TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+22.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սոցիալական խնդիրներ կան, բայց սոցիալական ճգնաժամ չունենք. Փաշինյան

11:49 10.09.2020

Համաճարակն էական սոցիալական ու տնտեսական վնասներ է պատճառել, բայց կարևոր է գնահատել, թե ինչ աստիճանի են վնասները: Կառավարության նիստի ժամանակ այս մասին խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Տնտեսական անկումների ցուցանիշները հրապարակվում են, հանրահայտ են: Էստեղ մենք միշտ խնդիր ենք ունենում ճշգրիտ ինդիկատորներ ունենալու, թե ինչ սոցիալական վիճակ է տիրում երկրում և ինչքանով է սոցիալական իրավիճակը […]

̰
Վրաստանում հարսանիքներն արգելված չեն. կարող է ներկա լինել առավելագույնը 10 մարդ

22:38 09.09.2020

Կառավարության աշխատակազմը կորոնավիրուսի վերաբերյալ Համակարգող խորհրդի՝ հարսանիքները արգելելու վերաբերյալ կայացրած որոշման հետ կապված պարզաբանում է արել: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Ավելի ուշ կառավարության աշխատակազմից պարզաբանել են, որ ամուսնությունն ինքնին որպես իրադարձություն չի արգելվում և սահմանափակումները տարածվելու են միայն միջոցառման տոնակատարությանը վերաբերող մասի վրա: Մասնավորապես, ըստ տեղեկության, հարսանիքի մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 10 անձը: […]

̰
Աշոցքի Կոճոր թաղամասի 164 ընտանիքների  համար նախատեսվում է կառուցել  բնակելիներ

21:00 09.09.2020

Վարչապետի հանձնարարականով 2018 թվականի դեկտեմբերին ստեղծված  աշխատանքային խումբը  Գյումրիից բացի ուսումնասիրել է  գյուղական բնակավայրերի անօթևանության  խնդիրները :Շիրակի մարզի գյուղերի  մոտ 150 անօթևան ճանաչված ընտանիքներից մի մասին հատկացվել են բնակարանների գնման վկայագրեր,իսկ  մյուսների  համար սկսվել է բնակարանների կառուցումը ։Աշխատանքային խմբի քննարկման օրակարգում է  եղել նաև Աշոցքի Կոճոր թաղամասի երկհարկանի տնակային կառույցներում բնակվող  164 ընտանիքների բնակապահովման հարցը: […]

̰
Վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը  ավարտել է ժամանակավոր կացարանների հաշվառման գործընթացը

20:30 09.09.2020

2018 թվականի դեկտեմբերին վարչապետի հանձնարարականով  ձևավորված աշխատանքային խումբը ամբողջությամբ  ավարտել է  3 մարզերում անօթևան դարձած, ժամանակավոր կացարաններում ու տնակներում ապրող  ընտանիքների հաշվառման ու նրանց կարգավիճակների վերջնական հստակեցման գործընթացը։ Տվյալների ամբողջական փաթեթները  փոխանցվել են վարչապետի աշխատակազմ։ Կառավարությունը կքննարկի ու կհաստատի ընտանիքներից յուրաքանչյուրի փոխհատուցման ու աջակցության տարբերակները: Քննարկումները հետաձգվել էին  արտակարգ դրության պատճառով։ Բազմահատոր  թղթապանակներում քաղաքի ժամանակավոր […]

̰
«Հաղթանակ» զբոսայգում ծառերի հատման և երկնաքերերի կառուցման մասին լուրերը Երևանի քաղաքապետարանը հերքում է 

18:58 09.09.2020

  Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով հերքում է «Հաղթանակ» զբոսայգում ծառերի հատման և երկնաքերերի կառուցման մասին լուրերը: Կարապետյանը մասնավորապես գրել է. «Մի քանի լրատվակայքեր տեղեկություն են շրջանառում՝ «Հաղթանակ» զբոսայգում ծառեր են կտրվել, իսկ տեղում երկնաքերեր են կառուցվելու» վերնագրով՝ հղում անելով սոցցանցային մի գրառում: Հայտնում եմ, որ տեղեկությունը […]

̰
Կայացել է Գյումրիում մանկահասակ երեխայի սպանության գործով հերթական նիստը․ դատարանը լսել է քրգործում ներգրավված վկաներին

