TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+18.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայի ՆԳ նախարարը կմեկնի ՌԴ

17:48 02.11.2020

Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը մոտ օրերին կմեկնի Ռուսաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ կառույցի ղեկավարը նման հայտարարությամբ հանդես է եկել նոյեմբերի 2-ին: «Մի քանի օր առաջ կայացել է Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպումը, առաջիկա օրերին ես այցով կլինեմ Ռուսաստանում»,- ասել է նա: «Ահաբեկչությունն ընդունում է տարբեր ձևեր, և պետք չէ համաձայնվել այն […]

̰
ՉԺՀ-ն ՌԴ-ին շնորհակալություն է հայտնել COVID-19-ի պատճառով քննադատության ֆոնին աջակցության համար

17:24 02.11.2020

Չինաստանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին COVID-19-ի պատճառով Պեկինի հասցեին հնչած քննադատության ֆոնին աջակցություն ցուցաբերելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՉԺՀ-ի ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի ներկայացուցիչ Լի Չժանշուն: «Չինաստանը և Ռուսաստանը ակտիվորեն առաջ են մղում միջազգային հակահամաճարակային համագործակցությունը, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների և պատվաստանյութերի մշակման ուղղությամբ: Մենք միասին աջակցում […]

̰
Ֆրանսիան ուժեղացնելու է սահմանի հսկողությունը մի շարք ահաբեկչություններից հետո

15:39 02.11.2020

Ֆրանսիան խստացնելու է իր սահմանների հսկողությունը մի շարք ահաբեկչություններից հետո: Այս մասին BFMTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանեն: «Մենք նրանց ավելի շատ ենք հսկելու: Ես վերջին պաշտպանական խորհրդի ընթացքում առաջարկ արեցի նախագահին և վարչապետին»,- հայտարարել է նախարարը: Նա շեշտել է, որ հսկողության ուժեղացումն ամենևին չի նշանակում սահմանները փակել օտարերկրացիների առջև: Պետությունը […]

̰
Ինչպե՞ս հաղթահարել երեխայի մոտ պատերազմից առաջացած խնդիրները․ ՄԻՊ-ը հրապարակել է պատկերազարդ իրազեկումներ

15:35 02.11.2020

Ինչպե՞ս հաղթահարել երեխայի մոտ պատերազմից առաջացած խնդիրները․ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է պատկերազարդ իրազեկումներ։        

̰
Արաբկիր վարչական շրջան․ կրկին աղբաման է այրվել

14:10 02.11.2020

Արաբկիր վարչական շրջան․ կրկին աղբաման է այրվել, ևս մեկ համայնքային սեփականություն կորցրեցինք անփութության կամ դիտավորության պատճառով։ Այս մասին հաղորդում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը։ Գրառմանը կից լուսանկար է հրապարակվել։

̰
Դանիել Դեքերն Արցախի հերոսների մասին երգ կներկայացնի

12:37 02.11.2020

Ամերիկացի երաժիշտ Դանիել Դեքերն այս օրերին Հայաստանում է, աջակցում է հայությանը։ Նա երգ է պատրաստել Արցախի հերոսների մասին։ «Տեսանկարահանումը հաջող է անցել։ «Շատ շուտով. նոր երգ Արցախի հերոսների մասին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա՝ օգտագործելով «Ճանաչիր Արցախը» հեշթեգը։

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

00:01 02.11.2020

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 1-ի ցերեկը և 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 6-ին սպասվում է անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-3-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 1-ի ցերեկը և 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 6-ին սպասվում է անձրև:

̰
Հրազդան քաղաքում վաղը վթարային ջրանջատում կլինի

10:51 01.11.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 2-ին ժամը 7:00-15:00 կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր և Ջրառատ թաղամասերի, Միկրո թաղամասի 15-ից մինչև 54 շենքերի և հարակից հանրային բաժանորդների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Անտոնիո Գուտերեշը լիովին աջակցում է կրակի անհապաղ դադարեցման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոչին

09:35 01.11.2020

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը լիովին աջակցում է կրակի անհապաղ դադարեցման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոչին, որ արվել է հոկտեմբերի 10-ին Մոսկվայում և հետագայում վերահաստատվել է հաջորդաբար Փարիզում՝ հոկտեմբերի 17-ին և Վաշինգտոնում՝ հոկտեմբերի 25-ին։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին ավելի սերտորեն համագործակցել Լեռնային […]

