TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+18.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք վերադարձել ենք. Սերժ Սարգսյանի ուղերձը

14:46 28.05.2019

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ֆեյսբուքյան էջը Հանրապետության օրվա կապակցությամբ տարածել է երրորդ նախագահի՝ 2016 թ. շնորհավորական ուղերձից մի հատված: Դրանում, մասնավորապես, ասված է. «Մայիսի 28-ը մեր ժողովրդի համար անդունդի եզրից հետ վերադառնալու օրն է: Դեպի կյանք, դեպի վերածնունդ, դեպի արարում և դեպի աշխատանք վերադառնալու օրն է: Մենք վերադարձել ենք: Կեցցե՛ Հանրապետության տոնը: Փա՛ռք մեր […]

̰
Ադրբեջանցի հաքերները 2-3 ամիս հավաքագրում են ինֆորմացիան. Սամվել Մարտիրոսյանը՝ ադրբեջանցի հաքերների հարձակման մասին

13:58 28.05.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ադրբեջանական հաքերները կոտրել են մի շարք հայ օգտատերերի ֆեյսբուքյան էջեր: SHANTNEWS.am-ը մեդիափորձագետի հետ զրույցում պարզեց, որ ադրբեջանցի հաքերները 2-3 ամիս հավաքագրում են այդ ինֆորմացիան և հրապարակում հիմնականում նման տոն օրերին` նման կերպ որոշակի հաղորդագրություն հղելու համար: «Այսինքն` կարող է […]

̰
Քաղաքական ուժերի շնորհավորական ուղերձներն Առաջին հանրապետության տոնի կապակցությամբ

13:46 28.05.2019

Առաջին հանրապետության տոնի առիթով քաղաքական ուժերը շնորհավորական ուղերձներ են հղել հայ ժողովրդին, որում ընդգծում են Մայիսի 28-ի նշանակությունն անկախության կերտման գործում: ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ Հենց Առաջին հանրապետության ստեղծումը հետագայում անկյունաքարային դարձավ Խորհրդային Հայաստանի, իսկ 1991 թվականից արդեն ազատ և անկախ Հայաստանի Հանրապետության կերտման համար։ Այսօր արդեն 101 տարվա հեռավորությունից մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ […]

̰
Դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի եղբորորդու համար հարազատները պաշտպանություն են խնդրել

13:43 28.05.2019

Միխայիլ Խաչատուրյանի ազգականները դիմել են ՌԴ քննչական կոմիտե` Խաչատուրյանին սպանած երեք աղջիկների մոր նկատմամբ քրեական գործ հարուցելու խնդրանքով: Հարազատները նաև խնդրել են, որ պետական պաշտպանություն տրամադրվի Խաչատուրյանի եղբորորդու՝ գործարար Արսեն Խաչատուրյանի համար: Խաչատուրյանի հարազատները պահանջում են, որ նրա նախկին կնոջը` երեք աղջիկների մորը, զրկեն ծնողական իրավունքից, քանի որ նա 2015 թվականին հեռացել է տնից և […]

̰
ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը նախազգուշացում կտա

13:32 28.05.2019

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ մայիսի 29-ի նիստի օրակարգում ««Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը նախազգուշացնելու մասին» որոշման նախագիծն է: Հանձնաժողովը հայտնում է, որ ՀԾԿՀ է դիմել «Տելեմաք Գազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ, Վահրամ Մարգարյանը՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը պատկանող ավտոգազալիցքավորման ճնշակայանների (այսուհետ՝ ԱԳԼՃԿ) սպառված բնական գազի հաշվառման, գազասպառման սարքավորումների տեխնիկական սպասարկման համար համեմատ այլ ընկերությունների ավելի բարձր […]

̰
Սարդարապատի հուշահամալիրում Արամ MP3-ն հանդես եկավ ելույթով

13:27 28.05.2019

Սարդարապատի հուշահամալիրում այսօր նշվում է Հանրապետության օրը: Ժամեր առաջ համալիրում էին վարչապետը, նախագահը, կաթողիկոսն ու այլ պաշտոնյաներ: Հուշահամալիրում քաղաքական գործիչներին Նժդեհի մասին երգով դիմավորեց հայտնի երգիչ Արամ MP3-ը և ՀՀ ՊՆ զինվորական համույթը:

