TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+18.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ջրափի գյուղի եկեղեցին 85 տարվա լռությունից հետո զանգ ունեցավ

20:26 01.06.2019

Ջրափիի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում ավելի քան 85 տարվա լռությունից հետո այսօր զանգ է հնչել։ 1930-ականներին Ջրափիի եկեղեցու զանգը հանվել էր ու անհետացել։ Նոր զանգն այսօր օծվել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ ու տեղադրվել։ Գյուղի եկեղեցու զանգը վերադարձնելու նախաձեռնությունը եղել է Մխիթար Անտոնյանինը, ում նախնիներն այս գյուղից են։ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1862 թվականին, այն […]

̰
Զուրաբիշվիլին Փարավանա լճի մոտ խարույկ է վառել

18:42 01.06.2019

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեկ երեկոյան Փարվանա լճի մոտ մասնակցել է վրացի լուսավորիչ Սուրբ Նինոյի` Վրաստան այցելության 1700-ամյակին նվիրված միջոցառումներին: Հավատացյալների հետ նա խարույկ է վառել, որի շուրջ կատարել են ազգային երգեր ու պարեր: https://www.facebook.com/salome.zourabichvili/videos/10157113134337707/ Առավոտյան նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միջոցառման մասնակիցների հետ ներկա է գտնվել Փոկայի վանքում միջոցառման խորհրդին նվիրված պատարագին, ապա միացել է 2000 […]

̰
Կավճանկար, փուչիկներ, բարձր տրամադրություն ու խաղեր․ Երեխաների օրը Գյումրիում

18:27 01.06.2019

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գյումրիում նշվել է մի շարք միջոցառումներով։ Տոնական երաժշտություն ու խաղեր կազմակերպվել են բոլոր պուրակներում, այգիներում ու նախակրթական հաստատություններում: Կենտրոնական հրապարակում երթևեկությունը ժամանակավորապես փակվել էր: Այստեղով անցնում էր օրվա գլխավոր հերոսների շոգեքարշը: Հրապարակով մի քանի պտույտ կատարելուց հետո ուղևորները փոխվում էին: Շոգեքարշի կանգառն էլ քարե գորգի մոտ էր: Այստեղ երեխաները կավճանկարչություն էին […]

̰
Ձերբակալում եք երկու հոգու, անունը դնում, թե շրջանակը պարզ է. Սամվել Բաբայանի գրասենյակը՝ Քննչական կոմիտեին

18:04 01.06.2019

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակն արձագանքել է Քննչական կոմիտեի հայտարարությանը՝ իր համակիրների վրա կրակոցներ արձակելու վերաբերյալ: Բաբայանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հանգամանքները, քննչական կոմիտեի հայտարարությունը, լրատվականների ինֆորմացիոն հրապարակումները դասավորվեցին այնպես, որ մեզ համար այդպես էլ մութ մնաց, հիմա Սամվել Բաբայանի համակիրներին մոտ 50 հոգանոց խումբը ավտոմեքենաներով հետապնդել է կիլոմետրերով , […]

̰
Էջմիածնում մեքենայի միջից երեխաներին «նվերներ» են շպրտել

16:54 01.06.2019

Լրագրող Հասմիկ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել Էջմիածնում կազմակերպված հունիսմեկյան տոնակատարությունից: «Գնացել էինք Էջմիածին ու այն, ինչ տեսանք, ուղղակի սարսափելի էր»,- գրել է նա՝ նշելով, որ ինչ-որ մեկը որոշել էր ուրախացնել երեխաներին, մեքենաներով նվեր-խաղալիքներ էր բերել քաղաքի կենտրոն: «Երբ բացեցին մեքենաների դռները, սկսվեց մի գրոհ երեխեքի ու իրանց մամաների, ով ինչքան […]

̰
ՍԴ անդամ ընտրվելու դեպքում Վահե Գրիգորյանը կշարունակի՞ Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների պաշտպանությունը

16:40 01.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հունիսի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ արդյո՞ք փաստաբան Վահե Գրիգորյանը, ով Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն է, ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում իրավասու է շարունակել իրականացնել իր լիազորությունները: «Իմ կարծիքով, իսկ կարծիքս հիմնված է օրենքի որոշակի մեկնաբանության վրա, քանի որ իրավիճակը կանոնակարգված չէ, նա կարող […]

