13:04 06.06.2019
ԱՄՆ Օհայո նահանգի կլինիկաներից մեկի բժիշկ Ուիլյամ Հյուզելին մեղադրանք է առաջադրվել 25 մարդու սպանության համար: Պարզվել է, որ նա հիվանդներին սպանել է միտումնավոր` ցավազրկող դեղերի բարձր դոզաներ ներարկելով: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Հաղորդվում է, որ այս սպանությունները կատարվել են 2015-2018 թվականների ընթացքում: Հիվանդներից շատերը գտնվել են վերակենդանացման բաժանմունքում, նրանց միացված է եղել […]
12:59 06.06.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում 2018թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ անդրադարձավ արդյունավետ համազգային օրակարգ ձևավորելու միջոցառումներին, դեսպանատների աշխատանքին և Սփյուռքին Հայաստանի կյանքին ներգրավելու հարցում ունեցած դերակատարմանը: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց. «Հարցը ձևակերպված է այնպես, որ օրվա մնացած հատվածում կարող ենք շարունակել հարցի քննարկումը: Ձեր ձևակերպումը շատ […]
12:51 06.06.2019
ՀՀ Գլխավոր դատախազությունը ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ հանցագործության մասին հաղորդումը ստացել է և ուղարկել ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից: ՀԾՔ-ից հայտնեցին, որ հաղորդումը դեռ չեն ստացել: Փաստաբանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել այն հիմքով, որ պաշտպանական կողմին հունիսի 4-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում թույլ չի տրվել տեսակցել իրենց […]
12:34 06.06.2019
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարության մասին՝ ավելի կոշտ լինել օրինախախտների և բռնության կոչ անողների նկատմամբ: Օսիպյանն ասել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը կկատարի իր վրա դրված պարտավորությունը: «Կան մարդիկ, որոնց թվում է, թե իրենք կարող են ամեն ինչ թույլ տալ ՀՀ-ում, բայց վստահեցնում եմ, որ […]
12:32 06.06.2019
2008թ. մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի […]
12:31 06.06.2019
Կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին է պատասխանել Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա անդրադարձել է վերջին օրերին տեղացած կարկուտից տուժած գյուղացիական տնտեսություններին պետական աջակցության տրամադրման վերաբերյալ հարցին՝ նշելով, որ պետական աջակցությունը չպետք է գերազանցի 500 մլն դրամը, սակայն կոնկրետ աջակցության մասին կկարողանան խոսել ավելի ուշ, երբ հայտնի դառնան վնասի չափերը:
12:02 06.06.2019
ՀՀ և ԵՄ միջև այսօր արդեն գործում է վիզաների դյուրացման, դրան զուգահեռ՝ ռեադմիսիայի պայմանագիր: Այս մասին խորհրդարանում 2018 թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ նշելով, որ դրանք ստորագրվել են 2013 թ., միտված են նույն նպատակին՝ դյուրացնելու մարդկային շփումները: «Մենք ԵՄ հետ ունենք ծավալուն օրակարգ, միջկառավարական մակարդակով բազմաթիվ ծրագրեր են […]
11:28 06.06.2019
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը խորհրդարանում «2018թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության» քննարկման ժամանակ անդրադարձավ ՀՀ-ԵՄ համաձայնագրին: Նա նշեց՝ համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի բոլոր անդամ պետությունների կողմից վավերացման գործընթացն ավարտին հասցնելուց հետո: Մնացականյանը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ՝ ԵՄ անդամ երկրներից համաձայնագրի համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ ԵՄ խորհրդին տեղեկացրել են Էստոնիան, Լատվիան, […]
10:46 06.06.2019
Խորհրդարանում 2018 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ 2018 թ. բյուջեի՝ ազատ տնօրինվող դրամաշնորհային մասն ի՞նչ նպատակով է տնօրինվել: Ջանջուղազյանը խոսեց բյուջետային աջակցության դրամաշնորհներից կամ վարկերից, մեկնաբանեց՝ ինչ է դա: «Մենք ունենք չբավարարող դրամական միջոցներ՝ մեր գնահատականով բյուջեի եկամուտների և ծախսերի հարաբերակցության […]
10:13 06.06.2019
Խորհրդարանում այսօր շարունակվելու են «2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները: Այսօր օրակարգում են ՀՀ արտաքին գործերի նախարարության, միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումների, ԵՏՄ և տարածաշրջանի մյուս երկրների հետ կապերին ուղղված բյուջետային հատկացումների հաշվետվությունը:
19:30 05.06.2019
Գյումրիի պատմական միջուկում փողոցաշինական աշխատանքներն ավարտական փուլում են: Շիրազ, Ջիվանի, Վարպետաց և դրանց հարակից մյուս փողոցներում հիմնանորոգման վերջնաժամկետը՝ հունիսի 30-ը, հավանաբար չի խախտվի, ինչպես փողոցաշինական մեծ ծրագրում է: «Կումայրի» արգելոցի տարածքի փողոցների շինարարությունն անցած տարվանից ընդհատումներով էր կատարվում, պատճառը ստորգետնյա կոմունիկացիոն ցանցերի տեղաբաշխման մասին հստակ սխեմաների բացակայությունն է: Շիրազի փողոցը երեկվանից ասֆալտապատում են, ասֆալտի ներքին […]
