TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+22.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համացանցում հայտնվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցցանցերի կեղծ էջեր․ ԱԱԾ-ն կոչ է անում բացառապես օգտվել պաշտոնական լրահոսից

21:30 20.10.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում համացանցում հայտնվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցիալական ցանցերի կեղծ էջեր (օրինակ՝ lurer.live և համանման այլ տեղեկատվական հարթակներ, բազմաթիվ կեղծ օգտահաշիվներ): Վերջիններս, հատկապես այս օրերին, տարածում են ակնհայտ ապատեղեկատվություններ՝ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ փոխկապակցված անձանց, ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Քյարամյանի,  ինչպես նաև […]

̰
Լոռու և Արարատի մարզերում պլանային գաանջատումներ կլինեն

20:42 20.10.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 22-ին ժամը 11։00-ից մինչև ժամը 16։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չարենցի փողոցի առանձնատների, Նարեկացու փողոցի 2, 4, 6, Տ.Մեծի պողոտայի 22ա, 24, 26, Նժդեհի փողոցի 9, 11 բազմաբնակարան շենքերի ու հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 08։00-ից մինչև հոկտեմբերի 23-ի ժամը 20։00-ն՝ Արարատի […]

̰
ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին վճարել դրոշմանիշային վճարի գծով պարտավորությունները

16:14 20.10.2020

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ բազմաթիվ հարկ վճարողներ ունեն դրոշմանիշային վճարի գծով պարտավորություններ: Դրոշմանիշային վճարը զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու նպատակով օրենքով սահմանված կարգով և չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է, որի վճարման պարտականությունը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում «ՀՀ պաշտպանության ժամանակ […]

̰
89-ամյա թոշակառուն իր 2 տարվա խնայողությունը նվիրաբերեց Արցախի վերականգնմանը

20:00 19.10.2020

Մի կտրոնի պատմություն, որը համացանցում մեծ արձագանք ունեցավ: Այն «Հայաստան համահայկական հիմնադրամին» հազարավոր, միլիոնավոր հայ ու օտարազգի քաղաքացիների նվիրատվություններից ևս մեկի ապացույցն է։ Եվ այս մեկը ուշադրության արժանացել է այն պատճառով, որ խնայողությունների հաշվին կատարված քայլ է։ Շիրակի մարզի Արփենի գյուղում ապրող 89-ամյա Հովսեփ պապն իր 2 տարում  խնայած  գումարը՝ մեկ միլիոն դրամը, նվիրաբերել է […]

̰
Հոկտեմբերի 19-ի ժամը 16։00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 108 դեպք․ ՀՀ ոստիկանություն

19:55 19.10.2020

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 19-ի ժամը 16։00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 108 դեպք, որոնցից 26-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 82-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 31-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 21-ը՝ 300 հազար դրամի չափով, որոնցից […]

̰
«Կիբեռանվտանգությունը և սոցիալական աշխատանքը ճգնաժամային իրավիճակներում»․ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեսադասեր կանցկացնի

19:50 19.10.2020

Հաշվի առնելով Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմական իրավիճակը, ինչպես նաև նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը Հանրապետությունում` «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ, նախաձեռնել է հոկտեմբերի 21-23-ը իրականացնել տեսադասերի շարք՝ մի քանի առանցքային թեմաներով, որոնք անմիջականորեն առնչվում են սոցիալական ոլորտի մասնագետների ամենօրյա աշխատանքին՝ հատկապես արտակարգ և […]

̰
Ներքին տեղահանվածների նոր հոսքի ավելացումը զգալի խնդիրներ կարող է հարուցել Ադրբեջանի ռազմամոլ իշխանությունների համար. Դեմոյան

15:27 19.10.2020

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմը թանկ է նստում նաև ռազմաճակատին հարակից աշխարհագրական գոտում գտնվող ադրբեջանական բնակավայրերի վրա, «Արմենպրես»-ին ասել է պատմաբան Հայկ Դեմոյանը։ Նրա խոսքերով՝ տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկությունների համադրմամբ պարզ է դառնում, որ տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ ռազմական գործողությունների պատճառով կրել են զգալի նյութական վնաս ու ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը։ «Ամբողջովին ամայացել […]

̰
Հայ ազգը այսօր առավել քան երբևէ ունի Մոնթեների կարիք. Գեղարքունիքի մարզպետը տեսակցել է Գավառում ծնված արցախցի Մոնթեին

15:11 19.10.2020

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր այցելել է Գավառի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունք՝ տեսակցելու հոկտեմբերի 16-ին այստեղ լույս աշխարհ եկած արցախցի Մոնթեին։ «Նորածինն Էդգար և Արևիկ Ավդալյանների 4-րդ երեխան է: Մոնթեի հայրն այժմ գտնվում է Արցախում, իսկ ընտանիքը մարզում ապահովված է կեցության համար անհրաժեշտ պայմաններով: Հետաքրքրվեցի նորածնի առողջական վիճակով և Հայոց բանակի ապագա զինվորին մաղթեցի երջանիկ […]