18:40 09.09.2020

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, տեղի է ունեցել մանկահասակ երեխայի սպանության գործով հերթական դատական նիստը, որին ներկա էր ամբաստանյալ Անի Մինասյանը։ Դատական այս նիստի ընթացքում շարունակվել է քրեական գործում ներգրավված վկաների հարցաքննությունը։ Առաջինը հարցաքննվել է այն տան սեփականատերը, որտեղ մոտ մեկ ամիս երեխայի հետ վարձով բնակվել է 20-ամյա Անի Մինասյանը։ […]

̰
24-ամյա երիտասարդը մահվան ելքով վրաերթ է կատարել և լքել դեպքի վայրը․ նրան մեղադրանք է առաջադրվել

18:34 09.09.2020

    24-ամյա երիտասարդին ոչ սթափ վիճակում մահվան ելքով վթար կատարելու և դեպքի վայրը լքելու համար մեղադրանք է առաջադրվել, հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: Դեպքը տեղի է ունեցել Երևան քաղաքի Ագաթանգեղոս փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելի սկզբնամասում սեպտեմբերի 5-ին: Քննչական կոմիտեի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի  քննչական վարչության […]

̰
Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում Կոնդ թաղամասի վերաբերյալ

18:24 09.09.2020

Սեպտեմբերի 9-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Երևան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի առաջին նիստը: Իր ելույթում փոխվարչապետն ասել է. «Այս միջգերատեսչական աշխատանքային խմբի ձևավորումը հատկանշական է հատկապես նրանով, որ պետական մակարդակով կքննարկենք Կոնդ թաղամասի քաղաքաշինական խնդիրները, կկատարվի բազմակողմանի ուսումնասիրություն՝ պատմաճարտարապետական, տնտեսական, սեյսմիկ […]

̰
Ճապոնիայում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել դիմակից հրաժարված ուղևորի պատճառով

17:26 09.09.2020

Ճապոնական Peach Aviation ավիաընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել համառ ուղևորի պատճառով, ով կտրականապես հրաժարվել է բժշկական դիմակ կրել: Ծագող արևի երկրի տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ սա կորոնավիրուսային համաճարակի ընթացքում սանիտարական կանոնների այդպիսի կոպիտ անտեսման առաջին դեպքն է: Այդ մասին հայտնում է Kyodo News-ը: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ի ցերեկը: Կուշիրոյից Օսակա թռիչքից […]

̰
Վրաստանի խորհրդարանի դիմաց ընդհանուր համաներման պահանջով բողոքի ակցիա է իրականացվում

16:37 09.09.2020

Ընդհանուր համաներման պահանջով 2-րդ օրն է՝ հացադուլ է Վրաստանի խորհրդարանի դիմաց: Ցուցարարները խորհրդարանից պահանջում են արագացնել ընդհանուր համաներման մասին օրինագծի քննարկումը: Կալանավորների մայրերը խնդրում են հանդիպում օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ: Հակառակ դեպքում՝ ակցիայի մասնակիցները սեպտեմբերի 12-ին լայնամասշտաբ ակցիա կիրականացնեն խորհրդարանի դիմաց: Ցուցարարների հայտարարությամբ՝ երեկվա ակցիան արձագանք էր գտել, սակայն դա բավարար չէ: Նրանք պահանջում են […]

̰
Արագածոտնի մարզում վաղը ջրանջատում կլինի

16:26 09.09.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից Ագարակի պոմպակայանի հոսանքազրկման պատճառով, ս. թ․սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-19։00, կդադարեցվի Արագածոտնի մարզի Կոշ, Ուջան, Արագածոտն, Նոր Եդեսիա, Դպրևանք, Շամիրամ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:        

̰
Առողջապահական 5 հիմնարկների մասնավորեցմանը վերաբերող նախագիծն ԱԺ հանձնաժողովում թեժ քննարկման արժանացավ