̰
ՀՅԴ-Ռոբերտ Քոչարյան համագործակցության հարց օրակարգում չկա. Արթուր Խաչատրյան

12:34 28.05.2019

ՀՅԴ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նշեց, որ օրակարգում Դաշնակցություն-Ռոբերտ Քոչարյան համագործակցության հարց չունեն: Դիտարկմանը՝ ՀՅԴ հանրահավաքին Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից էլ էին մասնակցում, Խաչատրյանն արձագանքեց. «Է, դուք էլ գայիք, մասնակցեիք: Ուրախ կլինեինք, որ դուք էլ գայիք»: Լրագրողները հիշեցրին՝ նախկինում քաղաքական ամուսնությունների պատճառով նախարարություններ էին ստեղծվում: Խաչատրյանը հորդորեց կոնկրետ օրինակ նշել, […]

̰
Հեղափոխությունը շարունակվում է. Պատգամավորը՝ հեղափոխության, արժեքների վերանայման մասին

12:04 28.05.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանը պատասխանել է հարցին՝ հեղափոխությունը շարունակվո՞ւմ է, թե՞ ավարտվել է: «Հեղափոխությունը շարունակվում է, ես գիտեմ այն մտավախությունները, որ հատկապես ավագ սերնդի մոտ կարող է առաջացնել պերմանենտ հեղափոխությունների գաղափարը, բայց հեղափոխության տրամաբանությամբ գնում ենք տնտեսականին: Հեղափոխությունը նաև ենթադրում է որոշակի արժեքների վերանայում և վերաիմաստավորում: […]

̰
Ռուբեն Մելիքյան-Վլադիմիր Կարապետյան. ֆեյսբուքյան բանավեճ

11:37 28.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանին: «Խոսելով Վենետիկի հանձնաժողովի նախագահի՝ վարչապետ Փաշինյանին ուղղված նամակի մասին, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նկատել էի, որ հանձնաժողովն օժանդակել է արդարադատության արմատական բարեփոխումներին և նույնիսկ վեթինգին ․․․նման դեպքերում։ Հիմա Ռուբեն Մելիքյանը ինձ մեղադրում է նրանում, որ, իբր […]

̰
Ի՞նչ կապեր ունեմ, որ մինչև հիմա դուրս չեն եկել. Վանեցյանը վեթինգին դեմ չէ

11:26 28.05.2019

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից Սարդարապատում լրագրողները հետաքրքրվեցին՝ կա՞ն զանգով որոշումներ կայացնող դատավորներ, նման տվյալներ ունի՞: «Եթե նման տվյալներ ես ունենամ, անմիջապես կձեռնարկեմ օրենքով վերապահված անհրաժեշտ միջոցառումները, որ նման երևույթները բացառենք»,- ասաց նա: Վեթինգի իրականացման անհրաժեշտության մասին խոսելով՝ Վանեցյանը շեշտեց. «Վեթինգին բոլորը պետք է ենթարկվեն, այդ թվում՝ ԱԱԾ-ն, այդ թվում, եթե պետք լինի՝ ԱԱԾ ղեկավարը»: Լրագրողի […]

̰
Հերոսների արյունն իզուր չի հեղվել. Փաշինյան

11:23 28.05.2019

«Ամեն տարի մայիսի 28-ին մենք գալիս ենք այստեղ ասելու, որ գիտակցում ենք մեր պատմական պատասխանատվությունը Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսների առաջ: Մենք գալիս ենք նաև բարձրաձայնելու, լուր տալու երեք ճակատամարտի հերոսներին, որ նրանց արյունն իզուր չի հեղվել, որ նրանց սերունդներն այսօր հպարտ քայլում են այն նույն հողի վրա, որտեղ հանգչում են իրենք, որին նոր իմաստ ու […]

̰
Ոստիկանությունում էլ կարող են վեթինգ անցկացնել, խնդիր չկա. Վալերիյ Օսիպյան

11:06 28.05.2019

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, մայիսի 28-ին հաղթանակների օրվա առթիվ Սարդարապատում շնորհավորանքի խոսք ուղղելով հայ ժողովրդին, նշեց. «Մայիսը թող միշտ հաղթանակների ամիս լինի, տարին 12 ամիս թող հայերի հաղթանակների ամիս լինի»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Օսիպյանի արտահայտությունը, թե «դատարանների արգելափակման ակցիան ինքնաբուխ էր», քննադատության առարկա դարձավ: «Դա շտապ հավաք էր, իսկ որտե՞ղ է գրված, որ շտապ հավաք չէր: […]

