15:26 23.10.2020
Այսօր առավոտից հազարավոր հայեր բողոքի ակցիա են իրականացնում Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում՝ ՄԻԵԴ-ի առջև։ Գլխավոր պահանջն այն է, որ Եվրոպան և ամբողջ աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը։ Մասնակիցների ձեռքերում «Մենք խաղաղություն ենք ուզում», «Ձեր լռությունը հանցանք է», «Կանգնեցրեք մարդասպան Էրդողանին», «Դադարեցրեք ահաբեկչությունը» գրություններով պաստառներ են: Քիչ առաջ ակցիայի մասնակիցները ՄԻԵԴ-ի ներկայացուցչին են հանձնել են իրենց նամակները, որտեղ […]
15:13 23.10.2020
Ոստիկանությունը մեր երկրի սահմաններին մարտական գործողությունների սկսվելուց հետո էլ, չնայած գործառույթների ընդլայնմանն ու գերծանրաբեռնվածությանը, շարունակել է համավարակի տարածման դեմ ուղղված գործողությունները: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով հանրության հոգեբանական վիճակը՝ ոստիկանությունը հնարավորինս ձեռնպահ է մնացել իրավազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելուց՝ վստահելով հասարակության բարձր ինքնագիտակցությանը և բավարարվելով զգուշացումով ու հորդորով: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։ «Ցավոք, պարզվում […]
14:55 23.10.2020
Ներկայացվել է տեսանյութ, որը, ըստ TolishMedia-ի, մեկ անգամ ևս ապացուցում է, որ Ադրբեջանի հասարակության մեջ օրեցօր աճում է դժգոհությունը երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից և ղարաբաղյան պատերազմում ադրբեջանական բանակի անհաջողություններից: Իսկ Ալիևի ռեժիմի՝ իշխանության մնալու քաղաքականությունը միայն արհեստականորեն դանդաղեցնում է երկրի փլուզման գործընթացը և համազգային ճգնաժամը:
13:49 23.10.2020
Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակով /COVID-19/ պայմանավորված` ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Շենգավիթի և Չարբախի անձնագրային ծառայությունները ժամանակավորապես չեն աշխատելու։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։ Խնդրում ենք անձնագրային գործողությունները /բացառությամբ՝ հաշվառումների/ կատարել այլ անձնագրային ծառայություններում։ Հաշվառման գործողությունները հնարավոր կլինի կատարել աշխատանքները վերսկսելուց հետո։ Այն քաղաքացիները, ովքեր արդեն դիմում են ներկայացրել անձը հաստատող փաստաթուղթ […]
11:22 23.10.2020
Մեծ Բրիտանիայում անցկացվել է թագավորական կենսաբանական հանրույթի կողմից կազմակերպված լուսանկարչական մրցույթ: Հաղթող է ճանաչվել աղբանոցում հայտնված փղերի նկարը, հայտնում է BBC-ն: Թիլահան Թարմապալանի հեղինակած լուսանկարում փղերը սնունդ որոնելու համար թափառում են արգելոցից ոչ հեռու: Լուսանկարն արվել է Շրի Լանկայում։ Տեղի իշխանությունները վերջերս արգելել են աղբ թափել Ամպարա շրջանի արգելոցի շրջակայքում, ինչը դարձել է փղերի շրջանում […]
23:46 22.10.2020
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Թբիլիսիի Մետրոմշենի թաղամասից խաղաղ երթ է անցկացվել դեպի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որը կրում էր «Ի աջակցություն Արցախի արդար պայքարին» խորագիրը։ Խաղաղ երթը կազմակերպել էր Վրաստանի Հայ երիտասարդների միությունը: Աջակցության խաղաղ հավաքին մասնակցել են ինչպես վիրահայ համայնքի տարբեր ասպարեզի ներկայացուցիչներ՝ քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ, այնպես էլ Ջավախքի բնակիչներ։ Jnews-ի հաշվարկներով՝ երթին […]
20:39 22.10.2020
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՀՀ ԱԺ կողմից 2020թ. հոկտեմբերի 21-ին ընդունվել է «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել են հարկային արտոնություններ: Օրենքն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է 2020թ. սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության […]
18:16 22.10.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ ավարտվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատավարությունը։ Վերադառնալով խորհրդակցական սենյակից, դատավորը հրապարակեց որոշումը՝ բավարարելով պաշտպանների գրավի միջնորդությունը։ Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի:
