TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում ջերմող քաղաքացիների ընտրության իրավունքը չի սահմանափակվի. ԿԸՀ

21:58 16.09.2020

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 31-ին: ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիայի խոսքով՝ ԿԸՀ-ն փորձում է այնպիսի կանոններ մշակել, որոնք չեն սահմանափակի ընտրողի քվեարկության իրավունքը, միևնույն ժամանակ, կպաշտպանեն ընտրողների անվտանգությունը: «Դեռ որոշված ​​չէ, թե կոնկրետ ինչ կլինի ընտրությունների օրը: Սպասում ենք համաճարակաբանական իրավիճակին: Փաստերը փոխվում են, բայց կան հարցեր, որոնք միջազգային պրակտիկայի մաս են կազմում… Իհարկե, երբ […]

̰
Վերջին 2 տարում ի՞նչ բարեփոխումներ են արվել ԿԳՄՍ բնագավառում․ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ասուլիսով

21:47 16.09.2020

Վերջին երկու տարիներին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառում բարեփոխումներն աննախադեպ աճ են արձանագրել։ Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում մանրամասնել է նախարար Արայիկ Հարությունյանը։ «Ցավոք սրտի, ձեր հրապարակումներում մեր բարեփոխումները քիչ են արտացոլվում,  գերակշռողը սենսացիոն վերնագրերն են»,- ասել է նա: Ասուլիսն այս երանգով սկսեց նախարար Արայիկ Հարությունյանը և ընդգծեց, որ այսօրվա հանդիպման բուն նպատակը՝ իրենց […]

̰
Արտակարգ իրավիճակների նախարարը ՀՀ պարետի անունից պատվոգրեր է հանձնել

20:33 16.09.2020

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի անունից արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր՝ սեպտեմբերի 16-ին պատվոգրեր է հանձնել 5 փրկարար ծառայողի։ Հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։ Պաշտոնական տեղեկտատվության մեջ, մասնավորապես, ասվում է․ «Մարտի 24-ից ԱԻՆ փրկարար ծառայողները ներգրավված են  պարետատանը կից «Զանգերի կենտրոն»-ի աշխատանքներում։ Վերջին երեք ամիսներին «Զանգերի կենտրոն»-ի գործառույթների իրականացմանը մասնակցել է ԱԻՆ 106 աշխատակից։ Ապրիլի վերջից […]

̰
Երևանի մանկապարտեզները վերսկսել են աշխատանքը

15:32 16.09.2020

Սեպտեմբերի 15-ին համայնքային ենթակայության 161 մանկապարտեզ է հաճախել 7075 երեխա: Սահմանված առաջնահերթությամբ՝ երեխային նախակրթարան բերելու ցանկություն էր հայտնել ավելի քան 11 500 հազար ծնող: Մանկապարտեզներ մուտքն ու կրթական գործընթացը կազմակերպվում են սահմանված կանոններով:

̰
Կանանց լացացնելով բերման են ենթարկում. դիմակ չկրող քաղաքացիների նկատմամբ գործողությունների հարցը՝ ԱԺ-ում

11:56 16.09.2020

ԱԺ-ում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բարձրացրել է դիմակ չկրող անձանց նկատմամբ ոստիկանական կոպիտ գործողություններ կիրառելու հարցը: «Կանանց լացակումած, լացացնելով բերման են ենթարկում ոստիկանական բաժանմունքներ, լավագույն դեպքում կարող են տուգանել։ Ես նախ դատապարտում եմ, ապա կոչ եմ անում, որ ծառայողական քննություն իրականացնեն, դուք ասել եք, որ իշխանության չեք եկել, ժողովուրդն է եկել, հիմա […]

̰
Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցի տնօրենի մրցույթում 7 թեկնածուներից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել

23:59 15.09.2020

Այսօր կայացել է Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Սահմանված ժամկետում մրցույթի մասնակցության հայտ էին ներկայացրել յոթ թեկնածուներ: Նրանք բոլորն էլ ներկայացել ու մասնակցել են մրցույթին: Մրցութային հանձնաժողովի 8 անդամներից ներկա են գտնվել վեցը, այս դեպքում մրցույթում անհրաժեշտ քվորում եղել է, ու մրցույթը կայացել է: Հանձնաժողովի անդամները լսել են բոլոր […]

̰
UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը աշխարհի ամենահայտնի մուսուլմանների հնգյակում է

