TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+23.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է շրջանավարտներին

10:15 24.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը դպրոցական Վերջին զանգի առթիվ. «Սիրելի՛ շրջանավարտներ, Այսօր դուք ավարտում եք դպրոցը: Ձեր աչքերում հուզմունք ու ոգևորություն կա, անհամբերություն և առաջ շարժվելու վճռականություն: Մի պահ թվում է, թե դուրս եք գալիս բաց տիեզերք, որտեղ ազատությունն անչափելի է, իսկ անսահմանությունը՝ անծայրածիր: Բայց, միևնույն ժամանակ, բոլորդ շատ լավ հասկանում եք, որ շարունակում […]

̰
Հայաստան-Չինաստան հարաբերությունները՝ թվերով

20:00 23.05.2019

Կառավարությունն այսօր հավանություն տվեց Չինաստանի հետ առանց վիզայի ռեժիմի անցնելու համաձայնագրին: Դրանով Հայաստանի ու Չինաստանի քաղաքացիների համար սահմանվում է առանց վիզայի ռեժիմ՝ մինչև 90 այցերի համար։ SHANTNEWS.am-ն առանձնացրել է տվյալներ, որ վերաբերում են երկկողմ հարաբերություններին: Հայաստանի ու Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլի 6-ին: 1996թ. օգոստոսի 10-ին Պեկինում բացվել է Հայաստանի Հանրապետության դեսպանությունը: […]

̰
Ինչո՞ւ է հրաժարական տվել ԵՊՀ ռեկտորը

17:27 23.05.2019

«Պարոն Սիմոնյանը շատ հուզված վիճակում է, առաջիկա րոպեներին կհրապարակենք տեսանյութը, կտեսնեք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարականի մասին հայտարարելուց հետո չի խոսում: Էմին-Տերյանը տեղեկացրեց, որ Սիմոնյանն իբրև հրաժարականի հիմնական պատճառ նշեց այն, որ համալսարանի հարյուրամյակը չշնորհավորեց ոչ մի պաշտոնյա, ու սրան զուգահեռ, Բաքվի պետական […]

̰
Ի՞նչ է հիմա կատարվում ԵՊՀ-ում

16:58 23.05.2019

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր գիտխորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ հրաժարական է տալիս: SHANTNEWS.am-ն այցելեց ԵՊՀ տեղում իրավիճակին ծանոթանալու համար: Լրագրողներին թույլ չտվեցին մուտք գործել ընդունարան, ասացին՝ ռեկտորի ինքնազգացողությունը վատ է: Փակել են անգամ դահլիճի դուռը, որտեղից կարողանում էին մտնել ընդունարան։ Անվտանգության աշխատակիցները լրատվամիջոցներին հայտնեցին, որ Արամ Սիմոնյանը չի ցանկանում հարցազրույց տալ, նա փոխանցեց, […]

̰
Ինչո՞ւ են որսորդները մտահոգված

16:32 23.05.2019

Որսորդության լինել-չլինելը սպառնալիքի տակ է: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել են որսորդները: «Ժողովրդի մոտ թյուր կարծիք կա, որ չեն տարբերում, որսորդ, որսագող և ուղղակի զենքով մարդկանց: Հարկավոր է դրանք տարանջատել: Հին ժամանակներից էլ եկել է այդ թյուր կարծիքը, որ հենց զենքով մարդ են տեսնում, ասում են` նա բնության թշնամին է: Այդպիսի բան […]

̰ ̰
Երկրպագուները հիացել են Տիմատիի՝ Հայաստանում նկարահանած տեսահոլովակում պատկերված տեսարաններով

16:14 23.05.2019

Ռուսաստանցի ռեպ-կատարող Տիմատին կարճ տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջում, որտեղ Հայաստանում տեղի ունեցած «Нельзя» («Չի կարելի»-խմբ.) երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակից հատվածներ է ներկայացրել: Տեսանյութում երևում է մեր երկրի լանդշաֆտային գեղեցկությունը: Տեսահոլովակում կատարողը հանդես է գալիս «Песни» հեռուստաշոուի հաղթող Նազիմայի հետ միասին: «Ինձ համար դրանք անմոռանալի նկարահանումներ էին»,- ասել է երգչուհին ռուսական «Love Radio»-ի […]

