15:29 23.01.2025
Երևանում հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
15:20 23.01.2025
Հունվարի 24-ին` ժամը 12:00-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Գյումրի համայնքում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
15:07 23.01.2025
Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը: Հունվարի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Կանզասի պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը: Կողմերը, բարձր գնահատելով Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի իրականացման ներկայիս […]
14:57 23.01.2025
Հունվարի 24-ին՝ ժամը 12:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
14:53 23.01.2025
Հունվարի 22-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պատվիրակությանը` Հայաստանում փոխդեսպան Դեյվիդ Ալենի և Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայքլ Վեներդիի գլխավորությամբ։ Ողջունելով ներկաներին՝ նախարարն ընդգծել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ձևավորված երկկողմ արդյունավետ և թիրախային համագործակցությունը, որը վերջերս Վաշինգտոնում ձևակերպվեց արդեն որպես ռազմավարական գործընկերություն։ Արփինե Սարգսյանը նշել է, որ ՆԳ նախարարությունն […]
13:40 23.01.2025
Հունվարի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
13:12 23.01.2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը շաբաթ օրը՝ հունվարի 25-ին, գործարքի պայմաններով պետք է ազատ արձակի ևս չորս պատանդի, նրանց անունները իսրայելական կողմին կփոխանցվեն ուրբաթ օրը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Դաշնությունում Իսրայելի դեսպանատնից։ «ՀԱՄԱՍ»-ը շաբաթ օրը պետք է ազատ արձակի ևս չորս կանանց, ըստ պայմանագրի, նրանց անունները կփոխանցվեն ուրբաթ օրը»,-հայտնել են դեսպանատնից:
12:58 23.01.2025
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գիշերը 44-ամյա մի տղամարդու կողմից շահագործվող մրգի կրպակից կատարել են գողություն, ապա հրկիզել են կրպակը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ արարքը կատարել է 59-ամյա տղամարդը: […]
11:47 23.01.2025
Հունվարի 22-ին Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը հանդես է եկել բացման խոսքով Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի նախագծի քննարկմանը: Քննարկմանը մասնակցել են բոլոր շահագրգիռ պետական գերատեսչությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աննա Կարապետյանն իր խոսքում անդրադարձ է կատարել ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում հաշվետու ժամանակաշրջանում […]
11:05 23.01.2025
Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ 2022 թվականի մարտից 2023 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստեղծել և ղեկավարել են անդրազգային հանցավոր կազմակերպություն՝ իրականացնելով առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն: Հանցավոր կազմակերպության կազմում ներգրավվել է առնվազն 144 անդամ, այդ թվում՝ անչափահասներ: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հանցավոր կազմակերպության մեջ ներգրավված անձինք ստեղծել և […]
10:56 23.01.2025
Ադրբեջան-Հայաստան․ 2024 թվականը նշանավորվել է երկկողմ բարձրաստիճան հանդիպումների, շփումների և գրավոր հաղորդակցության ինտենսիվությամբ՝ հիմնականում շոշափելով հարաբերությունների նորմալացման, խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման, սահմանի սահմանագծման ու սահմանազատման, ենթակառուցվածքների ապաշրջափակման, հումանիտար և այլ հարցեր։ Մեծ հավանականությամբ 2025 թվականին Հայաստան-Ադրբեջան տարբեր հարցերով բանակցությունների երկկողմ ձևաչափերը կշարունակեն մնալ մինչ այս կողմերի փորձածներից առավել արդյունավետը։ Այդ մասին ասված է Հայաստանի Հանրապետության […]
10:48 23.01.2025
Հիմնանորոգվել է Հ-13, /Մ-3/ (Վաղարշապատ) – Մասիս – /Մ-2/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ9+800-ում գտնվող (Դարբնիկ բնակավայրի մոտ, Արարատի մարզ) կամուրջը։ Կամրջի երկարությունը մոտ 46մ է, լայնությունը՝ 13.7մ։ Հիմնանորոգման շրջանակում ամրացվել են հենարանները, նորոգվել է երթևեկելի մասը, տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, բարեկարգվել են մայթերը, կատարվել են նաև այլ աշխատանքներ։ Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի […]
10:40 23.01.2025
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի փոխհատուցում՝ իրենց և իրենց ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարած սոցիալական ծախսերից։ Սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող եք օգտվել, եթե 2024 թվականի ընթացքում Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ Հայաստանում գործող կրթական […]
10:24 23.01.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 400 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․99 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․07 դրամ:
10:00 23.01.2025
ՊԵԿ-ը հայտնում է, որ եկամուտների տարեկան հայտարարագրում կարող եք չներառել որպես նվիրատվություն ստացած մինչև 300 հազար դրամ չհարկվող եկամուտները․ 300 հազար դրամ և ավելի գումարի չափով որպես նվիրատվություն ստացած եկամուտները ենթակա են հայտարարագրման, բայց ոչ հարկման: Ո՞ր եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամի շեմը և ո՞ր դեպքում պետք է դրանք ներառել հայտարարագրում։ Հարց 𝟭 300 […]
