17:59 24.05.2019
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Ն. Ղարիբյանը: «Ղեկավարվելով «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 43 կետի զ. ենթակետով՝ ս. թ. մայիսի 22-ին կայացել է […]
17:49 24.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՀՅԴ հանրահավաքի ժամանակ հնչած քննադատությանը, թե «Ապրիլյան պատերազմի հետաքննությունը շոու չէ»: Նա նշեց՝ ենթադրում է, որ «դավադիր պատերազմի վերաբերյալ» վարչապետի խոսքին են արձագանքում, ապա ընդգծեց՝ այդ խոսքը փոքր-ինչ մանիպուլացվեց, որովհետև վարչապետը շեշտեց՝ նախընտրական շրջանից սկսած՝ հնչում են կոչեր, անգամ այն, թե չեն հասկանում՝ ինչու […]
17:48 24.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Վարչապետը, բացելով նիստը, նշել է, որ կառավարության համար ռազմարդյունաբերության ոլորտը գերակայություն է, և այս ոլորտի հետ կապված լուրջ ծրագրեր ու նպատակներ կան: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխություններին, որոնց արդյունքում ստեղծվելու է […]
17:44 24.05.2019
Բարձրագույն դատական խորհուրդը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Գևորգ Դանիելյանը: «Բարձրագույն դատական խորհրդի նախագահ պարոն Գագիկ Հարությունյանը, «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 87-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքերով դիմում է ներկայացրել (ամբողջական տեքստը զետեղված է դատական իշխանության պաշտոնական կայքում) Բարձրագույն դատական խորհուրդ՝ իր […]
17:34 24.05.2019
Նոր զարգացումներ են գրանցվել վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ: Ադրբեջանական կողմը շարունակում է ճանապարհաշինական աշխատանքները վանական համալիրի ուղղությամբ: Այդ մասին, սակայն, վրացիները տեղեկացել են այսօր, երբ սահմանապահները փակել են վանկան համալիրի գլխավոր տաճար տանող ճանապարհը՝ արգելելով զբոսաշրջիկների մուտքը համալիրի տարածք: Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան հայտնել է, որ սահմանային հարցերով զբաղվող հանձնաժողովի […]
17:32 24.05.2019
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը խորհրդարանի լսումների ընթացքում իր ելույթը սկսեց դատաիրավական համակարգի մասին խոսելիս՝ անվանելով այն կախյալ: «Հեղափոխությունից հետո մենք շարունակ տեսնում ենք դատավորների որոշումների հետևանքով հանրային ցասումի բռնկումներ, բողոքի արտահայտություններ: Իրավագիտակցության բարձրացման և արդարադատության հանդեպ վստահության աճի փոխարեն ինքնադատաստանի, հակաիրավական կոչերի ալիքներ են բարձրանում այն պարզ պատճառով, որ դատաիրավական համակարգը դիմադրում է բարեփոխմանը: Սակայն […]
17:23 24.05.2019
ԱԺ լսումների ընթացքում ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն իր ելույթը սկսեց շնորհավորանքով, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել: «Սա կոնկրետ քայլ է այն խնդրի ուղղությամբ, որի մասին խոսում ենք: Իրոք, շնորհավորելու հարց է»,- ասաց նա: Այնուհետև նա խոսեց անցումային արդարադատության մասին: «Երրորդ իշխանությունն այսօր ակնհայտ սաբոտաժ է անում: Սրա դեմը չառնելը հանցագործություն է, խնդիրը […]
17:16 24.05.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արզուման Հարությունյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից: Հրամանագրում, մասնավորապես, ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արզուման Հարությունյանին […]
17:05 24.05.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում ընթացող լսումների ժամանակ խոսել է արդարադատության համակարգի մասին: «Այս միջավայրում կա տոտալ անհանդուրժողականություն մյուս կարծիքի հանդեպ, երբ նայում ես հասարակական դիսկուրսը, հնչում են գիլյոտինի կոչեր, հնչում են քաղաքական վենդետաների կոչեր: ԵԽԽՎ-ի համազեկուցողների հայտարարությունը զտում են: Մի կողմը վերցնում է իրեն հաճելի նախադասությունը, մյուս կողմը վերցնում է […]
16:37 24.05.2019
Այսօր Ախուրյանի տարածաշրջանի Բասեն գյուղում իր տան հարևանությամբ բնակվող քրոջը սպանած, նրա որդուն դանակահարած, ապա նկուղում առաստաղից կախվելու միջոցով ինքնասպան եղած 59-ամյա Ալբերտ Կանդալյանը 2009 թվականից հաշվառված է եղել Ախուրյանի բժշկական կենտրոնի հոգեբուժական կաբինետում` շիզոֆրենիա ախտորոշմամբ։ «Հիվանդը մշտապես գտնվել է հսկողության տակ, բավականին հանգիստ է եղել, ուներ լավ ընտանիք, ովքեր մշտապես հետևում էին ժամանակին դեղորայք […]
16:20 24.05.2019
