TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աներևակայելի բաներ են տեղի ունենում Հայաստանում. Նիկոլ Փաշինյանի գրառումը

15:11 15.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է տեսանյութ՝ տեղական արտադրության ձեռագործ շոկոլադների մասին: Տեսանյութին կից՝ նա հետևյալ գրառումն է արել. «Աներևակայելի բաներ են տեղի ունենում Հայաստանում: Նույնիսկ դժվար է հավատալ սեփական աչքերին»: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ժողովուրդը ծափերով ճանապարհեց նախօրեին Արցախում զոհված զինծառայողին. Արծրուն Հովհաննիսյան

14:46 15.06.2019

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Մեր ժողովրդի վերաբերմունքը յուրահատուկ է իր հերոսների նկատմամբ։ Այսօր նախօրեին զոհված զինծառայող Արտյոմ Վազգենի Խաչատրյանի հուղարկավորության ժամանակ, որին մասնակցում էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ժողովուրդը կրակային համազարկի հետ ինքնաբուխ ծափահարություններով ճանապարհեց իր զավակին»:

̰
Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահին 100-ամյա ուսուցչուհուն մեդալով պարգևատրելու համար

14:33 15.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի 100-ամյա ուսուցչուհուն երախտագիտության մեդալով պարգևատրելու միջնորդություն է ներկայացրել: «Հանրապետության նախագահին միջնորդություն ներկայացրեցի տիկին Տոնոյանին երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին»,- գրել է նա: Մարիամ Տոնյանը դպրոցում հարմոնիայի ուսուցչուհի է աշխատում է հիմնադրման օրից` 1938-ից։

̰
Սա ուղղակի անընդունելի ա. Մարիամ Փաշինյան

14:20 15.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում տարածել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին բարձրաձայնող մի գրառում՝ կից նշելով. «Սա ուղղակի անընդունելի ա… էս վայրենի վարվելակերպը պետք ա խստորեն պատժվի»:

̰
Թրամփը օրական 12 սուտ հայտարարություն է անում. ԶԼՄ-ներ

13:43 15.06.2019

The Washington Post-ի լրագրողները հաշվել են, որ երդմնակալության արարողությունից հետո Թրամփը օրական 12 սուտ է ասել, ընդհանուր առմամբ՝ մոտ 11 հազար սուտ: Պարբերականը նշում է, որ Թրամփի ստերի մեծ մասը կապված է միգրացիոն քաղաքականության, հարավամերիկյան երկրների, հատկապես՝ Մեքսիկայի հետ: 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ միջամտությանը և առևտրային հարցերին, ըստ պարբերականի, բաժին է ընկնում Թրամփի […]

̰
37-ամյա հայուհին 10-րդ զավակին է լույս աշխարհ բերել

13:05 15.06.2019

«Շենգավիթ» բժշկական կենտրոնը լուսանկարներ է հրապարակել՝ գրելով «Շաբաթվա բարի լուրը՝ 10 երեխա մեկ ընտանիքում»: Օրերս այս բժշկական կենտրոնում 37-ամյա Միքայելյան Քրիստինան 10-րդ զավակին է լույս աշխարհ բերել։ Նա արդեն ունի 7 որդի և 3 աղջիկ։ Մեծ որդին 14 տարեկան է։ Նորածին որդուն անվանակոչել են Սամր։ «Այսօր արդեն մայրիկն ու փոքրիկը պատրաստվում են տուն գնալ` տանելով […]

̰
Իմ կապը միայն ժողովրդի հետ է. Ուրիխանյանը՝ իր «կապերի» մասին

12:47 15.06.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, երեկ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին հայտարարած Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ պատասխանելով իր հայտարարությանը հաջորդող մեկնաբանություններին: «Հաշվի առնելով լրատվամիջոցներով տարածվող մեկնաբանությունները հայտարարությանս վերաբերյալ, առաջարկում եմ որևէ ենթադրություն չանել։ Հատուկ նշում եմ, որ ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի, բարեկամական զգացում, որևէ կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են, […]

̰
Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննության է կանչվել. ՔԿ

12:00 15.06.2019

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա հայտնեց, որ գրությունն ուղարկվել է Ազգային ժողով: Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը մեկ անգամ արդեն ստացել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը և պատռել: Նա հարցաքննության էր կանչվել Աբովյանում քաղաքապետի ընտրությունների նախօրեին ՔՊ-ական թեկնածուի շտաբի պետի տան […]

̰
Լուսահովիտում հնչած կրակոցների դեպքով քրգործ է հարուցվել

11:50 15.06.2019

Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի գյուղապետի ուղղությամբ արձակված կրակոցի դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումները դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարող անձին […]