̰
Գանատայի Թեմի Առաջնորդ վերընտրուած է Տ. Աբգար եպս. Յովակիմեանը

00:11 28.05.2019

Մեր աղբիւրը նաեւ հաղորդեց, որ 25 մայիս 2019-ին, Օթթաուայի Սուրբ Մեսրոպ  եկեղեցւոյ հիւրընկալութեամբ տեղի ունեցած Թեմական Պատգամաւորական 36-րդ Ժողովի աւարտին Գերաշնորհ Տէր Աբգար եպս. Յովակիմեանը վերընտրուած է Գանատահայոց Թեմի Առաջնորդ:

̰
Թրամփը տեսանյութ է հրապարակել գերեզմանոցից

00:06 28.05.2019

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մահացածների հիշատակության օրը իր Twitter-ի էջում տեսանյութ է հրապարակել Արլինգտոնի ազգային գերեզմանոցից, որտեղ հուղարկավորված են ԱՄՆ-ի նախագահները, Գերագույն դատարանի նախագահները, տիեզերագնացները, պատերազմի մասնակիցները: Տեսանյութում նշվում է, որ ամերիկացիները երբեք չեն մոռանա նրանց, ովքեր ծառայել են երկրին: Հիշատակության օրը նշվում է մայիսի վերջին երկուշաբթի օրը: Այդ օրը հիշում են բոլոր ամերիկացիներին, որոնք […]

̰
Հարկադի՞ր, թե՞ կամավոր վերադարձ. ԵՄ երկրները ՀՀ քաղաքացիներին հայրենիք են ուղարկում

23:23 27.05.2019

Հայաստանի Հանրապետության՝ արտերկրում գտնվող քաղաքացիներից շատերը վերադառնում են, մի մասը՝ կամավոր, մի մասը՝ ստիպված: Վերադարձի ուղին ստիպված բռնողները դժգոհում էին, թե իրենց կանչում են՝ զրկելով հարմարավետ կյանքից: Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ այդ լուրերին: «Վերջին շրջանում, իհարկե, արտաքսման դեպքերը շատացել են, և սա ակնհայտ է: Եվրոպական մի շարք երկրներից, […]

̰
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ քահանայից հերթական ժողովը

21:54 27.05.2019

Մայիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից հերթական ժողովը, որին մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և Արցախի թեմերում սպասավորող 225 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ և միաբաններ: Առավոտյան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, հոգևորականները Սուրբ Գայանե վանքում մասնակցեցին Գիշերային ժամերգությանը: Ժողովը […]

̰
No filter. շքեղ մայրամուտն ու հիացած Facebook-ը

21:25 27.05.2019

Րոպեներ առաջ Երևանում արևն այնքան գեղեցիկ էր մայր մտնում, որ ֆեսյբուքյան լրահոսը թերթելիս միայն մայրամուտի նկարներն էին: Համարյա բոլոր նկարները արագ, առանց որևէ էֆեկտների հրապարակում էին և մայրամուտի շքեղությունը ոչ միայն նկատվում էր պատուհանից, այլև ֆեյսբուքի պատին: Իհարկե, այդ գեղեցիկ ամպերն ու գունային խաղը տևեց ընդամենը մի քանի րոպե և շուտով խավարը կլանեց ամեն ինչ, […]

̰
Մարդիկ կան, ում երևի խանգարում եմ. դատավոր Ռշտունու արձագանքը՝ իր մասին շրջանառվող լուրերին

17:25 27.05.2019

Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովի մասնակիցներից դատավոր Վազգեն Ռշտունին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր անվան հետ շրջանառվող լուրերին: Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ կային, թե երկու այլ դատավորների հետ Ռշտունին էլ է մասնակցել Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու որոշումը գրելու գործին: Հարցին՝ ինչո՞ւ են նման տեղեկություններ շրջանառվում, Ռշտունին պատասխանեց. «Մարդիկ կան, ում ես խանգարում եմ երևի, չեմ կարող […]

