13:33 26.10.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարում է կամավորների հավաքագրում հետևյալ ուղղություններով տարվող աշխատանքներում աջակցելու նպատակով՝ Աշխատանք արտասահմանյան լրատվամիջոցների հետ։ Աշխատանքների համար անհրաժեշտ հմտությունները․ • Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն) • Խմբագրական կամ տեքստային նյութերի հետ աշխատելու փորձառություն Աշխատանք սոցցանցային հարթակում։ Աշխատանքների համար անհրաժեշտ հմտությունները․ • Սոցիալական մեդիա մարկետինգի բազային գիտելիքներ (Facebook, Instagram, Telegram […]
12:56 26.10.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնել է, որ խախտումներ են արձանագրվել բժշկական ամբուլատորիաներում և ատամնաբուժական կաբինետներում։ «ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արեւմտյան տարածքային կենտրոնի մասնագիտական թիմերը շարունակում են ստուգայցերը․ դրանք այսօր ընդգրկել են Արարատի և Արմավիրի մարզերի բժշկական հաստատություններ, ատամնաբուժական կաբինետներ, բանկեր և սպասարկման կազմակերպություններ։ Ստուգայցերն առողջության առաջնային պահպանման բժշկական ամբուլատորիաներում և ատամնաբուժական […]
22:00 25.10.2020
Ոստիկանությունը պարզել է Զուգդիդիի «Վրաստանի բանկ» -ի մասնաճյուղում պատանդներ վերցրած առևանգողի ինքնությունը, սակայն հետաքննության գաղտնիությունից ելնելով այն չի հրապարակել: Հանցագործի գտնվելու վայրը դեռ պարզված չէ: Այս մասին այսօր հաղորդել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը: «Իրավապահները շարունակում են ակտիվորեն շարունակել հատուկ օպերատիվ, հետախուզական և քննչական միջոցառումները», – հայտարարել է ՆԳՆ-ն: Գերատեսչությունը կոչ արել լրատվամիջոցներին և հասարակության […]
21:59 25.10.2020
Նախնական տվյալներով՝ Մինսկում տեղի ունեցած երթին մասնակցել է առնվազն 100 հազար մարդ։
21:50 25.10.2020
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Ասկերանի վերին ենթաշրջանը շարունակում է մնալ թշնամու թիրախում։ Հակառակ նրա, որ ադրբեջանական կողմը պնդում է, որ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում, քիչ առաջ հրետակոծվել է նաև Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը, վնասվել է 3 բնակելի տուն և տնտեսական նշանակության մեկ օբյեկտ։ Մարդկային կորուստներ չկան։
20:42 25.10.2020
ՀՀ ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել, որով հայտնում է, որ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Միքայել Համբարձումյանն այցելել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքեր և հանդիպում ունեցել սահմանապահների հետ։ Հանդիպման ավարտին Միքայել Համբարձումյանն անցկացրել է նաև աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալներ Ստեփան Մելքոնյանը, Արամ Հակոբյանը և պաշտոնատար այլ անձինք։
20:12 25.10.2020
«Կարճատև դադար ակտիվ գործողություններից հետո»,-հրապարակված լուսանկարներին կից գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
19:59 25.10.2020
Ֆեյսբուքում հայ օգտատերերը լուսանկարի և ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ներկայացրել են Արցախի նկատմամբ ագրեսիայի դեմ բողոքող հայերի խաղաղ ցույցը Փարիզում։
19:45 25.10.2020
Նիդերլանդների ընդդիմության ճամբարի «Ազատություն» կուսակցության ղեկավար Գիիրտ Վիլդերսը Twitter-ում սկանդալային գրառում է արել, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցեում և թուրքական լրատվամիջոցներում, հայտնում է Ermenihaber-ը։ Վիլդերսը հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատկերող ծաղրանկար, որը ծաղրում է թե Էրդողանին և թե նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ–AKP) կուսակցությանը։ Հոլանդացի քաղաքական գործիչն իր հրապարակած ծաղրանկարին […]
19:30 25.10.2020
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հրապարակել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա անցկացնող հայերի լուսանկարները։ «Սևազգեստ մասնակիցներն իրենց ձեռքին պահել էին պաստառներ, որոնց վրա գրված էր Արցախում անմահացած հայ զինվորների անունները»,-գրել է նա։
19:28 25.10.2020
