22:21 20.05.2019
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց՝ ո՞րն է «վեթինգ»-ը, որի մասին այսօր խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հովհաննիսյանն ասաց, որ դա նոր տերմին չէ, պարզապես վարչապետի վերջին հայտարարությունից հետո առնչվեցինք այդ տերմինի հետ: «Դա իրավաբանության մեջ օգտագործվող տերմին է, որը կիրառելի է անցումային արդարադատության համատեքստում: Մի հետաքրքիր բան ասեմ, սա շատ նուրբ իրականացվող իրավական […]
20:00 20.05.2019
Գյումրիի Եվրոպայի հրապարակում նշվել է Եվրոպայի օր միջոցառումը։ Միջոցառմանը հայկական ու եվրոպական խոհանոցին բնորոշ ուտեստներ են ցուցադրվել: Հայկական երգ ու պարն էլ անպակաս էր: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-թղթակիցը։ Առաջին տաղավարում ֆրանսիական հացաբուլկեղենն էր ներկայացված, հայ հրուշակագործները տեղում արագ պատրաստում էին թխվածքաբլիթներ ֆրանսիական բաղադրատոմսերով: Ֆրանսիական քաղցրավենիքները ճաշակեցին հյուրերը: Կից տաղավարում արդեն հայկական արհեստագործության մեկ ճյուղն […]
19:40 20.05.2019
13-ամյա երեխայի կրոնափոխումը Թուրքիայի իշխանությունների կողմից էլ միանշանակ չի ընդունվել: Այս դիտարկումն է արել թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում: «Դա, իհարկե, նրանց այդքան էլ պատիվ չէր բերում, մանավանդ 13 տարեկան երեխայի մուսուլմանացումը: Եթե 31 տարեկան մեկը լիներ, ընդհակառակը կլիներ: Դա կարող էր նաև իշխող կուսակցությունն օգտագործել որպես պրոպագանդա, իբր, տեսեք, հայերը, հայաստանցիները […]
19:17 20.05.2019
Մեքսիկական սոցկայքերը, այնուհետ ամբողջ համացանցը ցնցել են ամուսնական զույգի լուսանկարները, որոնցում փեսացուի դերում փոքրիկ տղա է: Նկարները տարածվել են առանց մանրամասնելու այդ նկարների հետևում թաքնված տխուր և հուզիչ պատմությունը, որում ոչ մի անօրինական ու անմարդկային բան չկա: Որոշ օգտատերեր, չիմանալով այս լուսանկարի հերոսների իրական պատմությունը, շտապել են մեղադրել 19-ամյա հարսնացուին հաշվարկով ամուսնության համար: Իրականում պատմությունը […]
18:24 20.05.2019
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ՀՀ վարչապետի՝ դատական համակարգում միջամտական վիրահատությունների իրականացնելու անհրաժեշտության մասին հայտարարությունը դրական է գնահատում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում փաստաբանը նշեց. «Շատ ճիշտ քայլ է, դատավորներին պետք է հանել ջրի երես՝ ամեն ինչը, գույքային դրությունը, ընդ որում, էդ ամբողջը պիտի ուսումնասիրվի 20 տարվա դրությամբ, թե ո՞վ էր, ի՞նչ դարձավ, պիտի ուսումնասիրվի իր, կնոջ, երեխաների գույքային […]
18:12 20.05.2019
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգում «վիրահատական միջամտություններ անելու» մասին հայտարարությանը, և, մասնավորապես, վեթթինգին: «Ինձ համար առավել քան անհասկանալի էր դատաիրավական փոփոխությունների ճանապարհային քարտեզը ներկայացնելու համար դատարաններն արգելափակելու, դատարանների աշխատանքը խոչընդոտելու ակցիան: Եթե խոսքը դատաիրավական բարեփոխումների իրավական ճանապարհի մասին է, ապա 15-20 հոգի ակտիվիստներով դատարանների […]
16:40 20.05.2019
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2019 թվականի ապրիլին ճանապարհային շինարարությամբ զբաղվող ընկերությունը Կապանի Սյունիք բնակավայրին հարակից Ողջի գետի ափից, ընդերքի օգտագործման կանոնների խախտմամբ, արդյունահանել է ավազակոպճային խառնուրդ։ Պարզվել է նաև, որ 2009-2019 թվականների […]
16:31 20.05.2019
Կա՞ այդպիսի օրինաչափություն, որ Թուրքիայում կրոնափոխման դեպքերը պատահում են նախկին հայաստանցիների հետ: Այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում: «Չեմ կարող ասել, որ հենց հայաստանցիների հետ կապված այդպիսի բան կա, սակայն, իհարկե, հայաստանցիներն ավելի հեշտ են ընկնում այս թակարդի մեջ, առաջին հերթին՝ նյութականի, անտեղյակության առումով, որովհետև պոլսահայը եկեղեցու հետ շաղկապված է, ամեն […]
15:29 20.05.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը խոսել է 13-ամյա տղային կրոնափոխելու մասին: «Մի կողմից դա շոու էր, մյուս կողմից թուրք հասարակության համար նման բաները կարևոր են: Քանի որ արդեն 100 տարի է անցել, ինչ հիմնվեց Թուրքիայի հանրապետությունը, ժողովրդի մեջ քարոզչություն է արվում, թե թուրքն ինչ բարձր արժանիքների տեր է, ուժեղ է, մի թուրք […]
15:22 20.05.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նպատակով նախաձեռնած ստորագրահավաքին խորհրդարանական այլ ուժեր դեռ չեն միացել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին նշեց «Լուսավոր Հայաստան»-ի խոսնակ Արեն Պետունցը: «Դեռևս միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն են ստորագրել»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է առնվազն 33 ստորագրություն: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման […]
