17:18 16.07.2025
Հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել հուլիսի 10-ին Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած բանակցությունների կապակցությամբ: Նա նշել է, որ դրանք կարող են դրական արդյունքներ ունենալ, բայց չի ցանկանա, որ Աբու Դաբիի այդ հանդիպումը ֆետիշացվի կամ նսեմացվի։
«Ես այսօր մտածում էի, որ Աբու Դաբին առաջին դեպքն էր, որ երկու կողմերը նախապես իրար հետ քննարկել են, որոշել են, որ ինչ-որ մի տեղ հանդիպելու են և խոսելու են։ Տիրանայում մենք խոսել ենք, դա մամուլում ներկայացվում էր նեգատիվ լույսի ներքո, բայց ես եմ նախաձեռնել այդ խոսակցությունը։ Պարզվել է, որ կա հետաքրքրություն ավելի մանրամասն խոսելու, ես էլ ասել եմ՝ դե եկեք պայմանավորվենք, պայմանավորվել ենք, հանդիպել ենք»,-ասել է վարչապետը։
«Ես ուզում եմ ԱՄԷ նախագահին շնորհակալություն հայտնել մեզ աջակցելու, բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Աբու Դաբիում դրական խոսակցություն է եղել, որը կարող է ունենալ դրական արդյունքներ։ Ի՞նչ արդյունքներ. ես դրա մասին հիմա խոսելը ճիշտ չեմ համարում։ Եթե լինեն դրական արդյունքներ, կտեսնեք։ Այնպես չի, որ հստակ բան ենք պայմանավորվել, եղել են գաղափարներ։ Պարզվել է, որ այդ գաղափարների մեջ կան մի քանիսը, որոնց կողմերը դրական են վերաբերում։ Հիմա կողմերը կարող է 5 օրից մտածեն, որ դրանք այնքան էլ դրական չեն, կամ մտածեն, որ ավելի դրական դառնա վերաբերմունքը։ Այնպես չէ, որ երկաթյա պայմանավորվածություն է եղել, որոշակի ըմբռնում է եղել։ Ես հույս ունեմ, որ մենք այս ֆորմատով կշարունակենք մեր խոսակցությունը Աբու Դաբիում կամ որևէ այլ տեղ»,-հավելել է Փաշինյանը։
22:24 16.07.2025
Մտքեր են փոխանակվել COP17-ի շրջանակներում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հեռանկարների վերաբերյալՀուլիսի 16-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության գյուղատնտեսության, ձկնորսության, սննդի անվտանգության և բնության նախարարության գլխավոր տնօրեն Մարկ Ռոսկամ Աբինգի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՀՀ առաջնայնությունները և տեսլականը՝ 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) […] ...
22:16 16.07.2025
Բավականին թերհավատ եմ Եվրամիության խոստումներին․ Գարիկ Քեռյանը՝ վարչապետի բրյուսելյան այցի արդյունքների մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանին։ Անդրադարձ է եղել վերջին օրերի քաղաքական իրադարձություններին՝ մասնավորապես վարչապետի Բրյուսել և Փարիզ այցերին, ԱՄՆ-ի նախագահի հայտարարություններին։ Հիշեցնենք, որ Բրյուսելում արձանագրվեց այն, որ ԵՄ-ն հաստատում է իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և երկարաժամկետ զարգացմանը: ԵՄ ներդրումները Հայաստանում այժմ կանխատեսվում է հասցնել 2.5 միլիարդ եվրոյի։ Նաև […] ...
22:08 16.07.2025
5 հայ ըմբիշներ կմասնակցեն Հունգարիայում կայանալիք հեղինակավոր մրցաշարինՀուլիսի 17-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կանցկացվի լեգենդար հունգարացի ըմբիշներ Իմրե Պոլակի ու Վարգա Յանոշի հիշատակին նվիրված ամենամյա վարկանիշային մրցաշարը: Հայաստանը մրցաշարին կունենա 5 ներկայացուցիչ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հայտավորվել են Եվրոպայի չեմպիոններ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ): Հունահռոմեական ոճի ըմբշամարտում Հայաստանը կներկայացնեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը (63 […] ...
21:55 16.07.2025
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահի և գլխավոր քարտուղարի հետՀուլիսի 16-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեի և գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի Հանրապետության և Միջազգային քրեական դատարանի միջև առկա համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Ընդգծվել է ՄՔԴ կողմից անկախ և անաչառ մոտեցման պահպանման կարևորությունը՝ օրինահեն […] ...
21:50 16.07.2025
Սիրիայի ԱՆ հայտնել է Դամասկոսի վրա Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասինՍիրիայի մայրաքաղաք Դամասկոսի վրա Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, վիրավորվել է ավելի քան 30 մարդ։ Այս մասին հայտնել է Սիրիայի առողջապահության նախարարությունը։ «Դամասկոսի վրա Իսրայելի կողմից հասցված ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, վիրավորվել է ևս 34 մարդ», – ասվում է նախարարության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ Ավելի վաղ Իսրայելը […] ...