13:40 22.05.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արտյոմ Ծառուկյանը, «Պետական տուրքի մասին» նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունենալով, հիշեցրեց, որ իրենց խմբակցությունը համապատասխան հայտարարությունն արել էր, ասել էին՝ աշխատանքային քննարկմանը ԲՀԿ-ն չի մասնակցի ավելորդ շահարկումներից խուսափելու համար: «Մենք ամեն դեպքում կարող էինք հարցեր տալ, բայց հավատարիմ ենք մնում մեր հայտարարությանը, ուզում եմ վերահաստատել՝ ինչ որոշում որ կայացնեք քննարկման […]
13:20 22.05.2019
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այսօր ռեկտորի ընտրություններ են: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, առաջադրված է 3 թեկնածու՝ բուհի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը, ստեղծագործական և հեռանկարային գծով պրոռեկտոր Արմեն Հարությունյանը և թատերագետ Վասիլի Գևորգյանը: Ըստ կանոնակարգի՝ նախատեսվում է, որ թեկնածուն պետք է ունենա կոչում՝ վաստակավոր արտիստի, ժողովրդական արտիստի, արվեստի վաստակավոր գործչի կամ ՀՀ մշակույթի […]
13:10 22.05.2019
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ» կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը նշեց՝ իրականում իսկապես սպասում էր, թե ինչպիսի լուծում է ի վերջո կառավարությունը գտնելու վատթարացող նորմի կիրառման առումով: «Հարկային օրենսգրքի փոփոխության նախադեպը, որով ընտրովի փոփոխություն ենք անում՝ վատթարացնող նորմը ավելի շուտ կիրառության մեջ դնելու համար, կարծում եմ՝ […]
12:32 22.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Եղիշե Սողոմոնյանը խորհրդարանում «Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ դիմեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին՝ նշելով, որ ցանկացած պարագայում պետք է այնպիսի պայմաններ ստեղծեն, որ տեղական արտադրողները կարողանան մրցակցել, որ լինի տեղական արտադրող: «Պետք է խաղի կանոնները չփոխենք. տուրքը պետք է այնպես սահմանվեր, […]
11:48 22.05.2019
Շահնուր Վաղինակ Ազնավուրյան. աշխարհահռչակ շանսոնյեին գերմանական պարբերականներից մեկն այսպես է նկարագրել. «180 վաճառված ալբոմ, Էդիտ Պիաֆի, Լայզա Մինելիի հետ համագործակցություն, Ոսկե սկավառակների անհիշելի քանակ, 1200 երգ` կատարված 8 լեզուներով։ Նրա անունն առաջ է անցել Ֆրենկ Սենատրայից և Էլվիս Փրեսլիից։ Նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմում՝ սկսած Ֆոլկեր Շլյոնդորֆի «Թիթեղյա թմբուկից», մինչև Ատոմ Էգոյանի «Արարատը»: Նա […]
09:37 22.05.2019
Վրաստանի ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) անցկացրած հետազոտության համաձայն` Վրաստանի ազգային անվտանգության համար մեծագույն սպառնալիք է համարվում Ռուսաստանի «ռազմական ագրեսիան»: Այսպես է կարծում հարցվածների 31%-ը: 11%-ը որպես հիմնական սպառնալիք է համարում Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիան, 10%-ը` ռուսական քարոզչությունը: Հարցվածների 4%-ն ահաբեկչությունը համարում է ազգային անվտանգության մեծագույն սպառնալիք։ Հարցին՝ ի՞նչը կաջակցի Վրաստանի ազգային անվտանգության ամրապնդման գործին, […]
08:44 22.05.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ քաղաքացիները, որոնք հասնում են կենսաթոշակային տարիքի, հաճախ հայտնվում են լուրջ խնդրի առաջ, աշխատանքային ստաժը հաշվարկելու ժամանակ քաղաքացու համար արխիվային տեղեկանքները դարձել են անհասանելի: Նրանք չեն կարող արխիվից ձեռք բերել իրենց աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքները: Այս խնդրի միակ լուծումը դատարան դիմելն է: Բայց կենսաթոշակային տարիքի հասած շատ քաղաքացիներ չեն դիմում այդ […]
18:25 21.05.2019
ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի՝ NDI-ի հետազոտության համաձայն, Վրաստանի ողջ տարածքում հարցախույզին մասնակցած բնակչության մեծ մասը գործազուրկ է: «Համարո՞ւմ եք արդյոք, որ աշխատանք ունեք» հարցին 41 տոկոսը դրական պատասխան է տվել, իսկ 59 տոկոսը՝ բացասական: Ինչ վերաբերում է մայրաքաղաքի բնակչությանը, այստեղ 46 տոկոսն ունի աշխատանք, 54 տոկոսը գործազուրկ է: Էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում գործազրկության մակարդակը շատ […]
18:15 21.05.2019
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների պաշտպան, փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մարտի 1-ի գործը կասեցնելու դատական որոշմանը: Նա գրել է. «Սիրելի ընկերներ Դուք արդեն տեղեկացված եք, որ դատավոր Դ․ Գրիգորյանը 20/05/2019թ․-ին որոշել էր կասեցնել «Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի և մյուսների» գործի վարույթը՝ ՍԴ դիմելու համար։ Անտեսում եմ այս պահին նման որոշման՝ արդեն […]
16:30 21.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողները զրուցեցին խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ: «Քննարկում էինք խմբակցության առաջիկա անելիքները, քննարկումների արդյունքում որոշում կայացվեց, առաջիկա լիագումար նիստում դա արդեն կլինի, ջրօգտագործման հետ կապված քննիչ հանձնաժողովի, Ապրիլյան պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողովի ստեղծման հարց կդնենք: Նաև վեթինգի նախագիծն ունենալու համար որոշում է կայացվել, այսօրվանից շարունակվում են, նախապես […]
16:14 21.05.2019
«Լուսավոր Հայաստան»-ի խոսնակ Արեն Պետունցը ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայտարարություն, որը պետք է քննարկվի ՀՀ ԱԺ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունների կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում: Դրանում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն Ը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիների կողմից դատարանների շենքերի […]
16:03 21.05.2019
Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն քրեական գործ է հարուցել՝ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից հնարավոր պետական դավաճանության համար: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն: Նշվում է, որ խոսքը 2018 թ. նոյեմբերի 25-ի մասին է, երբ Կերչի նեղուցը հատել էին ուկրաինական 3 ռազմանավեր: Պորոշենկոյի դեմ հայց է ներկայացրել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Անդրեյ […]
15:37 21.05.2019
Քիչ առաջ Վանաձորի Սունդուկյան փողոցի տներից մեկից՝ 2 վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 1-ամյա երեխա: Shamshyan.com-ի հաղորդմամբ` բժիշկներն արձանագրել են, որ տղայի մարմնի 35 տոկոսը վնասվել է, ու տեղում առաջին օգնությունը ցուցաբերելուց հետո երեխային Վանաձորից ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի Այրվածքաբանության կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ երեխան այրվածքները ստացել է եռման ջրից։
14:45 21.05.2019
«Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանում» գիտաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հանքարդյունաբերությանը: «Հանքարդյունաբերության ոլորտում արտահանման 90 տոկոսը խտանյութն է: Սա, իհարկե, մեծ խնդիր է, ինչը նշանակում է, որ մեր պետությունն այս առումով հանքահումքային երկրի կարգավիճակ ունի՝ սրանից բխող հետևանքով: Մեր խնդիրն է՝ այս հանքարդյունաբերության ցիկլը հնարավորինս երկարացնել: Այս կապակցությամբ կառավարությունը քննարկումներ, բանակցություններ ունի, […]
14:07 21.05.2019
