20:30 25.05.2019
Հարևան Իրանում հայտնաբերվել է պոլիոմելիտի հարուցիչ: Հայաստանում այդ հիվանդության դեմ պատվաստումների նվազ ցուցանիշը հնարավոր է նպաստի հիվանդության տարածմանը: ՀՀ առողջապահության նախարարությունը կանխարգելման միջոցառումներ է ձեռնարկել: Մեկ ամիս շարունակ բոլոր պոլիկլինիկաներում 18 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները պատվաստվելու են: Գյումրիի պոլիկլինիկաներ դիմողների թիվը քիչ չէ: Նշենք, որ լիարժեք բուժում չստանալու պարագայում պոլիոմելիտ վիրուսը կարող է ախտահարել […]
19:03 25.05.2019
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ շրջել է ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրով վերականգնվող մի շարք փողոցներում, ծանոթացել աշխատանքների ընթացքին ու խնդիրներին: Այս մասին հաղորդում է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը: Քննարկվել են առաջացած խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր: Պատասխանատուները կարևորել են փողոցաշինական աշխատանքների ժամանակին և որակով […]
18:24 25.05.2019
ՀՀ բնապահպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ արձագանքելով օրերս մամուլի ասուլիսի ժամանակ նախարարության հասցեին հնչած մեղադրանքներին: « «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ Բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանի ներկայացրած բնապահպանական հիմնահարցերը, որոնց մեջ թերանալու համար վերջինս մեղադրում է նախարարությանը, իր անմիջական համակարգման ոլորտում են եղել, և վերջինս անձամբ էր պատասխանատու դրանց լուծման համար։ Հարկ ենք […]
17:57 25.05.2019
Երևանում ընթացող եռօրյա ժողովի ավարտին Ռամկավար կուսակցության նոր ներկայացուցիչ է ընտրվել Մայք Խարաբյանը։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց մեր աղբյուրը: Մեր աղբյուրը նաև հաղորդեց, որ նորակազմ կենտրոնական վարչությունն ավելի ուշ հանդես կգա հաղորդագրությամբ։
16:40 25.05.2019
Գյումրիի շուկայում ՊՆ պատվերով արտադրված օճառ վաճառած 83-ամյա Գևորգ Մ-ն այսօր շուկայի իր նույն տեղում շարունակում էր առևտուրը։ Վաճառասեղանին «ՊՆ» մակնշմամբ օճառի փոխարեն մեկ այլ տեսակի` արդեն վաճառքի ենթակա օճառներ են եղել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Թոշակառու պապիկը մանրածախ առևտրով է զբաղվում, վաճառում է լամպեր, վարսակներ ու նման այլ պարագաներ։ Այսօր Գևորգ Մ-ն […]
14:12 25.05.2019
Մայիսի 10-ին Ոստիկանության Բազումի բաժնում Լոռու մարզի դատախազությունից տեղեկություններ են ստացվել 2014-2017 թթ. ընթացքում Լոռու ճանշինի և «Արգիշտի» 1 ՍՊԸ կողմից Վանաձորի փողոցների ընթացիկ նորոգման աշխատանքների ընթացքում ենթադրյալ խախտումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Վանաձորի համայնքապետարանի պաշտոնատար անձինք 2016 […]
13:00 25.05.2019
Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրի շրջանակում մայիսի 13-17-ը Երևանում իրականացված դիագնոստիկ առաքելության ընթացքում ՀՄԿ փորձագետներ՝ ԱՄՆ մաքսային ծառայության «Մերկատոր» ծրագրի խորհրդատու Դեվիդ Քինգը և Նիդերլանդների մաքսային ծառայության «Մերկատոր» ծրագրի խորհրդատու Պիտեր Վիլեմսն այցելել են Պետական եկամուտների կոմիտե: Վերջիններս տեղում ծանոթացել են առևտրի դյուրացմանն ու ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանն ուղղված ՊԵԿ-ի ծրագրերին: Փորձագետներին են ներկայացվել նաև կոմիտեի […]