̰
Սուրեն Պապիկյանը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

16:28 01.06.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Սուրեն Պապիկյանը նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրու-թյան 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Սուրեն Պապիկյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ ազատելով նրան տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

̰
Արայիկ Հարությունյանը` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

16:26 01.06.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արայիկ Հարությունյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ ազատելով նրան կրթության և գիտության նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

̰
Տիգրան Խաչատրյանը՝ Էկոնոմիկայի նախարար

16:23 01.06.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Էկոնոմիկայի նախարար նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Տիգրան Խաչատրյանին նշանակել էկոնոմիկայի նախարար՝ ազատելով նրան տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

̰
Էրիկ Գրիգորյանը՝ Շրջակա միջավայրի նախարար

16:21 01.06.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Էրիկ Գրիգորյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Էրիկ Գրիգորյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար՝ ազատելով նրան բնապահպանության նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

̰
Հակոբ Արշակյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

16:19 01.06.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հակոբ Արշակյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերւթյան նախարար՝ ազատելով նրան տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

̰
Երեխաների օրը նշվել է Հարկադիր կատարման ծառայությունում

16:17 01.06.2019

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հարկադիր կատարման ծառայությունն ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներով ներգրավված երեխաների համար Երևան քաղաքում կազմակերպել է ուրախ մանկական միջոցառում: Ինչպես տեղեկացնում են Հարկադիր կատարման ծառայությունից, հունիսմեկյան միջոցառմանը ներկա է գտնվել 4-9 տարեկան 35 երեխա: Ծառայության հրավերով երեխաների տոնն ավելի ուրախ են դարձրել հեքիաթների տարբեր հերոսները: […]

̰
Նոր մանրամասներ Դերժինսկից. տուժածների թիվը հասել է 27-ի

15:47 01.06.2019

Դերժինսկի «Կրիստալ» գործարանում պայթյուններից տուժած 27 անձի շտապբուժօգնություն է ցուցաբերվել: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ հաղորդվել է պայթյունի հետևանքով 19 տուժածների մասին: «Առողջապահության նախարարության տվյալներով՝ պայթյուններից հետո բուժօգնության համար դիմել է 27 անձ: Նրանցից 11-ը բուժզննությունից հետո տուն են գնացել»,- տեղեկացրել են նախարարությունից: Տուժածների մեծ մասն, ըստ նախարարության հաղորդած տվյալների, թեթև և միջին […]

̰
Չդաստիարակե՛նք այնպիսի երեխաներ, որոնցից մյուսները պետք է զգուշանան. Արտակ Զաքարյան

15:41 01.06.2019

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով մանուկների միջազգային օրը: «Աստված պահապան աշխարհի բոլոր հայ մանուկներին: Այսօր, շատ երկրներ նշում են երեխաների պաշտպանության միջազգային օրը: Եթե ոչ ամեն օր, ապա ժամանակ առ ժամանակ, յուրաքանչյուր հասուն մարդ պետք է ինքն իրեն հաշիվ տա, թե ո՞րն է իր գերագույն հանձնառությունը երեխաների բարեկեցիկ, […]

̰
Պայթյուն Դերժինսկում. կա 19 վիրավոր

15:30 01.06.2019

Դերժինսկում գործարանի պայթյունի հետևանքով 19 մարդ է տուժել : Նրանցից մեկի վիճակը ծանր է: Երկու մարդ անհետ կորել են: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ի թվիթերյան էջը: Հիշեցնենք, որ այսօր պայթյուն է տեղի ունեցել Դերժինսկի «Կրիստալ» գործարանում: Այն զբաղվում է պայթուցիկների արտադրությամբ:

̰
Փոքրիկները «գրոհել են» նախագահի նստավայրի բակը

15:11 01.06.2019

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ այսօր Հանրապետության նախագահի նստավայրի բակում փոքրիկներին նվիրված տոնական միջոցառում էր կազմակերպվել: Տոնական օրը մեկնարկել է հատուկ համերգով, ինչին հաջորդել է ուրախ երգն ու պարը: Փոքրիկների համար կազմակերվել էին ժամանցային և ուսուցողական խաղեր: Նրանք հնարավորություն են ունեցել նաև դիտել սիրելի հեքիաթների բեմականացումները՝ Մանկապատանեկան թատրոնի սաների կատարմամբ: Միջոցառումը կազմակերպվել է Մանկական զարգացման […]