16:00 22.10.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է այս օրերին առաջնագծում զոհված զինծառայողներից Ալենի լուսանկարը: «ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչև վերջ, ու դա եղավ քո՛ շնորհիվ։ Դո՛ւ կանգնեցիր մինչև վերջ։ Դու ժպտացիր, դու պարեցիր, դու կրթվեցիր, աշխարհով մեկ պտտվեցիր, բայց պինդ կանգնեցիր քո երկրի հողին։ Դո՛ւ չընկրկեցիր թշնամու սարսափազդու զենքերի առաջ։ Դո՛ւ չհավատացիր թուլամորթներին […]
15:46 22.10.2020
Պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը Instagram-ում արված գրառմամբ հիշեցրել է, որ հայկական ծագումով ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ծննդյան լավագույն նվեր» է անվանել ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայտարարությունը, որ շրջանառության մեջ է դրվում Հայոց ցեղասպանություն առարկայական խորագիրը։ Նա նաև հայտնել է, որ Քիմ Քարդաշյանն իր ծննդյան օրը կցանկանար, որ մարդիկ շարունակեին հումանիտար աջակցություն ցուցաբերել Արցախում բնակվող հայերին։ Պրոդյուսերը շնորհավորել […]
14:22 22.10.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի՛ քաղաքացիներ Հաշվի առնելով թեմայի զգայունությունը, ինչպես նաև բոլորիս ցանկությունը և ջանքը՝ նեցուկ լինելու մեր երկրի պաշտպանության համար զոհված հերոսների ընտանիքներին, խնդրում և հորդորում ենք՝ մի տրվեք նման սադրանքների: Հիշեցնենք, որ պարզեցվել է ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների թաղման նպաստի ստացման գործընթացը: […]
14:18 22.10.2020
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ներկայացրեց «ՀՈԳ ՏԱՐ» նախաձեռնության գործունեությունը Երևանի Հալաբյան փողոցում։ «Մեծ աշխատանք է կատարվում. հերթական մեծ նախաձեռնությունը, որն ունի կոնկրետ հումանիտար բնույթ։ Հսկայական քանակի հումանիտար օգնությունը՝ սննդամթերքն արկղերով հավաքվում է և հիմնականում ուղղվում է արցախյան ընտանիքներին, որոնք այսօր տեղավորված են մեծամասամբ Երևանում։ Շնորհակալ եմ բոլորիդ, հպարտ եմ, որ հայ […]
13:50 22.10.2020
Պահանջատեր ենք, մեր հողն ու սուրբ օջախը չենք տա թշնամուն․ արցախցի կանայք ու երեխաներն այսօր էլ իրենց բողոքն արտահայտել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առաջ։ Հենց Արցախի ճանաչումն էլ կլինի նորի սկիզբը, անվտանգության երաշխիքը, խաղաղ ապրելու և արարելու գրավականը։ Ուստի արցախցիները վստահ են, որ հաղթանակ լինելու է։ Կրկին ապացուցելու կարիք չունենք, այդ մասին գիտեք դուք էլ՝ […]
13:21 22.10.2020
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ Ամեն անգամ առաջնագծից վերադառնում եմ նոր ու թարմացված ուժերով: Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն է ներշնչում: Արհեստավարժ զինվորականների, ժամկետայինների և աշխարհազորի սերտ փոխգործակցված աշխատանքն ու կողք-կողքի ճիշտ գործելու ունակությունն ամեն օր արտահայտվում են […]
12:30 22.10.2020
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել. «Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը կամավորների ջոկատով մեկնեց առաջնագիծ: Էջմիածին համայնքի կողմից մեր քույր քաղաք Հադրութին նվիրաբերվում է 2012 թվականի արտադրության UAZ HUNTER ամենագնաց, որը ձեռք է բերվել էջմիածնեցի գործարար Մանվել Հովհաննիսյանի միջոցներով: Աստված ձեզ հետ, մեր քաջե՛ր: Էջմիածնի կամավոր ջոկատի հավաքագրումը շարունակվում է: […]
00:28 22.10.2020
Իրավապահները պահանջված գումարը փոխանցել են զինված կողոպտչին. նա բանկից դուրս է եկել երեք պատանդների հետ։ Նրա ձեռքում նռնակ է եղել։ Հիշեցնենք, որ այսօր կեսօրին Զուգդիդիում «Վրացական Բանկի» մասնաճյուղի շենք է ներխուժել զինված կողոպտիչը և պատանդ վերցրել այնտեղ գտնվող 19 քաղաքացիների: Ավելի ուշ նա ազատ է արձակել նրանցից մի քանիսին։ Նախաքննությունն իրականացվում է 179, 236 և […]