12:45 25.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ղազախական Xabar 24 հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել, որում խոսել է լրագրության, Եվրասիական մեդիա ֆորումի մասին։ «Աշխարհն այսօր անկայուն է, այդ պատճառով երկխոսություն է պետք խնդիրները լուծելու համար: Եթե բանավեճ չլինի, վստահություն էլ չի լինի: Մեր ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ այսօր լուրջ կոնֆլիկտներ չկան ԼՂ հակամարտության հարցում: […]
11:18 25.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին արձակուրդ կտրամադրվի: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի հունիսի 20-ից մինչև […]
00:58 25.05.2019
Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում դպրոցի տնօրենն աշխատանքից ինքնակամ ազատվելու դիմում է ներկայացրել: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, նման որոշում նա կայացրել է «Վերջին զանգ»-ի երեկույթին շրջանավարտների իրականացրած ֆլեշմոբի պատճառով: Հաղորդվում է, որ դպրոցի մի քանի շրջանավարտներ ավարտական միջոցառմանը ներկայացել են արտասովոր հագուստով: Մասնավորապես` 3 տղաներ միջոցառմանը եղել են նապաստակի կերպարով, աղջիկներից մեկն էլ ոստիկանի հագուստով է […]
00:42 25.05.2019
Բրազիլիայի բնակչուհի Ժուսարա Դուտրա Կոտուն որոշել է ամուսնանալ ինքն իր հետ: Այս մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները: Նշվել է, որ պսակադարության արարողությունը տեղի կունենա Բելու Օրիզոնտի քաղաքի եկեղեցում: Ժուսարան ասել է, որ մինչև խորան նրան կուղեկցի իր 21-ամյա աղջիկը: Այսպես կոչված՝ «սոլոգամ» ամուսնությունը՝ ինքնաամուսնությունը, այդպիսի հնարավորություն ընձեռում է: Այսինքն՝ հարսանեկան զգեստով եկեղեցական ծեսը կարելի է […]
00:06 25.05.2019
Մեծ Բրիտանիայի բնակչուհի Նենսի Անդերսոնը վարակվել է մահացու ինֆեկցիայով, այն բանից հետո երբ դաջվածք է արել ձեռքին, անհայտ մասնագետի մոտ: Նենսին նշել է, որ դաջվածք անողը չի հետևել հիգիենային, համապատասխան նյութերով չի մշակել սարքն ու ասեղը: Իսկ երբ զգուշացրել է նրան այդ մասին, պատասխանել է, թե դրա կարիքը չկա: Սեանսը տևել է 5 ժամ, շատ […]
23:43 24.05.2019
Այսօր ուժեղ քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի մի քանի գյուղական բնակավայրերում: Մասնավորապես՝ քամին մասնակի քշել է Կարմրավան գյուղի երեք առանձնատների տանիքները, իսկ Մեծ Սեպասար գյուղում ուժգին քամին ամբողջությամբ տարել է Սեպասար գյուղի բնակիչներից մեկի առանձնատան տանիքի թիթեղները: Վնասներ են կրել նաև Աշոցքի բազմաբնակարան մի քանի շենքեր: Ամենամեծ վնասը կրել […]
22:42 24.05.2019
Նախիջևանի ուղղությամբ հայկական սահմանին իրավիճակը հիմնականում հանգիստ է՝ ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի։ Այժմ էլ լինում են կրակոցներ, բայց դրանց քանակը քիչ է։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց այդ ուղղությամբ տեղակայված հայկական զորամիավորման հրամանատար Անդրանիկ Փիլոյանը։ Նրա խոսքերով՝ երկու կողմում էլ երբեմն փորձում են ինժեներական աշխատանքներ տանել, նոր դիրքեր դնել, նոր ամրաշինական […]
21:47 24.05.2019
Հայկական բանակի նոր ճթքակոշիկների միանգամից երկու տարբերակ է փորձարկվում զորքերում։ Նրանք առնվազն 6 ամիս կմաշեցվեն, մինչև հասկացվի՝ հայկական բանակի պայմաններին դիմանում են, թե ոչ, ու հատկապես՝ որն է ավելի լավ դիմանում։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության իրային ծառայության պետը։ Գնդապետ Վահան Պապյանը հերթով ներկայացրեց բանակին տրվող հագուստի ու հիգիենայի պարագաների շարքում […]
21:17 24.05.2019
