17:33 16.07.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Դաղերին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով, որ Լիբանանի հանդեպ հայ ժողովրդի վերաբերմունքը պատմականորեն ձևավորված է ջերմ բարեկամական կապերի և ընդհանուր արժեքների վրա:
«Վստահ եմ, որ Դուք լավ գիտեք մեր վերաբերմունքը Լիբանանի պետության և ժողովրդի նկատմամբ։ Հավատացեք՝ Լիբանանում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն՝ լինի դրական, թե՝ բացասական, մեզ մոտ ընդունվում է նույնքան սրտացավությամբ, որքան եթե դա տեղի ունենար մեր երկրում:
Մենք մշտապես զգացել ենք միմյանց կարիքը։ Դա վերաբերում է կյանքի բոլոր բնագավառներին՝ սկսած քաղաքական համագործակցությունից, մինչև միջազգային հարթակներում միմյանց աջակցությունը»,- ասել է նախագահը։
Այս համատեքստում Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Լիբանանի վերջերս արտահայտած դիրքորոշման համար՝ Իսլամական համագործակցության կազմակերպության Ստամբուլում կայացած գագաթնաժողովի ընթացքում։ Նա բարձր է գնահատել այն հանգամանքը, որ Լիբանանը վերապահում է հայտնել ընդունված հայտարարության այն ձևակերպումների առնչությամբ, որոնք Ադրբեջանի նախաձեռնությամբ ներառվել էին հակահայկական ենթատեքստով։
Խոսելով երկու երկրների հարաբերություններն առավել ակտիվացնելու անհրաժեշտության մասին ՝ նախագահը նշել է, որ ապագային պետք է նայել լավատեսությամբ: «Ես ավելի լուսավոր ապագա եմ տեսնում մեր երկու երկրների համար»,- հավելել է նա։
Դեսպան Մայա Դաղերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել.
«Ես հեռանում եմ Հայաստանից՝ գրեթե ութ տարի դիվանագիտական առաքելություն իրականացնելուց հետո։ Հեռանում եմ տխրությամբ, սակայն, միևնույն ժամանակ, ուրախությամբ, քանի որ, ինչպես նշեցիք, ապագան մեր երկու երկրների համար լուսավոր է լինելու»։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հայ-լիբանանյան հարաբերությունների հնարավորինս արագ ակտիվացման անհրաժեշտությանը՝ հաշվի առնելով Լիբանանում վերջին շրջանում սկսված վերակառուցման և վերականգնման գործընթացները, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական կապերն ու փոխադարձ վստահության ամուր հիմքերը։
Զրույցի ավարտին Հանրապետության նախագահը դեսպան Դաղերին մաղթել է հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ հետագա գործունեության մեջ:
21:29 16.07.2025
Զելենսկին առաջադրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի թեկնածուինՎլադիմիր Զելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրել է Դենիս Շմիգալի թեկնածությունը, որը մինչ օրս ղեկավարում էր կառավարությունը։ «Այսօր ես արդեն ստորագրել եմ Գերագույն ռադային ուղղված փաստաթղթեր Դենիս Շմիգալի՝ որպես պաշտպանության նոր նախարար նշանակման վերաբերյալ», – ասել է Զելենսկին իր Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում։ Չորեքշաբթի օրը Ռադան ազատել է Շմիգալին վարչապետի պաշտոնից։ Սա ենթադրում է ամբողջ […] ...
21:20 16.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 11:00-17:00 «Էրեբունի» թանգարան, Նոր Արեշ 35 փողոց 1-45 առանձնատներ, Խաչիկ Դաշտենցի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզ՝ 11:00-17:00 Արևադաշտ, Տալվորիկ, Արտիմետ, Վանադ և Կողբավան գյուղեր Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 […] ...
21:13 16.07.2025
Խաչանովը բարելավել է դիրքը 3 հորիզոնականովՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ հասնելու շնորհիվ ATP-ի թարմացված դասակարգման աղյուսակում բարելավել է դիրքը երեք տեղով և 2590 միավորով այժմ աշխարհի 17-րդ ռակետն է։ Տղամարդկանց մենախաղի առաջատարը 12030 միավորով «Ուիմբլդոնի» նոր չեմպիոն Յանիկ Սիներն է։ Երկրորդը Կառլոս Ալկարասն է (Իսպանիա, 8600), երրորդը` Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6310), […] ...
21:01 16.07.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասի հետՀուլիսի 16-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի նպատակների իրագործմանը և ընգծել […] ...
20:53 16.07.2025
Հունաստանը աջակցում է ՀՀ-ին ՀԸԳՀ իրագործման ընթացքում. Հունաստանի ԱԳ փոխնախարարը՝ դեսպան ՄկրտչյանինՀունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նորանշանակ փոխնախարար Հարիս Թեոհարիսի հետ, ով պատասխանատու է տնտեսական դիվանագիտության ոլորտի համակարգման համար։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Դեսպանն անդրադարձել է 2024 թ. դեկտեմբերին Հայաստան-Հունաստան միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի ընթացքում արձանագրված պայմանավորվածություններին և դրանց իրականացման ընթացքին։ Անդրադարձ է կատարվել նաև […] ...
20:40 16.07.2025
Իտալիան կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության հարցում. Դեբորա ԲերգամինիԱյսօր Հռոմում ունեցա շատ արժեքավոր հանդիպում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ։ Քննարկեցինք Իտալիայի և Հայաստանի միջև հարաբերությունները․ ցանկանում ենք ամրապնդել մեր կապերը՝ խաղաղությունն ու համագործակցությունը խթանելու նպատակով։ Իտալիայում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ այս մասին Instagram-ի իր էջում գրել է Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, ԵԽԽՎ-ում իտալական պատվիրակության փոխնախագահ, Առաջ Իտալիա կուսակցության (իշխող կոալիցիայի մաս կազմող աջակողմյան ուժ) […] ...