̰
Ես քնեցի, պապաս «պիպարոզ» ծխեց. երեխաներն առողջ ապրելակերպի կոչ են անում

15:01 01.06.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ շնորհավորելով երեխաների միջազգային օրը: «Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Եկե՛ք պաշտպանենք նրանց առողջությունը յուրաքանչյուր օր»,- գրել է նա:

̰
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը Վերաքննիչ դատարանից ճշտելու է՝ ինչո՞ւ է 2 բողոք մակագրվել նույն դատավորին

14:37 01.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը երկուշաբթի պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան՝ պահանջելու ընթացակարգի հետ կապված տեղեկություններ: Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց՝ իրենց մտահոգում է այն, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին: «Եթե դա եղել է համակարգչային մակագրման գործով, ապա համապատասխան տվյալներ ենք ուզելու […]

̰
Մասիսում բռնել են վաճառողուհու պարանոցն ու դանակի սպառնալիքով փող պահանջել

14:31 01.06.2019

Ոստիկանության Մասիսի բաժնում մայիսի 31-ին` ժամը 16.15-ին հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը մտել է Մասիս քաղաքի շուկայում գտնվող խանութ և աշխատողին դանակով սպառնացել: Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապերի վարչությունից, դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 16.10-ի սահմաններում, Դպրոցականների փողոցի հագուստի խանութ է մտել մասիսցի՝ 41-ամյա Զոհրաբ […]

̰
Մեծերի խաղալիքներն են ավելի հետաքրքի՞ր, թե՞ փոքրերի

14:16 01.06.2019

Ինչպես երեխաներն ունեն իրենց սիրելի խաղալիքները, այնպես էլ մեծերը: Այդպես են կարծում փոքրիկները, ովքեր այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոսել են խաղալիքների զարմանահրաշ աշխարհի մասին, երևակայել, թե ինչը կարող է խաղալիք լինել մեծերի համար և հավատացրել, որ փոքրերի խաղալիքները շատ ավելի հետաքրքիր են:

̰
«Տեցի կռուգից» կնոջը դանակի սպառնալիքով առևանգելու դեպքը բացահայտվել է

14:10 01.06.2019

Մայիսի 31-ին` ժամը 11.30-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում մարդուն առևանգելու վերաբերյալ հաղորդում է ստացվել։ Ահազանգողի նշած վայր են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները և ՊՊԾ գնդի ծառայողները։ Դեպքի վայրում հանդիպել են մի կնոջ, որը հայտնել է, որ դանակի սպառանլիքով փորձել են իրեն առևանգել։ Ոստիկանները կնոջ մատնանշած տղամարդկանց բերման են ենթարկել բաժին։ Նրանցից մեկի […]

̰
Երեխաները՝ ամուսնության ու ամուսնության տարիքի մասին

13:44 01.06.2019

Որո՞նք են երեխաների պատկերացումներն ամուսնության, ամուսնության տարիքի, կնոջ հանդեպ վերաբերմունքի և այլ երևույթների մասին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նրանք պատմել են, թե որ տարիքում ճիշտ կլինի ամուսնանալ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՀՀ-ից պետական մակարդակով փորձել են Facebook-ից ստանալ 81 օգտատիրոջ տվյալ. Սամվել Մարտիրոսյան

13:31 01.06.2019

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Հայաստանից անցյալ տարվա երկրորդ կեսին`այսինքն`արդեն նոր կառավարության օրոք Ֆեյսբուքից վեցը դեպքով փորձել են պետական մակարդակով ստանալ 81 օգտատիրոջ և օգտատիրուհու տվյալ։ Կոնկրետ յուզերների քանակով ռեկորդային թիվ է։ Դեպքերի կեսում որևէ չափով Ֆեյսբուքը բավարարել է հարցումները: https://www.facebook.com/samvel/posts/10157262708648781  

̰
Զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. Քննչական կոմիտե

12:46 01.06.2019

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնել է, որ հակառակորդի կրակոցից պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: «01.06.2019թ.՝ ժամը 07:30-ի սահմաններում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակած կրակոցներից մահացու հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանը: Դեպքի առթիվ առաջին […]

