15:12 11.01.2025
Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։
«Տեղյակ ենք Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացին վերաբերող օրինագծի մասին, կվերլուծենք այն և կքննարկենք Հայաստանի իշխանությունների հետ։ Մինչ այդ, մենք արդեն իսկ շատ բան ենք անում՝ իրականացնելով մեր գործող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը լայնածավալ աջակցության և ԵՄ իրավական ակտերին համապատասխանեցման հնարավորություն է տալիս։
Մենք ավելացրել ենք մեր ֆինանսական աջակցությունը Հայաստանին «ԵՄ-ի կայունության և աճի ծրագրի» շրջանակներում՝ 2024-2027 թվականների համար տրամադրելով 270 միլիոն եվրո՝ ուղղված երկրի սոցիալ-տնտեսական կայունության ամրապնդմանը, ինչպես նաև կապակցվածության, առևտրի և էներգետիկ դիվերսիֆիկացման խթանմանը», – ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։
Նա հավելել է, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել, որքան հիմա՝ շեշտելով, որ դա հաստատվեց նախորդ տարի մի շարք որոշումներով, մասնավորապես՝ վիզաների ազատականացման երկխոսության գործակմամբ և Եվրոպական խաղաղության հիմնադրամից տրամադրված 10 միլիոն եվրոյի աջակցությամբ։
Հիպերը նաև ասել է, որ Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու առնչությամբ քննարկումները ցույց են տալիս Եվրոպական միության և դրա արժեքների գրավչությունը։
Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն տվեց Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։
10:12 20.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին10:12 20.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 437 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ: ...
10:00 20.05.2025
Մադուրոն ողջունել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցըՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտարարել է Բոլիվարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Գիլ Պինտոն։ «Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի զրույցը, որի ընթացքում նրանք քննարկել են Ուկրաինայում խաղաղության […] ...
09:55 20.05.2025
Հայաստանի Մ17 հավաքականը հաղթել է Սան Մարինոյի թիմինՖուտբոլի Հայաստանի Մ17 հավաքականը Եվրոպայի 2025թ. առաջնության որակավորման երկրորդ փուլի մինի մրցաշարի վերջին` երրորդ տուրում 1-0 հաշվով հաղթել է Սան Մարինոյի թիմին: 83-րդ րոպեին աչքի է ընկել Արսեն Առաքելյանը: Հայաստանի Մ17 հավաքականն առաջին տուրում 0-4 հաշվով պարտվել էր Բելառուսի հասակակիցների թիմին, իսկ երկրորդ խաղում 0-3 հաշվով զիջել էր մրցաշարն ընդունող երկրի` Բոսնիա և Հերցեգովինայի Մ17 […] ...
09:50 20.05.2025
Al Jazeera. Գազայում 43 մարդ է զոհվել Իսրայելի գիշերային հարձակումների հետևանքովԵրեքշաբթի օրը Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների և գնդակոծությունների հետևանքով առնվազն 43 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական բանակն իր ամենահզոր հարվածը հասցրեց Գազա քաղաքին եւ պաղեստինյան անկլավի կենտրոնական հատվածին։ Ընդհանուր առմամբ, երկուշաբթի Գազայի հատվածում գնդակոծությունների արդյունքում զոհվել է 126 մարդ, նշում է հեռուստաալիքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է […] ...
09:40 20.05.2025
Թրամփն ասել է, որ Պուտինի հետ զրույցում բարձրացրել է իրենց հանդիպման հեռանկարներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ երկուշաբթի օրը կայացած զրույցում բարձրացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հեռանկարները։ Սպիտակ տան լրագրողները ավելի ուշ հարցրել են ամերիկացի առաջնորդին, թե արդյոք նա Պուտինին հանդիպում է խնդրել ընթացիկ զրույցի ընթացքում։ «Իհարկե, ես նրա հետ խոսեցի այդ մասին, նաև հարցրի՝ ե՞րբ ենք վերջ տալու այս արյունահեղությանը։ Ես […] ...
09:35 20.05.2025
Ես և Գեյջին կարող ենք մենամարտել UFC-317-ում․ Արման ԾառուկյանUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը ցանկանում է մենամարտել ամերիկացի Ջասթին Գեյջիի դեմ: «Գեյջին լավագույն տարբերակն է։ Օլիվեյրան պայքարում է տիտղոսի համար, Պորյեն ու Հոլոուեյը՝ BMF-ի համար, իսկ Գեյջին ազատ է։ Մենք կարող ենք մենամարտել UFC-317-ում։ Եթե գլխավոր մենամարտում ինչ որ մեկը վնասվածք ստանա, կա՛մ Գեյջին, կա՛մ ես պատրաստ կլինենք տիտղոսի համար պայքարելուն»,- […] ...