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տեսանյութով հրապարակել է Գարեգին Բ կաթողիկաոսի կոչը։ «Սիրելի զավակներ Մեր, այս վճռական պահին Մեր կոչն ենք ուղղում ձեզ՝ քաջաբար ելեք հայրենիքի ու ազգի պաշտպանության նվիրական պայքարի, կանգնեք սահմանագծում մարտնչող մեր քաջորդիների կողքին, որպեսզի պարտության մատնենք նենգ թշնամուն, խորտակենք նրա չար մտադրությունները և առավել հզորացնենք հայրենի մեր երկիրը, մեր պետականությունը»,-մասնավորապես նշել է […]
19:25 25.10.2020
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ՛ հայրենակիցներ Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 21-րդ կետով և հիմք ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևների մասին» օրենքը՝ այսօր որոշում եմ կայացրել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի […]
19:21 25.10.2020
«Խորին երախտագիտություն հայտնելով մեր քաղաքացիներին՝ բանակի կարիքների համար անհրաժեշտ նյութական միջոցների ձեռք բերմանն արագ արձագանքելու համար, միևնույն ժամանակ հայտնում ենք, որ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության ՊԲ կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակությունը լրացված է, և պարբերաբար իրականացվում է մատակարարում: Մեր հայրենակիցներին խնդրում ենք լրացուցիչ միջոցներ չծախսել ԱՀ ՊԲ-ի համար ոչ հրատապ նյութական միջոցներ ձեռք բերելու […]
18:42 25.10.2020
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է հետևյալը. «Ադրբեջանում մշակութային գործիչները, մտավորականները հրապարակային խրախուսում և տարածում են ատելություն ու բռնության կոչեր էթնիկ հայերի նկատմամբ՝ արժանանալով հասարակության գովասանքին: Ընդ որում, ոճն ու օգտագործվող բառերը գրեթե չեն տարբերվում պետական պաշտոնատար անձանց ու քաղաքական գործիչների հայատյաց խոսքից ու ելույթներից: Այդ ամենը հաստատող փաստերը հավաքագրվել են Հայաստանի […]
18:05 25.10.2020
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ՛ հայրենակիցներ Այսօր Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և մեր երկրի անվտանգության համակարգի մյուս պատասխանատուների հետ այցելել էինք Հանրապետության հարավ-արևելյան հատված: Տեղում քննարկել ենք այն հիմնական անելիքները, որոնք պետք է զսպեն թշնամու լկտի և ագրեսիվ գործողությունները և հասցնեն նրան անդառնալի կորուստներ: Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր […]
16:42 25.10.2020
Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը նամակ է գրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ «Վարշավա, 25 հոկտեմբերի, 2020 թ. Ձերդ գերազանցություն Արայիկ Հարությունյան Արցախի Հանրապետության Նախագահ Հարգարժան պարոն Նախագահ, «Խաղաղությունը թանկ և ցանկալի բան է: Պատերազմներում արյունոտված մեր սերունդը, անշուշտ, արժանի է խաղաղության: Բայց խաղաղությունը, ինչպես այս աշխարհում գրեթե ամեն բան, ունի իր գինը` բարձր, բայց […]
15:55 25.10.2020
Ակնոցը, որը պատկանել է հնդիկ քաղաքական գործիչ և ընդդեմ բռնությունների փիլիսոփայության հիմնական գաղափարախոս Մահաթմա Գանդիին, վաճառվել է East Bristol Auctions աճուրդում 340 000 դոլարով: Ակնոցը վաճառքի է հանել մի մարդ, որն այն ստացել է հորեղբորից: Վաճառողի ազգականն աշխատել է Հարավային Աֆրիկայում 1910-1930 թվականներին: Այդ ժամանակ այնտեղ է գտնվել նաև Գանդին: Վաճառողն իրականում չի էլ հասկացել […]
15:22 25.10.2020
ՀՀ ԱԳ նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին և 24-ին Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։ ԱԳ նախարարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Քերոլայն Մուգարին, համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին, համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, Ամերիկայի հայ ազգային կոմիտեի նախագահ Րաֆֆի Համփարյանին, […]
14:48 25.10.2020
Հոկտեմբերի 23-24-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը այցելել է Շուշիի և Ստեփանակերտի մի շարք ապաստարաններում բնակվող քաղաքացիներին և հետաքրքրվել նրանց խնդիրներով, ապաստարանների պայմաններով: Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունների պատճառով Արցախի բնակչության հիմնական մասը ստիպված է բնակվել ապաստարաններում՝ կրելով բազմաթիվ զրկանքներ: Նա նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և […]
13:49 25.10.2020
Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել 6 ռազմագերիների հարցով անհատական դիմում, որոնց նպատակն է պարտավորեցնել Ադրբեջանին ապահովելու ռազմագերիների կյանքի անձեռնմխելիությունը, առողջության իրավունքը և ընտանիքի անդամների հետ կապը։ «Արմենպրես»-ին ասել է փաստաբան Սիրանուշ Սահակյանը։ «Խնդիրը հետևյալն է՝ ապահովել ռազմագերիների կյանքի անձեռնմխելիությունը, անհապաղ բժշկական օգնություն, որովհետև որոշ ռազմագերիներ ունեն վիրավորումներ և պատշաճ բուժօգնության […]
13:18 25.10.2020
Իսրայելի ամբողջ տարածքում հազարավոր ցուցարարներ անցկացրել են բողոքի հարյուրավոր ակցիաներ երկրի վարչապետ Բենիամին Նեսանյահուի դեմ։ The Jerusalem Post-ը գրում է, որ ցուցարարները դժգոհում են Իսրայելում կորոնավիրուսի համավարակի նկատմամբ կառավարության սխալ արձագանքից, կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքներից, որոնք առաջադրվել են վարչապետի նկատմամբ, և երկրում առկա տնտեսական իրավիճակից: Խոշոր ցույցեր են անցկացվել ոչ միայն երկրի բոլոր խոշոր քաղաքներում՝ Թել […]
12:22 25.10.2020
Մեր սահմանը պահողները պետք է հանգիստ լինեն, որ եթե իրենց հետ դժբախտ պատահար տեղի ունենա, իրենց ընտանիքները ապահով ձեռքերում են. կառավարությունը ներկայացրել է հարցազրույց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանի հետ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերություն կատարելու համար` https://www.1000plus.am/
12:15 25.10.2020
«PMA Venture Capital» խմբի հիմնադիր, Մեծ հայրենասեր եւ բարերար Ջորջ Բաղումյանը հերթական 1 միլիոն դոլարն է նվիրաբերում իմ գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամին։ Գումարը հատկացվում է COVID-19-ի դեմ պայքարի համար։ Չգիտեմ՝ ինչով եմ արժանացել այսպիսի վերաբերմունքի, բայց խոստանում եմ, սիրելի պարոն Բաղումյան, ես Ձեզ չեմ հիասթափեցնի։
11:46 25.10.2020
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ քաղաքացիներ, Կորոնավիրուսի տարածման միտումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների: Մենք բոլորս պատերազմի փուլում ցուցաբերեցինք միասնականություն և վիրուսի կանխարգելման հարցում նույնպես չպետք է վարանենք՝ յուրաքանչյուրս պետք է պայքարի այս կյանքեր խլող վիրուսի տարածման դեմ: Մեր անելիքներից պետք է լինի ամենօրյա ռեժիմով մեր ծանոթ, […]
10:50 25.10.2020
Ամուր թիկունք, ամուր սահման: Հենց այս նշանաբանով էլ շարունակվում է թիկունքից առաջնագիծ ուղարկվող առաջին անհրաժեշտության իրերի ու պարագաների տեղափոխումը: Նույն ոգևորությամբ քաղաքացիներից յուրաքaնչյուրը մեծ նվիրումով իր ներդրումն է ունենում թիկունքում կազմակերպված տարաբնույթ նախաձեռնություններին: Գյումրիի «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը սեպտեմբերի 27 ից մինչ օրս հանդես է եկել տարբեր նախաձեռնություններով. այժմ զինվորների ու կամավորականների համար գործում են […]
10:10 25.10.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան […]
23:40 24.10.2020
Հայաստանի պատմության թանգարանում այսօր հանդիպում էր կազմակերպվել արցախյան ազատամարտի լեգենդներից մեկի՝ Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հետ: Նա մի քանի դրվագ է պատմել 90-ականնների հերոսական դեպքերից՝ Հադրութի, Շուշիի ազատագրումից հետո նաև զուգահեռներ անցկացրել այն և այս պատերազմների միջև: Ի դեպ, այդ հանդիպումից ստացված ողջ հասույթը Պատմության թանգարանի աշխատակիցները փոխանցելու են բանակի կարիքների համար: […]
23:33 24.10.2020
«Ջավախք» հիմնադրամը շարունակում է գումար հավաքագրել Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնության համար: Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Ղարաբաղի հաղթանակին իր ներդրումն է արել նաև 10-ամյա ախալքալաքցի Հակոբ Բիչախչյանը: Վերջերս հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում Վրաստանի կառավարությունից ստացած իրեն հասանելիք 200 լարի ֆինանսական օգնությունը նա նախատեսել էր մի կողմ դնել և անհրաժեշտ գումար կուտակել կվադրոցիկլ գնելու համար, որի մասին երազում […]
22:57 24.10.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր և արդյունավետ միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ զորահավաքային զինծառայող Ա. Ս.-ի հայրը` Ն.Ս.-ն, համոզելու կամ այլ եղանակով դրդել է առևտրային կազմակերպության ծառայողներ հանդիսացող, բժշկական կենտրոնի լաբորատորիայի վարիչին և նույն լաբորատորիայի լաբորանտին, որպեսզի վերջիններս իրենց լիազորություններն օգտագործեն կազմակերպության շահերին հակառակ և զորահավաքային […]