15:50 27.05.2019
Անցումային արդարադատության համար իրապես հիմք, հող էր պետք: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին է խոսել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Պետրոսյանը: «Այսօր այլևս փոխարինող որևէ բան չկա, որպեսզի մենք կարողանանք իրապես ունենալ դատական համակարգ, որ այն լինի անաչառ, որպես այդպիսին՝ մարդու իրավունքների պաշտպանը»,- ասաց պատգամավորը: Հովսեփյանի խոսքերով՝ տարիներ շարունակ նման չափանիշներով դատական […]
15:30 27.05.2019
Դատական համակարգի բարեփոխումների, անցումային արդարադատության թեմայով այսօր բանավիճել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը: Վերջինս հայտնել է, որ դատական համակարգում բարեփոխումներ պետք են, սակայն դեմ է վիրահատական միջամտությանը: Սոֆյա Հովսեփյանն էլ շեշտել է, որ պրոֆեսիոնալ լինելուց բացի, դատավորները պետք է նաև մարդկային որակներով օժտված լինեն, […]
15:16 27.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքում գործարարներից մեկը դիմեց խնդրանքով՝ հնարավոր չէ՞ այնպես անել, որ գործարանները կարողանան բնական գազ օգտագործել: Գործարարը նշեց՝ այժմ մազութ են օգտագործում: Փաշինյանը հետաքրքրվեց՝ էլեկտրաէներգիան չի՞ կարող փոխարինել մազութին, գործարարն ասաց, որ այդպես թանկ է ստացվում: «Արևային պանելներով փորձում ենք, բայց դրա արդյունավետությունը տաք ջուրն է լինելու»,- արձագանքեց գործարարը: Վարչապետը պատասխանեց. «Նայում […]
14:53 27.05.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը կարծում է, որ դատական համակարգում խնդիրներ կան, բայց վիրահատական միջամտությանը կողմնակից չէ: Այս մասին նա խոսել է հրավիրված ասուլիսի ընթացքում: «Մենք կողմ ենք արդարադատության համակարգը բարեփոխելուն, բայց որոշակի պայմաններ կան: Պետք է տեսնենք՝ ունե՞նք համարժեք և երաշխավորված այլընտրանք, որ նոր ոչնչացնենք եղածը: Բացի դրանից՝ մեզ չբացատրվեց, թե […]
14:26 27.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Սյունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ շրջայց կատարեց հայկական արտադրության ապրանքների տաղավարներով, ծանոթացավ ներկայացված արտադրանքին: Փորձելով տաղավարներից մեկում ներկայացված կաթնամթերքը՝ պանիրը, ապա՝ թանը, վարչապետը տեղեկացավ, որ թանը պատրաստված է աղբյուրի ջրով: Թանը համտեսելուց հետո Փաշինյանը հետաքրքրվեց. «Էդ ճի՞շտ է, որ թանը դմբրացնում է»: Վարչապետի ասածը հաստատեցին:
14:16 27.05.2019
«Իմ քայլը՝ հանուն Սյունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նվեր ստացավ: «Գորիսի կանանց ռեսուրս-կենտրոն»-ի տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը տեղեկացրեց, որ անակնկալ ունեն, ապա ասաց. «Ուզում եմ պարոն վարչապետին նվիրել մեր կանանց ձեռքով պատրաստված ձեռագործ ժիլետը: Սա կարծես թե բրենդ է դարձել: Մենք սիրով այն նվիրում ենք պարոն Փաշինյանին և ակնկալում ենք, որ կհագնի այն»:
14:07 27.05.2019
Գյուղնախարարի տեղակալ Արտակ Քամալյանն, «Իմ քայլը հանուն Սյունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ պատասխանելով հարցին՝ ինչ է նախապատրաստել նախարարությունը սյունեցի գյուղատնտեսի համար, ասաց. «Պիտի ասեք, թվերի մասին խոսեք: Մենք բոլորս էլ վերջին մի քանի ամսում ասում ենք, թե ինչ ծրագրեր ենք մշակում կառավարությունում, ինչ պլաններ ունենք, բայց չենք ասում՝ որն է մեր նպատակը, 10 տարի հետո ինչ […]
13:11 27.05.2019
«Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադևոսյանը խոսեց Սյունիքի օդանավակայանի վերագործարկման ծրագրի մասին: Նա տեղեկացրեց, որ դեռևս խորհրդային տարիներին Կապանի օդանավակայանն իրականացնում էր օրական 10-12 կանոնավոր չվերթ, Երևանում ֆուտբոլային օրերին՝ մինչև 16 չվերթ, իսկ 1972-1990 թթ. օդանավակայանում իրականացվել են տասնյակ հազարավոր չվերթներ: Օդանավակայանի վերագործարկման նպատակով 2017 թ. «Սյունիք օդանավակայան» […]
13:10 27.05.2019
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ կանայք համեմատաբար շոգ աշխատասենյակներում ավելի աշխատունակ են դառնում: Ինչպես փոխանցում է Plos One-ը, շոգ պայմաններում կանանց մոտ ստեղծագործականությունն ավելի է ակտիվանում` ի տարբերություն համեմատաբար զով սենյակներում աշխատող գեղեցիկ սեռի ներկայացուցիչների: Խոսքը վերաբերում է հատկապես թվաբանական ու բանավոր խնդիրների լուծման գործում իրականացվող աշխատանքին: Նշվում է, որ սա պայմանավորված է […]
12:45 27.05.2019
Սյունիքի մարզում ընթանում է «Իմ քայլը՝ հանուն մարզի» ներդրումային հերթական համաժողովը: Ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ խոսափողը փչացավ, վարչապետն էլ որոշեց խոսքը շարունակել այլ խոսափողով: «Ես էլ այսպես կխոսեմ»,- ասաց նա:
12:02 27.05.2019
«Իմ քայլը հանուն Սյունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ, ողջունելով հյուրերին, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը նշեց՝ համաժողովի անցկացման վայրի ընտրությունը պատահական չէ: Մարզպետն ընդգծեց՝ հավաքվել են Սյունիքի ամենահյուրընկալ ու կանչող, բնությունն ու հոգևորը միավորող վայրում, որ փոխանցում է մարզի գրավչությունն ու մղում ներդրումներ անելու: Պողոսյանը, խոսելով Սյունիքի մարզի ներդրումային միջավայրի առանձնահատկություններից, նշեց, որ հիմնական ուղղություններն են զբոսաշրջությունը, […]
11:58 27.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը հանուն Սյունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ նշեց՝ նախապես մտածում էր՝ ինչպես է սկսելու իր խոսքը, սակայն համաժողովի ժամանակ խենթ և իրատեսական գաղափարներից խոսելով՝ կանխորոշել են իր ելույթը: Փաշինյանը նշեց՝ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, մեծ բանավեճ է՝ իրատեսության և խենթության միջև, լավ իմաստով «խենթության», որը կարելի է անվանել ռոմանտիզմ: […]
11:09 27.05.2019
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել դիրքերից՝ կից հետևյալ գրառմամբ. «Մարդ գնում է պոստեր, բացի նրանից, որ հաճույք է ստանում մեր զինծառայողների հետ շփումներից, նաև գեղեցիկ ծաղկանոցներն է վայելում։ Այսպիսի գեղեցկություն, մաքրություն կարելի է տեսնել միայն մեր դիրքերում»:
09:00 27.05.2019
Քաղաքաշինության կոմիտեի աշխատանքային խումբը, որը հաշվառում է Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի ոչ հիմնական շինությունները, տնակները և դրանցում ապրող ընտանիքների կարգավիճակները, հերթական նիստն է անցկացրել Գյումրիում: Ներկայացվել են ոչ հիմնական շինությունների նոր թվային տվյալները, համաձայն որոնց՝ Շիրակի մարզում կա 3 253 տնակ, որից 2871-ը՝ Գյումրիում: Այս թիվը քաղաքապետարանի ներկայացրած նախորդ տվյալների համեմատ ավելին է 34-ով, […]
21:52 26.05.2019
Շատերը նկատած կլինեն, որ այս տարի Շիրակի մարզում թիթեռները շատացել են, ու հիմնականում ակտիվացել են դրանց շագանակագույն տեսակները։ Բնության անոմա՞լիա, կլիմայական փոփոխության հետևա՞նք, թե՞ պարզապես թիթեռների միգրացիա։ Կենսաբանը, գիտնական-ագրոնոմը, ֆերմերն ու համաճարակաբանը խիստ տարբեր մեկնաբանություններ են տալիս։ Երևույթն արտասովոր են համարում ու նշում, որ աննախադեպ ակտիվացած թիթեռները ոչ միայն բնության գեղեցկությունն են, նաև գյուղատնտեսության վնասատուները։ […]