13:35 20.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուղերձով դիմելով ժողովրդին, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ՀՀ դատարանների դռներն արգելափակելու իր կոչին արձագանքած ՀՀ քաղաքացիներին: «Առավոտը մի քիչ թրջվեցիք, ես չհասցրի գամ, հենց որ եկա թրջվելու, արդեն անձրևը կտրվեց: Հույս ունեմ՝ չեք մրսել: Տաք թեյ խմեք անպայման և ամենակարևորը՝ դուխով: Ես երաշխավորում եմ, որ ձեր հաղթանակը, քաղաքացու հաղթանակն անշրջելի […]
13:19 20.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմեց իր կոչին արձագանքած և ՀՀ դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակած ՀՀ քաղաքացիներին: Նա մանրամասնեց, թե ինչ նպատակ ուներ իր այդ կոչը: Իսկ նպատակն, ըստ վարչապետի, անկախ դատական համակարգ ունենալու ժողովրդական պահանջն արձանագրելն էր, և որ այդ պահանջի մեջ ժողովուրդն ու կառավարությունը միասնական են: Նա հայտարարեց՝ սկսվում են […]
13:07 20.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր, ուղերձով դիմելով ժողովրդին, անդրադարձավ ՀՀ և Արցախի ժողովուրդների միջև սեպ խրելու փորձերին: «Կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, որոնք փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձևը, այն է` տարաձայնություններ, հակասություններ և նույնիսկ թշնամանք հրահրել ՀՀ և Արցախի ժողովրդի միջև՝ «բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ՝ նախկինում իրենց կողմից […]
12:53 20.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի և այս ասպարեզում ևս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին: Նա նշեց՝ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել բոլորին հայտնի քաղաքական փոփոխությունները, որոնց արդյունքում երկրում հաստատվել է ժողովրդի վստահությունը վայելող և լեգիտիմ կառավարություն, այն է՝ գործադիր իշխանություն, լեգիտիմ ԱԺ՝ օրենսդիր իշխանություն: Վերջին մեկ տարվա […]
12:27 20.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով դիմելով ժողովրդին` խոսեց ՀՀ և Արցախի միջև սեպ խրելու անհաջող փորձերի մասին, ապա հայտարարեց, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակն է՝ հանրությանը հուզող մի շարք հարցերի պատասխաններ ստանալու համար: Փաշինյանն անդրադարձավ նաև դատական համակարգի՝ հանրային վստահություն չունենալու խնդրին, ներկայացրեց այդ ուղղությամբ կատարվելիք քայլերի հաջորդականությունը:
12:01 20.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ անց ուղերձով կդիմի ժողովրդին: Տեղեկացնենք, որ վարչապետի կոչին հետևելով՝ այսօր վաղ առավոտից քաղաքացիները փակել են ՀՀ դատարանների մուտքերը: Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է դատարանների դռների մուտքն ու ելքը փակելու իր հայտարարության մասին ու հայտնել, որ ամեն ինչ պետք է տեղի ունենա ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության տրամաբանության մեջ:
11:45 20.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Արցախի նախկին ՄԻՊ, փաստաբան Ռուբեն Մելիքյանի գրառմանը, թե «Դատարաններից մեկում վարչապետի հրահանգով հավաքված խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել ապակիներ, քաշքշել աշխատանքի գնացող դատավորների»: «Նազարբեկյան 40 հասցեում գտնվող դատարանի ապակիներից մեկի կոտրման վերաբերյալ» վերտառությամբ գրառման մեջ Մակունցը գրել է. «Այս պահին այստեղ եմ, […]
11:29 20.05.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 41-ամյա տղամարդու կողմից նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու հանգամանքները: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. մայիսի 17-ին` ժամը 07:00-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչը՝ ծնված 1977թ., ալկոհոլ օգտագործած վիճակում, Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակարաններից […]
11:25 20.05.2019
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 411 դեպք, որից 177-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 163 կենցաղային կանչ, 82 հրդեհ, 66 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 5 և տուժել 78 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 5 քաղաքացի: Քաղաքացիների կողմից արձանագրվել է օձերի նկատման 33 […]
11:23 20.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Հենց նոր հեռախոսազրույց ունեցա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ: Նրան ներկայացրի Հայաստանում ընթացող գործընթացները՝ արձանագրելով, որ տեղի է ունենում ժողովրդի, այսինքն՝ սահմանադրական իշխանության ամրապնդման՝ մասնավորապես անկախ և անաչառ դատարան ունենալուն ուղղված գործընթացներ, որոնց էության և բովանդակության մասին կխոսեմ քիչ անց՝ նախատեսված ելույթում»:
11:18 20.05.2019
ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով դատարաններն արգելափակելու վարչապետի կոչին: «Գտնում եմ, որ վարչապետի կոչն ուղղված չէ «դատարանների բնականոն գործունեության խաթարմանը»։ Հակառակը, ազգային համախմբման կոչ է արվում, որպեսզի դատարանները ծավալեն իրապես բնականոն գործունեություն` ծառայելով քաղաքացիներին։ Մենք արժանի են ունենալու նոր որակներով և առաքելությամբ օժտված դատարաններ։ Մինչ այժմ իրականացրած «թերապևտիկ» միջոցներն […]
11:14 20.05.2019
Փաստաբան Հրանտ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում փաստաթղթերի լուսանկարներ է հրապարակել՝ կից տեղեկացնելով, որ հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին: Խոսքը դատավոր Դավիթ Բալայանի մուտքը դատարան խոչընդոտելու մասին է: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դատավոր Դավիթ Բալայանն այսօր փորձել է դատարան մտնել պատուհանով, սակայն ցուցարարները խոչընդոտել են։ Դատավորը ընկել է։
11:11 20.05.2019
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչից հետո ստեղծված իրադրության կապակցությամբ. «Հարգելի՛ հայրենակիցներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, կողմ լինելով մեր երկրում օրինականության և սահմանադրական կարգի պահպանմանը , պատրաստ լինելով օրենքի շրջանակներում քննարկել դատական համակարգում առկա իրապես լուրջ խնդիրները, գտնել համատեղ իրավական լուծումներ, կոչ է անում ձեռնպահ […]
10:52 20.05.2019
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ իր մտահոգությունը հայտնելով երկրում ծավալվող իրադարձություններին: «Սիրելի հավատավոր զավակներ մեր, Խորը մտահոգությամբ ենք հետևում անցնող մի քանի ժամերին Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակին: Մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրինահարգության ամրապնդման ուղղությամբ արձանագրված հաջողությունները հնարավոր է պահպանել ու զորացնել միայն եղբայրության և սիրո ոգու ամրապնդմամբ: Կոչ ենք […]
10:45 20.05.2019
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ տեղեկացրել է զինվորականների՝ մարդկային կյանքեր փրկելու նոր դեպքի մասին: «Բազմիցս են զինվորականները ապացուցել, որ նաև փրկարարներ են: Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները հասցրել են ուղևորներին տարհանել և հրդեհը մարել: Երեք օր առաջ էլ Վ.Սարգսյանի […]
10:38 20.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև իր ելույթը միացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշի նստավայրի մոտ հավաքվածներին: Վերջիններս վարչապետին դիմավորել են վանկարկումներով: Վարչապետն էլ հարցրել է նրանց որպիսության մասին: «Հո չե՞ք մրսել: Այն, ինչ ունեմ ասելու, ժամը 12-ին ուղիղ եթերում կասեմ: Ես ուզում եմ ի դեմս ձեզ, շնորհակալություն հայտնել բոլոր մեր այն […]
10:13 20.05.2019
Հանրապետության տարածքում` Մայիսի 20-21-ը շրջանների զգալի մասում, 22-24-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 22-ին՝ կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է […]
09:03 20.05.2019
Ցուցարարներ են հավաքվել նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրի մոտ։ Ցուցարարներին է միացել նաև ՀՀ ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանը․ «Իմ քաղաքացիական բողոքն եմ իրականացնում։ Ես կարծում եմ, որ մենք կարող էինք այս գործողություններն անել նաև հետհեղափոխական անմիջական շրջանում, բայց շանս տրվեց, որ ուղղվեն, իսկ մենք գիտենք, որ չեն ուղղվել։ Մենք […]
21:14 19.05.2019
Այսօր Ազատության հրապարակում հավաքված և Երևանի կենտրոնական փողոցներով քայլերթ իրականացնող ցուցարարներն ավարտեցին հանրահավաքը։ Նրանք պայմանավորվեցին վաղը՝ 08:30-ից փակել բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը։ «Վաղվանից դեպի նոր պայքար»,- վանկարկում էին ցուցարարները։
23:16 18.05.2019
«Թանգարանային գիշեր» համաեվրոպական նախաձեռնության ու Թանգարանների միջազգային օրվա առիթով այսօր մարդաշատ էին նաև Գյումրիի բոլոր թանգարանները։ Մինչև կեսգիշեր այցելուների և քաղաք ժամանած հյուրերի առջև բաց կլինեն եզակի էքսպոնատներ ունեցող ցուցասրահները։ Համաեվրոպական միջոցառման շրջանակներում այցելուներին տրվել էր թանգարաններ մուտք գործելու անվճար հնարավորություն, իսկ թանգարանների բակերում կազմակերպվել էին միջոցառումներ ու ցուցահանդեսներ։ Տիկին Նինան Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանի այն […]