TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+23.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նիցցայի իշխանությունները եկեղեցու մոտ հարձակման ֆոնին փակում են քաղաքի բոլոր եկեղեցիները

14:34 29.10.2020

Նիցցայի ֆրանսիական իշխանությունները որոշում են կայացրել անհապաղ փակել քաղաքի բոլոր քրիստոնեական եկեղեցիները՝ Նոտր Դամ եկեղեցու մոտ անցորդների վրա անհայտ անձի հարձակման ֆոնին: Այս մասին BFM հեռուստաալիքի եթերում հայտարարել է քաղաքի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին: «Ես հրամայեցի կապ պահել մեր քաղաքի հոգևորականության և այլ հոգևոր գործիչների հետ, որպեսզի քաղաքի բոլոր եկեղեցիները տեսահսկվեն և փակվեն, ինչպես և մյուս […]

̰
Ներմուծվող որ ապրանքները կազատվեն հարկերից. փոխնախարարի պարզաբանումը

00:05 29.10.2020

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը այսօր ներկայացրել է հարկային օրենսգրքի այն փոփոխությունները, որոնք բանկերին և վարկային կազմակերպություններին հնարավորություն են տալիս ներելու մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ստացած անձանց վարկային պարտավորությունները: Փոխնախարարը պարզաբանել է նաև     ռազմական դրության պայմաննեում ԵԱՏՄ-ից ներկրվող մի շարք ապրանքատեսակների հարկերից ազատման կարգը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 224 դեպք․ՀՀ ոստիկանություն

19:26 28.10.2020

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 28-ի ժամը 15։00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 224 դեպք, որոնցից 80-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 144-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 54-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 44-ը՝ 300 հազար դրամի չափով, որոնցից […]

̰
Համավարակի ֆոնին Արցախում ցեղասպանության սարսափն է արթնացել. Forbes-ի անդրադարձը Ղարաբաղյան հակամարտությանը

17:00 28.10.2020

Կանանց սոցիալական ձեռներեցների, խաղաղությանև փոփոխությունների համար պայքարողների թեմաներով հեղինակ Ջեքի Աբրամյանը Forbes-ում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը: Genocide Watch-ի. GENOCIDE EMERGENCY: Azerbaijan in Artsakh զեկույցում նշվում է. «Հայերի նկատմամբ անցյալում իրականացված ցեղասպանության ժխտման, ատելության խոսքի պաշտոնական օգտագործման և Արցախում ներկայումս քաղաքացիական անձանց թիրախավորելու պատճառով Genocide Watch-ը համարում է, որ Ադրբեջանը գտնվում է 9-րդ փուլում՝ բնաջնջում և փուլ […]

̰
Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանական ВБОН կազմակերպության ղեկավարներին

16:55 28.10.2020

ՌԴ-ում հայերի միության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանական ВБОН կազմակերպության ղեկավարներին, որոնց անդամները մարդկանց ծեծել են համացանցում արված գրառումների համար։ «Այսօր ոստիկանությունը ձերբակալել է Բայրամով Ռագիբ Նիզամ օղլուին՝ ենթադրաբար ВБОН-ի ուժային բջջի ղեկավարին և Աղաև Ռոման Մաթլաբ օղլուին: Երկուսն էլ մեղադրվում էին ՌԴ ՔՕ 213 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործով զբաղվում […]

̰
Երևանի ջրամատակարարման համակարգի անվտանգությունը ևս ուժեղացված վերահսկողության ներքո է

16:36 28.10.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) Երևանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը 14-օրյա զննում են իրականացրել մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգում՝ 20 օրվա կարգավորիչ ջրավազաններում և սանիտարական պահպանման 2 գոտում։ Այս մասին տեղեկացրին ԱԱՏՄ-ից։ Ջրի անվտանգության վերահսկողական միջոցառումներն ԱԱՏՄ-ի կողմից խստացվել են ՀՀ-ում ռազմական դրության ընթացքում՝ ջրային բնույթի բռնկումների կանխարգելման նպատակով՝ ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի հրամանով։ Ջրի անվտանգության […]