15:07 09.09.2020

Պետական գույքի կառավարման կոմիտեն արդեն չորրորդ ամիսն է՝ առանց որևէ փոփոխության ԱԺ է ներկայացնում առողջապահական 5 հիմնարկների մասնավորեցմանը վերաբերող նախագիծը: Դրանով առաջարկվում էր առողջապահական հիմնարկների պրոֆիլը փոխելու որոշումը վերապահել միայն կառավարությանը, ինչին ԱԺ-ն դեմ է և հորդորել է գտնել մի լուծում, որը չի նվազեցնի խորհրդարանի դերը: Լուծումը կոմիտեն չի գտել, այսօր քվեարկության փոխարեն բուռն քննարկում […]

̰
Զարուհի Բաթոյանը մեկնում է արձակուրդ. նրան կփոխարինի նախարարի առաջին տեղակալը

13:57 09.09.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զարուհի Բաթոյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար […]

̰
Երևանի Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերվել են ուղևորափոխադրում իրականացնող գերբեռնված միկրոավտոբուսներ և ավտոբուսներ

13:48 09.09.2020

Սեպտեմբերի 8-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում։ Վերահսկողական աշխատանքների շրջանակում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում կրկին խախտումներ չեն հայտնաբերվել։ Կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում վաղ առավոտից դիտարկվել են շուրջ հինգ տասնյակ տրանսպորտային միջոցներ, որի արդյունքում […]

̰
Ե՞րբ է լուծվում աշխատանքային պայմանագիրը. իրազեկում է ՄԻՊ գրասենյակը

11:55 09.09.2020

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում իրազեկող տեսահոլովակ է տարածել՝ «Ե՞րբ է լուծվում աշխատանքային պայմանագիրը» վերտառությամբ։ Տեսանյութում նշվում է, որ եթե խախտվել է անձանց աշխատանքային իրավունքը, վերջիններս կարող են դիմել ՄԻՊ գրասենյակ։ https://www.facebook.com/Armenianombudsman/videos/1690195141154946/

̰
Հակահամաճարակային կանոնների պահպանումը դպրոցներում․ սոցիալական հոլովակ

10:40 09.09.2020

Ինչպե՞ս պետք է պահպանել հակահամաճարակային կանոնները դպրոցներում։ Ի՞նչ է հորդորում Առողջապահության նախարարությունը։  Այդ թեմայով ԿԳՄՍ նախարարությունը թողարկել է սոցիալական հոլովակ։ https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/2990834074477200

̰
Ֆրանսիան պատժելի է դարձնում բժիշկների կողմից «կուսության վկայականի» տրամադրումը

08:44 09.09.2020

Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանինիի և Քաղաքացիության հարցերով նախարար Մարլեն Շյապայի խոսքերով՝ Ֆրանսիայում «կուսության վկայականի» տրամադրումը կլինի պատժելի: Այս մասին հայտնում է DNA պարբերականը։ «Որոշ բժիշկներ դեռ համարձակվում են ապացուցել, որ կինը կույս է, որպեսզի թույլ տան կրոնական ամուսնությունները, չնայած այն հանգամանքին, որ Բժիշկների խորհուրդը դատապարտում է այդ պրակտիկան: Մենք ոչ միայն կարգելենք, այլև կպատժենք»,-ասված […]

̰
Աշխարհահռչակ քանդակագործ Էմիլ Գազազը ցանկանում է վերադառնալ ու ապրել Գյումրիում

22:55 08.09.2020

Այսօրվա ավագանու նիստի օրակարգի հարցերից մի քանիսը վերաբերում էին անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույքի հատկացումներին։ Աշխարհահռչակ քանդակագործ, գյումրեցի Էմիլ Գազազի աշխատանքների ցուցադրության համար թանգարան է հիմնվելու, այդ նպատակին կծառայի «Կումայրի» արգելոց-թանգարանի հաշվեկշռում գտնվող պատմամշակութային շինություններից մեկը։ «Աշխարհահռչակ քանդակագործ Էմիլ Գազազի ներկայացուցչական կազմակերպությունը Գյումրիում, որն այս պահին 50-ից ավելի   ստեղծագործություններ ունի, ցուցադրելու վայր չունի, դիմել է  […]