21:56 15.09.2020

UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը աշխարհի ամենահայտնի մուսուլմանների հնգյակում է: Մեկնաբանելով այս փաստը՝ Նուրմագոմեդովը նշել է, որ դա շատ պարտավորեցնող է իր համար և մեծ պատասխանատվություն է ենթադրում: «Եթե մարդիկ սխալվելու իրավունք ունեն, ապա իմ պարագայում այդ սխալի իրավունքը շատ փոքր է: Հետևանքները շատ մեծ կլինեն: Ես ապրում եմ հետևյալ սկզբունքով` զբաղվում եմ այնպիսի հարցերով, որոնք […]

̰
«Կորինտիասի» երկրպագուները պարտությունից հետո հարձակվել են թիմի խաղացողների վրա

21:21 15.09.2020

Բրազիլական «Կորինտիանսի» երկրպագուները դժգոհ են մնացել թիմից «Ֆլումինենսեից» կրած պարտության պատճառով: Բրազիլիայի առաջնության 10-րդ տուրի այս խաղում գրանցվել է 1:2 հաշիվը: Պարտությունից հետո «Կորինտիանսի» ֆուտբոլիստները վերադարձել են Սան Պաուլու, որտեղ  օդանավակայանում նրանց սպասում էին զայրացած երկրպագուները: Երկրպագուները հարձակվել են խաղացողների վրա և անպատվել, երբ նրանք մոտեցել են ակումբային ավտոբուսին: Կրքերը հանդարտեցրել են անվտանգության աշխատակիցները: 9 […]

̰
Ընդմիշտ իմ սրտում. Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ հոր ծննդյան օրվա կապակցությամբ

18:40 15.09.2020

Հայ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանն այսօր կնշեր ծննդյան 58-րդ տարեդարձը: Այս առիթով Instagram-ում հրապարակումներ է կատարել նրա որդին՝ Հենրիխ Մխիթարյանը: Հենրիխը մի քանի արխիվային լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Ընդմիշտ իմ սրտում»: Հիշեցնենք՝ Համլետ Մխիթարյանը հանդես է եկել «Արարատ» ու «Կոտայք» ակումբներում: «Արարատում» նա մասնակցել է 170 խաղի և դարձել է 46 գոլի հեղինակ: 1984 թվականի […]

̰
Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի ևս  15 հեկտար տարածքի վրա  կառուցապատումը կշարունակվի 2021թվականին

18:15 15.09.2020

Գյումրիում արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման համար հատկացվեց նախկին ռուսական տանկային զորամասի 21,5 հեկտար տարածքը։ 2019 թվականի օգոստոսին առաջին փուլի շինարարությունը մեկնարկեց մոտ վեց հեկտարի վրա, որի ընթացքում  գրունտային ջրերի մակարդակի բարձրացման պատճառով   ենթակառուցվածքների շինարարության ավարտը նախատեսված ժամկետներից շեղվեց, շահագործվեց միայն սպասարկման ընդարձակ սրահը։ Առաջ եկած խնդիրները կարգավորելու համար անհրաժեշտ եղավ նախագծային փոփոխություններ, հավելյալ […]

̰
Ո՞վ է նպաստել նոր կորոնավիրուսի տարածմանը Հայաստանում. ԱԺ-ն քննարկում է այս հարցով քննիչ հանձնաժողովի կազմը սահմանելու հարցը

15:22 15.09.2020

«Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» օրինագիծն այսօր ԱԺ-ում բուռն քննարկումների տեղիք է տվել: Նախագծի հեղինակը ընդդիմության պատգամավորներն են: Նախագիծը իշխանության ու ընդդիմության միջև փոխադարձ մեղադրանքների պատճառ է դարձել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
54-ամյա ֆուտբոլիստը դուրս է եկել խաղադաշտ և սահմանել համաշխարհային նոր ռեկորդ

10:39 15.09.2020

Մոնղոլիայի ազգային առաջնության 15-րդ տուրում՝ «Սումիդա Գեպրո»-«Ուլան Բատոր» հանդիպման ժամանակ, խաղադաշտ է դուրս եկել 54-ամյա Հանդսուրեն Օյունբիլեգ անունով մի խաղացող: Վետերանը խաղի մեջ է մտել 86-րդ րոպեին: Օյունբիլեգը 1996 թվականից խաղադաշտ դուրս չէր եկել: Այդպիսով նա ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով ճապոնացի հարձակվող Կազույոշի Միուրայի ռեկորդը, ով 53 տարեկան է ու դեռևս  շարունակում է խաղալ: Օյունբիլեգի […]