̰
Ադրբեջանը հարվածել է Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական շրջաններին, ինչը հանգեցրել է մեծ թվով տուժածների և ավերածությունների. Արտակ Բեգլարյան

15:33 28.10.2020

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական շրջանները։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Twitter-ում գրել է. «Ադրբեջանը հարվածել է Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական շրջաններին, ինչը հանգեցրել է մեծ թվով տուժածների և ավերածությունների: Կենտրոնական ծննդատունը դարձել է թիրախներից մեկը, դրան մեծ ավերածություններ են հասցվել: Մանրամասները պարզվում են»: #BREAKING!#Azerbaijan struck #Stepanakert & #Shushi civilian […]

̰
Պուտինը կրկին անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային

14:13 28.10.2020

Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային. ՌԴ նախագահ Պուտինը հիշեցրել է որոշ երկրներում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական հետապնդման պրակտիկան: «Ես համաձայն եմ ձեր առաջարկների հետ, իհարկե պետք է զգույշ լինել, բայց անել դա: Եթե ​​որոշ երկրներում նախատեսվում է քրեական պատիժ […]

̰
Ինչպես են թուրքերը Ֆրանսիայում հարձակվել հայերի վրա․ ցույցի մասնակիցը մանրամասներ է հայտնում

13:40 28.10.2020

Օգտատեր Ստելլա Դավթյանը մանրամասներ է ներկայացրել այսօր Ֆրանսիայում անցկացվող խաղաղ ցույցի ժամանակ թուրքերի և հայերի միջև տեղի ունեցած միջադեպից։ «Հավաքվել էինք 300-400 մարդ, մտածել էինք, որ պետք է խաղաղ ցույց անենք. այդպես էլ եղավ՝ հավաքվեցինք խաղաղ ցույցի։ Հավատացեք, որ մեքենաները կանգնեցին, ոչ մի խոչընդոտ չեղավ, ոչ ոք մեզ չէր անհանգստացնում, կանգնած նայում էին մեզ։ Երևի […]

̰
Արյունոտ փողեր, արյունոտ մանկական հագուստ և գրառումներ. Չեխիայի հայ երիտասարդների բողոքի ակցիան «Չեխոսլովակ գրուպ» ընկերության դիմաց

12:52 28.10.2020

Չեխիայի հայ երիտասարդական միությունը բողոքի ակցիա է անցկացրել «Չեխոսլովակ գրուպ» ընկերության դիմաց։ Հենց այդ ընկերությունն է արտադրում DANA ինքնագնաց հրետանային կայանքները, որոնք Ադրբեջանը վերջին օրերին կիրառում է Արցախի դեմ։ «Հայկական արյունը ձեր ձեռքերին է», «Ո՞վ է պատասխանտվություն կրում Արբեջանում գտվող DANA -ների համար»՝ գրված է պաստառների վրա։ «Մենք միասին ենք այս պայքարում և չենք նահանջի»,-նշված […]

̰
Տղամարդը ռեկորդ է սահմանել՝ մարմինը ծածկելով 63 կգ կենդանի մեղուներով

12:36 28.10.2020

Չինաստանի Չզյանսի նահանգի Յիչուն քաղաքային շրջանում տղամարդը ծածել է մարմինը կենդանի մեղուներով, որոնց ընդհանուր զանգվածը եղել է 63 կգ։ Նրա նվաճումը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Տեսանյութը տեղադրվել է Գինեսի ռեկորդների ֆեյսբուքյան խմբում: Ռուան Լիանգմինգը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ իր մարմնի վրա մեղուների հսկա քանակությամբ: Մեղուների պարսը նրան վերածել է հսկայական շագանակագույն արձանի: Տեսանյութի վերջին […]

̰
Նվերներ արցախցի փոքրիկներին. hազարավոր վիրահայեր միացել են «Աջակցություն Արցախին» նախաձեռնությանը