̰
Ղարաբաղում վիրավորում ստացած ռուս լրագրողին կտեղափոխեն Մոսկվա

14:10 19.10.2020

Ղարաբաղյան Շուշի քաղաքում վիրավորում ստացած ռուս լրագրող Յուրի Կոտյոնոկին նախատեսվում է հոկտեմբերի 22-ին Երևանից Մոսկվա տեղափոխել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն ՝ հղում կատարելով Ռուսաստանի առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովին: Ներկայումս նա շարունակում է բուժում ստանալ Երևանի հիվանդանոցում, վիճակը գնահատվում է բավարար: Հիշեցնենք, որ լրագրողը վիրավորվել էր հոկտեմբերի 8-ին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման ժամանակ: […]

̰
Անհրաժեշտ է O (I) RH+ արյուն (առաջին կարգի դրական)․ Արյան բանկ

11:41 19.10.2020

Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից հայտնում են․ «Հարգելի հայրենակիցներ, անհրաժեշտ է O (I) RH+ արյուն (առաջին կարգի դրական): Խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձանց մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ անձնագրով: Ժամը՝ 09:00-13:00-ը: Դոնորական բաժանմունք՝ 010-28-38-23 և 010-28-38-11 Օգնե՛ք հաղթել»:

̰
Քաջարան համայնքի ղեկավարը կոչ է անում բնակիչներին զինվորագրվել

00:00 19.10.2020

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը 20-60 տարեկան բոլոր տղամարդկանց, ովքեր ի զորու են զենք վերցնել, նաև նրանց, ովքեր նոր են վերադարձել արցախյան ռազմաճակատից, կոչ է անում զինվորագրվել։ «Հարգելի բնակիչներ, դիմում եմ 20-60 տարեկան բոլոր տղամարդկանց, ովքեր ի զորու են զենք վերցնել, նաև ովքեր նոր են վերադարձել արցախյան ռազմաճակատից, նենգ ոսոխը սպառնում է զավթել մեր տարածաշրջանը։ […]

̰
Եվրոպայում լավ գիտեն, որ սա Ադրբեջանի սանձազերծած պատերազմն է․Զրույց  «Հեռանկար»-ում

19:54 18.10.2020

Արամ Աբրահամյանը զրուցել է Լյուքսեմբուրգի ամենախոշոր՝ Քրիստոնյա սոցիալական-ժողովրդական կուսակցության նախագահ, Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Ֆրանկ Էնգելի և Լյուքսեմբուրգում ՀՀ պատվավոր Հյուպատոս Տաթև Մանուկյան Էնգելի հետ: Զրուցակիցները նշել են, որ եվրոպական հանրային կարծիքը դրական տրամադրված չէ Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունների նկատմամբ: Նրանց խոսքով՝ Եվրոպայում լավ գիտեն, որ սա Ադրբեջանի սանձազերծած պատերազմն է: Սակայն թուրքաադրբեջանական քարոզն ավելի շատ […]

̰
Մահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ , ակադեմիկոս Գուրգեն Մուշեղյանը

18:40 18.10.2020

Հայաստանի շինարարների  միությունը հայտնում է , որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ , ակադեմիկոս Գուրգեն Մուշեղյանը։ «Այս ծանր օրերին ունեցանք ևս մեկ կորուստ: Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ակադեմիկոս Գուրգեն Մուշեղյանը: Նա հայ ճարտարապետական մտքի հենասյուներից էր, ով հսկայական ներդրում է ունեցել այդ ոլորտում»։ «Ճարտարապետը պատասխանատու է իր յուրաքանչյուր աշխատանքի համար, քանի որ […]

̰
Մենք ողջունում ենք այստեղ անցկացվող համերաշխության խաղաղ ցույցերը. Լոս Անջելեսի շերիֆ

12:23 17.10.2020

Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ալեքս Վիլանուևան հաղորդագրություն է տարածել, որտեղ անդրադառնում է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին․ «Լոս Անջելեսի շրջանի շերիֆի բաժանմունքը հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ծավալվող բռնություններին, որոնք թեև Լոս Անջելեսից 7 200 մղոն հեռավորության վրա են, բայց մեր համայնքում շատերի համար ծայրահեղ և անմիջական նշանակություն ունեն: Մենք լսում ենք ձեզ և հասկանում […]