19:00 05.06.2019
Ֆրանսահայ մտավորական, գրող, հրապարակախոս Հակոբ Պալյանը, խոսելով Հայաստանի առաջին հանրապետության դասերի մասին, ասում է, որ առաջին հանրապետության հռչակման թվականը՝ մայիս 28-ը, զուտ թվական չէ, այլ մեր ժողովրդի ճակատագրի կերտման օր: Նա SHANTNEWS.am-ին պատմում է, թե ինչ պայմաններում հայ ժողովուրդը կարողացավ անկախություն հռչակել և պահել՝ ժողովուրդների պատմության մեջ դա համարելով «աննախադեպ»: Մանրամասները՝ տեսանյութում:
18:42 05.06.2019
Եթե կան կասկածներ, անվստահություն, կարևոր եմ համարում փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումները: Այս մասին «Արցախպրես» լրատվական գործակալությանը և «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով այսօր լրագրողների հետ ճեպազրույցում «դավադիր ուժերի» հետ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Ստորև ներկայացնենք հարցազրույցից հատված. – Պարո՛ն նախագահ, այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ […]
18:10 05.06.2019
Ադրբեջանի իշխանությունները քաղբանտարկյալների հարցերով Եվրոպայի խորհրդի զեկուցող Թորհիլդուր Սունանին թույլ չեն տվել մուտք գործել երկրի տարածք: Այս մասին Twitter-ի իր էջում գրառում է կատարել կառույցի ներկայացուցիչը: Նրա խոսքերով՝ որպես նման որոշման պատճառ նշվել է երկրում տոնական միջոցառումների ֆոնին զեկուցողի այցի աննպատակահարմարությունը: «Հիասթափված եմ երկրի իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ քաղբանտարկյալների հարցերը քննարկելու համար Ադրբեջան նախատեսվող […]
17:56 05.06.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանի ծեծի պատասխանատվությունն իրենց վրա վերցնելու՝ մի խումբ քաղաքացիների՝ հիմնականում ՀՅԴ անդամների նախաձեռնությանն է այսօր անդրադարձել ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նա ասել է, որ այդ ակցիան կուսակցության հետ որևէ կապ չունի, ինքնաբուխ է եղել, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներն անհասցե են և ուղղված չեն դաշնակցությանը: Ինչ վերաբերում է հանրության շրջանում […]
16:45 05.06.2019
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը խորհրդարանում 2018 թ. բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ ներկայացրեց ոստիկանության աշխատանքի ձեռքբերումները: Նա ընդգծեց՝ հանցագործությունները հաշվառումից թաքցնելու երևույթը վերացել է: Օսիպյանը տեղեկացրեց՝ ոստիկանությունում տարվում է սկզբունքային պայքար նաև ներքին կոռուպցիոն բնույթի ցանկացած դրսևորման բացառման ուղղությամբ, և պետք է փաստել, որ ներկայում ոստիկանությունում չկա համակարգված որևէ կոռուպցիոն մեխանիզմ, իսկ հայտնաբերված հատուկենտ դեպքերը ստանում […]
15:57 05.06.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանից խորհրդարանում այսօր ընթացող լսումների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք բացահայտված են Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի արտահոսքի աղբյուրները: «Հանրությունն ականատես եղավ, թե ինչպես է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի արտահոսք տեղի ունեցել: Այն, որ երևույթն անընդունելի է, փաստ է, բայց արդյո՞ք […]
15:01 05.06.2019
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հունիսի 5-ին խորհրդարանում 2018 թ. բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ անդրադարձավ իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի գաղտնալսման պատճառներին: Նա նշեց. «Ուղիղ, բաց կապից էինք օգտվում: Խորհուրդ եմ տալիս ռոումինգից օգտվելիս որևէ մեկը ավել-պակաս բան չխոսի հեռախոսով»:
14:35 05.06.2019
Կյանքի 90-րդ տարում մահացել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախկին նախագահ Լեննարտ Յուհանսոնը: Ազգությամբ շվեդ Յուհանսոնը ղեկավարել է ՈՒԵՖԱ-ն 1990-2007 թվականները: Հիշեցնենք, որ վերջերս ՈՒԵՖԱ-ի նախկին մեկ այլ նախագահն էլ՝ Միշել Պլատինին, հայտարարել էր, որ ՖԻՖԱ-ի ներկայիս ղեկավարն իրեն հավատ չի ներշնչում:
13:37 05.06.2019
Քննչական կոմիտեն մայիսի 31-ին ստացել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության՝ ջրային ռեսուրսների և երկրաբանության վրա ազդեցության գնահատման նախնական եզրակացությունը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից: Եզրակացությունը բաղկացած է 150 էջից և այս պահին գտնվում է թարգմանության փուլում: Համալիր փորձաքննության եզրակացությունն ամբողջությամբ ՀՀ քննչական կոմիտեին կտրամադրվի պայմանագրով սահմանված ժամկետում:
13:10 05.06.2019