Զինված ուժերում զինծառայողների բողոքների հիման վրա փոխվել է սննդի տեսականին․ ռագուից հրաժարվել են, մսաբուսային պահածոները վերափոխել են ու ավելացրել են այլ սննդատեսակներ, ինչպես, օրինակ, արագ պատրաստվող ապուրները։ Այս ամենն այսօր լրագրողներին ներկայացրեց ՀՀ ԶՈւ պարենային ծառայության պետ Արա Մարգարյանը։ Նա բացատրեց, որ գնացել են դեպի զինծառայողների հարմարություն՝ 7 տեսակ չոր ապուր են մշակել, որոնք դիրքերում […]
19:59 24.05.2019
ԱԺ լսումներում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը խոսել է հեղափոխության, դատական համակարգի փոփոխությունների մասին՝ անդրադառնալով անցումային արդարադատության միջազգային կենտրոնի փորձագետ Ռուբեն Կարենցայի ելույթին: «Ես ուզում եմ նրանից իմանալ՝ իրենց երկրում կա՞ անմեղության կանխավարկածի սկզբունք, թե՞ ոչ։ Ի՞նչ է նշանակում՝ ենթադրյալ մեղավոր անձանց»,- ասաց Պետրոսյանը: Հետո մեջբերեց փորձագետի մյուս խոսքը, որ «հեղափոխության դիմաց իշխանությունը ժողովրդին […]
19:56 24.05.2019
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը երեկ հրավիրված հանրահավաքի ժամանակ քննադատեց ՀՀ կառավարությանը՝ նշելով, որ գործազրկության բարձր մակարդակ է Հայաստանում: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ գործազրկության բարձր մակարդակը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա խորքային խնդիր է: «Հայաստանում պարբերաբար ջանքեր են գործադրվել, որպեսզի այս խնդրի լուծման մասով ռազմավարական լուծումներ տրվեն: Այնուհանդերձ, եթե […]
19:55 24.05.2019
Իրավունքի զարգացման և պաշտպանության կենտրոնի ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Գյուրջյանն ԱԺ լսումներում նշել է, որ Սահմանադրությունն այն իրավական ակտը չէ, որի փոփոխությունը կարելի է պայմանավորել բացառապես անցումային ինստիտուտների ներդրման անհրաժեշտությամբ: «Սահմանադրական փոփոխությունների հարցն արդիական է, բայց այն պետք է լուծվի համապարփակ փոփոխությունների միջոցով, որոնք չպետք է միտված լինեն որևէ առանձին անցումային խնդրի լուծմանը»,- ասաց Գյուրջյանը: Ըստ […]
19:45 24.05.2019
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների երթևեկության բարելավման նպատակով մայիսի 25-ից Երևան քաղաքի Իտալիայի փողոց-Խորենացու փողոց-Վ. Սարգսյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Իտալիայի փողոցով դեպի Վ. Սարգսյան փողոցի ուղղությամբ աջ եզրային 1-ին գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկում կարող են երթևեկել միայն դեպի աջ՝ նախկինում ուղիղ կամ դեպի աջ երթևեկելու փոխարեն, […]
19:40 24.05.2019
Վերջին ամիսներին Երևանի քաղաքապետարանը ենթակայությամբ գործող մանկապարտեզների տարածքում այլ գործունեություն ծավալող կազմակերպություններից ու անհատներից ազատել է շուրջ 5138 քմ տարածք, ինչը ընդհանուր զբաղեցրած տարածքների 40%-ն է կազմում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ «Նախկինում տարբեր հանգամանքներում մանկապարտեզների տարածքները օգտագործման են տրվել մի շարք կազմակերպությունների և անհատների: Ներկայումս, […]
18:53 24.05.2019
Որտե՞ղ և ինչպե՞ս է հնչում Վերջին զանգը՝ աշխարհի տարբեր անկյուններում: Վերջին զանգի տրամադրությունները տարբեր երկրներում տարբեր են: SHANTNEWS.am-ն առանձնացրել է ավարտական մի քանի սովորույթ, որոնք կզարմացնեն: Արգենտինա Իր զարմանալի, զվարճալի ու տարօրինակ ավարտական սովորույթով Արգենտինան իսկապես առանձնահատուկ է… Այստեղ հարազատներն իրենց շրջանավարտներին յուրահատուկ ձևով են շնորհավորում: Եթե տվյալ շրջանավարտի բախտը մի քիչ բերի, ապա նրան […]