̰
Գյումրեցի 73 ամյա Ստյոպա պապը ընտանիքից թաքուն  էր մեկնել  Արցախ

21:00 16.10.2020

Մարտի են գնում նաև ծերունիները․․․Այդպես էր 90-ականների արցախյան գոյամարտում , այդպես էր 2016 թվականի ապրիլյան պատերազմի  օրերին ու հիմա։ 73 ամյա գյումրեցի   Ստյոպա  Զաքարյանի պատմությունն ու լուսանկարը պատերազմական այս օրերին հայտնի դարձավ համացանցում։ Ոչ իր կամքով  պատերազմի ամենաթեժ կետից նոր է վերադարձել Գյումրի ։ 73-ամյա զինվոր-կամավորականին հանդիպեցինք  իր տանը։ «Շորերս դրել եմ ստեղ,որ հանկարծ ծայրագույն […]

̰
Ուժեղացված ստուգայցերով դիտարկվում է անվտանգության կանոնների պահպանումը երկրում․ԱԱՏՄ

20:10 16.10.2020

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Երեւանում եւ մարզերում շարունակում է  վերահսկողական աշխատանքները՝ ուղղված համավարակի տարածումը կանխելուն։ Ստուգայցերն իրականացվում են անակնկալ, հիմք ընդունելով նաև հակահամաճարակային կանոնների հնարավոր խախտումների վերաբերյալ քաղաքացիների ահազանգերը։ Օրական մի քանի տասնյակ ստուգայցերի արդյունքները փաստում են՝ անվտանգության կանոնների առավել հաճախակի խախտումները գեղեցկության սրահներում են, առեւտրի եւ սպասարկման ոլորտներում։ Հիմնականում չեն պահպանվում ախտահանման […]

̰
Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 82 դեպք․ՀՀ ոստիկանություն

20:02 16.10.2020

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 16-ի ժամը 10․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 82 դեպք, որոնցից 23-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 59-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 23-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 14-ը՝ 300 հազար դրամի չափով, որոնցից […]

̰
«Ձեր լռությունը նոր ցեղասպանություն է»․ բողոքի ակցիա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց

19:10 16.10.2020

«Կատարեք ձեր գործը կամ գնացեք տուն»․ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է անցկացվել։ Հնչել են վանկարկումներ, կոչեր, որ միջազգային գերագույն ուժերը անտարբերությամբ չվերաբերեն Ադրբեջանի ագրեսիային։ Կազմակերպության երևանյան գրասենյակի ներկայացուցիչը հանդիպել է ակցիայի մասնակիցների հետ և խոստացել նրանց փաստարկները, դժգոհությունները փոխանցել ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակին։ «Ձեր լռությունը նոր ցեղասպանություն է», «Կանգնեցրեք ագրեսոր Ադրբեջանին և Թուրքիային»․ ահա […]

̰
Հրթիռակոծության հետևանքով վիրավորում է ստացել Քարավան գյուղի բնակիչ Մարինե Փիլոսյանը

16:02 16.10.2020

Ադրբեջանական զինված ուժերի հրթիռակոծության հետևանքով ևս մեկ քաղաքացիական անձ է վիրավորվել՝ Քարվաճառի շրջանի Քարավան գյուղի բնակիչ Մարինե Փիլոսյանը։ Նրա վիճակը կայուն է։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել։ Yet another civilian has been wounded as a result of rocket attacks by the Azerbaijani armed forces. Marine Pilosyan, a resident of the village of Karavan […]

̰
Իսպանիայում գյուղը փրկելու համար փնտրում են բարմենի

15:46 16.10.2020

Իսպանական իշխանությունները Կալատայուդի Օլվես գյուղում բարմեն են փնտրում՝ այն ոչնչացումից փրկելու համար: Բարմենին խոստանում են տուն, վարձավճարից ազատում, ջեռուցման և էլեկտրաէներգիայի վճարի կիսով չափ վճարում, գրում է Idealista-ն: Գյուղը, որում ապրում է ընդամենը 70 մարդ, ոչնչացման վտանգի առջև է կանգնել, երբ բարմենը թողել է իր աշխատանքը։ Բարը միակ տեղն էր, որտեղ հավաքվում էին բոլոր տեղացիները: […]

̰
Հոկտեմբերի 17-18-ին տեխնիկական պատճառներով չեղարկվում են Երևան-Գյումրի-Երևան արագընթացների ուղերթները

15:13 16.10.2020

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է, որ տեխնիկական պատճառներով հոկտեմբերի 17-18-ին չեղարկվում են Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքների ուղերթները, որոնք պետք է մեկնեին 09:15 Երևանից և 17:55 Գյումրիից: Այս մասին տեղեկացրին ՀԿԵ-ից։ Երևան-Գյումրի-Երևան երթուղու այլ էլեկտրագնացքներն աշխատելու են սովորական ռեժիմով: Հարավկովկասյան երկաթուղին հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Բաբկեն Թունյանը պարզաբանում է՝ ինչու է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ժամանակավոր՝ 6 ամսով