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել Կապան համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Տվյալների հիման վրա գլխավոր վարչության ծառայողները Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի գործընկերների հետ համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկել՝ պարզելով հետևյալը։ Նախնական տվյալներով՝ 2006 թվականի հոկտեմբերին Կապան համայնքի ավագանին որոշում է կայացրել անհատույց, նվիրատվության […]
13:00 05.06.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը խորհրդարանում 2018թ. բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ նշեց՝ առանձնացրել է երկու տարօրինակ կառույց, որոնց մեծ գումար է տրամադրվել բյուջեից: Պատգամավորը տեղեկացրեց՝ «Սպասարկում» ՊՈԱԿ-ին 276 մլն դրամ է տրամադրվել, իսկ «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամին՝ 91 մլն դրամ: Գորգիսյանն ասաց, որ ի տարբերություն առաջին կառույցի, որ գոնե կայք ունի, երկրորդի […]
12:33 05.06.2019
2020 թ. եվրապարտատոմսերի առաջին թողարկման մարման տարեթիվն է: Այս մասին խորհրդարանում 2018 թ. բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «2020 թ. սեպտեմբերի 30-ին մենք պիտի մարենք 500 մլն ԱՄՆ դոլարի չափ 2013 թ. թողարկված պարտատոմսերը: Դրանք թողարկվել են 6 տոկոս եկամտաբերությամբ, թողարկման եկամտաբերությունը եղել է 6,5 տոկոս: Մենք սպասարկում ենք 6 […]
12:32 05.06.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը խորհրդարանում 2018 թ. բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, նշեց. «Կյանքի որակի փոփոխությունը 95 տոկոսով թողնում ենք քաղաքացու անձնական ջանքերի գործադրման վրա, բնական է, որ շատ բարձր գիտելիքներ ունենալը կարող է օգնել, մարդը կարող է շատ այլ ունակություններ ունենա, առաջ գնա, բայց հասարակությունն այդպես […]
12:14 05.06.2019
Խորհրդարանում 2018 թ. բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարցեր ուղղեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: Նա նշեց՝ ներդրումներ – ՀՆԱ ցուցանիշը վերջին տասը տարում 41 տոկոսից իջել է 17 տոկոսի: «Սրանք պաշտոնական թվեր են, մոտավորապես 24-25 տոկոսով իջել է: Դուք ուզում եք 5 տարում 23 տոկոսի հասցնե՞ք, չգիտեմ՝ աճի տեմպը […]
12:06 05.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2018 թ. պետական բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ ընդգծեց՝ նախորդ տարի Հայաստանում մակրոտնտեսական կայունության պահպանման երկու պատճառ կա: Դրանք, ըստ վարչապետի, հետևյալն են. «Պետք է գոհունակությամբ արձանագրենք, որ ՀՀ-ում, այնուամենայնիվ, կան որոշակի կայացած ինստիտուտներ: Դրանք թավշյա հեղափոխության շրջանում իրենց դերակատարումն ունեցան և ցույց տվեցին, որ անկախ քաղաքական վայրիվերումներից՝ պետական համակարգի բնականոն […]
12:02 05.06.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը խորհրդարանում 2018 թ. բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ դիմեց զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ աշխատավարձերն ու թոշակներն այդպես էլ չբարձրացան: Ջանջուղազյանը նշեց՝ միանում է այն փաստի արձանագրմանը, որ աշխատավարձ չի բարձրացել, իսկ թե երբ կբարձրանա՝ հիշեցրեց, որ լրացուցիչ բյուջետային միջոցների մի մասն ուղղվելու է որոշակի […]
11:56 05.06.2019
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Վերջինս ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2019թ մայիս ամսին Աբովյան քաղաքի բնակիչը՝ ծնված 1976 թվականին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող իր բնակարանում պարբերաբար անառակաբարո գործողություններ է կատարել իր մանկահասակ երեխաների նկատմամբ: […]
11:03 05.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2018 թ. պետական բյուջեի հաշվետվության ներկայացման ժամանակ հայտնեց՝ իրենք հավատարիմ են մնում իրենց հայտարարած արժեքներին, իրենց կառավարության համար մնում է խնդիր այդ հեղափոխության արժեքների ներդրումը՝ որպես հանրային հարաբերությունների մշտական գործող համակարգ և արժեքային համակարգ: Վարչապետն ասաց, որ իրենց մեծագույն խնդիրներից է եղել և շարունակում է մնալ բռնությունից զերծ հանրության ձևավորումը: […]
10:46 05.06.2019
2018-ը քաղաքական առումով աննախադեպ տարի էր: Այս մասին հունիսի 5-ին խորհրդարանում 2018 թ. բյուջեի նախագծի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դրա մասին վկայում են ցուցանիշները՝ նախագահական մեկ ընտրություն, ՀՀ վարչապետի 5, ԱԺ արտահերթ ընտրություն, Երևանի քաղաքապետի մեկ արտահերթ ընտրություն, տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն: «Սա կարևոր է՝ նկարագրելու համար այն […]