̰
Ո՞վ կարող է դառնալ ԵՊՀ ռեկտոր

16:04 23.05.2019

13 տարվա պաշտոնավարումից հետո ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել: SHANTNEWS.am-ը մանրամասներ է ներկայացնում նոր ռեկտորի ընտրության կարգի մասին: Համաձայն ԵՊՀ կանոնադրության՝ ԵՊՀ-ի ռեկտոր կարող է ընտրվել այն պրոֆեսորը, որն ունի դոկտորի գիտական աստիճան: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում: Ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ հոգաբարձուների խորհրդի նիստում, […]

̰
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել

15:38 23.05.2019

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Գևորգ Էմին-Տերյանը տեղեկացրեց, որ Արամ Սիմոնյանը իր հրաժարականի մասին հայտարարել է գիտխորհրդի նիստում, շուտով հայտարարություն կտարածեն:

̰
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը շարունակում է մնալ մեղադրյալ

13:46 23.05.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է 2018 թվականի ապրիլին Երևան քաղաքում և ՀՀ մարզերում խաղաղ հավաքներ և երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս պահին քրեական գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 8 անձ: Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին քրեական […]

̰
Դատավորների հրաժարականի դեպքում արդյո՞ք կարող ենք դատաիրավական համակարգը համալրել որակյալ կադրերով

13:37 23.05.2019

Ի՞նչ է անցումային արդարադատությունը, ե՞րբ և ինչպե՞ս է այն ձևավորվում։ Դատաիրավական համակարգի խնդիրների շուրջ  քննարկում է անցկացվել «Երկխոսության մեդիա» կենտրոնում։ Փաստաբաններն ու իրավապաշտպանները նախ անդրադարձել են դատարանների մուտքերն արգելափակելու վարչապետի հայտարարությանը։ Փաստաբան Սուսաննա Մխիթարյանը շեշտել է, որ այն հակասահմանադրական է, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարզային գրասենյակի պատասխանատուն նշել է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և […]

̰
ՊՎԾ-ն ոստիկանությունում ուսումնասիրություն է իրականացնում

13:21 23.05.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի մայիսի 7-ից սկսած ծառայությունն ուսումնասիրություն է իրականացնում ՀՀ ոստիկանությունում՝ կապված տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի գնման գործընթացների հետ։ Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ։ Ուսումնասիրությունները գտնվում են ամփոփման փուլում։ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն առավել բովանդակային պարզաբանում կներկայացնի ուսումնասիրությունների ամփոփումն ավարտելուց հետո։

̰
ՍԴ-ն մի քանի ժամ ունի Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վերաբերյալ որոշում կայացնելու համար

12:52 23.05.2019

ՀՀ Սահմանադրական դատարանը քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկավ՝ տեղեկացնելով, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով), ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2019 թվականի մայիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին։ ՍԴ-ից տեղեկացրին, որ դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում, և դիմումի […]

̰
Ինչպե՞ս է 1.5 տարեկան երեխան վնասվածք ստացել մանկապարտեզում

11:46 23.05.2019

«Ինչուիկ» նախակրթարանում օրեր առաջ երեխան քերծվածք է ստացել դեմքի շրջանում: Նախակրթարանի տնօրեն Արթուր Ավետիսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց: Նա ասաց, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 16-ին: «Երեխան եղել է մանկասայլակում, դայակը գնացել է, որ խաղալիք բերի: 2 տարեկան Մանեն ճանկռել է երեխայի դեմքը: 1.5 տարեկան Դավիթիկը մանկասայլակի մեջ է եղել, ճանկռողը 2 տարեկան Մանեն […]

̰
Ավարտվել է Ստեփանավանում զգալի չափերով գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

11:10 23.05.2019

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է զգալի չափերով գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց […]

̰
Գյումրիում մի քանի ամսից կշահագործվի ածիկի գործարանը, բայց պահեստավորած հումք՝ գարի դեռ չունի

00:08 23.05.2019

Մի քանի ամսից նախատեսվում է Գյումրիում գործարկել ածիկի գործարանը, որի կառուցումն արդեն 10 տարի է՝ շարունակվում էր: Բայց ընկերությանը 10 տարում չի հաջողվել ստեղծել հումքային բազա։ Գործարանը պահեստավորած գարի չունի, տեղի ֆերմերների հետ չի ստացվում գարի մշակելու և մթերելու գործում համաձայնության գալ։ Իսկ տարեկան 20․000 տոննա գարի վերամշակելու արդյունքում գործարանի հզորությունները թույլ են տալիս ստանալ […]

