17:54 03.06.2019
Կենտրոնական բանկի մեքենաների թիվը կրճատվել է: Այս մասին հունիսի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նա տեղեկացրեց՝ հիմա աճուրդ է, անցյալ շաբաթ էլ է եղել աճուրդ: «Կարծեմ 10 մեքենա վաճառում ենք հիմա: Գիտեք ինչ, մենք ոչ թե որոշել ենք, մշտապես էլ ֆիքսած մեքենաների թիվ ունենք, որի մասին ամեն տարի հայտարարում […]
17:41 03.06.2019
Ավանի Ծարավ-Աղբյուր 55/11 հասցեում բնակիչներից մեկը շենքի երկրորդ մուտքի բարձր հարկից ապակե տարաներ է ցած նետել: Տեղի ունեցածի հետևանքով բակում կայանված մեքենաներից մեկը վնասվել է: Այս մասին SHANTNEWS-ին հայտնել են տեղի բնակիչները, ովքեր խիստ մտահոգված են տեղի ունեցածով: Բարեբախտաբար, այդ պահին բակում խաղացող երեխաներ չեն եղել: Եվ քանի դեռ դեպքի հանգամանքները չեն պարզվել, ծնողները վախենում […]
17:22 03.06.2019
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 3-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երկրից գումարների արտահոսքի խնդրին՝ արդյո՞ք նախկին պաշտոնյաները երկրից գումարներ են դուրս բերում: Ջավադյանը նշեց, որ այդպիսի միտում չկա, ներհոսքը գնալով ավելանում է, արտահոսքի մասով էլ այդ հարցերին բավական ուշադիր են: «Որոշակի աճ կա, որ զուգակցվում է ներհոսքի աճի հետ, դա չի նշանակում, որ որևէ […]
17:04 03.06.2019
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ ինչո՞ւ Ռուսաստանից ու Ղազախստանից փոխանցումներ չեն գալիս Հայաստան: «Մենք ստուգել ենք այդ տեղեկությունները, դրանք կապված են իրենց բանկային համակարգի հետ: Խնդրել ենք մեր գործընկերներին, եթե այդպիսի դեպքեր լինեն, տեղեկացնեն, խնդրում ենք քաղաքացիներին՝ առաջին հերթին դիմեն տեղի պատկան մարմիններին՝ այն բանկերին, որ փոխանցում չեն […]
16:46 03.06.2019
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը խորհրդարանում հանդես եկավ «ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման» զեկույցով: Նա նշեց, որ ըստ նախնական կանխատեսումների՝ 2019թ. տնտեսական աճը կգտնվի 4,6 – 6,1 տոկոս միջակայքում, որին հիմնականում նպաստելու է մասնավոր սպառումը: Ջավադյանը հայտնեց, որ այս հաղորդումը հաստատվել է մարտի 12-ին, հիմնական դրույթները եղել են փետրվար ամսի հետազոտությունների ու […]
16:29 03.06.2019
Հունիսի 3-ին` ժամը 12:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վանանդ գյուղում քաղաքացին ընկել է արհեստական ջրավազանը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից մեկ մարտական հաշվարկ՝ ջրասուզակով: Ժամը 15:33-ին ջրափրկարարները Մ. Պ.-ի (ծնված 2001 թ.) դին դուրս են բերել ջրավազանից:
16:15 03.06.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Խմբակցության անդամ Անի Սամսոնյանը նշեց՝ նախաձեռնության պատճառ է դարձել այն, որ սահմանափակվում է լրատվամիջոցների մասնակցությունը Երևանի ավագանու նիստերին: Պատգամավորն ասաց՝ թեպետ ուղիղ հեռարձակումները կային, բայց դրանից ամեն պահի լրագրողները կարող էին զրկվել, բացի այդ՝ նրանք զրկվում […]
15:31 03.06.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հունիսի 3-ին խորհրդարանում ներկայացրեց «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է արգելել որոշակի գետահատվածներում և գետերում ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը: Մասնավորապես, խոսքն այն գետերի մասին է, որտեղ արգելվում է ՀԷԿ կառուցելու նպատակով ջրօգտագործման թույլտվություն տրամադրելը, ցանկը ներառում են նաև այն գետերը, որտեղ առկա են Կարմիր […]
