18:16 29.05.2019
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արտաշես Պետրոսյանը բարձրացրեց այս պահին Արագածավանում բողոքող հողօգտագործողների պահանջը: «Գյուղացիները փակել են միջպետական ճանապարհն ու երկաթուղին ու պահանջում են ոռոգման ջրի գնի վերանայում: Որքանո՞վ է հիմնավորված նրանց պահանջը և ի՞նչ լուծումներ կան այս հարցի վերաբերյալ»,- ասաց պատգամավորը: Հարցին ի պատասխան` տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն […]
17:14 29.05.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացի վերաբերյալ հրապարակումներին: «Նկատի ունենալով բազմաթիվ լրագրողների կողմից ներկայացված բանավոր հարցադրումները՝ տեղեկացնում եմ, որ Միհրան Պողոսյանի հանձնման գործընթացի վերաբերյալ տվյալ պահին հրապարակման ենթակա պաշտոնական տեղեկությունն այն է, որ նրան հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը գտնվում է քննարկման […]
17:07 29.05.2019
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արագածավան գյուղի հողօգտագործողները փակել են գյուղի միջպետական ավտոճանապարհը՝ դժգոհելով ոռոգման ջրի սակագներից։ Գյուղացիները նշում են, որ ՋՈՄ-ը որոշել է ոռոգման ջրի դիմաց հեկտարի փոխարեն գանձվող գումարը հաշվարկել ըստ լիտրի։ Այսինքն` այն դեպքում, երբ գյուղացին իր 1 հա հողատարածքը ոռոգելու համար վճարում է առանց այդ էլ բարձր սակագին՝ 100 000 դրամ, […]
16:54 29.05.2019
Ամերիկյան Ֆլորիդայի բնակիչներ Թոմ և Դելմի Լեդբետտերների պատմությունը հուզիչ ավարտ է ունեցել: Թոմը 22 տարեկան էր, երբ առաջին անգամ Դելմիին հրավիրեց շրջել իր մեքենայով: Նա, սակայն, հույսեր չուներ, որ Դելմին կգա: Դելմին եկավ, և նույն օրը Թոմը համարձակություն ունեցավ համբուրել աղջկան ու ամուսնության առաջարկ անել: Երեք շաբաթից նրանք ամուսնացան ու սիրով և անբաժան ապրեցին ուղիղ […]
16:50 29.05.2019
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ գործուղումների մեջ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանը: Կառավարությանը հարց տալու համար գրանցվեց 32 պատգամավոր:
16:46 29.05.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը խորհրդարանում ՍԴ անդամի թեկնածու Արթուր Վաղարշյանի հետ հանդիպումից հետո նշեց, որ կային հստակ պատասխաններ, կային նաև դեպքեր, երբ մասնագիտական տերմինների պատճառով ասվածը հստակ հասկանալի չէր: Նա նաև ասաց՝ դատավորների ժողովը հստակ արձանագրեց՝ ԲԴԽ անգործությունը չի արտահայտում դատավորների անհատական կամքը և գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը: «Եթե ԲԴԽ-ն ի վիճակի […]
15:35 29.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը ՍԴ անդամի թեկնածու Արթուր Վաղարշյանին մի քանի հարց ուղղեց և ընդգծեց՝ ակնկալում է անկեղծ պատասխաններ: Կոնջորյանին հետաքրքրում էր՝ կարո՞ղ է արդյոք անարդար կամ կաշառակեր դատավորն արդարադատություն իրականացնել: «Վերջին օրերին մամուլում հրապարակվեցին տարբեր դատավորների դրամական միջոցների, գույքի հայտարարագրերը, տեսանք՝ կան դատավորներ, որոնք տասնյակ հազարավոր դոլարներ ունեն, անշարժ և շարժական […]
15:21 29.05.2019
ՍԴ անդամի թեկնածու Արթուր Վաղարշյանը խորհրդարանում անդրադարձավ ԲԴԽ-ում ստեղծված իրավիճակին ու կոչով հանդես եկավ: Նա ԲԴԽ անդամներին կոչ արեց ակտիվ լինել: «Կարող է մի քիչ հոգեբանական վիճակի փոփոխություն է տեղի ունեցել, ղեկավարությունը հրաժարական է տվել, հետևաբար՝ այս պահին այդ կոլեգիալ մարմիններում այդպես է, պատասխանատվությունն անհատականացված չէ: Իրենք պետք է ուժ գտնեն մի քիչ ակտիվ լինելու, […]