18:23 24.05.2019
«Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանն ԱԺ լսումներում ելույթ ունենալիս կարծիք հայտնեց, որ հանրային-պետական օրգանիզմը հիվանդ է, բուժման կարիք ունի: «Սուվերենը պետք է իր ձեռքը վերցնի իրավիճակի կարգավորումը և ինքը ստանձնի բժշկի դերը: Սա էլ հենց անցումային արդարադատությունն է»,- ասաց Ավետիսյանը: Նրա խոսքերով՝ պետք է կիրառվեն արմատական, համակարգային փոփոխություններ: «Բացի ներքին ազատագրումից, պետք է նաև […]
18:22 24.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ ուղևորվում է կառավարական ամառանոց, որտեղ այս տարի ևս, շարունակելով նախորդ տարի սկիզբ դրված ավանդույթը, սահմանապահ գյուղերի շրջանավարտ երեխաները նշելու են Վերջին զանգը: Փաշինյանը նաև շնորհավորական ուղերձով դիմեց շրջանավարտներին:
18:18 24.05.2019
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մայիսի 24-ի նիստում ընդունվել է որոշում, որով համապատասխան փոփոխություններ են կատարվում բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում, մասնավորապես. Ավելացվել են մատակարարի կողմից բաժանորդին վճարվող տույժերը: Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված պահանջների խախտման դեպքում բաժանորդին կվճարվի տույժ վերջինիս ծախսած բնական գազի միջին արժեքի 30 տոկոսի (ներկայիս 20 տոկոսի) չափով, […]
18:10 24.05.2019
ՔՈ կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանն այսօր՝ խորհրդարանական լսումների ժամանակ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանին ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի վերաբերյալ հարց ուղղեց: «Մենք ինչպիսի՞ ուղերձ պետք է տանք, անցումային արդարադատությունը ապօրինի ունեցվածքին վերաբերվելու է ավելի մե՞ղմ, թե՞ ընդհանրապես այդտեղ անցումային արդարադատություն չի իրականացվելու, և կոշտ մեխանիզմներ են գործելու»: Աննա Վարդապետյանը պատասխանեց. «Երկու տարբեր ինստիտուտների մասին է խոսքը: […]
17:59 24.05.2019
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Ն. Ղարիբյանը: «Ղեկավարվելով «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 43 կետի զ. ենթակետով՝ ս. թ. մայիսի 22-ին կայացել է […]
17:49 24.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՀՅԴ հանրահավաքի ժամանակ հնչած քննադատությանը, թե «Ապրիլյան պատերազմի հետաքննությունը շոու չէ»: Նա նշեց՝ ենթադրում է, որ «դավադիր պատերազմի վերաբերյալ» վարչապետի խոսքին են արձագանքում, ապա ընդգծեց՝ այդ խոսքը փոքր-ինչ մանիպուլացվեց, որովհետև վարչապետը շեշտեց՝ նախընտրական շրջանից սկսած՝ հնչում են կոչեր, անգամ այն, թե չեն հասկանում՝ ինչու […]
17:48 24.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Վարչապետը, բացելով նիստը, նշել է, որ կառավարության համար ռազմարդյունաբերության ոլորտը գերակայություն է, և այս ոլորտի հետ կապված լուրջ ծրագրեր ու նպատակներ կան: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխություններին, որոնց արդյունքում ստեղծվելու է […]
17:44 24.05.2019
Բարձրագույն դատական խորհուրդը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Գևորգ Դանիելյանը: «Բարձրագույն դատական խորհրդի նախագահ պարոն Գագիկ Հարությունյանը, «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 87-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքերով դիմում է ներկայացրել (ամբողջական տեքստը զետեղված է դատական իշխանության պաշտոնական կայքում) Բարձրագույն դատական խորհուրդ՝ իր […]