̰
Վրաստանի խորհրդարանական ընտրություններում առաջատարն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է. Էքզիթ-փոլի արդյունքներ

22:13 31.10.2020

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների էքզիտ-փոլի արդյունքների համաձայն՝  «Վրացական երազանքը» 55 տոկոս ձայներով առաջատարն է: Երկրորդ տեղում «Միասնական ազգային շարժում» կուսակցությունն է` 23% ձայներով: Տվյալների հրապարակունից անմիջապես հետո Բիձինա Իվանիշվիլին շնորհավորել է կուսակիցներին հաղթանակի կապակցությամբ։ Նշենք, որ այս ընտրությունները մեծամասնական կարգով կայացած վերջին ընտրություններն են: Վրաստանի Սահմանադրական փոփոխությունների համաձայն` հաջորդ  ընտրությունները կկայանան համամասնական ընտրակարգով: Վարչապետ Գախարիան, շնորհավորելով […]

̰
Իսլամական միասնության 34-րդ միջազգային համաժողովի ժամանակ առաջարկվել է իսլամական երկրների միջև ստեղծել համատեղ հրամանատարական շտաբ

21:18 31.10.2020

«Իսլամական աշխարհի հիմնախնդիրները լուծելու իրավական կարողությունների տեսակետ» հանդիպումը կայացել է ուրբաթ երեկոյան Թեհրանում տեղի ունեցած Իսլամական միասնության 34-րդ միջազգային խորհրդաժողովի վիրտուալ նստաշրջանների շրջանակներում, հայտնում է Iran Press-ը։ Իսլամական մտքի դպրոցների մոտեցման համաշխարհային ֆորումի ղեկավար Համիդ Շահրիարին վեբինարի ժամանակ ասել է, որ իսլամական երկրների միջև պետք է ստեղծվի համատեղ հրամանատարական շտաբ, որը թույլ կտա կառավարել իսլամական […]

̰
Մարտակերտցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

17:00 31.10.2020

Արցախի Առաջաձոր գյուղի բնակիչ Մաիրաննա Թևոսյանը Երևանում զույգ տղաներ է լույս աշխարհ բերել։ Այս մասին պատմող տեսանյութը ներկայացրել է Արցախի տեղեկատվական շտաբը:  

̰
Ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ սիրիացի վարձկանը

16:45 31.10.2020

Արդեն տեղեկացվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի, դրա շրջանակներում պատերազմ վարելու արգելված մեթոդներ կիրառելու, համակարգված, կանխամտածված  և նպատակաուղղված կերպով մարդկային և գույքային կորուստներ պատճառելու դեպքերի առթիվ ՀՀ և Արցախի Հանրապետության իրավասու մարմինների կողմից հարուցվել են բազմաթիվ […]

̰
Ստեփանակերտում հացի մատակարարման խնդիր չկա

16:23 31.10.2020

Ստեփանակերտում հացի մատակարարման խնդիր չկա: Այս մասին պատմող տեսանյութ է հրապարակել Արցախի տեղեկատվական շտաբը: Նշվում է, որ կառավարությունը հոգում է հումքի ապահովման հարցերը, որ Ստեփանակերտում հացի մատակարարման խնդիր չլինի: Անգամ հրթիռահրետակոծության ժամանակ արտադրամասերը շարունակում են աշխատել: Հաց թխող կանայք հացի հետ նաև լավատեսություն են փոխանցում բոլորին:  

̰
Ռազմաճակտից վերադարձած հոր ու նորածին դստեր առաջին հանդիպումը

13:42 31.10.2020

«Զինուժ Մեդիան» պատմում է ռազմաճակտից վերադարձած հոր ու նորածին դստեր առաջին հանդիպման մասին: Նորածինը Հայաստանում ծնվցած 30-րդ արցախցին է: Հայրը ասել է. «Ինքս 93թ-ին ծնվել եմ պատերազմում և չեմ ցանկանա, որ մեր երեխաները նույնը տեսնեն»: Տեսանյութը՝ այստեղ:  

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

13:18 31.10.2020

Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-3-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։   Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:  

̰
Նավալնին դիմել է ՄԻԵԴ ՝ իր թունավորումը հետաքննելուց Ռուսաստանի հրաժարվելու պատճառով