̰
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերվողները կպատժվեն

17:20 27.05.2019

Անտուն կենդանիների նկատմամբ առանձնակի դաժան վերաբերմունքի համար պատժաչափեր կսահմանվեն, ընդհուպ քրեական պատասխանատվություն։ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծն այսօր քննարկվել է նաև ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովին կից ստեղծված կենդանիների պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի անդամների հետ: Քննարկումը փակ է եղել: Նախագիծը հեղինակել են ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը և […]

̰
Նախկինում դատավորներին զանգեր եղե՞լ են

16:42 27.05.2019

Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովից առաջ դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանը լրագրողների որոշ հարցերի պատասխանեց: Նրանից հետաքրքրվեցին՝ պատվերով աշխատող, կասկածելի եկամուտ ունեցող դատավորների ճանաչո՞ւմ է: «Ես նման տեղեկություն չունեմ»,- ասաց նա: Հովհաննիսյանն ասաց, որ իր տարեկան աշխատավարձը կազմում է մոտ 6 մլն դրամ: «Ես աշխատում եմ Շիրակի մարզում, Անի և Արթիկ համայնքներն եմ սպասարկում, կարող եք գնալ, հարցնել՝ […]

̰
Զտո՞ւմ, թե՞ հատում. անցումային արդարադատության թեմայով բանավիճել են «Իմ քայլ»-ի և ԲՀԿ-ի պատգամավորները

16:36 27.05.2019

Դատական համակարգի բարեփոխումների, անցումային արդարադատության թեմայով այսօր բանավիճել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը: Վերջինս հայտնել է, որ դատական համակարգում բարեփոխումներ պետք են, սակայն դեմ է վիրահատական միջամտությանը: Սոֆյա Հովսեփյանն էլ շեշտել է, որ պրոֆեսիոնալ լինելուց բացի, դատավորները պետք է նաև մարդկային որակներով օժտված լինեն, […]

̰
Բացարձակ մտավախություն չունեմ. Հունան Պողոսյանը՝ անցումային արդարադատության մասին

16:24 27.05.2019

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում պատասխանել է անցումային արդարադատության վերաբերյալ հարցին, մասնավորապես, թե արդյոք մտավախություն չկա՞, որ այն կիրականցվի նաև մարզպետների շրջանում: «Բացարձակ մտավախություն չունեմ»,- ասաց նա Հաջորդ հարցը վերաբերում էր ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին առաջադրված մեղադրանքին, վերջինիս պաշտպանն ասել էր, որ պետք է հարցաքննվի նաև Հունան Պողոսյանը: «Երբ դատարանը նպատակահարմար […]

̰
Վիճաբանություն գիշերային ակումբում. մոխրամանով հարվածել է քաղաքացուհու գլխին

16:16 27.05.2019

Մայիսի 26-ին` ժամը 22։35-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում վիճաբանություն է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 22։20-ին, Արշակունյաց պողոտայում գործող գիշերային ակումբում, վիճաբանության ժամանակ, ոմն Ռոբ մոխրամանով հարվածել է մի քաղաքացուհու գլխին՝ պատճառելով վնասվածք, այնուհետև կոտրել է ակումբի ծաղկամանները, ծաղիկները և ցուցափեղկի ապակին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների […]

̰
Պետք է փոխել համակարգը, որովհետև դա անհրաժեշտություն է ժողովրդի համար. Սոֆյա Հովսեփյան

15:50 27.05.2019

Անցումային արդարադատության համար իրապես հիմք, հող էր պետք: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին է խոսել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Պետրոսյանը: «Այսօր այլևս փոխարինող որևէ բան չկա, որպեսզի մենք կարողանանք իրապես ունենալ դատական համակարգ, որ այն լինի անաչառ, որպես այդպիսին՝ մարդու իրավունքների պաշտպանը»,- ասաց պատգամավորը: Հովսեփյանի խոսքերով՝ տարիներ շարունակ նման չափանիշներով դատական […]

̰
Դատավորներ կան, որ կարող են վճիռ կայացնել բնության տեղումներն անվավեր ճանաչելու մասին. Պետրոսյան