23:52 27.10.2020

«Աջակցություն Արցախին» նախաձեռնությամբ Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի, կրթության և երիտասարդական կենտրնում սեպտեմբերի 28-ից գործում է «Աջակցություն Արցախին» հումանիտար օգնության գրասենյակը։ Հազարավոր թբիլիսահայեր արդեն միացել ու իրենց աջակցությունն են ցուցաբերել տարբեր միջոցներով` ֆինանսական, տեխնիկական և այլն:  Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Շարունակվում է դրամահավաքն ու առաջին ահհրաժեշտության իրերի հավաքագրւմը. որոնք ՀՀ, ապա`առաջնագիծ են հասցվում:    

̰
Թուրքական ապրանքների արգելքը՝ հայկականը ստեղծելու, շահույթ ստանալու հնարավորություն

22:35 27.10.2020

Թուրքական ապրանքների արգելքը՝ հայկականը ստեղծելու, շահույթ ստանալու հնարավորություն։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության ներկայացրած տեսանյութում։

̰
Նոյեմբերի 2-ին կիրականացվի Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը

20:31 27.10.2020

Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոսությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 2-ին ժամը՝ 18։30-ին, Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը։ «Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։ Հեռախոս՝ 8/863/266-56-03 8/863/266-54-58 8/863/223-99-39 8/863/266-57-39 8/863/300-77-51 8/863/206-16-70 Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ […]

̰
Ռազմական դրությամբ պայմանավորված՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գույքը օգտագործելու պայմանները. ԱԺ-ն քննարկում է կառավարության առաջարկը

19:14 27.10.2020

ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում կառավարության առաջարկով: «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացրեց ՀՀ ՊՆ տեղակալ Գաբրիել Բալայանը: «Նախատեսվում է օրենքում կարգավորել ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում, այդ գույքն օգտագործման վերցնելու հետ հարաբերությունները, սահմանվում են վնասվելու դեպքում անհրաժեշտ փոխհատուցում տալու պայմանները»,-ներկայացրել է փոխնախարարը: Իմ […]

̰
«Դժվար պահերին մենք միանում ենք, ու դա է մեր ազգի ուժը»․ Կոմանդոս

17:54 27.10.2020

Պատմության էջերը կրկնվում են, հայի ոգին մնում է նույն անկոտրումը։ «Հորիզոնին» տված հարցազրույցում գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հայ ազգը միշտ էլ կռվել է իրենից տասնապատիկ մեծ ուժեր ունեցող թշնամու դեմ և պատվով հաղթել։ Կոմանդոսը վստահ է, որ այս պատերազմում հայ ազգն արդեն հաղթել է, քանի որ 31 օրվա ընթացքում հակառակորդը […]

̰
Ճապոնիայում մարդկանց վրա արջերի հարձակման դեպքերն աճում են․ սեպտեմբերի սկզբից 63 մարդ է տուժել

17:11 27.10.2020

Ճապոնիայում սեպտեմբերի սկզբից 63 մարդ է տուժել արջերի հարձակումներից. նրանցից 2-ը մահացել է, հայտնում է Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարությունը: «Այս հարցին հասարակությունը մեծ ուշադրություն է դարձնում, և մենք պետք է ավելի սերտ աշխատենք՝ վնասը կանխելու համար»,- ասել է Վայրի բնության բաժանմունքի պետ Ֆումիկո Նակաոն կառավարական հանդիպմանը, որին մասնակցել են գյուղատնտեսության նախարարության և ոստիկանության ազգային գործակալության […]

̰
ԱՀԿ-ն գնահատել է դպրոցների փակման արդյունավետությունը COVID-19- ի դեմ պայքարում

15:54 27.10.2020

Դպրոցների փակումը ցածր անարդյունավետության միջոց է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, նշել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բաժանմունքի տարածաշրջանային տնօրեն Հանս Քլյուգեն: «Դպրոցների փակումը քիչ է նպաստում վարակի դեմ պայքարին, այնպես որ, դրանք պետք է վերաբացվեն: Ամենից շատ ազդեցության տակ են հայտնվում բարդ պայմաններում գտնվող երեխաները»,- գրել է Քլուգեն Twitter-ում: .@WHO_Europe advisory grp on schooling/#COVID19: […]

