TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դանիել Իոաննիսյանը հարցադրումներ է ուղղել Նիկոլ Փաշինյանին

13:23 14.06.2019

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ SHANTNEWS.am-ին տված հարցազրույցում արտահայտած որոշ մտքերի: «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ խոշորացված համայնքներում ընտրությունները պետք է անցնեն համամասնական ընտրակարգով: Թերևս, այս հարցով կոնսենսուսը համընդհանուր է: Բայց երբ այս հարցը քննարկում էինք Ընտրական բարեփոխումների մեր հանձնաժողովում, հասկացանք, […]

̰
ԵԱՏՄ-ում տնտեսական աճի մակարդակով Հայաստանն առաջին տեղում է

13:13 14.06.2019

Հայաստանը տնտեսական աճի մակարդակով ԵԱՏՄ անդամ երկրների շարքում առաջինն է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը:

̰
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հունիսի 20-ին կհանդիպեն

11:20 14.06.2019

Հայտնում ենք, որ հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: «Հունվարին Փարիզում և ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպումներից հետո քննարկումներ էին ընթանում ԱԳ նախարարների միջև հաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։ Ինչպես նախկինում, այս անգամ […]

̰
Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

10:58 14.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 25-րդ մասով՝ Զարեհ Սինանյանին նշանակել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար»,- ասված է որոշման մեջ:

̰
Բիրուբիջանում հայ խոհարարն ու իր գործընկերը հսկա կարկանդակ են հյուրասիրել քաղաքացիներին

09:44 14.06.2019

Բիրոբիջանում բարեկամական մեծ հյուրասիրություն է կազմակերպվել: Ինչպես հայտնում է РИА Биробиджан-ը՝ նախաձեռնության հեղինակներն ազգությամբ հայ խոհարար Տիգրան Տիգրանյանն ու իր գործընկերն են եղել: Հաղորդվում է, որ երկու ընկերները Ռուսաստանի օրվա ու Հրեաների ինքնավար մարզի 85-ամյակի առիթով հսկայական կարկանդակ են պատրաստել, որի համար աշխատել են 6 ժամ շարունակ: «Կարկանդակի տրամագիծը 2 մետր է, պատրաստվել է 25 […]

̰
«Ասես ցունամի լիներ, մտավ կռիշի մեջ պոկեց ու քցեց». պտտահողմը Ազատանում տան տանիքն է պոկել

08:13 14.06.2019

Արտակարգ դեպք Ազատան գյուղում: Պտտահողմը պոկել է Սարգսյանների տան տանիքն ամբողջությամբ: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Մեր թղթակցի հետ զրույցում տան բնակիչները պատմել են, որ ուժգին ձայն են լսել: Հասնելով տան մուտքի դռան մոտ՝ տեսել են, որ տանիքը  դռան դիմաց է ընկած: «Մեզի թված երկրաշարժ է, հասանք դրսի դռան մոտ ու չկարողացանք դուրս գալ, […]

̰
97-ամյա ծերուկն ու 95 տարեկան տատիկը, որոնք սիրահարվել էին պատերազմի տարիներին, վերջապես գտել են իրար

22:41 13.06.2019

Ռոբինը 1944-ին ԱՄՆ-ի բանակի հասարակ զինվոր էր, երբ Ֆրանսիայում առաջին անգամ տեսավ Ժանինին:  Պատահական այս հանդիպումը մեծ սիրո սկիզբը դարձավ: Երկու ամիս անց, սակայն, Ռոբինին տեղափոխեցին արևելյան ճակատ: Նա խոստացել էր անպայման վերադառնալ և ամուսնանալ Ժանինի հետ:  Այն հույսով, որ Ռոբինը կկատարի խոստումը, Ժանինը սկսեց անգլերեն սովորել: Պատերազմն ավարտվեց, իսկ Ռոբինը վերադարձավ ԱՄՆ և հանդիպեց […]

̰
Միգրացիան՝ թվերով. Հայաստանից ԵՄ ներկայացված ապաստանի հայցերի թիվը կտրուկ ավելացել է 2016 թ.