12:50 31.10.2020

Նավալնին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) այն բանից հետո, երբ Ռուսաստանի իշխանությունները հրաժարվել են քրեական գործ հարուցել նրա թունավորման հետ կապված: Այս մասին հոկտեմբերի 30-ին, MBal Media- ին հայտնել է Նավալնիի փաստաբան Օլգա Միխայլովան: Նրա խոսքով, Ստրասբուրգի դատարանը Նավալնիի հայցին առաջնային կարգավիճակ է տվել: «Մինչև նոյեմբերի 2-ը մենք կլրացնենք դիմումի ձևը՝ հաշվի առնելով […]

̰
Դա անհավանական կլինի. Սերժ Թանկյանը՝ Կանադայի կողմից Արցախի անկախության ճանաչման հնարավորության մասին

23:20 30.10.2020

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի ղեկավար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է CBC-ի հոդվածը, որի մեջ մասնավորապես նշված է. «Պահպանողական սենատոր Լեո Հուսակոսը Կանադային կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և անհապաղ դատապարտել ադրբեջանաթուրքական համատեղ ագրեսիան Հարավային Կովկասի հայաբնակ տարածաշրջանի դեմ: Երեքշաբթի օրը Սենատում ներկայացված միջնորդության մեջ Հուսակոսը դաշնային կառավարությանը կոչ է […]

̰
̰
Առաջնագիծ է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարներից կամավորականության սկզբունքով կազմված գումարտակը

21:47 30.10.2020

Մեր փրկարարները առաջնագիծ մեկնելուց առաջ ԱԻՆ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների և նախարար Ցոլակյանի անմիջական և ամենօրյա հսկողության ներքո անցել են համապատասխան վերապատրաստում: «Վերադարձե՛ք հաղթանակով: Մենք բոլորիդ՝ մեկ առ մեկ, սպասում ենք նույն կազմով և սա հրաման է»,- փրկարար ռազմիկներին ճանապարհելիս ասել է ԱԻ նախարարը։  

̰
Շվեյցարիայում Ֆրանսիայի հյուպատոսությունը շրջափակվել է կասկածելի փաթեթի պատճառով

20:45 30.10.2020

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում  ոստիկանությունը շրջափակել է  Ֆրանսիայի հյուպատոսությունը այն բանից հետո, երբ  շենքի հենց մուտքի մոտ կասկածելի փաթեթ  է հայտնաբերվել։ «Ոստիկանության հաղորդագրության  համաձայն, առավոտյան 9.30-ի սահմաններում  ,  մի կին դիմել  է անվտանգության  ծառայության աշխատակցին  և պոլիէթիլենային տոպրակ տեղադրել հենց Ֆրանսիայի հյուպատոսարանի մուտքի մոտ: Ֆրանսիայում առկա իրավիճակի և վերջին իրադարձությունների պատճառով, արտակարգ իրավիճակների ծառայություններն անմիջապես շրջափակեցին […]

̰
ՊԵԿ փոխնախագահը մաքսային միջնորդ կազմակերպություններին կոչ է անում հրաժարում հօգուտ պետության ընթացակարգով ձևակերպումները  կատարել անվճար

19:01 30.10.2020

ՀՀ ՊԵԿ փոխնախագահ Շուշան Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է համացանցում հայտնված բողոքներին, որոնք առնչվում են մաքսային միջնորդների գործունեությանը։ «Արձագանքելով վերջերս պտտվող լուրերին, ինչպես նաև համացանցում հայտնված բողոքներին, որ ՊԵԿ-ը, ի դեմս մաքսային միջնորդների (բրոկերների), գումար է գանձում հօգուտ պետության հրաժարված ապրանքներից, ցանկանում եմ տեղեկացնել, որ մաքսային միջնորդները պետական մարմիններ չեն, այլ մասնավոր, ծառայություն մատուցող […]

̰
Հոկտեմբերի 23-ից ողջ ծավալով իրականացվում է հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկում

17:33 30.10.2020

Ոստիկանությունը մեր երկրի սահմաններին մարտական գործողությունների սկսվելուց հետո էլ, չնայած գործառույթների ընդլայնմանն ու գերծանրաբեռնվածությանը, շարունակել է համավարակի տարածման դեմ ուղղված գործողությունները: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով հանրության հոգեբանական վիճակը՝ ոստիկանությունը հնարավորինս ձեռնպահ է մնացել իրավազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելուց՝ վստահելով հասարակության բարձր ինքնագիտակցությանը և բավարարվելով զգուշացումով ու հորդորով: Ցավոք, պարզվում է, մեր որոշ քաղաքացիներ թյուր ըմբռնում ունեն […]