14:31 29.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը ՍԴ անդամի թեկնածու Արթուր Վաղարշյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ վերաբերմունք ունի պատգամավորական անձեռնմխելիության սահմանադրական ինստիտուտի հանդեպ: Պատգամավորին նաև հետաքրքրում էր՝ կոռումպացվածության աստիճանը 100 բալանոց համակարգում գնահատելու դեպքում ՀՀ դատական համակարգին քանի՞ բալ կտար: «Ձեզ հետաքրքրում է՝ ես կո՞ղմ եմ պատգամավորական անձեռմխելիության սահմանադրական ինստիտուտին, թե՞ ոչ: Կողմ եմ: Փորձեմ համոզել: Այդ […]
13:50 29.05.2019
Ռուսաստանում ակտիվ քննարկման թեմա է դարձել համացանցում հրապարակված տեսանյութը, որում մարզիչը շոկի ենթարկող ջրային մարզումներ է կատարում նորածնի հետ: Բժշկական գիտությունների դոկտոր, մանկաբույժ Անդրեյ Ստեպանովը խիստ բացասաբար է արձագանքել երեխայի հետ ջրում կատարվող այդ վարժանքներին: «Մի բան է սուզվելը, որովհետև դեռ շատ փոքր հասակից հնարավոր է երեխայի մոտ զարգացնել շունչը պահելու ռեֆլեքսը, բայց դա արվում […]
12:57 29.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը անդրադարձավ «Արսենալ»-ի կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին: Նա ընդգծեց՝ հարցն ունի շատ պարզ պատճառ, պատասխանն ակնհայտ է: ««Ոչ ռասիզմին», սա այն փիլիսոփայական արժեքներից մեկն է, որ որդեգրել են ՈւԵՖԱ-ն ու մարզաշխարհը, բայց նմանօրինակ նվերներ մատուցելով Ադրբեջանի նման երկրին, այն է՝ Եվրոպայի լիգայի […]
12:56 29.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը, արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը, ներկայացրեց դրա մտահոգիչ կետերը: Պողոսյանը «լրացրեց» «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանի խոսքը՝ ներկայացնելով նախագծի չասված մասերը: «Խնդրում եմ դեմ քվեարկել և չմտցնել օրակարգ: Ինքներդ եք հասկանում այս օրենքի լրջությունը: Չգիտեմ՝ ոնց պարոն Գորգիսյանը չի հասկանում, կամ իրեն չէին ասել՝ ոնց անի: […]
12:15 29.05.2019
«Լուսավոր Հայաստանն» օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալիս, որը վերաբերում է «Գնումների մասին» օրենքում փոփոխություններին: Խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը խորհրդարանում այսօր հայտնեց, որ իրենք առաջարկում են օրենքից հանել «հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» բառերը: Դրանով հատուկ պաշտպանության ենթակա անձանց, այն է՝ ԱԺ նախագահ, ՀՀ նախագահ և ՀՀ վարչապետ, արարողակարգային ծախսերը՝ կեցության, սննդի, տրանսպորտի […]
12:08 29.05.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը, խորհրդարանում կենսաթոշակային համակարգի բարեփոխումներին անդրադառնալով, ընդգծեց՝ կենսաթոշակն անձի սեփականությունն է: «ՀՀ սահմանադրական դատարանի որոշում կա, համաձայն որի՝ կենսաթոշակը հավասարեցված է անձի սեփականությանը, այսինքն՝ կենսաթոշակի ստացման հետ կապված ցանկացած հարց ուղղակիորեն առնչվում է անձի՝ սեփականությունը իր հայեցողությամբ տնօրինելու և օգտագործելու սահմանադրական իրավունքի հետ: Այս դեպքում մենք գործ ունենք իրենց […]
11:32 29.05.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը, խորհրդարանում անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ առաջարկած օրենսդրական նախաձեռնությանը, նշեց. «Վստահ եմ, բոլորը համաձայն են, որ խնդիրը առկա է: Նույնականացման մեխանիզմներ կան, որ պետք է քննարկվեն, իսկ որտե՞ղ, եթե ոչ այս դահլիճում: Ի վերջո, կարող ենք քննարկման արդյունքում գտնել ավելի լավ լուծում, քան կա, կարող են ժամկետներ փոխվել, այստեղ […]