ԱԺ լսումներից հետո լրագրողների հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը խոսել է դատարաններում կոռուպցիոն սխեմաների ու դատավորների գործունեության մասին: «Եթե ժամանակին քայլեր արվեին, մեղավոր, անարդար վճիռ կայացրած դատավորները դատապարտվեին, այսօր մենք նման խնդրի չէինք բախվի»,- ասաց նա: Նրա խոսքերով՝ կան սխալներ, որոնց մասին իրենք չեն լռում: «Շատ խնդիրներ ենք տեսնում գործող իշխանության գործունեության մեջ` անփորձությունը, […]
15:54 24.05.2019
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանն ԱԺ-ում՝ ելույթների փուլում, խոսել է անցումային արդարադատության, վեթինգի մասին: «Մենք վաղուց ունենք այդ գործիքակազմը, որը վերաբերում է վեթինգին և ակտիվների վերադարձի իրավակարգավորումներին: Մասնավորապես, գույքի և եկամուտների հայտարարագրման միջոցով վեթինգ, եթե բովանդակային առումով ասենք, ունենք վաղուց: 2012 թվականից ունենք «Հանրային ծառայության մասին» օրենք, որով պաշտոնատար անձինք պարտավոր […]
15:50 24.05.2019
Վեթինգը բավականին նուրբ է, պետք է ենթադրել, որ այն կարող է ազդեցություն ունենալ նաև տնտեսության վրա: Այս մասին ԱԺ լսումների ժամանակ՝ ելույթների փուլում, խոսեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը: «Թալանված ակտիվների զգալի հատվածը ներդրվել է մեր ներքին տնտեսության մեջ, դրանց վերադարձի իմաստով պետք է ուսումնասիրել տնտեսության կառուցվածքը: Բայց որպես նպատակ՝ գործընթացի […]
15:50 24.05.2019
Այսօր Հայաստանում նշում են Վերջին զանգը: SHANTNEWS.am-ի թղթակիցը եղել է Երևանի մի շարք դպրոցներում: Ինչպես են շրջանավարտները տոնել Վերջին զանգը՝ առաջարկում ենք հետևել տեսանյութում:
14:39 24.05.2019
ԱԺ լսումներից հետո ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը զրուցել է լրագրողների հետ և խոսել անցումային արդարադատության անհրաժեշտության մասին: «Այսօր մենք ունենք վիրավորված հասարակություն, որն օտարվել է պետությունից: Եթե հիմա կա մի իշխանություն, որը վստահություն է ներշնչում, որը կարող է հարցեր լուծել, դա չի նշանակում, որ այդ հարցերը լուծվել են: Դա ընդամենը ժամանակավոր զինադադար է ժողովրդի և […]
14:37 24.05.2019
ՀՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման, զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց սոցիալական երաշխիքների հետ կապված մի շարք […]
14:25 24.05.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը մայիսի 24-ին Ղազախստանի խորհրդարանի սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային հրավերով Ալմաթի քաղաքում մասնակցել է Եվրասիական մեդիա 16-րդ ֆորումին, որը կրում է «Դեգլոբալիզացիա․ նոր համաշխարհային լանդշաֆտ» խորագիրը։ Ինչպես տեղեկացնում է վարչապետի տիկնոջ պաշտոնական կայքէջը, ֆորումի շրջանակում` «Վստահության ճգնաժամ․ գլոբալ ուժերի դասավորում» խորագրով քննարկման ժամանակ, տիկին Հակոբյանն անդրադարձել […]
13:42 24.05.2019
Երեկ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր անձնական էջում լուսանկար էր հրապարակել,որում պատկերված էին Գյումրիի շուկայամերձ տարածքում վաճառվող «ՊՆ» մակնշմամբ Հայկական բանակի զինվորներին տրամադրվող վաճառքի ոչ ենթակա օճառները: SHANTNEWS-ի թղթակցին թեմայի շուրջ մեկնաբանություն է տվել ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա տեղեկացրել է, որ նյութեր են կազմվել, և դրանք ուղարկվել են ռազմական ոստիկանությանը: «Ռազմական ոստիկանությունն ուսումնասիրություններ է կատարելու […]
13:18 24.05.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հունիսի 7-ին կթողնի Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին: Մեյը ստիպված է եղել նման հայտարարությամբ հանդես գալ կուսակիցների, այդ թվում՝ նախարարների կաբինետի անդամների դրդմամբ, ովքեր դժգոհ են եղել Բրեքսիթի հարցով ԵՄ հետ համաձայնագրի թարմացմամբ: Այն ներկայացրել է Մեյը: Սա նշանակում է, որ Մեյը նաև […]
13:15 24.05.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Հանդիպմանը քննարկվել են դատական ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:
13:01 24.05.2019
Լրագրողներն այսօր այցելել են ՀՀ ԶՈւ իրային բազա, որտեղ թիկունքի պետը և թիկունքային ծառայության պատասխանատուները ներկայացրել են զինվորականներին տրվող սնունդն ու հագուստը: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը՝ զինծառայողներին տրվող ներքնազգեստը թարմացված է, կոշիկների փորձարկումներ են անում: Կոշիկների երկու տարբերակ է փորձարկվում, որոնցից մեկը՝ մեկ ամիս, մեկը՝ երեք ամիս: Նախատեսված է, որ կոշիկների փորձարկումից վեց ամիս […]