̰
Վաղվանից Գյումրիում երթուղի դուրս կգան ավտոբուսները. քաղաքային տրանսպորտը կաշխատի նոր գրաֆիկով

23:58 14.09.2020

Վաղվանից քաղաքային տրանսպորտը կաշխատի այլ գրաֆիկով, մի քանի երթուղիներ կհամալրվեն ևս 13 միկրոավտոբուսներով։ Նոր ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված՝ ուղևորահոսքն ակտիվանում է։ Յոթ ամսվա հարկադիր պարապուրդից հետո թիվ 1 երթուղու ավտոբուսները կրկին կաշխատեն, ի տարբերություն թիվ 40 երթուղու ավտոբուսների: Նոր ուսումնական տարին բուհերում երկու շաբաթ է՝ սկսվել է, իսկ դպրոցներն այսօրվանից վերաբացվեցին։ Թեև դեռ բնականոն հուն […]

̰
Նոր ուսումնական տարին՝ նոր կանոններով

19:40 14.09.2020

Այսօրվանից առաջին դասարանցիների համար դասերը մեկնարկում են, վաղվանից դպրոց կհաճախեն նաև բարձր դասարանցիները: Ուսումնական տարվա մեկնարկի ուշացումը կապված է կորոնավիրուսային համաճարակի հետ: Հենց այդ պատճառով էլ դասերը կանցնեն արտակարգ միջոցառումների պայմաններում: Ուսումնական տարվա երկու շաբաթով հետաձգված մեկնարկ դժվար է մտաբերել։ Դպրոցում առաջին օրը միայն առաջին դասարանցիներն են, չկա հատուկ արարողակարգ կամ միջոցառում։ Դպրոց չգալ ծաղիկներով […]

̰
Գիտնականները կկանխատեսեն COVID-19-ի բռնկումները Google-ի որոնումների միջոցով

09:42 14.09.2020

Ամերիկացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքների համաձայն՝ կորոնավիրուսային վարակի բռնկումները կարող են կանխատեսվել Google-ի հարցումների միջոցով: Ուսումնասիրության արդյունքները տեղադրվել են Massachusets General Hospital-ի կայքում: Այսպիսով, ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ «փորլուծություն», «համի կորուստ», «ախորժակի կորուստ» հարցումները փոխկապակցված են բարդ համաճարակաբանական իրավիճակ ունեցող հինգ նահանգների օգտատերերի «կորոնավիրուս» հարցման հետ: Այդ նահանգներն են Նյու Յորքը, Նյու […]

̰
Գիտնականները պատմել են գազարի հրաշագործ հատկությունների մասին

21:50 13.09.2020

Գազարը սպառման տեսանկյունից երկրորդ տեղում է՝ զիջելով կարտոֆիլին: Ռուսական «О самом главном» հաղորդման շրջանակում մասնագետները պատմել են գազարի օգտակար հատկությունների մասին: Բժշկական գիտությունների դոկտոր, բժիշկ-դիետոլոգ Միխայիլ Գինզբուրգը նշել է, որ գազարը բարելավում է երիկամների, լյարդի և մարսողական օրգանների աշխատանքը: Գազարը հարուստ է կալիումով, իսկ այն նպաստում է մեզի քանակի ավելացմանը, ինչը նպաստավոր է պիելոնեֆրիտի և […]

̰
Մինսկի կենտրոնում ցուցարարներին դիմակայելու համար զրահամեքենաներ են բերվել

14:49 13.09.2020

Ոստիկաններն ու զինվորական ստորաբաժանումները հավաքվում են Մինսկի կենտրոնում, որտեղ սպասվում է բողոքի հաջորդ ակցիան: Անկախության պալատի մոտակայքում նկատվել է վեց զրահամեքենաներից կազմված շարասյուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Գործակալության տվյալներով՝ բելառուսական ուժայինները մեծ ուժեր են կենտրոնացրել՝ ցուցարարներին դիմակայելու համար: Ոստիկանության հատուկ ծառայությունները շրջափակում են տարածքը մետաղալարերով: Նշվում է, որ Մինսկի կենտրոնում՝ Օկտյաբրսկայա հրապարակի շրջագծով շարվել է […]

̰
Վրաստանում առաջին անգամ էլեկտրոնային ապարանջան են ամրացրել ընտանեկան բռնության մեջ մեղադրվող անձին վերահսկելու համար