21:34 26.05.2019
«Բմբուլենց ձոր» կոչվող տարածքի գերեզմանատերերի ու հարևանությամբ ապրողների վեճերը սկսվել են 2016 թվականից, իսկ 3 տարի շարունակվող վեճի պատճառը սելավատարն է, որն անցնում է անմիջապես գերեզմանների հարևանությամբ է: 3 տարի առաջ տեղի ունեցած մեծ հեղեղից հետո սելավատարի հունը փոխվել է, իսկ տեղումների ժամանակ ջուրը հոսում է գերեզմանների տակ: Գերեզմանատերերն ասում են՝ սելավատարի հունը փոխվել է […]
21:04 26.05.2019
Հայաստանի Հանրապետության և ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառությունը Հայաստանի Հանրապետության եվրասիական տնտեսական անդամակցությունից հետո` 2016-2018 թվականներին, աճել է միջինը 17.7%-ով, այդ թվում արտահանումը` 39.8%-ով, իսկ ներմուծումը` 10.6%-ով: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից: Հայաստանի Հանրապետության և ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառությունը 2018 թվականին, 2014 թվականի համեմատ, աճել է 34.5%-ով, այդ թվում` […]
19:18 26.05.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական գործողություններ է իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետությունից աղ ներկրող «Սոլտեքս» ՍՊԸ-ում՝ «Եռակի մաքրազտված աղ» անվանմամբ աղի մեջ կալիումի և նատրիումի ֆերոցիանիդ ցուցանիշները ստուգելու նպատակով: Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ 22.02.2019թ. և 25.04.2019թ. արտադրության 100 գրամանոց փաթեթավորմամբ աղի խմբաքանակների մեջ կալիումի և […]
19:00 26.05.2019
Բրինձ Մաքրած բրինձը պարունակում է արագ լուծվող ածխաջրեր, որոնց շնորհիվ գլյուկոզայի մոլեկուլներն անմիջապես ներթափանցում են արյան մեջ: Արդյունքում շաքարի մակարդակում տատանումներ են լինում, որոնք բացասական ազդեցություն են ունենում ուղեղի և նյարդային համակարգի աշխատանքի վրա: Պոպկորն Պոպկորնը պարունակում է սպիտակուցներ, ոսկի, ֆոսֆոր, երկաթ և սիլիկոն, ինչպես նաև մագնեզիում, որն ապահովում է նյարդային համակարգի անխափան աշխատանքը: Իսկ […]
18:21 26.05.2019
Այսօր Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Անթիլիասի Մայր Տաճարում պատգամ է հղել Սարդարապատի հաղթանակի և Հայաստանի Առաջին հանրապետության տոնի առթիվ։ Նրա խոսքով՝ միացյալ Հայաստանի տեսլականի առաջին իրագործումն Արցախի միացումն է Հայաստանին։ Հորդորել է հրաժարվել բևեռացումներից, այնպիսի քայլերից, որոնք Հայաստանում, Ղարաբաղում և Սփյուռքում կարող են ներքին ցնցումներ առաջացնել։
16:40 26.05.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ անելու է ամեն բան, որ Ուկրաինան վերածվի նպատակների իրագործման երկրի։ Այս մասին նա գրառում է կատարել facebook-ի իր էջում: «Ես իմ կողմից անելու եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի շնորհալի ուկրաինացիները կարողանան իրացնել իրենց հնարավորությունները»,- գրել է Ուկրաինայի ղեկավարը: Նա նաև հայտարարել է, որ այդ երկիրն աշխարհին միշտ նոր տաղանդներ […]
16:25 26.05.2019
Ջիվան Աբրահամյանն ազատ է արձակվել: Նա այդ մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի միջոցով։ Նա բերման էր ենթարկվել երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ հնչեցրած սպառնալիքների կասկածանքով: Սպառնալիքները հասցեագրված էին Արցախի նախագահ Բակո Սահակյանին:
13:48 26.05.2019
Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցված սպառնալիքների կասկածանքով բերման ենթարկված անձ կա: ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն Armtimes-ի հետ զրույցում ասել է, որ ոստիկանության Կենտրոնականի բաժին է բերման ենթարկվել քաղաքացի Ջ. Ա.-ն. դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Աղբյուրի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանն է։
13:05 26.05.2019
Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող 9-րդ դասարանցիները հայոց լեզու առարկայից այսօր միասնական քննություն են հանձնում: Այս մասին հայտնում է Armtimes-ը։ Հիմնական դպրոցի ավարտական քննությունների շարքում հայոց լեզվի քննությունը միակն է, որն անցկացվում է կենտրոնացված կարգով՝ միասնական քննությունների սկզբուքնով: Այս տարի 9-րդ դասարանն ավարտելու է շուրջ 32 հազար աշակերտ:
11:58 26.05.2019
Երեկ հանրահավաքի ժամանակ հարձակվել են 5-րդ ալիքի լրագրողի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է TV 5 հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը։ Նա նշել է, որ օրեր առաջ էլ հարձակվել էին թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա։
11:30 26.05.2019
Մայիսի 25-26-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարածքում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքում և Կոտայքի մարզի Քասախ գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
10:54 26.05.2019
Լրագրող, վերլուծաբան Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազատության հարապարակում տեղի ունեցած փսևդո հանրահավաքի ժամանակ բռնության կոչեր են հնչել Արցախի նախագահ Բակո Սահակյանի նկատմամբ։ ՀՀ իրավապահ կառույցներին կոչ եմ անում ուսումնասիրել ելույթն ու համապատասխան արձագանք տալ այդ անթույլատրելի ու լկտի վարքագծին։ Բռնությունն այլևս տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Այս պարագայում երկու կարծիք լինել չի կարող, […]
10:44 26.05.2019
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել «Para TV»-ի հնչյունային օպերատորին դանակահարելու տեղեկությունների վերաբերյալ․ «Ժամեր առաջ լրատվական կայքերից մեկը տեղեկատվություն էր հրապարակել, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցների հավաքի ժամանակ արտակարգ միջադեպ է արձանագրվել։ Մասնավորապես՝ հանրահավաքի ժամանակ «Para TV» լրատվական կայքի աշխատակիցներից մեկը դանակահարվել է։ Պարզաբանենք, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, […]
10:43 26.05.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցվել են սպառնալիքներ պարունակող արտահայտություններ։Կատարված արարքում հանցագործության հատկանիշներ պարզելու ուղղությամբ ոստիկանությունն իրականացնում է ստուգում քրեադատավարական գործողություններով։
10:28 26.05.2019
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյբուքյան էջում անդրադարձել է երեկվա դեպքերին․ «Էմոցիաների էժանագին աճուրդի անդառնալի հետևանքը Երեկ Ազատության հրապարակում սպառնացել են «քարերով ցխել Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը»: Դանակահարում են PARA TV-ի օպերատորին: Միանգամայն օրինաչափ արդյունք` երկրում հետևողականորեն դեստրուկտիվ մթնոլորտ ստեղծելու, արցախցի-հայաստանցի «վեթթինգ» անելու, հասարակությանն անընդհատ լարվածության և սթրեսի մեջ պահելու, հանրության […]