Գավառում ուժեղ կարկուտ է տեղացել: Այս մասին տեղեկացանք ֆեյսբուքյան օգտատերերից մեկի էջից: «Գավառում ուժեղ կարկուտը հողին հավասարեցրեց մարդկանց բերքն ու բարիքը: Բնությունը դաժան է վարվում: Հ.Գ. Երևի մարդկանց պատասխանում է ճիշտ այնպես, ինչպես հաճախ իրենք են վերաբերվում»,- գրել է ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Հովակիմյանը: https://www.facebook.com/tigran.hovakimyan.3/posts/2223838514397803
13:55 21.05.2019
Գիտությունների ազգային ակադեմիայում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտաժողովի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը դժգոհություն հայտնեց, որ 2 բուհերի ղեկավար կազմից ոչ մեկը ներկա չէ: «Մի տարօրինակ բանի մասին եմ ուզում ասել, ենթադրում եմ, որ դա հետագայում կշտկվի: Ես չեմ տեսնում այստեղ տնտեսագիտական թիվ 1 բուհի ղեկավարին կամ ղեկավարությանը: Քիչ […]
13:35 21.05.2019
Մայիսի 29-ին կայանալու է Եվրասիական տնտեսական միության հինգերորդ հոբելյանական նիստը: SHANTNEWS.am-ն այդ նիստին ընդառաջ փորձեց որոշ տվյալներ ներկայացնել ԵԱՏՄ երկրներ արտահանվող և ԵԱՏՄ երկրներից ներմուծվող ապրանքային կառուցվածքի վերաբերյալ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից մեզ տրամադրեցին տվյալներ՝ ըստ երկրների: 2017-2018թթ. ԵԱՏՄ-երկրներ հիմնականում արտահանվել են հետևյալ ապրանքները. ալկոհոլային խմիչքներ, ադամանդ, թարմ կամ պաղեցրած լոլիկ, լոլիկի մածուկ, […]
12:47 21.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցում է «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտաժողովին: Գործադիրի ղեկավարն ընդգծել է Հայաստանի կառավարության և փորձագիտական հանրության մշտական հաղորդակցության կարևորությունը: Ըստ նրա՝ տեսակետների քննարկման ընթացքում արժեքավոր գաղափարներ կծնվեն և կիրագործվեն: «Ուզում եմ ողջունել գիտաժողովի անցկացումը: Շատ ուրախ եմ, որ այսպիսի գիատաժողով կազմակերպվել է այսպիսի լուրջ մոտեցմամբ: Մեզ […]
12:30 21.05.2019
Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական գործողություններ է իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետությունից աղ ներկրող «Սոլտեքս» ՍՊԸ-ում՝ «Եռակի մաքրազտված աղ» անվանմամբ աղի մեջ կալիումի և նատրիումի ֆերոցիանիդ ցուցանիշները ստուգելու նպատակով: Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ 22.02.2019թ. և 25.04.2019թ. արտադրության 100 գրամանոց փաթեթավորմամբ աղի խմբաքանակների մեջ կալիումի և նատրիումի ֆերոցիանիդ ցուցանիշը գերազանցել […]
11:49 21.05.2019
Կրակովում Լեհաստանի պատմության մեջ աննախադեպ ծնունդ է գրանցվել: Ինչպես հաղորդում է Gubdaily.ru-ն, կինը լույս աշխարհ է բերել վեցյակի: Հղիության 29-րդ շաբաթում կնոջը կեսարյան հատում են արել: Կինը լույս աշխարհ է բերել 4 դուստր և 2 որդի: Ամենափոքրը 800 գրամ է կշռել, իսկ ամենամեծը՝ 1200: Բոլոր նորածինները տեղավորված են ինկուբատորների մեջ: Նորածինների մայրիկն իրեն լավ է […]
11:45 21.05.2019
Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու համալիրի տարածքում մայիսի 25-ին կանցկացվի համահայկական պարային ֆլեշմոբ «Արի պարի քոչարի- 2019»: «Համահայկական ֆլեշմոբին միանալու են «Հայորդաց տուն», «Հայասա», «Վարդավառ» պարային համույթները: Ֆլեշմոբը նվիրված է հայ մշակույթի երկու մեծ ներկայացուցիչների՝ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակին»: Այս մասին հաղորդում է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի մամլո ծառայությունը:
11:39 21.05.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հյուրանոցային համալիրում առերևույթ հափշտակություն կատարած անձի ինքնությունը։ ՀՀ ոստիկանության Աջափնյակի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2019թ. փետրվարի 21-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրազի փողոցում գործող հյուրանոցներից մեկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը գումար է […]