̰
Ի՞նչ է կատարվել երեկ Լուսահովիտում. ոստիկանության պարզաբանումը

11:16 15.06.2019

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում. կրակել են Լուսահովիտի գյուղապետ Գրիգոր Սարհատյանի ուղղությամբ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից SHANTNEWS.am-ին տեղի ունեցածի մասին հայտնեցին հետևյալը. «Հունիսի 14-ին ժ.22.25-ին «Իջևան» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի ստորին երրորդականի միջանցիկ հրազենային վիրավորումով, բազմաբեկոր բաց կոտրվածք տեղաշարժով, տրավմատիկ շոկ» վնասվածքով իրենց մոտ է […]

̰
Մահացել է «վիսկիամոլ» ամենատարեց բրիտանուհին

08:14 15.06.2019

112 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց բնակչուհին՝ Գրեյս Ջոնսը: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն: Ջոնսի դուստրը՝ Դեյդրի Մակքարտնին, անկեղծացել է. «Ես երբեք չեմ մտածել, որ մայրս կդառնա ամբողջ երկրում այդքան քննարկվող անձ»: Գրեյս Ջոնսը հայտնի էր դարձել նրանով, որ ամեն օր վիսկի էր խմում: Մի առիթով նա խոստովանել էր, որ 50 տարեկանից հետո ամեն […]

̰
Վթարային էլեկտրաենթակայանն ու բաց մալուխները՝ լուրջ սպառնալիք  բնակիչների համար

00:00 15.06.2019

Գյումրու «Վան» ռեստորանի նախկին հանգստյան գոտու տարածքն անվտանգ չէ  հենց բնակիչների համար: Տների կողքին գտնվող էլեկտրաենթակայանն իր մալուխային ցանցով խիստ գերլարման գոտի է ստեղծել տարածքում: Ու այդ ենթակայանից հոսանք է ստանում 12 ընտանիք։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Մալուխները բաց կցոններով են, իսկ մեծ հզորության ենթակայանը խիստ վթարային է ու ճահճային հատվածում։ Հոսանքահարման դեպքեր, […]

̰
Փաշինյանն ու Պուտինը «երթևեկում են» նույն «Վոլգայով»

23:51 14.06.2019

Համացանցում սկսում է տարածվել Մերձմոսկովյան շրջանում արված մի տեսանյութ, որտեղ երևում է ՝ ինչպես է մայրուղով երթևեկում «Վոլգա» մակնիշի մեքենա: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Հետաքրքիրն այն է, որ մեքենայի մի կողմում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերն է, մյուսում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Երկու երկրների ղեկավարները պատկերված են ազգային խորհրդանիշների՝ դրոշի ու զինանշանի ֆոնին: Մեքենայի […]

̰
Բարսելոնից Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել հարբած ուղևորի պատճառով

23:23 14.06.2019

Բարսելոնից Մոսկվա թռչող ինքնաթիռը ստիպված է եղել Վարշավայում արտակարգ վայրէջք կատարել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն: Նման որոշման պատճառը եղել է ինքնաթիռի ուղևորներից մեկի ագրեսիվ պահվածքը: «SU2639 ինքնաթիռը աղմկոտ ուղևորի պատճառով ուղևորվել է Վարշավա»,- տեղեկացրել է աղբյուրը: Պարզվել է՝ նշված ուղևորը հարբած է եղել: Ինքնաթիռի վայրէջքից հետո սահմանապահները նշված ուղևորներին իջեցրել են: Ներկայում ինքնաթիռը կանգ […]

̰
Երթուղայինի վարորդներն աշխատում են կիսաստրկական ռեժիմով, այդ պայմաններում նրանցից պահանջել շատ բան չես կարող. Գորգիսյան

23:12 14.06.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը կարծում  է, որ երթուղայինի վարորդներն աշխատում են «կիսաստրկական» ձևով: Այս մասին նա խոսել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում: «Երթուղայինի վարորդներն աշխատում են հիմնականում կիսաստրկական ռեժիմով, առավոտյան 8-ից մինչև կեսգիշեր: Այդ ընթացքում հանգստանալու, հաց ուտելու հնարավորությունները քիչ են: Այդ պայմաններում աշխատելով՝ նրանցից շատ բան պահանջել չես կարող: […]

̰
Բոլոր հասարակություններում պոպուլիզմը միշտ եղել է ընդդիմության գործիքը. Գորգիսյան