23:45 12.09.2020

Վրաստանում առաջին անգամ էլեկտրոնային ապարանջան են օգտագործել ընտանեկան բռնության մեջ մեղադրվող անձին վերահսկելու համար: 2020 թվականի սեպտեմբերի 1-ից Վրաստանում ուժի մեջ է մտել բռնություն իրականացնող անձի նկատմամբ էլեկտրոնային վերահսկողության ծրագիրը ՝ 112 հանրային անվտանգության կառավարման կենտրոնի տեխնիկական աջակցությամբ: Ոստիկանությունը էլեկտրոնային ապարանջան է ամրացրել Մառնեուլ շրջանի 35-ամյա բնակչի ոտքին, որ դաժանաբար ծեծել էր կնոջն ու սպառնացել […]

̰
Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ է նշանակվել Նարինե Հակոբյանը

18:19 12.09.2020

Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն առաջին անգամ է կին ղեկավարելու: ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով՝ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Նարինե Հակոբյանը:Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Նշենք, որ մինչ այս Նարինե Հակոբյանը զբաղեցնում էր Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ինֆորմացիայի մշակման եւ վերլուծության բաժնի հատուկ կարեւորագույն գործերով ավագ օպերլիազորի պաշտոնը: […]

̰
Սլովակիայում աղջիկը սղոցով կտրել է ձեռքը՝ մեկ միլիոն եվրոյի ապահովագրության համար

13:26 12.09.2020

Սլովակիայում 22-ամյա աղջիկը սղոցով կտրել է ձեռքը՝ մոտ մեկ միլիոն եվրոյի ապահովագրություն ստանալու համար: Այս մասին հայտնում է ABC News-ը: Յուլիա Ադլեսիչ անունով աղջիկը կտրել է ձախ ձեռքը: Մտահղացումն իրագործել է զուգընկերոջ հետ: Նրան տարել են հիվանդանոց՝ հայտնելով, որ վնասվածք է ստացել ծառի ճյուղեր կտրելու ընթացքում: Ընդ որում՝ կտրված ձեռքը նրանք իրենց հետ չեն վերցրել, […]

̰
Բաց և փակ տարածքներում դիմակներ կրելու պարտադիր պայմանը շարունակում է գործել

13:15 12.09.2020

Բաց և փակ տարածքներում դիմակներ կրելու պարտադիր պայմանը շարունակում է գործել։ Կորոնավիրուսի բուժումը և կոնտակտավորների թեստավորումը շարունակում է մնալ անվճար։ ՀՀ կառավարությունը ներկայացնում է հարցազրույց առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի հետ՝ կարանտինային նոր կանոների մասին:

̰
Ինչպե՞ս կարգավորել շրջածախ առևտրի ոլորտը․ զրույց Հովիկ Սաֆարյանի հետ

22:25 11.09.2020

Ինչպե՞ս  տարբերակել շրջիկն ու շրջածախը, ի՞նչ է նախատեսում օրենքը այդպիսի առևտրով զբաղվողների համար՝  «Հեռանկարի» տաղավարում այդ հարցերի պարզաբանման համար հրավիրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկման վարչության պետ Հովիկ Սաֆարյանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՌԴ մեկնելու պահանջով հավաքված քաղաքացիների հետ

22:12 11.09.2020

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր նիստ էր գումարել: Մինչ նիստի մեկնարկը լրագրողները զրուցեցին խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանի հետ: Հարցերի մի մասը վերաբերում էր Արսեն Ջուլֆալակյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումին: Հիշեցնենք՝ Ջուլֆալակյանը ասել էր, որ հրաժարականի պատճառը ԿԳՄՍ նախարարի վարած քաղաքականության հետ իր անհամաձայնությունն է: «Խմբակցության համար Ջուլֆալակյանի որոշումը անակնկալ է եղել։ Նախարար Արայիկ Հարությունյանի հետ դեռ […]

̰
Ինչպե՞ս է ընդունել «Իմ քայլը» խմբակցությունը Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականը. պարզաբանում է պատգամավորը

21:50 11.09.2020

«Իմ քայլը» խմբակցությունը այսօր նիստ է գումարել: Մինչ նիստի մեկնարկը լրագրողները զրուցել են խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանի հետ: Հարցերի մի մասը վերաբերել է Արսեն Ջուլֆալակյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումին: Հիշեցնենք՝ Ջուլֆալակյանը ասել էր, որ հրաժարականի պատճառը ԿԳՄՍ նախարարի վարած քաղաքականության հետ իր անհամաձայնությունն է: Հովհաննիսյանն ասել է, որ խմբակցության համար Ջուլֆալակյանի որոշումը անակնկալ է եղել, […]