̰
ԱԱՏՄ-ը «խոշորացույցի» տակ է առել Երևանի ամենատարբեր ոլորտներում գործող տնտեսվարող սուբյեկտներին

15:52 30.10.2020

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինն այսօր առավոտյան շրջայց է կատարել Երևանի մի շարք առևտրի կենտրոններում և ստուգել, թե արդյոք պահպանվում են հակահամաճարակային կանոնները: Ինչպես պարզվել է, քաղաքացիներն ու տնտեսվարողները ոչ բոլոր կանոններն են պատշաճ կատարում: Արձանագրվել են մի շարք խախտումներ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հատուկ անակնկալ երկնքից. Քիմ Քարդաշյանը պատմել է ծննդյան օրվա առթիվ ամուսնու արած նվերի մասին

13:45 30.10.2020

Հայկական ծագումով ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ծննդյան օրվա առթիվ ամուսնուց անակնկալ նվեր է ստացել։ «Իմ ծննդյան օրվա առթիվ Քանյեն ինձ համար ձեռք է բերել կյանքում ամենալավ նվերը. հատուկ անակնկալ երկնքից՝ հայրիկիս հոլոգրամը: Այն այնքան կենդանի է, և մենք այն անընդհատ դիտում էինք՝ շատ արցունքներով և հույզերով: Ես նույնիսկ չեմ կարող նկարագրել, թե սա ինչ նշանակություն […]

̰
Ֆրանսիայում ձերբակալվել է Նիցցայում հարձակում գործած անձի հետ կապի մեջ եղած 47-ամյա մի տղամարդ

13:25 30.10.2020

Ֆրանսիայում ձերբակալվել է 47-ամյա մի տղամարդ, որը հնարավոր է՝ կապի է ունեցել Նիցցայում հարձակում գործած անձի հետ, հաղորդում է BFMTV-ն: Ինչպես արդեն հայտնել ենք՝ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անհայտ անձը Նոտր Դամ եկեղեցու դիմաց դանակով հարձակվել է մարդկանց վրա։ Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կատարվածը որակել են որպես ահաբեկչություն:

̰
Թուրք ազգայնականներն ամեն օր մարտահրավեր են նետում Ֆրանսիայի իշխանություններին. Բուայե

12:56 30.10.2020

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն Twitter-ում տեղադրել է ֆրանսիական Դիժոնում թուրքական դրոշներով քայլերթի տեսանյութը։ «Թուրք ազգայնականներն ամեն օր ընդհանուր անտարբերության մեջ մարտահրավեր են նետում Ֆրանսիայի իշխանություններին: Այսօր հերթը Դիժոնինն էր: Բավական է»,- տեսանյութին կից գրել է նա։ Chaque jour les nationalistes turcs défient les autorités françaises dans l’indifférence générale. Ce soir c’est au tour de […]

̰
Բրազիլիայի նախագահը Նիցցայի հարձակումը որակել է որպես քրիստոնեաֆոբիայի դրսևորում

12:41 30.10.2020

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել է, որ Նիցցա քաղաքի կենտրոնում գտնվող մայր տաճար այցելած մարդկանց վրա զինված անձի հարձակումը քրիստոնեաֆոբիայի դրսևորում է: Բոլսոնարուն նման կարծիք է հայտնել Facebook-ում ամենշաբաթյա եթերի ժամանակ: «Այս տարի ՄԱԿ-ում իմ ելույթի ժամանակ ես խոսեցի քրիստոնեաֆոբիայի մասին: Հենց դա էլ տեղի է ունեցել», – ասել է Բրազիլիայի ղեկավարը: Նա նաև հիշեցրել […]

̰
Սուրեն Բարսեղյանին կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում․ ԱՀ նախագահ

23:25 29.10.2020

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որոշմանս համաձայն՝ Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Սուրեն Բարսեղյանին (լուսանկարում ինձնից աջ) կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում, իսկ նրա տեղակալներ Արայիկ Գալստյանին (լուսանկարում ինձնից ձախ) և Անդրանիկ Մկրտչյանին` «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններ: Սուրեն […]

̰
Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 250 դեպք

21:32 29.10.2020

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 29-ի ժամը 15․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 250 դեպք, որոնցից 85-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 165-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 57-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 46-ը՝ […]

̰
BACK_TO_TOP