23:07 14.06.2019

Ո՞ւմ գործիքն է պոպուլիզմը, ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով խնդիրների լուծման ուղիներին: «Իշխանությունն իրավունք չունի զբաղվել պոպուլիզմով: Առհասարակ բոլոր հասարակություններում պոպուլիզմը միշտ եղել է ընդդիմության գործիքը, որովհետև լծակներ չունեն խնդիրներ լուծելու, ժողովրդի ուշադրությունը գրավել են պոպուլիզմով՝ ժողովրդահաճո արտահայտություններ անելով: […]

̰
Գյումրու փոխքաղաքապետը հրաժարական է տվել, թեկնածուի անունն արդեն հայտնի է

21:50 14.06.2019

Հրաժարական է ներկայացրել Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը: Աշխատանքից ազատման դիմումը փոխքաղաքապետը  ներկայացրել է հունիսի 5-ին, բայց նրա աշխատանքից ազատման մասին տեղեկատվությունը տարածվել է միայն այսօր։ «Հունիսի 5 -ին է Վաղարշակ Մխիթարյանը ներկայացրել աշխատանքից ազատման դիմում, և հենց նույն օրն էլ  քաղաքապետի  հրամանով   ազատվել է աշխատանքից։ Դիմումի մեջ որպես պատճառ նշված է եղել առողջական խնդիրներ ունենալու […]

̰
Ալեն Դելոնը հոսպիտալացվել է

20:46 14.06.2019

Ֆրանսիացի սիրված դերասան Ալեն Դելոնը հոսպիտալացվել է: Ինչպես հաղորդում է RT-ն, դերասանի հոսպիտալաացման պատճառ են դարձել միգրենի կրկնվող նոպաները: Լրատվամիջոցները հաղորդում են, որ դերասանն ուղեղի կաթված է ստացել։ Ալեն Դելոնն 83 տարեկան է: Ֆրանսիական կինոյի ու թատրոնի դերասան, ռեժիսոր, սցենարիստ Ալեն Դելոնը 2017 թ. հայտարարեց իր դերասանական կարիերան ավարտելու մասին:

̰
Պաշտպանության փոխնախարարը մասնակցել է Արցախում զոհված զինծառայողի հոգեհանգստի արարողությանը

20:33 14.06.2019

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը մասնակցել է զինծառայող Արտյոմ Վազգենի Խաչատրյանի հոգեհանգստի արարողությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի […]

̰
«Նաիրիտ»-ի հարցով պայմանավորվածություններ են ձեռք բերվել. Վարագ Սիսեռյան

20:29 14.06.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տեղադրել՝ հայտնելով, որ կայացել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտատերերի խորհրդի անդամների հանդիպումը: «Հունիսի 14-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտատերերի խորհրդի անդամների մասնակցությամբ քննարկում: Քննարկման առանցքում են եղել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի […]

̰
Առաջին շահագրգիռ մարդիկ մենք ենք, որ սպանությունները բացահայտվեն. Լևոն Քոչարյան

20:23 14.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում այսօր անդրադարձավ Մարտի 1-ի դեպքերի բացահայտման գործընթացին: Խոսելով այն մասին, որ Մարտի 1-ի իրադարձությունները փորձում են կապել իր հոր անվան հետ, հարցին՝ արդյո՞ք վատ չի զգում այդ հանգամանքից, նա պատասխանեց. «Շատ վատ եմ զգում, վատ եմ զգում, որ դա իրականությունը չէ, մարդկանց մոլորեցրել են: […]

̰
Պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների հետևանքով Երևանը զրկվել է 122 քմ գույքը տնօրինելու հնարավորությունից

19:17 14.06.2019

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրության առարկա է դարձրել քաղաքացիների բողոքի հիման վրա Երևանի ավագանու նախկին անդամի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան շենքի տարածքում շինարարության վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Ուսումնասիրության շրջանակներում Երևանի քաղաքապետարանից, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և […]

̰
Աննա Հակոբյանը հյուրընկալել է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության անդամներին

19:14 14.06.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 14-ին ընդունել է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին և տիկնոջը՝ Սոնա Խանջյանին, Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանին: Այս մասին տեղեկացնում է Աննա Հակոբյանի պաշտոնական կայքը: Հանդիպմանը Զավեն Խանջյանը ներկայացրել է […]

̰
Ազնավուր և ուրիշներ. հանրությանը կներկայացվեն ֆրանսահայ նկարչի չհրապարակված լուսանկարները

