Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+32.09 oC

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

16:48 23.12.2024

Դեկտեմբերի 16-23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4495 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 332 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 162, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 290 անձ։

Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 26, չամրակապված վարելու՝ 1068, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 273, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 274, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 97 և 1491 այլ իրավախախտումներ։ 140 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 272-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 54-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 160-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 83 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15366 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 322 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 259, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 824 անձ։

Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 107, չամրակապված վարելու՝ 4277, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 331, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 570, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 50, արագության գերազանցման՝ 1574 և 4227 այլ իրավախախտումներ։ 525 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1517-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 571-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 30-ը՝ բեռնատարներ, 233-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 40 անձ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աննա Վարդապետյանը «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության շրջանակում հանդիպել է Արարատի մարզի չորս բնակավայրերի աշակերտներին

12:31 21.07.2025

Աննա Վարդապետյանը «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության շրջանակում հանդիպել է Արարատի մարզի չորս բնակավայրերի աշակերտներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 19-ին, «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության ղեկավար Անահիտ Գևորգյանի հրավերով, այցելել է Արարատի մարզի Արևշատ բնակավայր և հանդիպել տեղի, ինչպես նաև հարևան բնակավայրերի՝ Դեղձուտի, Աբովյանի և Կանաչուտի դպրոցների 9-12-րդ դասարանների չորս տասնյակը գերազանցող աշակերտներին: Հանրապետության գլխավոր դատախազի՝ աշակերտներին հանդիպելու նպատակը բարեվարքության և հակակոռուպցիոն մտածողության ու […] ...

Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին զենք-զինամթերք է հայտնաբերվել

12:23 21.07.2025

Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին զենք-զինամթերք է հայտնաբերվել

Բնակչության շրջանում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 11-ին Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին՝ հուշաղբյուրի մոտ, ռազմամթերք կա։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 4,5 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ՝ 10 փամփուշտով, «Ֆ1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել […] ...

Ռոմանոս Պետրոսյանն առաջին անգամ ներկայացել է ՀԷՑ՝ աշխատանքի

12:17 21.07.2025

Ռոմանոս Պետրոսյանն առաջին անգամ ներկայացել է ՀԷՑ՝ աշխատանքի

Այսօր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն առաջին անգամ ներկայացել է աշխատանքի։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ, որպես ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ, իր լիազորություններն իրականացնելու է իրեն օրենքով վերապահված լիազորությունների ու իրավասությունների շրջանակներում։ Հարցին, թե ինչպես է մուտք գործելու մի ընկերություն, որը սեփական է, նա ասել է. «Ամենայն հարգանքով խոշոր գործարարների, սեփականատերերի նկատմամբ, ում […] ...

ՀՀ-ն երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը. Վարչապետի խոսնակ

12:11 21.07.2025

ՀՀ-ն երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը. Վարչապետի խոսնակ

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները։ -Տիկին Բաղդասարյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային մեդիաֆորումի ընթացքում, զարգացնելով «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը, հայտարարել է, թե «ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը կամ որևէ այլ մեկին», ու հաղորդակցության այդ ուղին ադրբեջանական կողմը դիտարկում է որպես անարգել և […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 21-ին

12:07 21.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 21-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...

SHANTNEWS

12:00 21.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP