18:45 21.01.2025
Տեղի է ունեցել Ծակքար և Կարճաղբյուր գետերի մաքրման և վերականգնման գործընթացը համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի հանդիպումը, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
«Հանդիպում-քննարկումը վարել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, Ֆինանսների նախարարություններից, ՏԿԵՆ ջրային կոմիտեի, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Քաղաքաշինության կոմիտեի, Կադաստրի կոմիտեի, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են գետերի աղտոտման աղբյուրների բացահայտման,գույքագրման, դրանց վերացմանն ուղղված միջոցառումների ծրագրերի մշակման վերաբերյալ հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել գետերի և հարակից տարածքների քարտեզների առկա խնդիրների ուսումնասիրությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։
18:30 20.05.2025
«Լիվերպուլի» հարձակվողը «Բարսելոնայի» առաջնային թիրախն է«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը «Բարսելոնայի» առաջնային թիրախն է գալիք տրանսֆերային պատուհանին, հաղորդում է Relevo-ն: Հանս-Դիտեր Ֆլիկը ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակման գիծը, և ըստ նրա Կոլումբիայի հավաքականի խաղացողն ամենահարմար տարբերակն է: Լուիս Դիասի ու «Լիվերպուլի» միջև պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը: «Բարսելոնայում» հասկանում են, որ աստղային խաղացողին ձեռք բերելու համար հարկավոր […] ...
18:18 20.05.2025
Էստոնիայի գործընկերների հետ քննարկվել են թվայնացման ոլորտում մի շարք հարցերԺաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոն (ESTDEV), որտեղ հանդիպել է տնօրեն Քլեն Ջերաթսի հետ: Ներկայացնելով կենտրոնի գործունեությունը՝ Քլեն Ջերաթսը նշել է, որ Էստոնիայի արտաքին քաղաքականությանը համապատասխան՝ ESTDEV-ի գործունեությունը միտված է խթանելու թվայնացման գործընթացը, տնտեսական նորարարություններն ու կրթության զարգացումը: Այս համատեքստում կողմերը քննարկել են դպրոցական և բուհական կրթական համակարգերի թվայնացման, մասնագիտական կրթության արդիականացման, դպրոցներում […] ...
18:09 20.05.2025
ՏԿԵ նախարարն Իսպանիայի դեսպանի հետ քննարկել է ավիացիոն ոլորտում համագործակցության խորացման հարցերՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունն ու Իսպանիայի Թագավորությունն ունեն կայուն և բարեկամական հարաբերություններ, որոնք նոր հեռանկարներ են բացում ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտի, էներգետիկայի և ճանապարհային անվտանգության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման համար։ […] ...
17:56 20.05.2025
Արգենտինայի ու Իսպանիայի հավաքականները կխաղան ՖինալիսիմայումԱմերիկայի գավաթակիր Արգենտինան ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիան կխաղան Ֆինալիսիմայում։ Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Հանդիպման ժամկետն ու այլ մանրամասներ կհրապարակվեն ավելի ուշ: Արգենտինացիները երեք տարի առաջ նվաճել էին Ֆինալիսիմայի գավաթը` 3-0 հաշվով հաղթելով այդ ժամանակվա Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականին: ...
17:52 20.05.2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի մշակույթի նախարարի հետԷստոնիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության մշակույթի նախարար Հեյդի Պուրգայի հետ: Երկու երկրների նախարարները քննարկել են Հայաստան-Էստոնիա մշակութային կապերի զարգացման հարցերը՝ շեշտելով հատկապես համագործակցությունը միջազգային կազմակերպությունների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիների» շրջանակում: Կարևորվել է տարբեր ոլորտներում համատեղ մշակութային ծրագրերի իրականացումը՝ ստեղծելով միջմշակութային երկխոսության և փորձի փոխանակման նոր […] ...