21:00 09.09.2020
Վարչապետի հանձնարարականով 2018 թվականի դեկտեմբերին ստեղծված աշխատանքային խումբը Գյումրիից բացի ուսումնասիրել է գյուղական բնակավայրերի անօթևանության խնդիրները :Շիրակի մարզի գյուղերի մոտ 150 անօթևան ճանաչված ընտանիքներից մի մասին հատկացվել են բնակարանների գնման վկայագրեր,իսկ մյուսների համար սկսվել է բնակարանների կառուցումը ։Աշխատանքային խմբի քննարկման օրակարգում է եղել նաև Աշոցքի Կոճոր թաղամասի երկհարկանի տնակային կառույցներում բնակվող 164 ընտանիքների բնակապահովման հարցը:
«Աշոցքում մենք ունենք Կոճոր թաղամասը,որտեղ ապրում են 164 ընտանիքներ:Հանձնաժողովը նաև քննարկել է այդ մարդկանց բնակարաններ տրամադրելու հարցը,կամ ինչ- որ նորակառույց շինություն կառուցելու տարբերակը հենց Աշոցքում:Մոդուլների մոտակայքում կան ֆունդամենտներ,կիսակառույցներ,որոնց վրա հնարավոր է կառուցել նոր շենքեր և տալ այդ ընտանիքներին»,-ասաց Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը:
Այս հարցը հանձնաժողովի օրակարգում է հայտնվել իր առանձնահատուկ և հույժ կարևոր լինելու հանգամանքից ելնելով:Թե ինչպիսի փոխհատուցում կստանան ընտանիքները ,դեռ հստակեցված չէ,տվյալները ուղարկվել են վարչապետի աշխատակազմ:
SHANTNEWS.am-ը բազմիցս անդրադարձել է Կոճոր թաղամասի բնակիչների խնդիրներին։Երկաթյա կոնստրուկցիաներով հավաքված փայտյա տնակները նախատեսված են եղել առավելագույնը 10 տարվա համար,բայց 164 ընտանիք 32 տարի է բնակվում է տարրական պայմաններից զուրկ շինությունում:Այստեղ մշտական խնդիր են ջրատար ու կոյուղատար համակարգի վթարները,որոնց պատճառով նկուղները ջրածածկ են և խարխլվում են տնակների հիմքերը:
Ի դեպ ,տնակային մոդուլները շրջկենտրոնից դուրս գտնվող Կոճոր բլրի վրա են կառուցվել,դար համար էլ թաղամասը այդ անունն է ստացել ։Նախատեսված էր, որ ընտանիքները այստեղ էին ապրելու ժամանակավոր, մինչև կամրացվեին վթարային դարձած բազմաբնակարան շենքերը, որից հետո պետք է տեղափոխվեին իրենց նախկին բնակարաններ:
11:36 11.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
11:21 11.05.2025
Հայ ձյուդոիստները մնացին առանց մեդալներիՀայաստանի ձյուդոիստներն ավարտել են պայքարը «Մեծ սաղավարտի» հերթական մրցաշարում, որն անցկացվել է Աստանայում: Մինչև 60 կգ քաշային կարգում Աշիկ Անդրեյանը առաջին փուլում պարտվել է Ղազախստանի ներկայացուցչին։ 73 կգ քաշային կարգում Արտակ Թորոսյանը ևս չի կարողացել հաղթահարել մեկնարկային փուլը՝ պարտվելով կորեացի ձյուդոիստին։ Այս քաշային կարգում հանդես են եկել նաև Գեորգիոս Մարկարյանը (Հունաստան), Կարեն Գալստյանը և Արմեն […] ...
11:08 11.05.2025
Թրամփը հայտարարել է «մեծ շաբաթ» Ռուսաստանի և Ուկրաինայի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ գալիք շաբաթը հարուստ կլինի վճռորոշ իրադարձություններով։ Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու առաջարկի կապակցությամբ։ «Դա կլինի միանգամայն նոր և շատ ավելի լավ աշխարհ։ Ես կշարունակեմ աշխատել երկու կողմերի հետ՝ համոզվելու համար, որ դա տեղի կունենա։ ԱՄՆ-ն ցանկանում է կենտրոնանալ վերկառուցման […] ...
10:54 11.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
10:47 11.05.2025
Տիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն է ճանաչվել ապրիլին Սլովակիայի առաջնությունումԲրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի` «Ժիլինայի» դարպասն ուղարկած գոլն ամսվա լավագույնն է ճանաչվել Սլովակիայի առաջնությունում: Բարսեղյանը գոլը խփել է ապրիլի 5-ին կայացած չեմպիոնական փուլի չորրորդ տուրի արտագնա խաղում, որտեղ «Սլովանը» հաղթել է 5-0 հաշվով: Քվեարկությամբ Բարսեղյանի գոլը ստացել է ձայների 43,13 տոկոսը: 31-ամյա Բարսեղյանը չորրորդ մրցաշրջանն անընդմեջ «Սլովանի» հետ նվաճել է Սլովակիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: ...
10:36 11.05.2025
Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում. վարչապետը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում»: ...