̰
Ինդոնեզիայում դիմակներ չդնողներին դագաղների մեջ են դրել

22:42 08.09.2020

Ինդոնեզիայում դիմակի ռեժիմը խախտողներին տանում են դիակառքով և դնում դագաղների մեջ: Այդ մասին հայտնում է Jakarta Post- ի տեղական հրատարակությունը: Ինդոնեզիայի որոշ նահանգներում սկսվել է արտասովոր պայքար դիմակներ կրել չցանկացող բնակիչների դեմ: Այսպիսով, Արևելյան Յավա նահանգի Պրոբոլինգո քաղաքում տեղական շուկայի 50 վաճառականներ հայտնվել են դիակառքերի մեջ: Ստուգումների ընթացքում վաճառականները եղել են առանց դիմակների: Վաճառականներին տրվել […]

̰
Փոխքաղաքապետի ընտրությունից մինչև բանավեճեր. ավագանու նիստի օրակարգը հագեցած էր

22:00 08.09.2020

Երևանի ավագանին այսօր որոշել է, որ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը կտեղադրվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Զաքիյան փողոց ձգվող հատվածում: Մեկ այլ որոշմամբ՝ Մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանը կտեղադրվի: Երևանում նաև մշակութային գործիչներին նվիրված հուշակոթող կլինի: Մշակութային որոշումներն այսօրվա օրակարգում շատ էին, բայց հիմնական բանավեճը այլ թեմաների շուրջ է ծավալվել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Պետք է հետևողական լինել, որ համատիրության ղեկավարը փողը չվերցնի ու դնի գրպանը. Գյումրիի քաղաքապետ

21:13 08.09.2020

Տնակներից ու սեփական տներից բացի, հուլիսի 13-ի ջրհեղեղից ու կարկուտից բազմաբնակարան շենքեր էլ են տուժել։ Համայնքային բյուջեից  հատկացված 10 միլիոն դրամի հասնող աջակցության ցուցակում շենքերն ընդգրկված չէին։ Այս նիստում ավագանին որոշեց համատիրություններին գումար տալ վնասված տանիքները վերանորոգելու համար։ «Նախատեսել ենք 11 համատիրության 4824000 դրամ հատկացնել, որ կարողանան անհրաժեշտ աշխատանքները կատարել»,- նշել է Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական […]

̰
Գյումրիում կբացվի Ֆրիդ Սողոյանի թանգարանը, ռադիոգործարանի նախկին հանրակացարաններն էլ կդառնան արհեստագործական համալիրներ

20:46 08.09.2020

Պատմական արժեք ներկայացնող ևս մեկ շենք էլ կվերածվի թանգարանի, որտեղ կներկայացվեն ևս մեկ գյումրեցի քանդակագործի՝ Ֆրիդ Սողոյանի գործերը։ Թանգարան կդառնա քաղաքային գրադարանի նախկին շենքը։ «Մեր քաղաքը շատ է համաշխարհային արվեստագետներ տվել, մեկն էլ Ֆրիդ Սողոյանն էր: Մենք ծրագիր ունենք, որ նրա ստեղծագործությունները տեղափոխենք Գյումրի: Ժառանգների հետ արդեն նախնական պայմանավորվածություն կա, և այդ նպատակով մենք  առաջարկում […]

̰
ՀՀ ֆինանսական համակարգը կարող ենք բնութագրել որպես կայուն և դինամիկ աճող․ Մարտին Գալստյան

15:16 08.09.2020

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր հանդես է եկել մամուլի ասուլիսով։ Նա խոսել է ՀՀ ֆինանսական համակարգի զարգացման, ֆինանսական կայունության և համավարակով պայմանավորված զարգացումների մասին։ «Հայաստանի ֆինանսական համակարգը կարող ենք բնութագրել որպես կայուն և դինամիկ աճող, որը տարիների ընթացքում անխափան իրականացրել է ֆինանսական միջնորդի իր գործառույթը, քանի որ ամենակարևոր գործառույթը, որ, ըստ էության, համակարգն […]

̰
Առաջարկվում է գիշերային ժամերին արգելել սպառողական վարկային պայմանագրերի կնքումը. բուռն քննարկում ԱԺ հանձնաժողովում

12:52 08.09.2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանի բացակայությամբ այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում քննարկվել է նրա նախաձեռնած օրինագիծը՝ սպառողական կրեդիտավորման մասին: Այն ներկայացրել է խմբակցության մեկ այլ անդամ՝ Արկադի Խաչատրյանը: Նախագծով առաջարկվում է արգելել գիշերային ժամերին սպառողական վարկային պայմանագրերի կնքումը: «Իմ քայլի» պատգամավորները դեմ են արտահայտվել նախագծին՝ բերելով հակափաստարկներ: Երկար քննարկումից հետո որոշվել […]

