սահմանված կարանտինային սահմանափակումների դեմ բողոքող մի քանի հարյուր ցուցարարներ Լյուբլյանայում դուրս են եկել չարտոնված ցույցի: Anonymous Slovenia խմբավորման կողմից կազմակերպված բռնություններով ցույցերը տեղի են ունեցել Լյուբլյանայի կենտրոնում: Բողոքողները քարերով հարվածել […]
12:45 06.11.2020
Facebook-ն արգելափակել է Stop the Steal (Կանգնեցրեք գողությունը) խումբը, որում Դոնալդ Թրամփի կողմնակիցները բռնության կոչեր են արել: Այս մասին նոյեմբերի 6-ին հայտնում է АР-ն: Արգելափակման պահին խումբն ունեցել է ավելի քան 350 հազար անդամ: «Համաձայն բացառիկ միջոցառումների, որոնք մենք ձեռնարկում ենք այս բարձր լարվածության պայմաններում, մենք հեռացրեցինք Stop the Steal խումբը: Ականատես եղանք խմբի անդամների […]
21:25 05.11.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 6-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Հայկազունիների, Խանզադյան, Սևյան, Արզումանյան փողոցների, Արցախյան խճուղու, Սարյան փողոցի 1, 2 նրբանցքների, Վանքի Տափ թաղամասի 1, 2, 7, 10, 11, 15 շենքերի, Ավանգարդի 2 փողոցի, Ավանգարդ 5 թաղամասի 1-16 շենքերի […]
19:57 05.11.2020
Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի աշխատակիցները Արցախից Գյումրի են տեղափոխվել: Մի քանի տիկնիկային ներկայացումներ են կազմակերպել արցախցի փոքրիկների համար, բայց այսքանով չեն սահմանափակվել: Ձևող ու կարող բանվորուհիների խումբ են կազմել ու տաք գլխարկներ են կարում առաջնագծում կանգնած զինվորների համար: Հաղթանակը մոտեցնելու և նորից Շուշի վերադառնալու ցանկությունը մեծ է, իսկ դրան հասնելու համար ցանկացած նախաձեռնություն […]