̰
Չեխիայի իշխանությունները արգելք են մտցրել քաղաքացիների գիշերային տեղաշարժի վրա

13:53 27.10.2020

Հոկտեմբերի 27-ից Չեխիայի կառավարությունը արգելք է մտցրել քաղաքացիների տեղաշարժի համար տեղական ժամանակով ժամը 21։00-ից 05։00-ը՝ կապված կորոնավիրուսի տարածման աճի հետ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով Չեխիայի առողջապահության նախարար Ռոման Պրիմուլայի հայտարարությանը: Վերջին օրերին Չեխիայում գործող սահմանափակումները ցանկալի արդյունք չեն տվել, նշել է նա: Կառավարությունը որոշում է կայացրել ուժեղացնելու դրանք: Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը […]

̰
ՄԱԿ-ում 53 երկիր քննադատել է Բելառուսի իշխանությունների գործողությունները ցուցարարների նկատմամբ

12:53 27.10.2020

Ավելի քան 50 պետություններ՝ ներառյալ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Ուկրաինան, Էստոնիան, քննադատել են բելառուսական իշխանությունների գործողությունները ցուցարարների դեմ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Երրորդ կոմիտեի նիստում, որը զբաղվում է սոցիալական և հումանիտար խնդիրներով, 53 պետությունների անունից հայտարարություն է արել կազմակերպությունում Էստոնիայի մշտական ​​ներկայացուցիչ Սվեն Յուրգենսոնը: «Մենք խստորեն դատապարտում ենք Բելառուսի իշխանությունների կողմից շարունակվող բռնաճնշումները … […]

̰
Զուգդիդիում «Վրաստանի բանկի» վրա հարձակումը պաշտոնապես ճանաչվել է ահաբեկչություն

22:35 26.10.2020

Զուգդիդիում «Վրաստանի բանկ» մասնաճյուղի զինված ներխուժումը որակվել է  ահաբեկչություն: Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Վլադիմիր Բորցվաձեն: ՆԳՆ-ն նշում է, որ հետաքննությունն ընթանում է 179-րդ, 236-րդ և 144-րդ հոդվածների համաձայն, որոնք ենթադրում են զենքի ապօրինի ձեռքբերում / պահում /, կրում` ահաբեկչություն իրականացնելու և պատանդներ վերցնելու նպատակով: Խուզարկություններ են կատարվել  ահաբեկչությունն իրականացրած Բադրի Էսեբուայի […]

̰
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները կամավորական ջոկատներ են կազմել. մարզի աշխարհազորը համալրվում է

21:31 26.10.2020

«Հաջորդ սերնդին խաղաղ հայրենիք պիտի ժառանգենք»,- Տավուշի մարզպետարանի հաղորդմամբ՝ այս մասին ասել է տավուշեցի աշխարհազորականը: Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները կամավորական ջոկատներ են կազմել. մարզի աշխարհազորը համալրվում է: Տավուշի մարզի սահմաններն ավելի ապահով են, աշխարհազորականները կազմ-պատրաստ են, ասում են՝ մեր երիտասարդները հաղթանակած առաջ են գնում, մենք էլ իրենց հետևից՝ մեր բաժին հաղթանակի համար:

̰
Մեր բոլոր ջանքերը պետք է ուղղվեն առաջնագծի ու թիկունքի ամրացմանը, իսկ միջազգային հանրության վրա հույս դնելը պարզապես անընդունելի փախուստ է իրականությունից․ ԱՀ ՄԻՊ

21:12 26.10.2020

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աներկբա խոստովանեմ, որ մեր հայրենիքի պաշտպանները մարդու իրավունքների գլխավոր (եթե ոչ միակ) պաշտպաններն են մեզ համար: Այս խոստովանության կարիքը ծագել է, քանի որ ինձ հաճախակի են մեր հայրենակիցները հարցնում, թե ինչ է մտածում միջազգային հանրությունը, թե արդյոք չեն ուզում մեր իրավունքները պաշտպանել և այլն: Ասեմ, որ […]