19:55 13.06.2019

Միգրացիոն ծառայությունը նոր պարբերական է մշակել. հրապարակվել է «Միգրացիան թվերով. վերլուծական տեղեկագրի» առաջին համարի Ա մասը՝ «Եվրոպայում միջազգային պաշտպանություն որոնող ՀՀ քաղաքացիները»: SHANTNEWS.am-ն առանձնացրել է որոշ թվային տվյալներ: 2018թ. ՀՀ 5825 քաղաքացի ԵՄ և ԵԱԱԸ (Եվրոպական ազատ առևտրի ընկերակցության) անդամ պետություններում դիմել է միջազգային պաշտպանություն ստանալու համար։ Ներկայացված հայցերից 4855-ը կամ 83.3%-ը եղել է ապաստանի […]

̰
Հռոմում զբոսաշրջիկների վարվեցողության նոր կանոններ են սահմանվել

19:45 13.06.2019

Հռոմի քաղաքային խորհուրդը համալրել է զբոսաշրջիկների համար նախկինում կազմված «չի կարելիների» շարքը: Ինչպես հայտնում է The Independent-ը, այսուհետ քաղաքի տղամարդ հյուրերին կարգելվի քաղաքում քայլել առանց վերնաշապիկի: Կարգելվի նաև աղբ առաջացնող սնունդ օգտագործել Տրևի շատրվանի մերձակայքում ու մի շարք այլ հուշարձանների տարածքում: Փողոցներում տեղադրված ցայտաղբյուրներից ջուրը կթույլատրվի վերցնել միայն շշերի մեջ լցնելով: Չի թույլատրվի նաև տարբեր […]

̰
Ցավոք, մեր ոստիկանությունը շարունակեց խորհրդային ոստիկանության վատ ավանդույթները. Գորգիսյան

19:30 13.06.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը խոսել է այն մասին, թե ինչու քաղաքացիները երբեմն չեն պահանջում ՀԴՄ կամ վարորդից չեն պահանջում հանգցնել ծխախոտը: Խոսել է նաև շրջապատի կողմից «գործ տվողի» պիտակ ստանալու վախի մասին: ««Գործ տալու» որակավորումը սկիզբ է առել խորհրդային ժամանակներից, երբ մարդկանց Սիբիր էին ուղարկում «գործ […]

̰
Քաղաքապետարանն իր պարտականությունները շատ թերի է կատարում. Գորգիսյան

19:09 13.06.2019

«Հուսահատության գազելների», տրանսպորտային խնդիրների մասին է խոսել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում: «Դա լրջագույն խնդիր է, որի լուծումը դեռ նախորդ քաղաքապետն էր սկսել անել: Կարծեմ անգլիական ընկերություն էին վարձել բավականին մեծ գումարներով, որն եկել, նոր ցանց էր մշակել և այլն: Պետք էր ընդամենը այդ ամենը սկսել կյանքի […]

̰
Դավիթ Հարությունյանը նոր աշխատանքի է անցել

19:04 13.06.2019

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը նոր աշխատանքի է անցել․ նա գլխավորելու է «Լույս» հիմնադրամը։ Այս տեղեկությունը ShantNews.am-ի հետ զրույցում հաստատեց ինքը՝ Հարությունյանը։ Նա ավելացրեց, որ այդ աշխատանքը ստանձնել է մայիսի սկզբին։ Հիշեցնենք, որ մինչ այս «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ Սակայն նոյեմբերին Սարգսյանը մեկնեց ԱՄՆ՝ ուսումնառության։ Դրանից հետո […]

̰
Չկա նման բան. պատգամավորը՝ Գագիկ Ծառուկյանին հարցաքննության կանչելու մասին

18:31 13.06.2019

«Բացարձակ սուտ ինֆորմացիա է, չկա նման բան: Ես ինֆորմացված չեմ այդ առումով, տեղեկություն չունեմ՝ եղել է ծանուցագիր, թե չի եղել, կարող եմ եզրակացնել, որ չի եղել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հարցաքննության կանչելու մասին տեղեկությանը, արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Գրիգորյանը: Նա հիշեցրեց՝ Գագիկ Ծառուկյանը մշտապես բարձրաձայնում է, որ օրենքի […]

̰
Երթուղայինների մյուս վարորդներն այլ կերպ իրենց կդրսևորեն. Գորգիսյանը՝ հայտնի միջադեպի մասին