15:20 03.06.2019
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին Ռուսաստանի Դաշնությունը մի քանի ամսով ժամանակավոր կացության իրավունք է տվել։ Այս մասին հաղորդում է Փաստինֆոն: Ժամանակավոր կացության իրավունքը հետագայում կարող է երկարաձգվել ընդհուպ մի քանի անգամ, քանի դեռ որոշում չի կայացվել նրան քաղաքական ապաստան տալ-չտալու վերաբերյալ։ Նշենք, որ ՀՀ դատախազությունը որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Միհրան Պողոսյանին ժամանակավոր կացության տրամադրելու […]
13:51 03.06.2019
Խորհրդարանում «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը նշեց՝ կան պատգամավորներ, որ հնգօրյա ժամկետում իրենց հարցումների պատասխանները չեն ստանում, միջինացված առումով դրանք լինում են հնարավորինս ուշ: Պատգամավորն ընդգծեց՝ այդ համոզմանն է եկել 9 տարվա իր պատգամավորական գործունեության ընթացքում: Ըստ Ուրիխանյանի՝ պատգամավորի հիմնական գործառույթներից […]
13:34 03.06.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանում ներկայացրեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» իր հեղինակած նախագիծը: Նա նշեց՝ նախագծի պատճառն անընդհատ բարձրաձայնվող մտահոգություններն են, թե 35-40-ից բարձր տարիքի անձինք չեն կարողանում աշխատանք գտնել: «Տարիքը խնդիր է դառնում, և մարդկանց աշխատանքի չեն ընդունում: Այս պատճառով միտք առաջացավ «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու առաջարկ անել»,- ասաց […]
13:21 03.06.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում ««ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ արձագանքեց հնչող տեսակետներին, թե պատգամավորը կարող է հարցումն օգտագործել իր անձնական շահերի համար: «Ճիշտ կլինի՝ մենք մեր մասին խոսենք, ես տվյալ չունեմ, որ որևէ պատգամավոր իր անձնական շահերի համար հարցումներ է անում: Քանի […]
13:08 03.06.2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության հեղինակած ««ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը շեշտեց՝ եթե որևէ քաղաքացի հարցում է ուղարկում պետական որևէ մարմին, կարող է ստանալ միայն իր վերաբերյալ տեղեկություններ, եթե որպես պատգամավոր՝ նաև այլոց մասին: Նա հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է, որ քաղաքացուն նույն […]
12:32 03.06.2019
Խորհրդարանում « «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը հետաքրքրվեց՝ կառավարությունում կա՞ մարմին, որը հաշվառում է իրականացնում, թե գործադիրի տարբեր մարմիններ քաղաքացիների կամ պատգամավորների հարցումներին քանի՞ օրում են պատասխանել: Պատգամավորը նաև ցանկանում էր ճշտել՝ կա՞ն լծակներ, որոնց դեպքում հնարավոր կլինի սանկցիաներ կիրառել […]
12:04 03.06.2019
Խորհրդարանում այսօր շարունակվեցին «Հարկային օրենսգրքում» լրացում կատարելու մասին նախագծի քննարկումները: «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը նշեց, որ տարվա ընթացքում 10 կամ 15 հազար դրամ հնարավոր վտանգների առկայության դեպքում մարդկանց հողի հարկի զիջելը դեռ օժանդակություն չէ տնտեսություններին: Պատգամավորը տեղեկացրեց՝ «Գյուղապահովագրության մասին» փաթեթը կառավարությունը քննարկում է, պիլոտային ծրագիրը կիրականացվի երկու մարզերում երեք մշակաբույսերի գծով, հատկապես մի […]