08:30 23.01.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի Մ․Մելքոնյան փ. 46, 46/1, 50, 52, 52/1 շենքերի էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևան քաղաք՝ 10:00-16:00 Ներքին Շենգավիթ 13, 14 փողոցների առանձնատներ, Ներքին […]
19:48 22.01.2025
Պարեկային ծառայության համալրման նպատակով հայտարարված ընդունելության վերջնաժամկետը փետրվարի 17-ն է։ Ընդունելության համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության 18-ից 35 տարեկան և 155 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները: Ընդունելություն-մրցույթի ստուգումները և հարցազրույցները կանցկացվեն 2025 թվականի մարտի 31-ից մայիսի 16-ը ներառյալ: Ուսման […]
19:24 22.01.2025
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի իրականացման աջակցության և մոնիտորինգի հարցերով առաջին առաքելության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Արմեն Եսոյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը։ […]
19:17 22.01.2025
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Երևանում տրանսպորտի սակագնի փոփոխությանն ու հանրության շրջանում առաջացած դժգոհություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը թեմայի մասին խոսել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին: «Երևանում այլևս չկա այն, ինչ մենք դեռևս 2017 թվականից անվանել ենք «հուսահատության գազելներ»: Եվ ասել ենք, որ դրանք չեն լինելու: Հիմա չկան «հուսահատության գազելները»: Եվ արձանագրենք, որ կառավարությունը, քաղաքական մեծամասնությունն այդ […]
19:12 22.01.2025
Այսօր Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել միակ թեկնածուն՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ 4 տարի ժամկետով: Հիշեցնենք, որ ֆեդերացիան 2016թ.-ից ղեկավարում էր Հրաչյա Ռոստոմյանը, ով մի քանի օր առաջ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու: Իսկ ի՞նչ ռազմավարությամբ է Արայիկ Հարությունյանը ստանձնելու ֆեդերացիայի նախագահությունը: Մանրամասները՝ […]
19:05 22.01.2025
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում դեսպանը շնորհավորել է ՊԵԿ նախագահին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ կողմերի միջև ձևավորած արդյունավետ փոխգործակցությունն էլ ավելի կընդլայնվի և կծառայի երկու երկրների բարօրությանը։ ՊԵԿ նախագահը ներկայացրել է հարկային […]
18:58 22.01.2025
Հունվարի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի զեկույցի երկրորդ քննարկումը՝ շահագրգիռ բոլոր կառույցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցել և բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ […]
18:48 22.01.2025
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված` հունվարի 22-ին՝ ժամը 24.00-ից մինչև հունվարի 23-ը՝ ժամը 06.00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը:
18:42 22.01.2025
Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ 2024թ-ին հաստատվել է ՔԿՀ-ներում պահվող անձանց տրվող սննդի հատկացման ճաշացուցակի, մատակարար կազմակերպության կողմից հատկացվող պատրաստի սննդի ստացման, սննդի քանակի և որակի հսկողության կարգն ու ձևերը, համաձայն որի՝ ճաշացուցակը կազմելիս ազատազրկվածի դիմումի հիման վրա, հաշվի են առնվում նաև ազգային և կրոնական նախընտրությունները։
18:37 22.01.2025
Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը: ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը տեղի կունենա ժամը 12:30-ին, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը (ժ. 13:00): 13:40-ին տեղի կունենա փաստաթղթերի ստորագրում։ Հանդիպման արդյունքներով ժամը 14:00-ին Արարատ […]
18:24 22.01.2025
Առաջիկա ավագանու նիստի ընթացքում կքննարկվի տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Սիրելի՛ երևանցիներ, վերջին շրջանում միասնական տոմսային փաթեթների նոր սակագների վերաբերյալ ձեր արձագանքներն ու առաջարկությունները ուշադիր ուսումնասիրել ենք։ Մեր առաջնահերթությունն է ապահովել մեր քաղաքի բոլոր բնակիչների հարմարավետությունը և լսել յուրաքանչյուրի կարծիքը։ Այս հարցի շուրջ […]
18:18 22.01.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հունվարի 22-ին ընդունել է ոսկեգործության ոլորտում գործող մի շարք ՓՄՁ-ների ներկայացուցիչների։ Քննարկման հիմնական թեման հունվարի 1-ից իրենց կողմից վճարման ենթակա շրջանառության հարկի բարձրացումն էր, որի արդյունքում այն 5 տոկոսից դարձել է 10 տոկոս: Էդգար Զաքարյանը պատասխանել է գործարարներին հուզող հարցերին, պարզաբանումներ տվել բարձրացված հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել ոսկերչության […]
18:06 22.01.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Ֆրանսիայի «Մարդասիրական մարտահրավերներ» ասոցիացիայի նախագահ Ալեն Բուենեն, Ֆրանսիական հրատարակիչների ասոցիացիայի (SNE) նախագահ Վենսան Մոնտանը, SNE-ի տնօրեն Ռենո Լեֆևրը, ֆոտոլրագրող Անտուան Ագուջյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական […]
17:54 22.01.2025
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկամուտների հայտարարագրման համակարգը կարևորում է ապապետությունից պետություն անցման տրամաբանության մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը նման դիրքորոշում է հայտնել ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին: «Այս համակարգը կարևոր է ապապետությունից պետություն անցման տրամաբանության մեջ: Այդ թվում համընդհանուր հայտարարագիրն այն քայլերից մեկն է, որը, իմ խորը համոզմամբ, մեզ պետականազուրկ ժողովրդի […]