14:20 13.06.2019
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի 2-րդ նիստի նախօրեին հանդիպել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
14:10 13.06.2019
Խաղաղության համաշխարհային ռեյտինգում Հայաստանը բարձրացել է 118-րդ հորիզոնական՝ նախորդ տարվա 120-րդ հորիզոնականի փոխարեն։ Այս վարկանիշով Հայաստանը եզրափակում է խաղաղասիրության «միջին» մակարդակ ունեցող երկրների շարքը, ինչպես և նախորդ տարի։ Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը շարունակում է մնալ խաղաղասիրության ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում, թեև նույնպես բարձրացել է երկու հորիզոնականով ու հասել է 130-րդ տեղին դիտարկված 163 երկրների […]
13:59 13.06.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը կառավարության նիստի ընթացքում ներկայացրել է նախագիծ, որով նախատեսվում է խնամատար ընտանիքներում ծնողների վերապատրաստման կազմակերպումը, ինչպես նաև ներդրվում են ընտանիքներում խնամվող երեխաների նկատմամբ վերահսկողության մեխանիզմներ: «Նախագծով սահմանվում է խնամատար ընտանիքին դրամական միջոցների վճարման կարգը և չափը: Ընդհանուր խնամատար ընտանիքում և մասնագիտական խնամատար ընտանիքում խնամքի և դաստիարակության համար […]
13:32 13.06.2019
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը արձագանքել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ հարցաքննության չներկայանալու իրավական հետևանքներին: «ԱԺ պատգամավորի կողմից քննիչի ծանուցագիրը պատռելու և հարցաքննությանը չներկայանալու մասով. Քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածն ենթադրում է, որ նման դեպքում քննիչը կարող է կայացնել բերման ենթարկելու որոշում: Բայց Սահմանադրության 96-րդ հոդվածը ամրագրում է, որ «Պատգամավորն առանց Ազգային […]
12:44 13.06.2019
Երևանյան նոր զբոսայգում կիսամերկ երեխայի խնդրահարույց լուսանկարը հեռացվել է համացանցից: Այս մասին տեղեկացնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը: «Հունիսի 11-ին ֆեյսբուքյան օգտատեր, լուսանկարիչ Գարիկ Ղազարյանն իր էջում մի լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր Երևանի զբոսայգիներից մեկի շատրվաններում կիսամերկ տղա երեխայի լուսանկար: Առաջին հայացքից «անմեղ» այս լուսանկարն իրականում խնդրահարույց էր անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից` հատկապես […]
12:30 13.06.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 12-ին ժամը 20:05-ին Շուշիի ԱԻՊԾ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին առ այն, որ Շուշի քաղաքի Մանուկյան փողոցի շենքերից մեկից երեխա է ընկել: ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում Շուշի քաղաքի քաղաքի բնակչուհի, 2006թ. ծնված Ա. Ղ-ն գնդակը վերցնելու […]
12:16 13.06.2019
Այսօր՝ հունիսի 13-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նիկողայոս Եղիազարյանը։ Այս մասին տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը: Եղիազարյանն ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ։
12:07 13.06.2019
ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի ներկայացել հարցաքննության: «Հունիսի 11-ին Գագիկ Ծառուկյանն առձեռն ստացել է հարցաքննություն կանչվելու մասին ծանուցումը: Քննչական կոմիտեն Աբովյանի ոստիկանության բաժնի ծառայողից գրավոր ստացել է տեղեկանք այն մասին, որ Ծառուկյանն առձեռն ստացել է ծանուցումը, պատռել և, լինելով օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, այդ կերպ […]
12:00 13.06.2019