̰
Ադրբեջանի թալիշական գյուղում տասնյակ նոր գերեզմաններ են հայտնվել

21:02 26.10.2020

TolishMedia-ն, հղում անելով Talyshistantimes- ին, հայտնում է, որ Ղարաբաղում պատերազմի հենց սկզբից ադրբեջանական ռեժիմը թալիշներին ուղարկում է առաջնագիծ, և այս պատերազմում հիմնական կորուստները կրում են թալիշները, իհարկե, լեզգիների, ավարների և այլ բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները ևս։ Այժմ ամենադաժան մարտերը տեղի են ունենում Ղարաբաղի հարավում, որը համեմատաբար մոտ է Թալիշստանին, և այս մարտերում թալիշների թիվը նույնիսկ գերազանցում […]

̰
Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 207 դեպք

20:59 26.10.2020

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 26-ի ժամը 15․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 207 դեպք, որոնցից 76-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 131-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 49-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 39-ը՝ […]

̰
ԲԴԽ-ն COVID-19-ի տարածումը կանխարգելելու նպատակով դատական նիստերը կարող է անցկացնել հեռավար 

18:20 26.10.2020

«Հիմք ընդունելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 17-րդ հոդվածը, կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514-Ն որոշումը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը՝ Բարձրագույն դատական խորհուրդը Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է 1. Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններում տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգի ներդրման միջոցով դատական նիստերի մեկնարկը հայտարարվելուն պես, […]

̰
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը արցախցիներին այսօր չլսեց․ բողոքի ակցիան կշարունակվի վաղը

17:42 26.10.2020

Հայաստանի տարբեր բնակավայրերից առավոտյան ժամը 08:00-ին Երևան հասած արցախցի կանայք ու երեխաները Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի առջև նախ հնչեցրին Արցախի հիմնը, ապա հանդես եկան պահանջներով։ Նրանք պահանջեցին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող ահաբեկչությունը պատժելուն ուղղված գործողություններ իրականացնել: Նաև նամակ հանձնելու նպատակով պահանջեցին հանդիպում ԵՄ պատվիրակության գրասենյակի ներկայացուցիչների հետ։ Ակցիայի մասնակիցներին մոտեցան գրասենյակի անվտանգության աշխատակիցները և […]

̰
Բերքահավաք թիկունքում

15:14 26.10.2020

«Բերքազորահավաք» նախաձեռնության անդամները պատրաստ են օգնել առաջնագիծ մեկնած զինծառայողների և կամավորների ընտանիքներին։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության ներկայացրած տեսանյութում։

̰
ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան վերապատրաստումներ է անցկացնում

14:31 26.10.2020

Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան դիմումներ է ստանում տարբեր կառույցներից` իրենց մասնագետների համար առաջին օգնության և քաղպաշտպանության թեմաներով արագացված ուսուցում կազմակերպելու խնդրանքով: 12 օրում ավելի քան 900 մարդ է վերապատրաստվել: Նրանց թվում են կրթության, առողջապահության, բանկային և այլ ոլորտների ու լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Դասախոսական կազմը մի քանի խմբի է բաժանվել, որպեսզի ուսուցումն առավել […]

̰
Նման բովանդակությամբ նամակների ոչ մի դեպքում պետք չէ հավատալ ու տվյալներ փոխանցել

14:23 26.10.2020

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից տեղեկացնում են, որ Facebook-ում կեղծիք է տարածվում․ «Հարգելի քաղաքացիներ, «Ֆեյսբուքում» նման կեղծիք է տարածվում։ Նման բովանդակությամբ նամակների ոչ մի դեպքում պետք չէ հավատալ ու տվյալներ փոխանցել։ Առհասարակ, պատերազմական իրավիճակում անհրաժեշտ է զերծ մնալ որևէ անծանոթ հավելվածի, մարդու, ընկերության անձնական ու այլ տվյալներ փոխանցելուց։ Կարող եք հետևել Գործակալությանը նաև Telegram-ում՝ t.me/pdpa_Armenia»:

̰
BACK_TO_TOP