11:58 03.06.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում «Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկումների ժամանակ ելույթ ունենալով՝ նշեց. «Ինձ զարմացնում է այն քամահրանքը, որով այս ամբիոնից ասում են՝ դե խոսքը մի քանի հազար դրամի մասին է: Հարգարժա՛ն պատգամավորներ, եթե դուք լինեիք գյուղերում և սահմանամերձ գյուղերում, որտեղ մարդկանց ձեռքին հազար դրամ չկա, մարդիկ գոյատևում են […]
11:52 03.06.2019
Գյումրու քաղաքապետարանի 2 պաշտոնյաներ հունիսի 2-ի ուշ գիշերը կալանավորվել են։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Մեր թղթակցի հետ զրույցում Մանուկ Առաքելյանի և Սլավիկ Ղազարյանի փաստաբանները հայտնել են, որ դատարանը մինչև ուշ գիշեր նրանց նկատմամբ խափանման միջոցի քննությունից հետո երկամսյա կալանքի վերաբերյալ որոշում է կայացրել: Դատարանը մերժել է գրավի կիրառման փաստաբանների միջնորդությունը։ Փաստաբանները պատրաստվում են […]
11:38 03.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը հաստատելու մասին: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ-31-Ն օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին […]
11:01 03.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին կշարունակի արձակուրդի մեջ գտնվել: ՀՀ վարչապետի որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով ՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի հունիսի 3-ին: 2. […]
10:41 03.06.2019
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց հաշմանադմություն ունեցող մարդկանց իրավունքների վերաբերյալ։ USAID-ի աջակցությամբ «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում ուղեցույցը ներառում է այն հարցերի պատասխանները, որոնք կօգնեն հաշմանադմություն ունեցող մարդկանց լիարժեք իրացնել իրենց իրավունքները: Մասնավորապես, անդրադարձ կա հետևյալ հարցերին՝ Ի՞նչ իրավունքներ ունի հաշմանդամություն ունեցող անձը, Ո՞ր օրենքներով են պաշտպանվում նրանց իրավունքները, Ու՞մ […]
10:37 03.06.2019
Խոսե Անտոնիո Ռեյեսի կրտսեր որդին այս լուսանկարն է հրապարակել համացանցում և նշել, որ այն հոր հետ վերջին նկարն է: Իսկ ավագ որդին «Ինստագրամում» հորը հրաժեշտի նամակ է գրել: «Այդ օրը դու, ինչպես միշտ, ինձ խորհուրդներ էիր տալիս, իսկ հետո գնացիր, այս անգամ՝ հավերժ: Այդ օրն իմ կյանքում ամենածանր օրն էր: Ես միշտ հպարտանալու եմ քեզանով: […]
10:35 03.06.2019
Ուկրաինայի նախկին վարչապետ Արսենիյ Յացենյուկն ընտանիքի հետ փախել է երկրից: Այս մասին հայտնել է Elise Journal-ը: Հրատարակչության տվյալներով` Յացենյուկի երկու դուստրերը, քույրը և ծնողներն ԱՄՆ-ի քաղաքացիություն են ստացել: Իսկ նրա կինը ստացել է Վանուատուի քաղաքացիություն: Յացենյուկի մասին տվյալները չեն գաղտնազերծվում, սակայն ենթադրվում է, որ նա նույնպես ստացել է Վանուատու պետության քաղաքացիություն: Վանուատուն փոքր պետություն է, […]
09:15 03.06.2019
Էջմիածնի քաղաքապետարանը Մանվել Գրիգորյանի սրճարանի վարձակալության պայմանագիրը չի երկարաձգել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով հայտարարել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ ի պատասխան այն քննադատության, թե քաղաքապետարանը 30 տարով երկարաձգել է այդ սրճարանի վարձակալության պայմանագիրը։ Պայմանագիրը հնարավոր չէ ժամկետից վաղ լուծարել, ինչի համար էլ քաղաքապետարանը որոշել է սահմանել նոր վարձավճար՝ տարեկան մոտ 7 միլիոն դրամ։ Դիանա […]
