Տրանսպորտը պետք է պահենք այնպես, որ հաջորդ սերունդը ևս նույն տրանսպորտից օգտվելու հնարավորություն ունենա. Փաշինյանը՝ սակագների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+16.42 oC

Տրանսպորտը պետք է պահենք այնպես, որ հաջորդ սերունդը ևս նույն տրանսպորտից օգտվելու հնարավորություն ունենա. Փաշինյանը՝ սակագների մասին

19:17 22.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Երևանում տրանսպորտի սակագնի փոփոխությանն ու հանրության շրջանում առաջացած դժգոհություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը թեմայի մասին խոսել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին:

«Երևանում այլևս չկա այն, ինչ մենք դեռևս 2017 թվականից անվանել ենք «հուսահատության գազելներ»: Եվ ասել ենք, որ դրանք չեն լինելու: Հիմա չկան «հուսահատության գազելները»: Եվ արձանագրենք, որ կառավարությունը, քաղաքական մեծամասնությունն այդ խոստումը կատարել է»,–ասել է Փաշինյանը:

Նա հավելել է՝ քննարկում են Երևանում տրանսպորտային նոր համակարգ ստեղծելու հարց: Վարչապետը հարցրել է՝ Երևանում տրանսպորտային համակարգ չի եղե՞լ: Նա հիշեցրել է՝ Երևանում եղել է Իկարուս, տրոլեյբուսներ, տրամվայներ, եղել է ինչ-որ մի տրանսպորտային համակարգ:

«Այդ տրանսպորտային համակարգն ինչո՞ւ չկա, ինչո՞ւ է վերացել, որովհետև ամեն ինչ արվել է, որ այդ տրանսպորտային համակարգը լինի ձրի, որ սոցիալական որևէ շորշոփ չառաջացնի, հետո գնացել, կորել է: Երևանի քաղաքապետարանը կարո՞ղ է ոչ մի բան չփոխել. այն տրամաբանությամբ, որով օգտվում էինք գազելներից, շարունակենք օգտվել նաև նոր ավտոբուսներից: Կարող է: Սակայն դրա արդյունքում մի որոշ ժամանակ հետո կունենանք MAN ավտոբուսներ, որոնց պատուհանի տեղը «սկոտչով ցելոֆան» է կպցրած, օդորակիչը չի աշխատում, նստարանը կոտրված է, դուռը չի բացվում: Ուզում եմ նաև արձանագրել՝ երբ մենք այսօր տրանսպորտ ենք նստում, ունենք երկու ընտրություն՝ ուզում ենք վճարել միայն մեր այսօր գործի գնալո՞ւ համար, թե՞ ուզում ենք այնպես անել, որ 10 տարի հետո էլ նորմալ տրանսպորտով Երևանում հնարավոր լինի գործի գնալ: Երբ տրանսպորտից օգտվում ենք, մեր մտայնությունը չպետք է լինի այն, որ օգտվում ենք Ա կետից Բ կետը գնալու համար: Մեր մտայնությունն այն է, որ բոլորով հանրային տրանսպորտը պետք է պահենք այնպես, որ հաջորդ սերունդն էլ այդ նույն տրանսպորտով գնալու հնարավորություն ունենա: Եթե մենք այդպես չանենք, Իկարուսի նման MAN ավտոբուսները դառնալու են գազելներ, դրանք նորից զրոյանալու են, և ամեն ինչ սկսելու ենք զրոյական կետից»,–ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ պատրաստվում են մետրոպոլիտենի նոր կայարան կառուցել:

«Իմիջիայլոց, մետրոպոլիտենը մեր աչքի առաջ մաշվում է: Դա հարստություն է, որ կարող ենք կորցնել: Զոռով, մի կերպ պահում ենք»,–ասել է Փաշինյանը:

Նա անդրադարձել է վնաև համակարգում առկա տեխնիկական խնդիրներին:

«Հարցը հայեցակարգային մակարդակում հետևյալն է՝ մենք ուզո՞ւմ ենք այս տրանսպորտային համակարգը շարունակի գոյություն ունենալ և զարգանալ, թե՞ չենք ուզում, թե՞ ուզում ենք, որ էլի գա Իկարուս, Երազ, իշաոտնուկներով Երազներ, գազելներ, հետո հուսահատության գազելներ»,–ասել է վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին

10:12 20.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 437 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ: ...