18:30 13.06.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը խոսել է  քաղաքացիների օրինապաշտ լինելու և պահանջների մասին: «Ցավոք, օրինապաշտության այն մակարդակը, որը սպասվում էր, դեռ չկա: Թեև քաղաքացիների մոտ պահանջատիրության մակարդակն ինչ-որ չափով բարձրացել է, բայց գուցե նաև օրենքների իմացությունը դեռ այն մակարդակին չէ, որը պետք է լիներ»,-ասաց նա: Գորգիսյանն անդրադարձավ […]

̰
ԵՄ-ն հավելյալ 25 մլն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցությանը․ կայացել է խորհրդի նիստը

17:52 13.06.2019

Այսօր Բրյուսելում կայացել է Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը: Ի թիվս այլ հարցերի, Խորհուրդը ընդգծեց, որ ԵՄ ավելի քան 160 մլն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին 2017-2020 թվականների համար: Արժևորելով բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու և ՀԸԳՀ արդյունավետորեն կիրարկելու Հայաստանի վճռականությունը՝ ԵՄ հավելյալ 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցության 2019թ. Տարեկան գործողությունների […]

̰
ԵՄ-ն «պատեհ ժամանակին» կդիտարկի Հայաստանի համար վիզաների ազատականացումը․ կայացել է ՀՀ-ԵՄ խորհրդի նիստ

17:51 13.06.2019

Այսօր Բրյուսելում կայացել է Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը: Ի թիվս այլ հարցերի՝ խորհուրդը քննարկել է էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության և կլիմայի փոփոխության ոլորտներում համագործակցությունը, այդ թվում՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերությունում Հայաստանի մասնակցությունը, 2019թ. փետրվարին Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստան ընդլայնումը, ինչպես նաև ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ

16:47 13.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ: Անդրադարձ է եղել նաև Հանրային խորհրդի գործունեությանը:

̰
ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

16:15 13.06.2019

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ ֆեյսբուքյան էջը:  

̰
Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործի քննությունն ավարտվեց

15:12 13.06.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Լիլիթ Սարգսյանի, այսօր ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործի քննությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը: Դատական ակտը կհրապարակվի հունիսի 24-ին: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել դատարան: Հայցի առարկան է՝ […]

̰
Տույժ-տուգանքների համաներումը ոգևորություն պարգևեց շատերին. Գորգիսյան

14:55 13.06.2019

Արագաչափերի և նկարահանող սարքերի դեմ պայքարից հետո անկարգ վարորդներին ներեցին, ինչի հետևանքով շատ վարորդներ սկսեցին առանց երթևեկության կանոնները պահպանելու վարել: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս դիտարկումն արեց Արամ Աբրահամյանը ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանի հետ զրույցում: Նա մի դեպք հիշեց. «Ես տաքսիստի եմ հանդիպել, որն իր ամբողջ դարակում չմուծված կտրոններ էր […]

̰
Արման Թաթոյանն ընտրվել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի անդամ

14:52 13.06.2019

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են` ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ընտրվել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի անդամ: «Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի (47 անդամ պետություն) 2019 թվականի հունիսի 12-ի նիստում Արման Թաթոյանն ընտրվել է Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ, CPT) անդամ ներկայացուցիչ Հայաստանից: Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն ստեղծվել է Եվրոպայի […]

̰
Կառավարության պահուստային ֆոնդից Քննչական կոմիտեին գումար կհատկացվի

14:24 13.06.2019

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը կառավարության քննարկմանն է ներկայացրել «2019 թվականի պետական բյուջեում և կառավարության՝ 2018 թվականի դեկտեմբերի 27-ի որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քննչական կոմիտեի գումար հատկացնելու մասին» կառավարության որոշման նախագիծը: «Նախագծով առաջարկվում է 2019 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից կոմիտեին հատկացնել գումար՝ կառավարության համապատասխան որոշումներով՝ վերջիններիս ամրացված, Երևանի […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆեդերիկա Մոգերինիի հետ

14:20 13.06.2019

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի 2-րդ նիստի նախօրեին հանդիպել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