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կառավարության նստի ընթացքում առաջարկել է փոփոխություններ կատարել և տնտեսվարողների մոտ անցկացվող ստուգման ակտերը դիտել որպես ապացույց: «Քրեական գործերի քննության ընթացքում գերատեսչությունների կողմից անցկացված ստուգման ակտերը չենք կարողանում դիտեոլ ապացույց Քրեական դատավարության 104 հոդվածի համաձայն միայն այն հանգամանքի համար, որ ստուգողները չեն նախազգուշացվում ակնհայտ կեղծ եզրակացության կամ ակնհհայտ կեղծ ակտ […]
11:42 13.06.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանն արձագանքել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ հարցաքննվելու մասին հրապարակումներին: ««168 ժամ» պարբերականն այսօր հրապարակում է արել այն մասին, որ իբրև թե Գագիկ Ծառուկյանը երեկ հարցաքննվել է Քննչական կոմիտեում՝ Աբովյանում քաղաքապետի ընտրությունների նախօրեին ՔՊ-ական թեկնածուի շտաբի պետի տան ու մեքենայի հրդեհման գործով հարուցված քրեական գործի շրջանակներում: Այդ հրապարակման մասով […]
11:24 13.06.2019
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր կառավարության քննարկմանը ներկայացրեց «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Առաջարկվում է վերացնել գործող օրենսդրությամբ չափագիտական վերահսկողություն իրականացնելու համար ստուգումը սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնելու մասին սահմանված պահանջը՝ հաշվի առնելով, որ տնտեսվարող սուբյեկտները, նախապես տեղեկանալով ստուգման մասին, […]
11:11 13.06.2019
ՀՀ կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ առաջին նիստն է, որ անցկացնում են առանց արդարադատության արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանի: Վարչապետը վերջինիս շնորհակալություն հայտնեց կատարած համատեղ աշխատանքի համար: «Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի ՀՀ պետության կառավարման, հետագա զարգացման ու շինարարության գործում, արժե այդ ավանդույթն էլ դնել և մեր գործընկերոջը ծափահարություններով ճանապարհել»,- ասաց […]
10:57 13.06.2019
Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը Sputnik Georgia-ին տված հարցազրույցում խոսել է Վրաստան տեղափոխվելու, այդ երկիրն ու մարդկանց սիրելու, վրացիների ու հայերի նմանության մասին: «Ես սիրում եմ այս երկրում ապրող մարդկանց: Նրանք իրենց մենթալիտետով նման են հայերին: Ես բացարձակ ոչ մի տարբերություն չեմ տեսնում: Վրացիներն ու հայերը նույն արժեքներն ունեն, ուստի ես […]
10:54 13.06.2019
ՀՀ կառավարությունն այսօր գումարում է հերթական նիստը: Կառավարության այսօրվա նիստի օրակարգում այս պահի դրությամբ 19 հարց է, որից 14-ը՝ չզեկուցվող: Բյուջեի վերաբաշխումից Քրեական օրենսգրքում լրացումներ, գույք հետ վերցնելուց ու անհատույց օգտագործման իրավունքով գույքի տրամադրումից մինչև Խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը և չափը, խնամատարության պայմանագրերի օրինակելի ձևերի հաստատում. Կառավարության նիստի օրակարգն ընդգրկուն է:
08:27 13.06.2019
Ասիայում սկսվել են ֆուտբոլի 2022 թվականի աշխարհի առաջնության նախաենթախմբային հանդիպումները: Բանն այն է, որ այստեղ ենթախմբում հայտնվելու համար էլ է պետք պայքարել: Այդ շրջանակներում Բութանի հավաքականը (186-րդը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում) հանդիպել է Գուամի (193-րդը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ) հավաքականի հետ: Հետաքրքիրը, սակայն, ոչ թե այս խաղն է, այլ մարզադաշտը, որտեղ անցկացվել է հանդիպումը: Բութանի մարզադաշտն […]
22:54 12.06.2019