19:07 14.06.2019

Ֆրանսահայ Ռոջեր Կասպարյանը հայտնի մարդկանց կյանքի վավերագրողն է: Նրա լուսանկարները պատմում են Ջոնի Հոլիդեյի ստեղծագործական կյանքի առաջին տարիների մասին. Կասպարյանը առաջին համերգների ժամանակ, կուլիսների հետևում և հանգստյան օրերին ուղեկցել է մեծանուն հայ շանսոնյե Շառլ Ազնավուրին և այլ աստղերի: Այդ պահերն է անմահացրել լուսանկարիչը: Johnny Story 2 ամսագիրն ամբողջությամբ նվիրված է Ռոջեր Կասպարյանի լուսանկարներին: Ամսագրի շնորհանդեսը […]

̰
Առողջապահության նախարարի հրամանով որոշ դեղերի գրանցումը կասեցվել է

18:59 14.06.2019

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ կասեցվել է որոշ դեղերի գրանցումը: «Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/175398/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` առողջապահության նախարարի հրամաններով Հայաստանի Հանրապետությունում կասեցվել է պիպեմիդաթթվի ակտիվ նյութ պարունակող դեղերի գրանցումը` անվտանգության նկատառումներով. 1. Սլովենիայի «Լեկ Ֆարմասյութիքալս» դեղագործական ընկերության արտադրության «Պալին, պիպեմիդաթթու (պիպեմիդաթթվի տրիհիդրատ), դեղապատիճներ, 200մգ; […]

̰
Ես դատարանի դռներ փակել չեմ տվել. Ռոբերտ Քոչարյան

18:55 14.06.2019

«Ի տարբերություն այսօրվա իրականությունների՝ ես արդարադատությանը երբեք չեմ միջամտել: Դուք դատավոր եք, ես Ձեզ նշանակելուց հետո ընդհանրապես չեմ տեսել, ընդհանրապես որևէ շփում չեմ ունեցել, և ընդհանրապես դատավորների հետ ես շփում չեմ ունեցել»,- Վերաքննիչ դատարանում, դիմելով նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա նշեց՝ երբ ասում են՝ ինչու չի բացահայտվել Մարտի […]

̰
Կապտուկը եղել է անկողնին հարվածի պատճառով․ մասնավոր մանկապարտեզի ղեկավարը հերքում է մեղադրանքները

18:42 14.06.2019

Մասնավոր մանկապարտեզում մանկահասակ երեխայի կապտուկը, որի մասին խոսում է ծնողը, եղել է անկողնի սուր հատվածին քնած ժամանակ խփելու պատճառով։ Մանկապարտեզի ղեկավարը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այդտեղ իրենց մեղավորությունը չկա, բայց բարձրացրած աղմուկից հետո իրենք վերանայումներ կանեն։ Մինչ այս երեխայի մայրը գրառում էր կատարել «Ֆեյսբուքում» ու տեղեկացրել, որ առաջին անգամ երեխային մանկապարտեզում երկար ժամանակով՝ 6-7 […]

̰
Ձեր յախան թափ տվեք էս գործից. Քոչարյանը՝ դատավորին

18:07 14.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ դատարանում այսօր ընթացող նիստի ժամանակ միացավ նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի բացարկի միջնորդությանը, որ ներկայացրել էր Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: Դատավորը Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվեց՝ միանո՞ւմ է ներկայացված միջնորդությանը: «Ինձ համար ավելի հեշտ է միանալ Սեդա Սաֆարյանի միջնորդությանը, որովհետև նա էլ ինձ պես ծանոթ չէ […]

̰
Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերին մեղադրանք է առաջադրվել

17:36 14.06.2019

Ուրբաթ օրը ՌԴ Քննչական կոմիտեն վերջնական մեղադրանք է առաջադրել Անջելինա, Քրիստինա և Մարիա Խաչատուրյաններին 2018թ. հունիսին իրենց հոր` Միխայիլ Խաչատուրյանի սպանության գործով: «Հավաքված ապացույցների հիման վրա Խաչատուրյան քույրերին մեղադրանք է առաջադրվում»,- ասված է հայտարարության մեջ: Հետաքննությունը պարզել է, որ 2018թ. հունիսի 27-ին մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնության գալով, իրենց հոր հանդեպ հակակրանք ունենալով, քույրերը […]

̰
Քոչարյանի գործը քննող դատավորի որոշումը ստիպեց ցուցարարներին պարել

16:59 14.06.2019

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը Վերաքննիչ դատարանում քննող դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց իր ինքնաբացարկի՝ պաշտպանական կողմի միջնորդությունները: Այդ լուրը լսելով՝ դատարանի առջև կանգնած ցուցարարները սկսեցին պարել: Լրագրող Անուշ Մուրադյանը նկարահանել է այն և տեղադրել ֆեյսբուքյան իր էջում:

̰
BACK_TO_TOP