Մադուրոն ողջունել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը

10:00 20.05.2025

Մադուրոն ողջունել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտարարել է Բոլիվարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Գիլ Պինտոն։ «Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի զրույցը, որի ընթացքում նրանք քննարկել են Ուկրաինայում խաղաղության […] ...

Հայաստանի Մ17 հավաքականը  հաղթել է Սան Մարինոյի թիմին

09:55 20.05.2025

Հայաստանի Մ17 հավաքականը հաղթել է Սան Մարինոյի թիմին

Ֆուտբոլի Հայաստանի Մ17 հավաքականը Եվրոպայի 2025թ. առաջնության որակավորման երկրորդ փուլի մինի մրցաշարի վերջին` երրորդ տուրում 1-0 հաշվով հաղթել է Սան Մարինոյի թիմին: 83-րդ րոպեին աչքի է ընկել Արսեն Առաքելյանը: Հայաստանի Մ17 հավաքականն առաջին տուրում 0-4 հաշվով պարտվել էր Բելառուսի հասակակիցների թիմին, իսկ երկրորդ խաղում 0-3 հաշվով զիջել էր մրցաշարն ընդունող երկրի` Բոսնիա և Հերցեգովինայի Մ17 […] ...

Al Jazeera. Գազայում 43 մարդ է զոհվել Իսրայելի գիշերային հարձակումների հետևանքով

09:50 20.05.2025

Al Jazeera. Գազայում 43 մարդ է զոհվել Իսրայելի գիշերային հարձակումների հետևանքով

Երեքշաբթի օրը Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների և գնդակոծությունների հետևանքով առնվազն 43 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական բանակն իր ամենահզոր հարվածը հասցրեց Գազա քաղաքին եւ պաղեստինյան անկլավի կենտրոնական հատվածին։ Ընդհանուր առմամբ, երկուշաբթի Գազայի հատվածում գնդակոծությունների արդյունքում զոհվել է 126 մարդ, նշում է հեռուստաալիքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է […] ...

Թրամփն ասել է, որ Պուտինի հետ զրույցում բարձրացրել է իրենց հանդիպման հեռանկարները

09:40 20.05.2025

Թրամփն ասել է, որ Պուտինի հետ զրույցում բարձրացրել է իրենց հանդիպման հեռանկարները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ երկուշաբթի օրը կայացած զրույցում բարձրացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հեռանկարները։ Սպիտակ տան լրագրողները ավելի ուշ հարցրել են ամերիկացի առաջնորդին, թե արդյոք նա Պուտինին հանդիպում է խնդրել ընթացիկ զրույցի ընթացքում։ «Իհարկե, ես նրա հետ խոսեցի այդ մասին, նաև հարցրի՝ ե՞րբ ենք վերջ տալու այս արյունահեղությանը։ Ես […] ...

Ես և Գեյջին կարող ենք մենամարտել UFC-317-ում․ Արման Ծառուկյան

09:35 20.05.2025

Ես և Գեյջին կարող ենք մենամարտել UFC-317-ում․ Արման Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը ցանկանում է մենամարտել ամերիկացի Ջասթին Գեյջիի դեմ: «Գեյջին լավագույն տարբերակն է։ Օլիվեյրան պայքարում է տիտղոսի համար, Պորյեն ու Հոլոուեյը՝ BMF-ի համար, իսկ Գեյջին ազատ է։ Մենք կարող ենք մենամարտել UFC-317-ում։ Եթե գլխավոր մենամարտում ինչ որ մեկը վնասվածք ստանա, կա՛մ Գեյջին, կա՛մ ես պատրաստ կլինենք տիտղոսի համար պայքարելուն»,- […] ...

BACK_TO_TOP