11:31 29.05.2019
Մայիսի 27-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մայրաքաղաքի Հերացու փողոցում ծառ են կտրում։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության ծառայողները պարզել են, որ Երևանի բնակիչներ 55-ամյա և 69-ամյա տղամարդիկ Հերացու փողոցում երկու ծառ են կտրել։ Տղամարդիկ ներկայացել են ոստիկանության Մարաշի բաժանմունք ու տվել խոստովանական բացատրություն։ Վնասի չափը պարզվում է։ Նախապատրաստվում են նյութեր։
11:22 29.05.2019
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանն ԱԺ այսօրվա նիստում անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը՝ ի պաշտպանություն կենսաթոշակառուների իրավունքների: Պատգամավորը նշեց, որ հանձնաժողովում բավական բուռն քննարկում է տեղի ունեցել այս կապակցությամբ: «Խնդրահարույց է այն, որ մեր գործընկերները ցանկանում են 15 տարով լիազորագիր տրամադրել. մենք չենք կարող հետևել, թե 15 տարի հետո կամ […]
11:18 29.05.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը խորհրդարանի այսօրվա նիստում ներկայացրեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Նա նշեց՝ նախագիծը նպատակ ունի պաշտպանելու կենսաթոշակառուների իրավունքները, ապա մասնավորեցրեց՝ խոսքը տեղաշարժման խնդիրներ ունեցող, երկար ժամկետով կամ մշտապես արտասահման մեկնած կենսաթոշակառուների մասին է: «Անձինք, ովքեր տարիներ շարունակ աշխատել են և վճարել են […]
22:17 28.05.2019
Վեթինգի պահանջը դատավորների նկատմամբ արդարացի է: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանը: «Դատավորների որոշումներն անմիջականորեն վերաբերում են հասարակությանը: Կարևոր է, որ մենք ունենանք նորմալ արդարադատական համակարգ: Եթե մենք դա ունենանք, ապա վատ ռեկտորների, վատ քաղաքական գործիչների, վատ լրագրողների պարագայում կունենանք մի համակարգ, որի միջոցով […]
21:01 28.05.2019
Վաղ առավոտյան արդեն Գյումրին ամբողջությամբ փոշու մեջ է։ Վաղուց արդյունաբերական քաղաք էլ չէ, բայց մթնոլորտում օդի աղտոտվածության մակարդակի վրա ազդեցություններն են շատ: Գյումրիում մթնոլորտն աղտոտող նյութերի պարունակությունը որոշելու համար նմուշառումներ են կատարվում ՝ 1 անշարժ դիտակայանում, 24 շարժական դիտակետից: Ստացվող տվյալները քաղաքի այն հատվածներից են, որտեղ համեմատաբար կանաչ տարածքներ կան, իսկ երթևեկությունն էլ ակտիվ չէ: […]
19:39 28.05.2019
Մենք ունե՞նք տվյալներ, որ ինչ-որ խմբեր զբաղվում են դավաճանությամբ և դավադրությամբ՝ հաշվի առնելով վարչապետի հայտարարությունը: Այս հարցը տվեց հաղորդավար Արամ Աբրահամյանը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանին: «Համապատասխան տվյալների հստակ արձանագրման դեպքում գործ կունենանք շատ լուրջ ծանր հանցագործությունների հետ: Հայաստանի ժողովուրդը երկփեղկված է եղել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, սա մի ընդհանուր ժողովուրդ […]
19:31 28.05.2019
Մեծ Բրիտանիայի Արևելյան Սասեքսի կատուների խնամքի կենտրոնի աշխատակիցներն արդեն տևական ժամանակ է` չեն կարողանում նոր խնամակալներ գտնել 9 տարեկան Էլիոթ անունով կատվի համար: Պատճառը Էլիոթի ոչ մահացու, բայց տհաճ հիվանդությունն է: Կատուն անընդհատ փռշտում է: Կենդանու մոտ ալերգիկ ֆոնի վրա քրոնիկ ռինիտ է ախտորոշված, իսկ ալերգիան կենդանիների, այդ թվում` սեփական մորթուց է: Նախկին տերերը հենց […]