23:33 21.10.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա կոչին։ «Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ շիրակցիներ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին արձագանքելով՝ դիմում ենք մեր մարզի բնակիչներին, պետական և ՏԻՄ կառույցների, մարզում գործունեություն ծավալող կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներին՝ կամավորագրվել Հայրենիքի պաշտպանության սրբազան գործին։ Այս պահից սկսած կարող եք դիմել ձեր համայնքապետարաններ կամ զինվորական կոմիսարիատներ՝ […]
22:40 21.10.2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ միանում է վարչապետի կոչին և կամավորագրվում է Հայրենիքի պաշտպանությանը: «Ես՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանս, միանալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, վայրկյան անգամ չվարանելով՝ կամավորագրվում եմ Հայրենիքիս պաշտպանության սուրբ գործին: Րոպեներ առաջ Լոռու համայնքապետերի հետ անցկացված մարզխորհրդի նիստի ավարտին վարչապետի կոչին միահամուռ կերպով և առանց երկմտելու […]
17:27 21.10.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 09.30-20.00 կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի «Մասիս Կայարան» թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
16:46 21.10.2020
Лезгинский почти интеллектуальный клуб ֆեյսբուքյան հանրային խմբում օգտատեր Յարքար Մագոմեդովը գրառում է կատարել հայ ժողովրդի պայքարի խորհրդանիշ դարձած, իր լուսանկարով բոլորին հայտնի Ալբերտ Հովհաննիսյանի մասին։ «Ալբերտ Հովհաննիսյանը ազգի՝ ազատության համար պայքարի խորհրդանիշն է։ Պատերազմի առաջին օրերին արված այս լուսանկարը տարածվել է ամբողջ աշխարհում։ Տղան, շատ չանցած, զոհվել է»,- գրել է նա։ Ibragimova Hanum անունով օգտատերը […]
16:20 21.10.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա, ամփոփվել են 2020 թվականի սեպտեմբեր ամսվա ցուցանիշները: Մասնավորապես, 2020 թվականի սեպտեմբերի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 632 հազար, որը 2020 թվականի օգոստոսի համեմատ՝ ավելի է շուրջ 14 […]
15:27 21.10.2020
Արցախից ժամանած քաղաքացիների կենսաթոշակների վճարումը կսկսվել է: Այս մասին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ «Կանխիկ եղանակով վճարումներն իրականացվում են «Հայփոստ»-ի գրասենյակներում: Ցուցակներում հանդիպող անճշտությունները կամ տեխնիկական խնդիրները միշտ չէ, որ հնարավոր է լուծել (հասկանալի պատճառով), սակայն դրանք չեն ազդի կենսաթոշակների տրամադրման վրա. անկախ ժամկետից և վայրից դրանք կվճարվեն ամբողջությամբ, հենց […]
14:43 21.10.2020
Այսօր համավարակի ճակատում մահացել է 20 մարդ: Իսկ դիմակ չկրողը թշնամական կենսաբանական զենք է, որովհետև վարակը տարածելով՝ «սմերչից» կամ «գրադից» պակաս մարդասպան չի: Այս մասին գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1836 նոր դեպք, 20 մահ, այդ թվում՝ առաջին անգամ երեխայի։
14:29 21.10.2020
Ինչպես հայտնում է TolishMedia-ն, ադրբեջանական բանակը սրընթաց տրոհվում է: Դա տեղի է ունենում ոչ միայն ղարաբաղյան բանակի հզոր պաշտպանության, այլ նաև թալիշների, լեզգինների և մյուս փոքրամասնությունների ներկայացուցիչների շնորհիվ, որոնց Բաքվի բռնապետը ուղարկում է առաջնագիծ՝ փորձելով ավելացնել զոհերի թիվը երկրի բնիկ ժողովուրդների շրջանում: Բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները չեն ցանկանում զոհվել բռնապետի, նրա ռեժիմի և առհասարակ Ադրբեջանի համար: […]
14:05 21.10.2020
Լոնդոնը գլխավորում է եվրոպական այն քաղաքները, որտեղ օդի ամենամեծ աղտոտվածությունն ու օդի ցածր որակը Բրիտանիայի մայրաքաղաքին տալիս են 11,4 միլիարդ եվրոյի վնաս, հայտնում է Le Figaro-ն՝ հղում կատարելով CE Delft-ի հետազոտություններին: Դրան հաջորդում են Բուխարեստը և Բեռլինը: Փարիզը յոթերորդն է՝ տարեկան 3,5 միլիարդ եվրո ծախսերով: Ընդհանուր առմամբ, զեկույցի համաձայն, Եվրոպայում օդի աղտոտվածությունը պատճառ է դառնում […]
21:36 20.10.2020
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 20-ի ժամը 16․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 121 դեպք, որոնցից 28-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 93-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 32-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 22-ը՝ […]