̰
Հայաստանը բարելավել է դիրքը Խաղաղության համաշխարհային վարկանշային աղյուսակում

14:10 13.06.2019

Խաղաղության համաշխարհային ռեյտինգում Հայաստանը բարձրացել է 118-րդ հորիզոնական՝ նախորդ տարվա 120-րդ հորիզոնականի փոխարեն։ Այս վարկանիշով Հայաստանը եզրափակում է խաղաղասիրության «միջին» մակարդակ ունեցող երկրների շարքը, ինչպես և նախորդ տարի։ Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը շարունակում է մնալ խաղաղասիրության ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում, թեև նույնպես բարձրացել է երկու հորիզոնականով ու հասել է 130-րդ տեղին դիտարկված 163 երկրների […]

̰
Սահմանվում է խնամատար ընտանիքին դրամական միջոցների վճարման կարգը և չափը

13:59 13.06.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը կառավարության նիստի ընթացքում ներկայացրել է նախագիծ, որով նախատեսվում է խնամատար ընտանիքներում ծնողների վերապատրաստման կազմակերպումը, ինչպես նաև ներդրվում են ընտանիքներում խնամվող երեխաների նկատմամբ վերահսկողության մեխանիզմներ: «Նախագծով սահմանվում է խնամատար ընտանիքին դրամական միջոցների վճարման կարգը և չափը: Ընդհանուր խնամատար ընտանիքում և մասնագիտական խնամատար ընտանիքում խնամքի և դաստիարակության համար […]

̰
Գագիկ Ծառուկյանին հարցաքննելու նպատակով բերման ենթարկելու համար ԱԺ թույլտվությունն է պետք. Իոաննիսյան

13:32 13.06.2019

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը արձագանքել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ հարցաքննության չներկայանալու իրավական հետևանքներին: «ԱԺ պատգամավորի կողմից քննիչի ծանուցագիրը պատռելու և հարցաքննությանը չներկայանալու մասով. Քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածն ենթադրում է, որ նման դեպքում քննիչը կարող է կայացնել բերման ենթարկելու որոշում: Բայց Սահմանադրության 96-րդ հոդվածը ամրագրում է, որ «Պատգամավորն առանց Ազգային […]

̰
Երևանի նոր զբոսայգում կիսամերկ երեխայի լուսանկարը հեռացվել է համացանցից

12:44 13.06.2019

Երևանյան նոր զբոսայգում կիսամերկ երեխայի խնդրահարույց լուսանկարը հեռացվել է համացանցից: Այս մասին տեղեկացնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը: «Հունիսի 11-ին ֆեյսբուքյան օգտատեր, լուսանկարիչ Գարիկ Ղազարյանն իր էջում մի լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր Երևանի զբոսայգիներից մեկի շատրվաններում կիսամերկ տղա երեխայի լուսանկար: Առաջին հայացքից «անմեղ» այս լուսանկարն իրականում խնդրահարույց էր անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից` հատկապես […]

̰
Նոր մանրամասներ Շուշիում 13-ամյա երեխայի էլեկտրահարման դեպքից

12:30 13.06.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 12-ին ժամը 20:05-ին Շուշիի ԱԻՊԾ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին առ այն, որ Շուշի քաղաքի Մանուկյան փողոցի շենքերից մեկից երեխա է ընկել: ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում Շուշի քաղաքի քաղաքի բնակչուհի, 2006թ. ծնված Ա. Ղ-ն գնդակը վերցնելու […]

̰
Օսիպյանի հրամանով՝ ՃՈ պետի տեղակալն ազատվել է աշխատանքից

12:16 13.06.2019

Այսօր՝ հունիսի 13-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նիկողայոս Եղիազարյանը։ Այս մասին տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը: Եղիազարյանն ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ։

̰
Գագիկ Ծառուկյանը ստացել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը և պատռել. ՔԿ

12:07 13.06.2019

ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի ներկայացել հարցաքննության: «Հունիսի 11-ին Գագիկ Ծառուկյանն առձեռն ստացել է հարցաքննություն կանչվելու մասին ծանուցումը: Քննչական կոմիտեն Աբովյանի ոստիկանության բաժնի ծառայողից գրավոր ստացել է տեղեկանք այն մասին, որ Ծառուկյանն առձեռն ստացել է ծանուցումը, պատռել և, լինելով օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, այդ կերպ […]

̰
BACK_TO_TOP