̰
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը 3 միլիոն դոլար են վերադարձրել Եղիսաբեթ Երկրորդին

12:40 08.09.2020

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը ՝ Մեգան Մարքլը, 3 մլն դոլարի ներդրում են կատարել «Ինքնիշխան դրամաշնորհ» ծրագրում (4 2.4 միլիոն ֆունտ): Այս մասին  այտնում է Daily Mail-ը։ Գահաժառանգների շարքում վեցերորդ տեղը զբաղեցնող Հարրին կնոջ հետ թագուհի Եղիսաբեթ Երկրորդին է վերադարձրել իրենց նախկին կեցավայրի`Վինձորի Ֆրոգմոր-քոթեջի վերանորոգման համար ծախսված միջոցները: Նշվում է, որ արքայազնը վճարել […]

̰
Չինաստանում բացվել է ամենաերկար ապակե կամուրջը

12:34 08.09.2020

Չինաստանում բացված ամենաերկար ապակե կամրջի երկարությունը 526 մետր է: Թռչնի տեսքով կախովի կամուրջը միացնում է Լիանջյանգ գետի երկու ափերը, հայտնում է Outlook India-ն: Կամուրջը կառուցվել է 201 մետր բարձրության վրա: Ապակիներից բաղկացած հարթությունն ունի երեք շերտ ՝ 4,5 սանտիմետր ընդհանուր հաստությամբ: Կամրջի դիզայնն այցելուներին հնարավորություն է տալիս տեսնել, թե ինչ է կատարվում իրենց ոտքերի տակ: […]

̰
Ինչ է տեղի ունեցել Ամուլսարի տարածքում. ջերմուկցիներն ահազանգում են ծեծի ենթարկվելու, «Լիդիանը»՝ իրենց տարածք ներխուժելու մասին

23:22 07.09.2020

Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել` պնդելով, որ «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդներն օգոստոսի 6-ի լույս 7-ի գիշերը հարձակվել են Ամուլսարի պահպանությունն իրականացնող պահապանների վրա ու ծեծի ենթարկել։ «Լիդիան Արմենիան» իր հերթին տեսանյութ և հայտարարություն է տարածել` պնդելով, որ գիշերն Ամուլսարի ճանապարհները փակող խմբավորումն է ներխուժել Ամուլսարի տարածք` հայհոյելով և քարերով հարձակում գործելով «Լիդիանի» պահնորդական ծառայության […]

̰
Վարչապետի շրջայցը՝ շինհրապարակի վերածված Տավուշում

20:46 07.09.2020

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով եղել է Տավուշի սահմանամերձ համայնքներում։ Կառավարության ղեկավարը ծանոթացել է հակառակորդի հրետակոծությունից ավերված տների վերանորոգման, համայնքներում ճանապարհաշինարարական և այլ ծրագրերով ընթացող շինաշխատանքներին։ Վարչապետը տիկնոջ հետ Երևանից Տավուշ հասավ ուղղաթիռով։ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի առաջին կանգառը Չինարին էր, առաջին հարցը՝ որպիսության մասին։ Զրույցի բռնված բնակիչները սկսեցին իրենց […]

̰
Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով 3 անձ կալանավորվել է

18:09 07.09.2020

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում՝ Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիր քաղաքի մի շարք բնակիչներ անհայտ ծագման, սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչքը ձեռք են բերել […]

̰
1990-ից ի վեր առաջին անգամ Չինարիում զրոյից տուն են կառուցում․ Փաշինյան

15:10 07.09.2020

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է։ Նա ֆեյսբուքյան էջով տեղեկացրել է, որ լինելու է մարզի սահմանամերձ համայնքներում։ Նրա առաջին կանգառը եղել է Չինարին։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել սահմանապահ բնակիչներին՝ հուլիսյան հաղթական մարտերում զինված ուժերին ամուր թիկունք կանգնելու համար։ Նա ծանոթացել է նաև բնակիչներից մեկի նոր տան կառուցման աշխատանքների ընթացքին։ Վերջինիս տունն ամբողջովին ավերվել է […]

̰
BACK_TO_TOP