12:47 24.05.2019
Մայիսի 22-ին Երևանի ավագանին քննարկեց ու մասամբ հավանություն տվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորչի փողոցների և Մաշտոցի պողոտայի անվանափոխության վերաբերյալ նախագծին: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն առաջարկում էր Գրիգոր Լուսավորիչ փողոցն անվանափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորչի», Մաշտոցի պողոտան՝ «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» և Մովսես Խորենացու փողոցը՝ «Սուրբ Մովսես Խորենացու»: […]
12:14 24.05.2019
ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը 14 ամսվա պաշտոնավարումից հետո հրաժարական է տվել: Ներկայացված դիմումի մեջ Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Բարձրագույն դատական խորհրդի հարգարժան անդամներ, Նկատի ունենալով դատական իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները և այդ առիթով մայիսի 20-ին մամուլով իմ կողմից արտահայտած մտահոգությունները՝ այլևս նպատակահարմար չեմ համարում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և խորհրդի […]
12:13 24.05.2019
ՀՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցելուց հետո ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը զրուցել է լրագրողների հետ և պատասխանել վեթինգ անցկացնելու վերաբերյալ հարցին: «Անկեղծ ասած չգիտեմ`օրե՞նք, թե՞ որոշում է լինելու վեթինգի վերաբերյալ: Լինելուց հետո, երբ հստակ նշված կլինի, թե ինչ է իրենից ներկայացնում վեթինգը, և ինչպես ենք մենք պատկերացնում այն, եթե […]
12:02 24.05.2019
Հեղափոխության հաղթանակի հաջորդ օրվանից կոռուպցիայի դեմ պայքար է սկսվել: Խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին ասել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ով մասնակցում էր ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստին: «Հեղափոխությունից անմիջապես հետո կոոռուպցիայի դեմ անզիջում պայքար է տարվել, որի առաջնագծում եղել է Ազգային անվտանգության ծառայությունը, մինչև այսօր մենք իրականացնում […]
11:58 24.05.2019
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԴԽ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արման Խաչատրյանը: Նա հրապարակել է նաև հրաժարականի փաստաթուղթը:
11:56 24.05.2019
Մամուլում լուրեր են շրջանառվում, թե ԱԱԾ տնօրենը մտադիր է քաղաքական գործունեություն սկսել, նույնիսկ հավակնում է վարչապետի պաշտոնին, նման ցանկություն կա՞: ԱԺ միջանցքներում այս հարցը տվեցին լրագրողներն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, ով եկել էր մասնակցելու ՀՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստին: «Այդ հարցին պատասխանել եմ դեռևս դեկտեմբերի 20-ին, երբ մամուլի ասուլիս էի […]
11:43 24.05.2019
Մայիսի 24-ին` ժամը 11:00-ի դրությամբ, Ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 30 տրանսպորտային միջոց: 24 մեքենա վարել են անչափահասներ, իսկ 6-ը՝ տարբեր իրավախախտումների՝ մեքենայի պատուհանից կախվելու, համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար: Հիշեցնենք, որ Վերջին զանգի միջոցառումների հետ կապված՝ Ճանապարհային ոստիկանությունն այսօր ուժեղացված ծառայություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքում: […]
11:24 24.05.2019
Խորհրդարանում Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստն է, որին մասնակցում է նաև ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: ԱԺ միջանցքներում լրագրողները զրուցել են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ և հետաքրքրվել Բագրատաշենի անցակետում տեղի ունեցած միջադեպի մանրամասներով: «Բագրատաշենում միջոցառումն իրականացվել է օրենքին համապատասխան, ԱԱԾ աշխատակիցների կողմից որևէ խախտում չի եղել: Հակառակը, քաղաքացիները դիմել են […]
11:14 24.05.2019
Մայիսի 24-ին՝ ժամը 6։25-ի սահմաններում, ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Բասեն գյուղում դանակահարություն է տեղի ունեցել։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը, տեղում իրականացնելով հետախուզական միջոցառումներ, պարզել է հետևյալը։ Նախնական տվյալներով` Բասենի 59-ամյա մի բնակիչ վաղ առավոտյան դանակահարել է հարևանությամբ բնակվող քրոջը, որը տեղում մահացել է, ապա դանակահարել է ննջարանում գտնված […]