15:30 27.05.2019

Դատական համակարգի բարեփոխումների, անցումային արդարադատության թեմայով այսօր բանավիճել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը: Վերջինս հայտնել է, որ դատական համակարգում բարեփոխումներ պետք են, սակայն դեմ է վիրահատական միջամտությանը: Սոֆյա Հովսեփյանն էլ շեշտել է, որ պրոֆեսիոնալ լինելուց բացի, դատավորները պետք է նաև մարդկային որակներով օժտված լինեն, […]

̰
Կուզեինք՝ գործարանները մազութի փոխարեն գազ օգտագործեին. գործարարը դիմեց Փաշինյանին

15:16 27.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքում գործարարներից մեկը դիմեց խնդրանքով՝ հնարավոր չէ՞ այնպես անել, որ գործարանները կարողանան բնական գազ օգտագործել: Գործարարը նշեց՝ այժմ մազութ են օգտագործում: Փաշինյանը հետաքրքրվեց՝ էլեկտրաէներգիան չի՞ կարող փոխարինել մազութին, գործարարն ասաց, որ այդպես թանկ է ստացվում: «Արևային պանելներով փորձում ենք, բայց դրա արդյունավետությունը տաք ջուրն է լինելու»,- արձագանքեց գործարարը: Վարչապետը պատասխանեց. «Նայում […]

̰
Ունե՞նք համարժեք և երաշխավորված այլընտրանք, որ նոր ոչնչացնենք եղածը. Պետրոսյանը՝ անցումային արդարադատության մասին

14:53 27.05.2019

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը կարծում է, որ դատական համակարգում խնդիրներ կան, բայց վիրահատական միջամտությանը կողմնակից չէ: Այս մասին նա խոսել է հրավիրված ասուլիսի ընթացքում: «Մենք կողմ ենք արդարադատության համակարգը բարեփոխելուն, բայց որոշակի պայմաններ կան: Պետք է տեսնենք՝ ունե՞նք համարժեք և երաշխավորված այլընտրանք, որ նոր ոչնչացնենք եղածը: Բացի դրանից՝ մեզ չբացատրվեց, թե […]

̰
Էդ ճի՞շտ է, որ թանը դմբրացնում է. Փաշինյանը թան համտեսեց

14:26 27.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Սյունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ շրջայց կատարեց հայկական արտադրության ապրանքների տաղավարներով, ծանոթացավ ներկայացված արտադրանքին: Փորձելով տաղավարներից մեկում ներկայացված կաթնամթերքը՝ պանիրը, ապա՝ թանը, վարչապետը տեղեկացավ, որ թանը պատրաստված է աղբյուրի ջրով: Թանը համտեսելուց հետո Փաշինյանը հետաքրքրվեց. «Էդ ճի՞շտ է, որ թանը դմբրացնում է»: Վարչապետի ասածը հաստատեցին:

̰
Նիկոլ Փաշինյանին ձեռագործ ժիլետ նվիրեցին

14:16 27.05.2019

«Իմ քայլը՝ հանուն Սյունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նվեր ստացավ: «Գորիսի կանանց ռեսուրս-կենտրոն»-ի տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը տեղեկացրեց, որ անակնկալ ունեն, ապա ասաց. «Ուզում եմ պարոն վարչապետին նվիրել մեր կանանց ձեռքով պատրաստված ձեռագործ ժիլետը: Սա կարծես թե բրենդ է դարձել: Մենք սիրով այն նվիրում ենք պարոն Փաշինյանին և ակնկալում ենք, որ կհագնի այն»:

̰
Կարող է՝ վարչապետն ինձ գործից հանի, բայց կուզեմ ցուցանիշներ հնչեցնել. Արտակ Քամալյան

14:07 27.05.2019

Գյուղնախարարի տեղակալ Արտակ Քամալյանն, «Իմ քայլը հանուն Սյունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ պատասխանելով հարցին՝ ինչ է նախապատրաստել նախարարությունը սյունեցի գյուղատնտեսի համար, ասաց. «Պիտի ասեք, թվերի մասին խոսեք: Մենք բոլորս էլ վերջին մի քանի ամսում ասում ենք, թե ինչ ծրագրեր ենք մշակում կառավարությունում, ինչ պլաններ ունենք, բայց չենք ասում՝ որն է մեր նպատակը, 10 տարի հետո ինչ […]

̰
BACK_TO_TOP