̰
Պահանջներ և սահմանափակումներ շրջածախ առևտրով զբաղվողների համար․ «Հորիզոնի» անդրադարձը

21:41 11.09.2020

Այս շաբաթ Երևանի ավագանին շրջածախ առևտրի վերաբերյալ որոշում ընդունեց: Որոշումն ուժի մեջ է մտնելու հունվարի 1-ից: Առևտրի այդ տեսակով զբաղվողներին մի շարք պահանջներ են ներկայացված: Կան նաև սահմանափակումներ, որոնք որոշակի դժգոհությունների պատճառ են դարձել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Դատավորների կենսաթոշակը չպետք է ցածր լինի իրենց աշխատավարձի 75 տոկոսից. նոր նախագիծ ԱԺ-ում

12:35 11.09.2020

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հաձնաժողովում քննարկվում է դատավորների կենսաթոշակի չափի վերաբերյալ հերթական նախագիծը: Այն մշակել են իմքայլական պատգամավորները: Հիմնական զեկուցող Արթուր Դավթյանը ներկայացրել է պատճառներն ու հիմնավորումները: «Սահմանադրական դատարանի որոշում կա, որով դատավորների կենսաթոշակի վճարման կարգի վերաբերյալ օրենքը ՍԴ կողմից ճանաչվել է հակասահմանադրական, և կա կարգավորման անհրաժեշտություն, ուստի պատգամավորների հետ նախաձեռնեցինք այս փոփոխությունը, առաջարկում ենք […]

̰
Փարիզի թանգարանը ներողություն է խնդրել այցելուից, ում մուտքն արգելվել էր խորը դեկոլտեի պատճառվ

08:54 11.09.2020

Փարիզի ամենահայտնի թանգարաններից մեկի՝ D’Orsay-ի ղեկավարությունը ներողություն է խնդրել զբոսաշրջիկից, որին թույլ չեն տվել մուտք գործել շենք՝ խորը դեկոլտեի պատճառով, հայտնում է BBC-ն: Երիտասարդ աղջիկը D’Orsay թանգարանի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին գրել էր Twitter- ում`կցելով  թանգարան ուղևորվելուց մի քանի ժամ առաջ ռեստորանում արված լուսանկարը, որտեղ եղել է նույն զգեստով: Թանգարանի անվտանգության աշխատակիցները զգեստի […]

̰
Ինչպես է լուծվելու Ռուսաստան մեկնել ցանկացողների հարցը. կառավարությունը այսօր մի շարք որոշումներ է ընդունել

21:15 10.09.2020

Վերջին օրերին թեև համաճարակի տարածման տեմպը նվազել է, սակայն ուսումնական հաստատություններում դասերի վերսկսումը կարող է փոխել պատկերը: Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է եղել այս խնդրին, նաև ԱՊՀ երկրների միջև ուղևորաշրջանառության հարցին: Կառավարության նիստի ընթացքի մասին՝ ռեպորտաժում:  

̰
Ամատունի Վիրաբյանն աշխատանքային իրավունքների վերականգնման հարցը կվիճարկի դատարանում

20:49 10.09.2020

«Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ազատվել է աշխատանքից։ Այս հարցում ինչպիսի՞ն է Ամատունի Վիրաբյանի տեսակետը և ի՞նչ պարզաբանում է արել արդարադատության նախարարությունը։ Շուրջ 3 ամսից կլրանար աշխատանքային պայմանագրի ժամկետը, և եթե այն չերկարաձգվեր ևս մեկ տարով, 19 տարի ղեկավարած Ամատունի Վիրաբյանը կթողներ «Հայաստանի Ազգային արխիվ»-ի տնօրենի պաշտոնը։ Համենայնդեպս, Վիրաբյանն […]

̰
ԵԱՏՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկելու ուղևորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների սահմանման հարցը

14:40 10.09.2020

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր  էջում գրել է. «Հարգելի քաղաքացիներ, մասնավորապես ՌԴ մեկնել ցանկացողներ. այսօրվա կառավարության նիստում հայտարարվեց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում բարձրացրել է միության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների և պայմանների սահմանման հարցը: ԵԱՏՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկել այն՝ հաշվի առնելով համաճարակային ընդհանուր իրավիճակը: Քննարկվելու են նաև […]

̰
BACK_TO_TOP