̰
Ի՞նչ անել օձ տեսնելիս

12:43 01.06.2019

Օձ տեսնելիս, պետք է մարդը իրեն պահի հանգիստ, քանի որ օձը երբեք նախահարձակ չի լինում: Օձին հանդիպելիս, պետք չէ փորձել նրան խփել, քանի որ օձը,  մարդուն նկատելու դեպքում սողալու է և հեռանա: Եթե մարդը, ոտքը դրել է, իսկ օձը կծել է, պետք չէ դիմել հեքիմների, այլ պետք է այցելել մասնագիտացված բուժհիմնարկ: Օձին տեսնելիս, հարկավոր է […]

̰
Ինչո՞ւ են օձերն ակտիվացել. մեկնաբանում է օձաբանը

12:31 01.06.2019

Վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր են ստացվում օձերի ակտիվացման մասին: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է  Բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման  բաժնի պետ, օձաբան Արամ Աղասյանի հետ: Օձաբանը նշեց, որ այս տարի որպես այդպիսին օձերի յուրահատուկ ակտիվություն չի նկատվում. «Որևիցե արտառոց միջոցառում չի կատարվում, ընդամենը օձերը, որպես սառնարյուն կենդանիներ, գարնան սեզոնին ձմեռային քնից […]

̰
Երևանում փակ փողոցներ կլինեն

12:30 01.06.2019

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում այսօր և վաղը երթևեկության սահմանափակումներ կլինեն: Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ կայանալիք միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով հունիսի 1-ին՝ մինչև ժամը 24.00-ն երկկողմանի փակ է լինելու Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան պողոտա – Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ: Երևանում կայանալիք ավտոմրցաշարի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով հունիսի 2-ին` ժամը […]

̰
Հունիսմեկյան եռուզեռ

12:27 01.06.2019

Այսօր Երեխաների պաշտպանության օրն էՙ և Երևանում արդեն մեկնարկել են տոնին նվիրված միջոցառումները: Ավելի վաղ մենք կազմել էինք հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Այժմ արդեն մի շարք միջոցառումներ մեկնարկել են: Նախագահական նստավայրում առավոտից երեխաներն ուրախանում են, նրանց ժամանցն այնտեղ կազմակերպում են հեքիաթների զանազան հերոսներն ու ծաղրածուները: Շուտով՝ ժամը 13:00-ից սկսած, ԱԺ այգում և Բաղրամյան պողոտայում կմեկնարկեն միջոցառումները: […]

̰
«Հրաշքը մեր սրտում է». փոքրիկները Բաղրամյան 26-ում իրենց տոնն են նշում

12:09 01.06.2019

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Բաղրամյան 26-ում՝ ՀՀ նախագահի նստավայրի հարակից բակում երեխաներին նվիրված միջոցառում է կազմակերպվել: Երեխաների համար կազմակերպել է ուրախ շոու- ծրագիր: Միջոցառման ողջ ընթացքում նրանց զվարճացնում են հեքիաթների, մուլտֆիլմերի հերոսները և ծաղրածուները: Կազմակերպվում են նաև զվարճալի խաղեր և վիկտորինաներ: «Երեխաները երջանկություն ու հարստություն են՝ մամաների ու պապաների համար»,- մեր թղթակցի […]

̰
Ամենալուրջ մարդիկ երբեմն երազում են ձեր կոշիկի մեջ հայտնվելու մասին. Դավիթ Սանասարյանը շնորհավորել է երեխաներին

11:53 01.06.2019

Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը շնորհավորել է մանուկների միջազգային օրը: «Բալիկնե՛ր ջան, ամենալուրջ մարդիկ երբեմն երազում են ձեր կոշիկի մեջ հայտնվելու մասին: Թումանյանից լավ ոչ ոք չի ասել՝ Լիներ հեռու մի անկյուն, Լիներ մանկան արդար քուն, Երազի մեջ երջանիկ Հաշտ ու խաղաղ մարդկություն: Շնորհավոր … Ձեզ խաղաղ ու անվտանգ երկինք եմ մաղթում. Սիրում […]

̰
BACK_TO_TOP