̰
ԱՄՆ-ում պլաստիկից հսկայական կետի «քանդակ» են ստեղծել

19:51 22.05.2019

Ամերիկացի քանդակագործներ Ջոել Դինը և Յուստինա Սալնիկովան յուրատեսակ ստեղծագործության հեղինակ են դարձել: Նրանք վերամշակված պլաստիկից կետի հսկայական «արձան» են ստեղծել` այդկերպ փորձելով հանրության ուշադրությունը սևեռել Համաշխարհային օվկիանոսի աղտոտման գլոբալ խնդրի վրա: Պլաստիկե կետի երկարությունը 25 մետր է, բարձրությունը` 4 մետր: Որպես հումք են ծառայել պլաստիկե շշերն ու տոպրակները, խաղալիքները: Ստեղծագործությունը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում` […]

̰
Թատերականի ուսանողները լրագրողներից պահանջում են չնկարել իրենց քննարկումը

19:18 22.05.2019

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այսօր ռեկտորի ընտրության հարցը թեժ քննարկումների առիթ է տվել։ Այժմ ուսանողները փակ են պահում ինստիտուտի շենքի դուռն ու փորձում քննարկում անել այդ հատվածում։ Լրագրողներն ու օպերատորներն աշխատում են նույն հատվածում, ինչը ուսանողներին խմբերից մեկին դուր չեկավ։ Նրանցից մի քանիսը փորձեցին դուրս հրավիրել լրագրողներին, ինչից հետո խնդրեցին կա’մ անջատել ուղիղ […]

̰
Դատական բարեփոխումները չպետք է խաթարեն համակարգի բնականոն աշխատանքը. հայտարարություն

18:50 22.05.2019

ՀՀ դատավորների միության խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով դատական բարեփոխումների անհրաժեշտության մասին խոսակցություններին: «Վերջին օրերին զանգվածային լրատվության որոշ միջոցների, ինչպես նաև հասարակության մի շարք անդամների կողմից համացանցում, հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումների և հրապարակային միջոցառումների շրջանակներում հնչում են դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններ, որի կապակցությամբ ՀՀ դատավորների միությունը հանդես է գալիս […]

̰
Զինվորականների աշխատավարձի բարձրացման համար ավելի շատ գումար կծախսենք. վարչապետ

18:16 22.05.2019

Նոր հաշվարկներով զինվորականների աշխատավարձի բարձրացման համար ավելի շատ գումար կծախսենք՝ 6.5 միլիարդ դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բացի դրանից՝ ևս 10 միլիարդ կտրամադրենք համայնքներին սուբվենցիոն ծրագրերով: Այնպես որ, նոր որոշում պետք է կայացնենք 35 միլիարդ դրամի մասով»,- գրել է նա: Վարչապետը նաև տարածել է բյուջետային հավելյալ միջոցների բաշխման […]

̰
Հրապարակվել են Իտալիայում ավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիների անունները

17:42 22.05.2019

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը նոր տեղեկություններ է հաղորդել Սիենա քաղաքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առողջական վիճակի մասին: «Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում եղել է ՀՀ երկու քաղաքացի՝ Մարգարիտա Գյուլումյան՝ ծնված 10․06.1982թ. և Նինա Մեհրաբյան՝ ծնված 24.04.1987թ.։ Նինա Մեհրաբյանը ստացել է թեթև վնասվածքներ և համապատասխան բուժօգնությունից հետո դուրս գրվել։ Մարգարիտա […]

̰
Ստանիսլավ Զասը 2020թ. հունվարից հնարավոր է գլխավորի ՀԱՊԿ-ը

17:39 22.05.2019

Այսօր ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում հավանություն տրվեց Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանը ներկայացնելու 2020թ. հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման համար Ստանիսլավ Զասի թեկնածությունը։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

̰
Լևոն Երանոսյանի հարազատների մասնակցությամբ ծեծկռտուքի գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել

16:49 22.05.2019

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի որդու և փեսայի մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 118-րդ հոդվածի` ծեծի հատկանիշներով։ Ս. թ. ապրիլի 7-ին ոստիկանությունն ահազանգ էր ստացել ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի որդու […]