22:47 02.06.2019
Լոս ԱՆջելեսում բնակվող 8 հայեր այլ անձանց հայկական անձնագրերով բացել են բանկային հաշիվներ, դրանց օգնությամբ կեղծ չեկեր են դուրս գրել այլ անձանց անունով։ Վերջիններս էլ կանխիկացրել են չեկերը մինչև դրանք կարձանագրվեին բանկային համակարգում։ Այդպիսով, նրանց հաջողվել է յուրացնել մոտ 1,5 միլիոն դոլար։ Հայտնի է, որ այս անձինք մեքենայությունների համար օգտագործել են 331 հայկական անձնագիր։ 8 […]
21:45 02.06.2019
Մենք գիտենք, որ շները շատ հավատարիմ կենդանիներ են, իսկ մեղուները՝ շատ խելացի: Բայց երբ այս երկուսը իրար են հանդիպում, ապա երկուսի համար դա վնասակար է լինում: Շները միայն կատուներից չէ, որ հավերժ վրեժ ունեն լուծելու: Հաճախ նկատած կլինեք, որ շները դրսում զբոսնելիս սկսում են վազել բզեզների, մեղուների, թիթեռների ու այլ միջատների հետևից: Շատ են լինում […]
18:22 02.06.2019
Երկու օր առաջ ձերբակալված Գյումրու քաղաքապետարանի երկու պաշտոնյաներից մեկն ազատ է արձակվել։ Նա քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Մանուկ Առաքելյանն է։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Մեր թղթակցի հետ զրույցում նրա փաստաբանը՝ Էդգար Թումասյանը, հայտնել է, որ ձերբակալման որոշումն անհիմն է եղել։ «Մենք երեկ վիճարկել ենք ձերբակալման հիմքն, ու դատարանը գտել է, որ […]
15:16 02.06.2019
ՏՏ մասնագետ Սամվել Մարտիրոսյանը հրապարակել է էլեկտրոնային փոստերի հասցեներ, որոնք, ենթադրաբար, կոտրվել են ադրբեջանցի հաքերների կողմից և որոնք պատկանում են հայ օգտատերերի: Մարտիրոսյանը օգտատերերին խորհուրդ է տալիս ստուգել՝ իրենց հասցեները կա՞ն այս ցանկում, և եթե կան՝ փոխել գաղտնաբառերը: https://www.facebook.com/samvel/posts/10157264552033781
21:52 01.06.2019
Գյումրիի բազմաթիվ թաղամասերում էլեկտրաենթակայանները վթարային են, եղած մալուխները՝ մաշված: Հիմնականում սեփական տներով բնակեցված թաղամասերում հոսանքալարերն անցնում են անթույլատրելի հատվածներով, որոշ տեղերում՝ խիստ խճճված ու անկանոն դասավորությամբ: Նման վիճակի պատճառով թաղամասերում դեռ հաճախակի են Էներգաանջատումները, հոսանքի տատանումները: Վթարային իրավիճակներից ու հոսանքահարումներից ապահովագրված չեն Գյումրիի Հնոցավան թաղամասի բնակիչները: Հոսանքալարերով ծանրաբեռնված փայտյա հենասյունը սեփական տան դիմաց է, որի […]
21:37 01.06.2019
Օրեր առաջ Ստամբուլում դանակահարված հայաստանցի կինը հիվանդանոցում բուժում է ստացել և արդեն տանն է: Այդ մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Սամաթիայի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զոհրաբ քահանա Ջիվանյանը։ Համայնքում մոտիկից հետևում են դեպքին հաջորդած իրադարձություններին, և Տ. Զոհրաբ քահանա Ջիվանյանը նաև պատմեց, թե ինչպես է Արփինե անունով կինն անծանոթների առջև բացել դուռը. «Դեպքից մոտ կես […]
21:08 01.06.2019
Ստամբուլի Սամաթիա շրջանում կրկին միջադեպ է եղել: Անծանոթ տղամարդիկ հարձակվել են ՀՀ քաղաքացի մի կնոջ վրա և դանակի հարվածներ հասցրել նրան: Այդ մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ Ստամբուլի իր աղբյուրից: Դիմակավորված անձինք դանակով հարվածներ հասցնելուց հետո ասել են՝ «Սա դեռ սկիզբն է, ավելիին սպասեք» և հեռացել: Մեր աղբյուրը նշում է, որ կինը բնակվում էր ամուսնու՝ Սարգսի հետ, […]