16:32 28.05.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-ին աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթան: Հայաստանի վարչապետը մայիսի 29-ին մասնակցելու է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին: Նուր-Սուլթանի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել են Ղազախստանի Հանրապետության տեղեկատվության և հեռահաղորդակցության նախարար Դաուրեն Աբաևը, Ղազախստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմեկ Կոշերբաևը, Ղազախստանի պետական արարողակարգի ծառայության պետ Իսկար […]
16:08 28.05.2019
Ըստ «Ասպարէզ» պարբերականին Քալիֆորնիոյ նահանգային Ծերակոյտը միաձայնութեամբ վաւերացուցած է ծերակուտական Էնթընի Փորթանթինոյի կողմէ ներկայացուած թիւ 302 բանաձեւը, որ կ՛առաջարկէ վերաբանալ Քալիֆորնիա-Հայաստան առեւտուրի գրասենեակը: Բանաձեւին նպատակն է Հայաստան հաստատուելիք գրասենեակը տնտեսապէս բարգաւաճող Արեւմտեան Ասիոյ եւ Արեւելեան Եւրոպայի տարածքին մէջ Քալիֆորնիոյ առեւտրական ներկայացուցչութեան վերածել, նկատի ունենալով այն իրողութիւնը, որ Հայաստան ներկայիս ճանչցուած է 120 երկիրներու կողմէ, որոնցմէ […]
16:07 28.05.2019
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ադրբեջանցի հաքերները կոտրել են հայ օգտատերերի ֆեյսբուքյան էջերը: «Հարգելի հայրենակիցներ։ Ադրբեջանցի հաքերներն այսօրվան նվիրված հարձակում են իրականացրել և հրապարակել են 2 հազարից ավելի հայկական ֆեյսբուքյան լոգին և գաղտնաբառեր։ Դեռ շատերը կոտրած չեն, նենց որ կհասցնեք շուտ փոխել գաղտնաբառը, եթե կաք այս ցուցակում։ Ես գաղտնաբառերը հեռացրել եմ, […]
15:35 28.05.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: Տեքստում մասնավորապես նշված է. «Սիրելի հայրենակիցներ, 1918-ի այս օրերին հայ ժողովուրդը, հյուծված ցեղասպանությունից, սովից, համաճարակներից, լքված դաշնակիցների կողմից, դուրս եկավ ամենաիսկական կենաց-մահու կռվի և անհավատալի սխրանք գործելով Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում՝ կանգնեցրեց թուրքական զորքերի առաջխաղացումը: Այդ սխրանքի արդյունքում հայ ժողովուրդը ոչ միայն հաստատեց […]
15:34 28.05.2019
Ժամը 13։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան 27 շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է դուրս գալիս։ Այս մասին հայտնում է հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել ԱԻՆ 3 մարտական հաշվարկ։ Այս պահին փրկարարներն ու քաղաքացիները պայքարում […]
15:15 28.05.2019
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելել են Սպիտակավոր եկեղեցի և հարգանքի տուրք մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության օրվա և մայիսյան հերոսամարտերում հաղթանակների առթիվ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, ՀՀԿ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելել են Վայոց ձորի Սպիտակավոր եկեղեցի, […]
14:59 28.05.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ: Շնորհավորական ուղերձի մեջ մասնավորապես նշված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ: Մեր անկախությունը հնարավոր եղավ վերականգնել հավաքական ուժ դարձած հայ ժողովրդի մղած անձնուրաց ազատագրական պայքարի և հատկապես 1918 թվականի մայիսյան փառահեղ հերոսամարտերի շնորհիվ միայն: Ազգային պետության կերտման բարդ, բայց միաժամանակ պատվաբեր ճանապարհին […]