11:04 21.05.2019
«Լուսավոր Հայաստան»-ի մամուլի խոսնակ Արեն Պետունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ԱԺ արտահերթ նիստը կայանալու է: «Սիրելի՛ քաղաքացիներ, Ինչպես արդեն հայտնել էինք, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու համար նախորդ օրվա իրադարձությունները։ Նախաձեռնությանը միացել են նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 18 պատգամավորները։ Համաձայն «Իմ քայլը» խմբակցության հետ ձեռքբերված համաձայնության՝ նիստը […]
11:03 21.05.2019
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ արձագանքելով զանգվածային լրատվության միջոցներում տարածված տեղեկատվությանը, որ մի խումբ անձինք «Կասկադի» տարածքում մոտեցել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են. «Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ՝ հրապարակումից անմիջապես հետո կապ է հաստատվել Արթուր Իսպիրյանի հետ, […]
10:59 21.05.2019
«Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ Հայաստանի դատական համակարգում վիրահատական միջամտությունների անհրաժեշտության մասին հայտարարությանը: «Երեկ Նիկոլ Փաշինյանին առաջարկել եմ հրաժարվել արտասահմանից մեզ պարտադրված օտար օրակարգից, այսպես կոչված, «վեթթինգից», անցումային արդարադատությունից, դատավորների ինքնասիրությունն ու արժանապատվությունը ստորացնող գործողություններից։ Փոխարենն առաջարկել եմ իմ և իմ գործընկեր պրոֆեսիոնալ իրավաբանների աջակցությունը՝ […]
09:31 21.05.2019
Ամենաթունդ հակահայերը մուսուլմանացած հայերն են: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս տեսակետը հայտնեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը: «Այսօր նրանց մեջ քիչ չեն ֆաշիստական կուսակցությանը հարողներ: Սակայն նրանց վանելը մի ուրիշ սխալ է: Պետք է փորձենք նրանց սիրաշահել»,- ասաց նա: Նա նշեց, որ Թուրքիայում կան տարբեր կազմակերպություններ, որոնք պատրիարքարանի պես իրենց հեռու են պահում կրոնափոխ հայերից: «Այստեղ […]
07:15 21.05.2019
Մայիսի 20-ին՝ ժամը 18:24-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Արգիճի գետում հայտնաբերվել է դի. գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Արգիճի գետից դուրս են բերել, մոտ 60 մ ձորից բարձրացրել Հ. Մ.-ի (ծնված 1989 թ.) դին և հանձնել […]
00:43 21.05.2019
Ռուսաստանի Օմսկի շրջանում մայրն իր 10-ամյա որդուն պատժել է՝ նրան կապելով սյանը: Ինչպես հայտնում է տեղական СК կայքը՝ 39-ամյա կինն այդ քայլին գնացել է այն բանից հետո, երբ իմացել է, որ երեխան չի ներկայացել դասերին: Աղբյուրը հայտնում է, որ մայրը սկզբում երեխային ծեծել է գոտիով, ապա կապել է խորդանոցի սյանն ու բերանը գուլպայով փակել, որ […]
23:42 20.05.2019
Մայիսի երրորդ կիրակին շատ երկրներում նշվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օր: Այս տարի այն նշվեց մայիսի 20-ին, որին միացել էր նաև Հայաստանը: Գյումրու թատերական հրապարակում «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն անցկացրել է տեղեկատվական ակցիա, որի ընթացքում երիտասարդ կամավորներն անցորդներին բաժանել են տեղեկատվական թերթիկներ, հարցուպատասխանի միջոցով պարզել հասարակության իրազեկվածությունը ՁԻԱՀ-ի մասին: Ըստ վիճակագրական տվյալների՝ Շիրակի մարզը […]
22:42 20.05.2019
Եռաբլուր պանթեոնում Գուրգեն Յանիկյանի մասունքների ամփոփումը զայրացրել է թուրքական իշխանություններին: Թե ո՞վ է Գուրգեն Յանիկյանը, և ինչո՞ւ է նրա ետմահու «վերադարձը» Հայաստան աղմուկ բարձրացրել Թուրքիայում, SHANTNEWS.am-ին ներկայացնում է հայ նորագույն պայքարի մարտիկների կյանքն ուսումնասիրած գրող, գրականագետ Կարո Վարդանյանը: Նա ասում է, որ իրականում Թուրքիան ոչ թե զայրացել է, այլ ձևացրել, թե զայրացել է: Կարո Վարդանյանը […]