14:21 16.10.2020

Շատ են հարցնում, թե ինչու է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ժամանակավոր՝ 6 ամսով, գրել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը և պարզաբանել․ «Նախորդ գրառմանս քոմենթներում պատասխանել եմ, բայց այսպես էլ գրեմ։ Սիրելի բարեկամներ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Եվ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի […]

̰
Ամո՞ւր է մեր թիկունքը․ինչո՞ւ է համաճարակն աննախադեպ ուղի ընտրել․ «Հորիզոնի» շրջայցը մայրաքաղաքում

21:52 15.10.2020

Ի՞նչ են հորդորում մասնագետները և ո՞րն է կորոնավիրուսի տարածման տեմպերի ռեկորդային աճի պատճառը: «Հորիզոնի» նկարահանող խումբը շրջել է Երևանի փողոցներում, փորձել պարզել՝ որքանո՞վ են քաղաքացիները պահպանում հակահամաճարակային կանոնները: Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի հաստատումից մինչ օրս երբևէ նոր դեպքերի այսպիսի թիվ չէր գրանցվել։ Հատկապես վերջին երեք օրերին մեկ օրում հաստատվող նոր դեպքերը եռանիշից դարձան քառանիշ, նախորդ […]

̰
Արցախի ՊՆ համակարգի կենսաթոշակների ու ամենամսյա պարգևավճարների տրամադրումը մեկնարկել է

17:09 15.10.2020

2020 թվականի հոկտեմբերի 15-ից սկսվել է Արցախի Հանրապետության պաշպանության նախարարության համակարգի կենսաթոշակների ու ամենամսյա պարգևավճարների տրամադրումը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Կենսաթոշակ և (կամ) ամենամսյա պարգևավճար ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ շահառուի փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։ Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 114 թեժ գծի կամ «Հայփոստ» ՓԲԸ […]

̰
Գեներալ-լեյտենանտ Օնիկ Վիկտորի Գասպարյանին շնորհվել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում

17:00 15.10.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ գեներալ-լեյտենանտ Օնիկ Վիկտորի Գասպարյանին շնորհվել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Վիկտորի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ շնորհել գեներալ-գնդապետի զինվորական կոչում»,- ասված […]

̰
Բարձրագույն դատական խորհուրդն ընտրել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու

16:47 15.10.2020

Բարձրագույն դատական խորհրդի հոկտեմբերի 15-ին կայացած նիստում, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ընտրվել է ՀՀ վճռաբեկ  դատարանի նախագահի թեկնածու: Այս մասին տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ Քվեարկության արդյունքներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու է ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը: Բարձրագույն դատական […]

̰
Բացարձակ անմարդկային է արդեն 19 օր դիերի և գերիների փոխանակման հնարավորության բացակայությունը չդադարող զինված բախումների պայմաններում. ՄԻՊ

16:40 15.10.2020

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բացարձակ անմարդկային է արդեն 19 օր դիերի և գերիների փոխանակման հնարավորության բացակայությունը չդադարող զինված բախումների պայմաններում։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի շուրջօրյա ուսումնասիրությունները վկայում են, որ սեպտեմբերի 27-ից Արցախի ու Հայաստանի նկատմամբ ադրբեջանական մեծաթիվ զինված հարձակումներ տարբերակում չեն դնում ռազմական օբյեկտների ու քաղաքացիական բնակավայրերի միջև, […]

̰
Գնդապետ Արտակ Էմիլի Բուդաղյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

16:36 15.10.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ գնդապետ Արտակ Էմիլի Բուդաղյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Էմիլի ԲՈՒԴԱՂՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- ասված է հրամանագրի մեջ:

̰
Արայիկ Ռոբերտի Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

16:26 15.10.2020

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արայիկ Ռոբերտի Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Ռոբերտի Հարությունյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- ասված է հրամանագրի մեջ:  

̰
Ռազմական դրության պայմաններում անհրաժեշտ թեժ գծեր

15:53 15.10.2020

Ռազմական դրության պայմաններում սոցիալական աջակցություն տրամադրելու և ստանալու համար զանգահարել 117 կամ 114  Առողջական խնդիրների, այդ թվում՝ կորոնավիրուսի նախանշանների դեպքում այցելել ժամանակավոր բնակության վայրին ամենամոտ գտնվող պոլիկլինիկա, թեժ գիծ` 8003 Զինծառայողների կամ կամավոր զինվորագրվածների մասին տեղեկատվություն ստանալու համար պաշտպանության նախարարության թեժ գիծ` 1 28, 8501, 8503  Մարտական գործողությունների մասնակից անձանց և նրանց ընտանիքներին, ինչպես նաև […]

̰
BACK_TO_TOP