̰
Ուկրաինան չեղարկել է ԱՊՀ շրջանակներում կնքված մի շարք համաձայնագրեր

16:39 22.05.2019

Ուկրաինայի կառավարությունը մայիսի 22-ին կողմ քվեարկեց ԱՊՀ շրջանակներում մի շարք համաձայնագրերի չեղարկմանը: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը: Թե կոնկրետ ինչ համաձայնագրերի մասին է խոսքը, դեռևս մանրամասներ չեն հաղորդվում: «Հաստատված է «ԱՊՀ շրջանակներում կնքված միջազգային առանձին պայմանագրերից դուրս գալու մասին» որոշումը»,- ասել է վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը: Հիշեցնենք, ավելի վաղ Ուկրաինան դուրս էր եկել ԱՊՀ ռազմական համաձայնագրից: […]

̰
Իտալիայում ավտոբուսի կողաշրջման հետևանքով հայ աղջիկ է վիրավորվել. Իտալիայում ՀՀ դեսպանությունը SHANTNEWS.am-ին

16:06 22.05.2019

Իտալիայում հայ զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսի կողաշրջվելու հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների թիվը դեռ վերջնականապես հստակեցված չէ: Իտալիայում ՀՀ դեսպանությունից SHANTNEWS.am-ին մանրամասներ հայտնեցին: «Այս պահի դրությամբ տեղյակ ենք, որ ՀՀ մեկ քաղաքացի կա վիրավորների թվում: Ավտոբուսի կողաշրջվելու հետևանքով ուղևորներից մեկը զոհվել է, 30-31 վիրավոր կա: ՀՀ քաղաքացիներ եղել են ավտոբուսում, այս պահի դրությամբ մենք մեկի մասին ենք […]

̰
Եվս մեկ զոհված զինծառայողի ընտանիք փոխհատուցում կստանա

15:26 22.05.2019

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը տեղեկացնում է, որ հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 14.05.2019թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում մեկ զինծառայողի ընտանիքի: Պայմանագրային զինծառայող Մհեր Ավետիքի Հովսեփյանի ընտանիքին հասանելիք հատուցումը կազմում է 10 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև 20 տարվա ընթացքում՝ ամսական 250 000 ՀՀ դրամ: Համաձայն «ՀայԲիզնեսԲանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվի […]

̰
Մահացել է աշխարհի ամենահայտնի վարսահարդարներից մեկը

15:23 22.05.2019

Ֆրանսիայում 89 տարեկանում մահացել է հայտնի վարսահարդար, մազերի կտրվածքների և ձևավորման բազմաթիվ, այդ թվում՝ ինովացիոն մեթոդների հեղինակ Պատրիկ Ալեսը: Նա կտրվածքներ է մշակել Կատրին Դենյովի, Զեքի Քենեդիի ու բազմաթիվ այլ հայտնիների համար: Ալեսը նաև մազերի խնամքի հետ կապված մի շարք նորամուծությունների հեղինակ է: Նա ծնվել է 1930-ին,  իսպանական Սանտանդերում: Ալեսի իսկական անունը Խեսուս Գոնսալես է: […]

̰
Փոփոխություններ Հանրապետության հրապարակի գունաերաժշտական շատրվանների ժամանակացույցում

15:10 22.05.2019

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայիսի 28-ից Հանրապետության հրապարակի ջրային շոուն կլինի ժամը 21:00-23:00-ն: «Հարգելի՛ համաքաղաքացիներ, մայիսի 28-ից Հանրապետության հրապարակի գունաերաժշտական շատրվանների ժամանակացույցում կկատարվեն փոփոխություններ: Ջրային շոուն կմեկնարկի ժամը 21:00-ից և կշարունակվի մինչև 23:00-ն: Տեխնիկական-սանիտարական օրն այսուհետ երեքշաբթի օրվա փոխարեն կտեղափոխվի երկուշաբթի»:  

̰
ՄԻՊ-ը միջոցներ է ձեռնարկում` կապված «Բագրատաշենի» անցակետում ստեղծված իրավիճակի հետ

15:07 22.05.2019

ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում քաղաքացիների ունեցած դժվարությունների հանգամանքները պարզելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է վարույթ: Պաշտպանի հանձնարարությամբ՝ իրավասու մարմինների հետ իրականացվում են աշխատանքներ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով:

̰
ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը մեկնարկել է

14:41 22.05.2019

ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը մեկնարկել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա նաև լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների լուսանկարման արարողություն»:

̰
BACK_TO_TOP