Աշխարհում ապօրինի շահագործման է ենթարկվում 152 մլն երեխա: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը: Ըստ UNICEF-ի տվյալների՝ այդ երեխաներից 72 միլիոնն ապրում է Աֆրիկայում, 62 միլիոնը` Ասիայում: Երեխաների 70%-ից ավելին ներգրավված է գյուղատնտեսական ծանր աշխատանքներում և աշխատում է կյանքի համար վտանգավոր պայմաններում: Հիմնադրամի զեկույցում նաև նշվում է, որ 2000-2016 թվականներին շահագործման ենթարկված երեխաների թիվը նվազել […]
22:11 12.06.2019
Երեկվանից համացանցում բուռն քննարկում են երթուղայինի վարորդի պահվածքը, ղեկին ծխելը և քննարկումներում շատ օգտատերեր հետաքրքրվել էին, թե ինչ հաճախականությամբ են ստուգվում երթուղայինները, ինչպես են դրանք վերահսկվում, ինչպես են վարորդները աշխատանքի ընդունվում և այլն: Այս հարցերի պատասխանը SHANTNEWS.am-ը ստացել է «Երևանտրանս» ընկերության փոխտնօրեն Մարտին Քալաշյանից: -Ընդհանուր առմամբ, այժմ ի՞նչ վիճակում են երթուղայինները և ի՞նչ պարբերականությամբ են […]
21:58 12.06.2019
Գյումրու «Սասստեքս» ընկերության աշխատակիցների հետ այսօր հանդիպել են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները։ Նրանք շրջել են արտադրամասում, ծանոթացել պայմաններին ու լսել աշխատողների բողոքները։ Հիշեցնենք, որ արդեն 12 օր է՝ «Սասստեքս» ընկերության մոտ 120 աշխատակիցներ գործադուլ են անում՝ պահանջելով վերանայել աշխատանքային պայմանագրերն ու բարելավել աշխատապայմանները։ Գործատուն անցած շաբաթ խոստացել էր վերանայել աշխատանքային պայմանագրերը, բայց դա […]
20:47 12.06.2019
Համացանցում նոր տեսանյութ է հայտնվել՝ ծխող մեկ այլ վարորդի մասնակցությամբ։ Այս անգամ տեսանյութի հերոսը ոչ միայն ծխում է, այլև միաժամանակ խոսում է հեռախոսով, ինչը նույնպես արգելված է։ Իսկ ղեկը վարորդը պահում է արմունկներով։ Տեսանյութը վերբեռնողի պնդմամբ՝ որևէ մեկը չի բողոքել վարորդի նման պահվածքից։ https://www.facebook.com/marina.harutyunyan.7503/videos/1238036436407544/
19:28 12.06.2019
Գյումրին Հայաստանում եվրոպական քաղաքակրթության, մշակույթի ու արվեստի կենտրոն է եղել. դրա մասին վկայում են քաղաքի պատմական միջուկի ճարտարապետական շինությունները։ Դրանում համոզվեցին նաև հայ-իտալական համաժողովի պատվիրակները: Վերջիններս նախագահ Արմեն Սարգսյանի հետ շրջեցին այն փողոցներով, որոնցում հին Ալեքպոլի դիմագիծն է: Այստեղ իտալացիները գտան իրենց ճարտարապետության հետ ընդհանրությունները։ «Հիացած ենք քաղաքի ճարտարապետությամբ: Ինձ համար հատկապես հետաքրքրական էին սև […]
17:51 12.06.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քանաքեռ նստավայրում՝ դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ, այսօր տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը։ Ռոբերտ Քոչարյանի հայցը ներկայացնող Հայկ Ալումյանը դատարանին հայտնեց, որ հայցի հիմքը զրպարտությունն է ու վիրավորանքը: Դատավորը նշեց, որ հայցի մեջ ներկայացված է միայն զրպարտությունը, վիրավորանքի մասին նշված չէ, […]
17:02 12.06.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղհայցով դատարան է դիմել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հրապարակավ ներողություն խնդրել իրենից։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր- Քանաքեռ-Զեյթուն նստավայրում այսօր դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ քննվում է ներկայացված հայցը։ Ռոբերտ Քոչարյանը «զրպարտություն» է համարում Փաշինյանի հետևյալ խոսքերը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ […]
16:40 12.06.2019
Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն արձագանքել է գլխավոր դատախազի հայտարարությանը: Վարդևանյանը, մասնավորապես, ասել է. «Այսօր ՀՀ գլխավոր դատախազը հրապարակայնորեն հայտնեց կարծիք Դատարանի կողմից ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու հիմնավորման վերաբերյալ, նշելով, որ հենց Սահմանադրական դատարանը այս գործով հայտնել է, որ իբրև դատարանները կարող են մեկնաբանել սահմանադրական նորմերը, ինչպես նաև նշեց, որ […]
16:33 12.06.2019
Այս պահին նախաքննական մարմնի կողմից ձեռք բերված բավարար ապացույցները բացառում են, որ Ավագյանի սպանությունը որևէ առնչություն ունի Մարտի 1-ի գործով ընթացող դատավարության ընթացքի հետ: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը` անդրադառնալով փաստաբան Սեդա Սաֆարանի այն հայտարարությանը, որ չի բացառվում Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հոր սպանությունը կապ ունենա Մարտի […]
15:09 12.06.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հունիսի 12-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մարտի 1-ի քրեական գործով հատորների ավելանալուն: Նա ասաց՝ իրենց հաշվարկով հատորների թիվը պիտի լիներ 83, պարզվում է՝ 88 է, և 5 հատորի խնդիր է առաջանում, իրենք ծանոթանում են դրանց: Լրագրողները հետաքրքրվեցին Վերաքննիչ քրեական դատարանում Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավոր Արմեն […]
15:00 12.06.2019
«Ալիք Մեդիա» լրատվական հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և կիսվել է իր հուշերով՝ կապված Մոնթե Մելքոնյանի հետ: «Դեռ երեխա ժամանակ ինձ բախտ է վիճակվել ճանաչել Մոնթեին, ում դեռևս սովետական Հայաստանում մնալ կարողանալու համար օգնել է հայրս` Զավեն Խառատյանը: Ահա մի հատված Մոնթեի եղբոր` Մարգար Մելքոնյանի գրքից, որտեղ նկարագրվում է […]
14:45 12.06.2019
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Քոչարյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքների քննությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ հստակ է իրենց իրավասությունը վերաքննիչ բողոք բերելու հարցում: Նա ասաց՝ իրենց ներկայացրած հիմնավորումներով՝ կայացված դատական ակտը՝ դրա անհիմն ու անօրինական լինելու արդյունքում, ակնհայտ վկայում է գործի քննությունը ձգձգելու մասին: «Չեն կարող արդեն դատական եռաստիճան համակարգով համապատասխան հարցերն […]
14:38 12.06.2019
Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հոր՝ Սարգիս Ավագյանի սպանության հետ կապված հանգամանքներն անհասկանալի են: Այս մասին հունիսի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սեդա Սաֆարյանը: «Ես չեմ կարող սպանության հանգամանքների մասին ոչինչ ասել, ոչինչ չեմ բացառում, արտառոց իրավիճակում է եղել, քեռուն հարցնում եմ՝ չգիտե՞ք՝ ինչու են սպանել, ասում է՝ Դուք չգիտե՞ք»,- ասաց նա: Լրագրողները […]
14:18 12.06.2019
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքների քննությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց՝ փաստեր, որ Ռոբերտ Քոչարյանը ապօրինի ներգործությամբ ազդել է գործի քննության վրա, չկան: «Ամբողջ խնդիրը այդ է՝ փաստ են ուզում, իսկ փաստ կա՞՝: Ոչ: Մենք այդ մասին բարձրաձայնում ենք, դա չենք թաքցնում. փաստ, որ ֆիքսվել է […]
14:00 12.06.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը հետաձգվեց մինչև հունիսի 14-ը: Դատարանը նման որոշում կայացրեց՝ կողմերին հնարավորություն տալով ծանոթանալ գործում ավելացած հատորներին, ինչպես նաև դատավոր Արմեն Դանիելյանին ներկայացված միջնորդությանը: […]